Դա ստորություն է. Գոռ Հակոբյանն արձագանքել է որդու մասին կեղծ լուրերին

Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը, ով այս օրերին իր ընտանիքի հետ գտնվում է Գերմանիայում՝ որդու բուժման նպատակով, նոր հոլովակ է հրապարակել։

Գոռը կիսվել է թե՛ լավ նորությամբ, թե՛ այն ցավալի իրողությամբ, որին բախվել է համացանցում։

Գոռը հայտնել է, որ փոքրիկ Ֆելիքսի բուժման գործընթացը շարունակվում է, և նրանք արդեն սկսել են երրորդ կուրսը։

Չնայած բարդ փուլին՝ ընտանիքը պահպանում է լավատեսությունը և անում ամեն ինչ երեխայի առողջությունը վերականգնելու համար։ Սակայն բուժմանը զուգահեռ դերասանը ստիպված է եղել անդրադառնալ որոշ լրատվական կայքերի անպատասխանատու վարքագծին։

Գոռի խոսքով՝ տարածվում են հին լուսանկարներ, որոնք ներկայացվում են որպես թարմ կադրեր՝ շահարկելով իրենց ընտանեկան վիճակը։

«Վերցնում են մեր 3 տարվա վաղեմություն ունեցող նկարը, որն արվել է Գյումրու Ամենափրկիչ եկեղեցում, ու ներկայացնում, իբր մենք արտերկրում հանգստանում ենք», – նշել է դերասանը։

Գերմանիան հանգստավայր չէ

Գոռ Հակոբյանին հատկապես վրդովեցրել են այն օգտատերերի մեկնաբանությունները, ովքեր, չտիրապետելով իրավիճակին, մեղադրում են ընտանիքին Գերմանիա «հանգստի մեկնելու» մեջ։

Դերասանը շեշտել է, որ նման պնդումները ոչ միայն հեռու են իրականությունից, այլև չափազանց ցավալի են՝ բարդ փուլ անցնող ընտանիքի համար։

Նա կոչ է արել չհավատալ կեղծ հրապարակումներին և զերծ մնալ անհիմն մեղադրանքներից, քանի որ իրենց միակ նպատակն այս պահին որդու առողջությունն է։

Թամարա Քալանթարյան

Իտալական վիզա կենտրոնը հերքում է

Oragir.News-ը շաբաթներ առաջ «Ժամերը «սև շուկայում» վաճառվում են մինչև 100 հազար դրամով. վիզայի մաֆիա` իտալական կենտրոնում» վերտառությամբ հրապարակում էր կատարել, որում անդրադարձել էր այն խնդիրներին, որոնց բախվում են ՀՀ քաղաքացիները՝ վիզաներ ստանալու գործընթացում։

Զրուցել էինք Any Wish զբոսաշրջային ընկերության համահիմնադիր, Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիայի նախագահ Ալինա Պետրոսյանի հետ, ով մեզ հայտնել էր իտալական վիզա կենտրոնում ընտանիքների համար միասնական ժամադրություն ամրագրել հետ կապված խնդիրների մասին։

Oragir.News-ը բարձրաձայնված խնդրի վերաբերյալ փորձել էր նաև իտալական վիզա կենտրոնից՝ «ԹԻ ԷԼ ԷՍ ԿՈՆՏԱԿՏ ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ից պարզաբանումներ ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան էին մնացել, ուստի հրապարակումը ներկայացրել էինք միայն Any Wish-ի ներկայացուցչի տրամադրած տեղեկատվության հիման վրա։

Հրապարակումից հետո «ԹԻ ԷԼ ԷՍ ԿՈՆՏԱԿՏ ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ից կապ հաստատեցին մեր խմբագրություն՝ տեղեկացնելով, որ հոդվածում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաև վնասում են իրենց գործարար համբավը։ Մեզ հայտնել են նաև, որ հիշյալ պնդումները չեն ուղեկցվում որևէ ապացույցով կամ փաստական հիմնավորմամբ, կեղծ են, մոլորեցնող և անհիմն, և ուղղակիորեն ձևավորում են պատկերացում առ այն, որ ընկերությունը զբաղվում է ապօրինի և կոռուպցիոն գործունեությամբ։

