Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար

Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին սիրով տեղեկացնում եմ, որ կրկին մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար, գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Կամավորների առաջին խումբն այսօր արդեն Հատիսի գագաթին էր։ Ինչպես մարզային հանդիպումներից մեկի ժամանակ խնդրանքին ի պատասխան խոստացել էր Գագիկ Ծառուկյանը՝ ասորական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ այսօր մեծ ոգևորությամբ լծվել էին արձանի կառուցման կամավորական աշխատանքներին։

Ձմռան ցուրտ ամիսներին անգամ շինարարությունը չի դադարել և այսօր շարունակվում է նոր ուժով ու նոր շնչով։ Սա պարզապես կառույց չէ․ սա ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու նոր խորհրդանիշ է է։ Սա մի ճանապարհ է, որտեղ յուրաքանչյուր դրված քար, յուրաքանչյուր լցված շաղախ դառնում է ձեր անձնական ներդրումը պատմության մեջ։ Եվ մի օր հպարտությամբ ձեր զավակներին ու թոռներին կպատմեք, որ այս վեհ կառույցի մեջ կա նաև ձեր ձեռքերի ջերմությունը։

Բոլոր ցանկացողները կարող են հերթագրվել՝ գրելով մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարելով տեղեկատվական գրասենյակ՝ 010 600 601 հեռախոսահամարով։

Սիրո՛վ սպասում ենք յուրաքանչյուրիդ»,-նշված է գրառման մեջ։

Որ ճանապարհներն են փակ լինելու մայիսի 4-ին

Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.

🔹 Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
🔹 Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:

Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև

🔹 Հանրապետության հրապարակը,
🔹 Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
🔹 Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
🔹 Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
🔹 Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
🔹 Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Վթարային ջրանջատում՝ Սևան քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 3-ին՝ ժամը 09:30-21:00-ը, կդադարեցվի Սևան քաղաքի Նալբանդյան, Շինարարների, Սայաթ-Նովայի, Սյունյաց փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հերի՛ք է իմ անվան տակ ձեզ գովազդ անեք. Սոնա Շահգելդյանի սկանդալային ուղերձը գործընկերներին

Երգչուհի Սոնա Շահգելդյանը, որը հայտնի է իր անմիջականությամբ և սուր արտահայտություններով, հանդես է եկել նոր տեսաուղերձով։ Այս անգամ երգչուհու թիրախում նրա կոլեգաներն են և պետական համերգների կազմակերպման սկզբունքները։

Սոնան դժգոհություն է հայտնել այն փաստից, որ իրեն հաճախ չեն ներառում պետական միջոցառումների մեջ, սակայն շեշտել է, որ դա իրեն չի անհանգստացնում, քանի որ տեսնում է՝ «ովքեր և ինչպես» են հայտնվում այդ բեմերում։ «Լավ է՝ ոչ մի պետական համերգներին չկամ, լավ տեսնում ենք՝ ոնց, ինչ… Դե հիմա խոսեք՝ ի տարբերություն շատերի»,- գրել է երգչուհին։

Երգչուհին անդրադարձել է նաև իր անունը շահարկողներին և այն արտիստներին, ովքեր փորձում են հարմարվել քաղաքական իրավիճակներին։ Ըստ նրա՝ շատերը պարզապես փորձում են առաջ գնալ վատ արարքների և ուրիշների անունն օգտագործելու միջոցով։

«Հերի՛ք է իմ անվան տակ ձեզ գովազդ անեք, հերիք է վատ արարքներով առաջ գնաք»։ «Շատ լավ տեսնում ենք՝ ով ում հետ է, բոլորդ բոլորի համար երգել եք ու երգում եք՝ թե՛ նախկին, թե՛ ներկա»։

