Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կանադայի ԱԳ նախարար տիկին Անիտա Անանդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդն ու նշանակությունը:

Երկու երկրների պաշտոնյաները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Տիկին Անիտա Անանդը կարճ շրջայց ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի անգլերեն պատկերագիրքը:

Փախածներ, մնայիք կռվեիք, Արցախը բեռ էր. Հայաստանում ամենաթիրախավորվող հատվածն արցախցիներն են. Գեղամ Ստեփանյան

«Արցախի մասին խոսքը թիրախավորվում է, վերադարձը թիրախավորվում է։ Սա ինչ–որ անհատի վատ փորձառության արդյունք չէ, այլ պետության վերևից ներքև իրականացվող քաղաքականություն, որի ամենավառ օրինակը մեզ բոլորիս հայտնի մետրոյի դեպքն է, որը բացահայտեց, թե ով է կանգնած այդ ատելության բուրգի գագաթնակետին, որտեղից է սնուցվում և ինչ նպատակով է արվում»,– «Հայաստանի ձայները» կոնֆերանսում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց նաև, որ վաղը Երևանում սպասվելիք գագաթնաժողովի ժամանակ խոսվելու է այս «անխաղաղ խաղաղության» մասին, բայց ինքը կուզեր մասնակցող եվրոպական երկրների պաշտոնյաններին հարցներ` իրենցից ո՞վ կուզեր, որ իր երկրի նկատմամբ էսպիսի խաղաղություն կիրառվեր։

Հունաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա ներկայացնրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց Հուշասյանը՝ նշելով այն խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը:

Պարոն Կոնստանտինոս Տասուլասը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորդանա Սիլյանովսկա-Դավկովաի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Գորդանա Սիլյանովսկա-Դավկովաի հետ։Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով իր պաշտոնակցին, շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելության և Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին մասնակցության համար։

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթաժողովի մասնակիցներին Երևանում, ուրախ եմ նաև մեր հանդիպման հնարավորության համար և հուսով եմ, որ Ձեր այցելությունը մեր երկիր իր նպաստը կբերի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամության և փոխգործակցության զարգացմանը»,- նշել է նախագահը:

Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշել է, որ տպավորված է Հայաստանով և ընդգծել, որ առկա է Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի համագործակցության մեծ ներուժ, որի լիարժեք իրականացումը կարևոր հարթակ կդառնա երկու երկրների բարեկամության և փոխգործակցության ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցերի։ Քննարկվել է քաղաքական երկխոսության խորացման և տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով առավել համակարգված և արդյունավետ դարձնել համագործակցության մեխանիզմները։Կողմերը կարևորել են Հյուսիսային Մակեդոնիայի բարձրաստիճան պատվիրակության հնարավոր մասնակցությունը COP17 առաջնորդների գագաթնաժողովին՝ ընդգծելով նման ձևաչափերում փոխգործակցության նշանակությունը գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում։Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը՝ կարևորելով Եվրոպական միությունի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ինստիտուցիոնալ խորացումը։ Այս համատեքստում քննարկվել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ որպես ԵՄ թեկնածու երկրի փորձի ուսումնասիրումը, ինչը կարող է օգտակար լինել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացների համատեքստում։

Զրուցակիցները կարևորել են քաղաքացիների միջև անմիջական շփումների խթանումը՝ դիտարկելով մուտքի արտոնագրերի ազատականացման հնարավորությունները, ինչը կնպաստի փոխճանաչման, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանը։Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր գործոն։Կողմերը կարևորել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այս ուղղությունը կարող է դառնալ երկկողմ գործընկերության զարգացման նոր և հեռանկարային հարթակ։

Լոնդոնում հրաձգության հետևանքով չորս մարդ վիրավորվել է. Sky

Լոնդոնի հարավում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով Սքոթլանդ Յարդի հայտարարությանը։

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը անհայտ զինված անձը մեքենայից կրակ է բացել Բրիքսթոնում, որտեղ տեղի էր ունենում խորովածի երեկույթ: Վիրավորներից մեկը՝ 25-ամյա տղամարդը, գտնվում է ծանր վիճակում։ Մյուս վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունն այս պահին որևէ ձերբակալություն չի կատարել։ Իրավապահ մարմինները միջադեպը որակել են «անխտիր բռնության ակտ»։

Վարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ

Գյումրու «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի. թիմի ղեկավարումը ստանձնել է Վարդան Բիչախչյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նորանշանակ մարզչի շտաբում կընդգրկվեն Ֆելիքս Խոջոյանը, Տիգրան Դավթյանը, Արտակ Ադամյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը։

Նշենք, որ ավելի վաղ ակումբը պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել էր, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել և հեռացել զբաղեցրած պաշտոնից։

Հայկական պատվիրակությունը մեկնել է Վիեննա՝ մասնակցելու «Եվրատեսիլ-2026»-ին

Հայկական պատվիրակությունը մեկնել է Վիեննա՝ մասնակցելու «Եվրատեսիլ-2026» երգի միջազգային մրցույթին:

Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Սիմոնը՝ Paloma Rumba երգով:

Երգն աչքի է ընկնում իր աշխույժ ռիթմերով և էներգետիկայով՝ խորհրդանշելով ազատությունն ու սեփական ռիթմով ապրելու կարևորությունը:

«Եվրատեսիլ 2026»-ի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին:

«Սպիտակ լիճն» անմխիթար վիճակում է․ պատգամավորն ահազանգում է

Ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում անջրդի հողատարածքները գերակշռում են․ գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Տավուշի մարզում միայն 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն:

Մինչդեռ, Աղստև գետի ջուրը ևս կարող էր օգտագործվել այդ նպատակով:

Տեսանյութում ներկայացրել եմ գետի վրա կառուցված «Սպիտակ լիճ» ջրամբարի անմխիթար վիճակը: Բարեկարգելու դեպքում այն կարող է դառնալ յուրօրինակ զբոսաշրջային վայր»,- նշել է նա:

ԿԸՀ արտահերթ նիստը. օրակարգում քաղաքական ուժերի գրանցումն է. ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում քաղաքական ուժերի գրանցումն է:

Վիճակահանությամբ կորոշվի, թե քաղաքական ուժերը որ համարի ներքո են լինելու քվեաթերթիկներում:

ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։