«Այսպես, «ստեղծվել է «սև շուկայի» իրավիճակ», «Կան մարդիկ, որոնք այդ օրերը վաճառում են՝ մինչև 80-100 հազար դրամով», «Նա նաև բարձրաձայնեց հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը կարող է լինել արհեստական», «սա արհեստականորեն ստեղծված խնդիր է, որ մարդիկ չկարողանան օր ամրագրել և ստիպված լինեն օգտվել վճարովի «արտահերթ» տարբերակներից», «կանխամտածված սահմանափակվում են», «ժամերը վաճառվում են այլ ուղիներով» արտահայտությունները զրպարտող են, քանի որ չեն բխում կոնկրետ փաստերից, այսինքն դրանք ստուգված փաստերի վրա հիմնված դատողություններ չեն և չեն պաշտպանվում կարծիքի ազատությամբ: Նշված պնդումները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են ընկերության գործարար համբավը:

Հոդվածում կատարված «վիզայի մաֆիա` իտալական կենտրոնում» նշումը վերնագրում ունի վիրավորական բնույթ, այն ուղղված է արատավորելու Ընկերության գործարար համբավը` նման ձևակերպմամբ Ընկերությանը վերագրվում է հանցավոր վարքագիծ, փորձ է արվում ցույց տալ, որ Ընկերության կողմից կատարվում են անօրինական և դատապարտելի արարքներ:

Any Wish զբոսաշրջային ընկերության ներկայացուցչի պնդումները չեն պարունակում ստույգ և հավաստի փաստական տվյալներ, այլ ներառում են անհիմն, չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որը կարող է երրորդ անձանց մոտ ձևավորել կողմնակալ և ոչ օբյեկտիվ պատկերացում Ընկերության վերաբերյալ»,- հայտնել են ընկերությունից։

Որպես պարզաբանում՝ հայտնել են նաև, որ ընկերությունը Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից արտապատվիրակված լիազորությունների շրջանակներում իրականացնում է վիզաների տրամադրման գործընթացի վարչական գործառույթները, այն է` վիզաների համար ժամադրությունների տրամադրում, դիմումների փաթեթների ընդունում և համակարգում, վիզայի վճարի հավաքագրում, բիոմետրիկ տվյալների հավաքագրում և փոխանցում դեսպանատանը, անձնագրերի ընդունում և վերադարձ։ Այս գործընթացների իրականացման համար առաջնային է ժամադրությունների ամրագրումը, որն իրականացվում է ինչպես օնլայն, այնպես էլ հեռախոսազանգի միջոցով հաստատում ստանալով (Walk-in service)։ Ժամադրություններ ամրագրելն ունի նաև տեխնիկական պահանջներ, մասնավորապես խմբային ամրագրումները, ընտանիքի անդամների ամրագրումներն ունեն առանձնահատկություններ, որոնց մասին մասնամասները հրապարակված են վիզաների կենտրոնի կայքում։

Նշվում է նաև, որ տուրիստական վիզա ստանալում համար ժամադրության տեղերը սահմանափակ են, իսկ ժամադրություն վերցնելու ցանկություն ունեցող անձանց թիվը մեծաքանակ․ «Ինչ վերաբերում է ժամադրությունների ամրագրմանը ներկայացվող պահանջներին, որոնց մասին նշվում է հոդվածում, հարկ ենք համարում նշել դրանք Հայաստանում Իտալիայի դեսպանատան պահանջներն են, այլ ոչ թե ընկերության կողմից սահմանված կանոններ»։

Ընկերությունից հավելել են, որ իրենց գործունեության ընթացքում առաջնորդվում են Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից սահմանված պահանջներով և երկկողմանի համաձայնեցված կարգերով։ «Հետևաբար, վիզաների տրամադրման կարգի, պայմանների և ընթացակարգերի հետ կապված բոլոր գործողությունները բխում են նշված պահանջներից և կարգերից և չեն կարող պայմանավորված լինել Ընկերության կամայական որոշումներով կամ շահադիտական նպատակներով»,- նշվում է մեզ տրամադրված պատասխանում։