Սոնա Շահգելդյանի այս անկեղծ ու բավականին կոշտ հայտարարությունը մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում։ Շատերը սատարում են երգչուհուն՝ նշելով, որ նա այն քչերից է, ով ասում է այն, ինչ մտածում է, իսկ մյուսները փորձում են կռահել, թե հատկապես ո՞ր կոլեգաներին է ուղղված այս «քարը»։

Թամարա Քալանթարյան

Հայաստանի ձայնը. դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը. ՈւՂԻՂ

Ներքին
13:36 20-05-2022

Ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն է․ Նիկոլ Փաշինյանի ելույթը «Մարիոթ»-ում

Վարչապետն առաջարկեց ծափահարել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության առանցքը, հենասյունն ու անկյունաքարն է:  

Հայտնի է՝ որ թեկնածուների գրանցումն է մերժել ԿԸՀ-ն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում իրականացրել է 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ԱԺ ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը։

ԿԸՀ-ն մերժել է նաև ներքոնշյալ թեկնածուների գրանցումը՝
«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Ջուլիետա Բորիսի Ստեփանյանի թեկնածությունը:

«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակի 100-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Արա Մաքսիմի Ասլիկյանի թեկնածությունը:

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» կուսակցության ընտրական ցուցակի 39-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Իրինա Վլադիմիրի Ավետիսյանի թեկնածությունը:

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» կուսակցության ընտրական ցուցակի 53-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Վիկտոր Միշայի Գասպարյանի թեկնածությունը:

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Գայանե Արշակի Կիրակոսյանի թեկնածությունը:

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» Կուսակցության ընտրական ցուցակի 60-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Գրետա Կարլենի Անդրեասյանի թեկնածությունը:
«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի 69-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Էդուարդ Ստեփանի Մարգարյանի թեկնածությունը:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի 40-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Տիգրան Ալեքոյի Մելիքյանի թեկնածությունը:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի 43-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Ջեմմա Սրապիոնի Ներսեսյանի թեկնածությունը:

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի 44-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Արսեն Վանիկի Կուչուրյանը:

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության ընտրական ցուցակի 71-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Վլադիմիր Գեորգիի Անտոնյանի թեկնածությունը:

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 78-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Խաչիկ Աշոտի Գրիգորյանի թեկնածությունը։

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 81-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Հայկ Հակոբի Կարապետյանի թեկնածությունը:

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 84-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Սերգեյ Վասիլիի Ամիրյանի թեկնածությունը:

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 16-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Վոլոդյա Արտաշի Հովհաննիսյանի թեկնածությունը:

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցակի 79-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Ռուզաննա Աշոտի Գրիգորյանի թեկնածությունը:

«Քոչարի Ազգային Վերածնունդ եւ Ազգի Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 62-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Սարգիս Հայկազունի Սարգսյանի թեկնածությունը։

«Քոչարի Ազգային Վերածնունդ եւ Ազգի Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 70-րդ հերթական համարում ընդգրկված` քաղաքացի Սուսաննա Միշիկի Երեմյանի թեկնածությունը։

«Քոչարի Ազգային Վերածնունդ եւ Ազգի Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 79-րդ հերթական համարում ընդգրկված` քաղաքացի Արայիկ Վարդանի Պետրոսյանի թեկնածությունը։

«Քոչարի Ազգային Վերածնունդ եւ Ազգի Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի 51-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Մարինե Վիլյամսի Այրումյանի թեկնածությունը։

Վերոնշյալ բոլոր թեկնածուների մոտ բացակայել են Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով պահանջվող փաստաթղթերը, և վերջիններս ԿԸՀ-ի կողմից տրված 48 ժամվա ընթացքում չեն ներկայացրել պահանջվող փաստաթղթերը։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումը ՀՀ իշխանությունը ներկայացնելու է որպես արտաքին զորակցություն

Համապետական ընտրությունից շաբաթներ առաջ նման միջոցառումների անցկացումը ՀՀ իշխանություն ներկայացնելու է որպես արտաքին զորակցություն. «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասին։