Մերի Հակոբյան

Անհամբերությամբ սպասում եմ ֆիլմին և արձագանքներին. Արսեն Գրիգորյանը՝ «Օպա Պապա» ֆիլմի մասին

Շատ լավ ու սպասողական տրամադրություն ունեմ, մանավանդ որ ինքս ֆիլմը դեռ չեմ նայել, բայց նկարահանումները հիանալի են անցել:

Այս մասին «Օպա Պապա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորող դերասան Արսեն Գրիգորյանը:

«Սպասում եմ անհամբերությամբ ֆիլմին և արձագանքներին»,- նշեց նա՝ նշելով, որ Հայաստանից գնալու միտք միշտ է ունեցել, բայց դեռ այստեղ է:

Տեսանյութ:

Անհամբերությամբ սպասում եմ ֆիլմին և արձագանքներին. Արսեն Գրիգորյանը՝ «Օպա Պապա» ֆիլմի մասին

Շատ լավ ու սպասողական տրամադրություն ունեմ, մանավանդ որ ինքս ֆիլմը դեռ չեմ նայել, բայց նկարահանումները հիանալի են անցել:

Այս մասին «Օպա Պապա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորող դերասան Արսեն Գրիգորյանը:

«Սպասում եմ անհամբերությամբ ֆիլմին և արձագանքներին»,- նշեց նա՝ նշելով, որ Հայաստանից գնալու միտք միշտ է ունեցել, բայց դեռ այստեղ է:

Տեսանյութ:

Սա ընտրություն չէ, այլ գոյատևման պայքար. The Washington Times-ը` Փաշինյանի մասին

Ամերիկյան հեղինակավոր The Washington Times պարբերականում լույս է տեսել Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի գիտաշխատող, դոկտոր Դավիթ Գրիգորյանի քննադատական հոդվածը, որտեղ հեղինակն ահազանգում է Հայաստանում ժողովրդավարության ոչնչացման և սպասվող խորհրդարանական ընտրությունների կեղծման մեխանիզմների մասին։

2026 թ. ապրիլի 27-ին հրապարակված հոդվածում դոկտոր Գրիգորյանը, ով նաև Արժույթի միջազգային հիմնադրամի 22 տարվա մասնագետ է, Նիկոլ Փաշինյանի գործողությունները որակում է որպես «իշխանությունը բռնի պահելու փորձ»։

Հեղինակն ուշադրություն է հրավիրում վարչապետի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի կորուստը և 120,000 հայերի տեղահանումը «հաշվարկված զոհողություն էր՝ ուղղված Հայաստանի անկախության պահպանմանը»։

«Մեզնից նրանք, ովքեր տարիներ շարունակ փաստագրել են իրականում տեղի ունեցածը, այս խոստովանությունը այլ կերպ են հասկանում։ Սա ինքնախոստովանություն է։ ՀՀ Սահմանադրությամբ՝ ինքնիշխան տարածքի մի հատվածի միտումնավոր հանձնումը և ռազմական պարտության կազմակերպումը համարվում են պետական դավաճանության գործողություններ»,- նշում է Գրիգորյանը։

Դոկտոր Դավիթ Գրիգորյանն իր հոդվածում ընդգծում է, որ սպասվող խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար սովորական քաղաքական գործընթաց չեն. Նիկոլ Փաշինյանի համար դա «անձնական գոյատևման հարց է»։

Հեղինակը նշում է, որ 8% վարկանիշ ունեցող առաջնորդը, ինչը աշխարհի պետությունների ղեկավարների շրջանում ամենացածր ցուցանիշներից մեկն է, չի կարող հաղթել ազատ և արդար ընտրություններում։ Հետևաբար, ըստ հոդվածագրի, Փաշինյանն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ պարտվել և կանգնել պատասխանատվության առաջ, կա՛մ ապահովել, որ ընտրությունները չլինեն ազատ ու արդար։

Հեղինակը մանրամասնում է այն մեխանիզմները, որոնք արդեն իսկ գործի են դրվել։ Անդրադառնալով քաղաքական հետապնդումներին՝ հոդվածագիրը նշվում է, որ բռնաճնշումների թիրախում են հայտնվել թե՛ խոշոր գործարար շրջանակները, թե՛ քաղաքական ուժերը։ Հայաստանի առաջատար ընդդիմադիր գործարարը և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու գլխավոր ֆինանսական աջակից Սամվել Կարապետյանը ձերբակալվել է դեռևս 2025 թվականի հունիսին՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի շինծու մեղադրանքով։ Ընտրություններից ընդամենը շաբաթներ առաջ նրա տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով, ինչը, ըստ հեղինակի, նպատակ ունի թույլ չտալու նրան անձամբ մասնակցել նախընտրական քարոզչությանը։

Բացի այդ, բանտարկված է մնում Վարուժան Ավետիսյանը՝ Հայաստանի ամենախոշոր արևմտամետ ընդդիմադիր ուժի՝ «Ազգային ժողովրդավարական բևեռի» առաջնորդը։ Նա 2023 թվականի մայիսից գտնվում է անազատության մեջ՝ քաղաքականապես մոտիվացված մեղադրանքներով։

Գրիգորյանը ներկայացնում է դատական համակարգի կախվածության ցնցող մի օրինակ. Սամվել Կարապետյանին կալանավորելու նախնական որոշումը հրապարակվել էր Փաշինյանների ընտանիքին պատկանող կայքում (Հայկական ժամանակ) դատարանի պաշտոնական որոշումից մեկ օր առաջ։ Հեղինակի խոսքով՝ սա վառ կերպով պատկերում է Փաշինյանի կառավարության լիակատար վերահսկողությունը դատական իշխանության վրա։

Հեղինակը շեշտում է Փաշինյանի կողմից կիրառվող ագրեսիվ հռետորաբանությունը։ Ազգային ժողովի ամբիոնից նա ընդդիմադիր ընտրողներին անվանել է «շուն ու շանգյալ»։ Ավելին, Երևանի մետրոյում Փաշինյանը հրապարակավ հանդիմանել է Արցախից բռնի տեղահանված մի երիտասարդ կնոջ ու նրա մանկահասակ տղային։

Դոկտոր Գրիգորյանը կարծիք է հայտնում, թե Փաշինյանը կիրառում է վախի մթնոլորտը՝ սեփական ժողովրդին սպառնալով նոր պատերազմով և ադրբեջանական նոր ներխուժմամբ, եթե ինքը չվերընտրվի։ Նա այս առումով մեջբերում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի որակումը, որ սա «հիբրիդային պատերազմ» է սեփական ժողովրդի դեմ։

Հեղինակը մատնանշում է նաև ՔՊ-ի կողմից նախաձեռնված օրենսդրական վերջին փոփոխությունը Ընտրական օրենսգրքում։ Այդ փոփոխություններով իշխանություններն իրենց համար անցանկալի ընտրական դիտորդներին որակազրկելու լայն լիազորություններ են ստացել։ «Թրանսփարենսի Ինթերնաթիոնալ» հակակոռուպցիոն կենտրոնն արդեն իսկ նախազգուշացրել է, որ Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների համար պայմաններ գոյություն չունեն՝ վկայակոչելով վարչական ռեսուրսների համատարած չարաշահումը։

Հոդվածում քննադատվում է նաև Արևմուտքի ներկայիս դիրքորոշումը՝ նշելով, որ միջազգային հանրության գործողությունները ոչ միայն չեն կանխում, այլև որոշ դեպքերում նպաստում են ժողովրդավարական հետընթացին Հայաստանում։
Ըստ հեղինակի՝ Եվրամիությունը միայն խորացրել է առկա խնդիրը։ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ «ապատեղեկատվությանը հակազդելու» նպատակով տրամադրված 14 միլիոն եվրոյի փաթեթը, զուգորդված «Հիբրիդային արագ արձագանքման թիմի» հետ, ըստ էության, Փաշինյանին լեգիտիմության կնիք և հզոր ինստիտուցիոնալ ռեսուրսներ է ընձեռել։ Դոկտոր Գրիգորյանն ընդգծում է, որ դա արվում է հենց այն պահին, երբ վարչապետն ունի այդ աջակցության կարիքը։ Հայաստանի ընդդիմությունն արդեն իսկ նախազգուշացրել է, որ ԵՄ այս քաղաքականությունը կարող է «կանաչ լույս» հանդիսանալ ընտրական մանիպուլյացիաների համար։