«Ցանկանում ենք նշել, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները եղել են, կան և շարունակելու են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։ Սակայն ՀՀ իշխանությունների հետաքրքրությունը եվրոպական քաղաքական շրջանակներին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում օգտագործելն է։

Ցավով արձանագրում ենք, որ ԵՄ գործադիր իշխանությունը ներկայացնող անձանց հայտարարությունները միայն ավելացնում են մեր մտահոգությունները առ այն, որ Հայաստանի իշխանությունների մանիպուլյատիվ գործողությունները, կարծես, ստանում են եվրոպական սատարում։

Հայաստանում նախատեսված ներկայացուցչական միջոցառումները, լավ առիթ և հնարավորություն են բարձրաձայնելու այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսին Բաքվում պահվող մեր գերիների ազատությունն ու Հայաստանի տարածքների դեօկուպացիան են»։

Արագածոտնի մարզում Opel-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Լաերտ Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Թալին-Սասնաշեն ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հայաստանը հետաքրքրված է Լեհաստանի հետ ամրապնդելու բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Լեհաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով` մաղթելով Ձեզ ամենայն բարիք, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Հայաստանը մեծապես հետաքրքրված է Լեհաստանի հետ առավել ամրապնդելու ժողովրդավարական ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու դրանք բարձրացնելու որակական նոր մակարդակի:

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ոչ միայն կկարողանանք զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը երկկողմ ու բազմակողմ հարթակներում, այլև բացահայտել նոր ուղղություններ և ոլորտներ, որոնք թույլ կտան հարստացնել մեր բազմաբովանդակ օրակագը՝ ի նպաստ երկու երկրների բարօրության:

Բարձր ենք գնահատում բարեկամ Լեհաստանի զորակցությունն ու գործնական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրմանը` որպես Եվրոպական միությունում Հայաստանի կարևոր գործընկերոջ»:

Մեր սեփական Մասիսը ուրիշ է. Գրիգոր Դանիելյանի հուզիչ հրապարակումը՝ անձնագրային սկանդալի ֆոնին

Հայաստանում վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է նոր կենսաչափական անձնագրերի էջերին պատկերված Խոր Վիրապի վանքի տեսարանը, որտեղից բացակայում է հայ ժողովրդի խորհրդանիշ Արարատ լեռը:

Այս թեմային իր ինքնատիպ ու հայրենասիրական անդրադարձն է կատարել դերասան և պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը: Դերասանը սոցիալական հարթակներում հրապարակել է Արարատ լեռան գեղեցիկ պատկերը՝ կից կատարելով կարճ, բայց շատ բնութագրական մակագրություն, որը շատերը ընկալել են որպես հստակ դիրքորոշում վերջին փոփոխությունների վերաբերյալ:

«Մեր սեփական Մասիսը ուրիշ է…»,- գրել է Գրիգորը՝ շեշտելով լեռան նշանակությունը յուրաքանչյուր հայի համար։

Հանրային դժգոհության ալիքը բարձրացավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նոր նմուշի անձնագրերում Խոր Վիրապի վանքը պատկերված է այնպիսի ռակուրսից, որից Աստվածաշնչյան Արարատը պարզապես տեսանելի չէ։ Շատ քաղաքացիներ և մշակութային գործիչներ սա որակել են որպես ազգային խորհրդանիշներից հրաժարվելու փորձ, ինչը հանգեցրել է բացասական արձագանքների լայն շրջանակի։

Գրիգոր Դանիելյանի հրապարակման տակ հարյուրավոր հետևորդներ իրենց համերաշխությունն են հայտնել դերասանին։ Մեկնաբանություններում մարդիկ նշում են, որ անկախ նրանից, թե ինչ պատկերված կլինի փաստաթղթերում, Արարատը միշտ մնալու է հայի ինքնության անբաժանելի մասը։

Թամարա Քալանթարյան