Հոդվածում քննադատության սլաքներ են ուղղվում նաև Վաշինգտոնի կողմը։ Նշվում է, որ Թրամփի վարչակազմը ակնհայտորեն լռում է փետրվարին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցից հետո։ Հեղինակն այս լռությունը և ներկայիս քաղաքականությունը «անբավարար» է որակում ստեղծված իրավիճակի լրջության համատեքստում։

Դոկտոր Գրիգորյանն ընդգծում է, որ Հայաստանի ընտրությունների նշանակությունը դուրս է գալիս երկրի սահմաններից՝ ուղղակիորեն առնչվելով տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական շահերին։ Այն ժամանակ, երբ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում Իրանն է, Հայաստանի դիրքավորումը դառնում է առանցքային։
Հեղինակը նախազգուշացնում է, որ «գողացված» ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրումը լուրջ ռիսկեր է պարունակում Սպիտակ տան համար։ Նա Փաշինյանին բնութագրում է որպես «անվստահելի գործընկեր», ով վարում է երկդիմի քաղաքականություն. մի կողմից պարբերաբար հանդիպումներ է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մյուս կողմից՝ անցյալ տարի Սպիտակ տանը կայացած բարձր մակարդակի հանդիպումից ընդամենը օրեր անց, ռազմավարական գործընկերության պայմանագիր է ստորագրել Չինաստանի հետ։

Ըստ հոդվածի՝ նման անկանխատեսելի առաջնորդի մնալը իշխանության ղեկին կարող է ձախողել և լուրջ վտանգի տակ դնել Վաշինգտոնի հետ իրականացվող ցանկացած տարածաշրջանային ծրագիր ու նախագիծ։

Հոդվածի ավարտին դոկտոր Գրիգորյանը հստակ գործողությունների պլան է առաջարկում միջազգային դերակատարներին՝ ընդգծելով, որ մինչև հունիսի 7-ը պետք է իրականացվեն հետևյալ երեք քայլերը.

«Երեք բան պետք է տեղի ունենա մինչև հունիսի 7-ը։

Նախ՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է համատեղ տեղակայեն ընտրական դիտորդներ։

Երկրորդ՝ նրանք պետք է սկսեն ուղղակի կապեր հաստատել արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների հետ։

Վերջապես, նրանք պետք է հստակ հասկացնեն, որ քաղաքական հակառակորդներին բանտարկելը և հայ եկեղեցու վրա հարձակումները չեն հանդուրժվելու»։

Հեղինակը նշում է, որ Փաշինյանը հույսը դրել է միջազգային հանրության անտարբերության վրա, ինչն անցյալում նրան հաջողվել է։ Սակայն, ըստ Գրիգորյանի, Հայաստանի ժողովուրդը, որն արդեն իսկ արտակարգ ծանր գին է վճարել աշխարհի անուշադրության համար, այս անգամ արժանի է ավելիին։

Անի Կեսոյան

Հետախուզվող 46-ամյա տղամարդը կալանավորվել է

Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 22-ին։

Ժամը 10:45-ին Ստեփանավանի բնակիչ 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց Երևանի Մարգարյան փողոցում և տեղափոխվեց մարզային վարչություն։

2024 թվականի սեպտեմբերից նա հետախուզվում էր խոշոր չափերով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Գյումրիի բնակարաններից մեկում անծանոթ մարդու գրանցում են հայտնաբերել. ահազանգ

Oragir.News-ը Գյումրիի բնակիչներից մեկից ահազանգ է ստացել, ըստ որի՝ իրենց բնակարանի հասցեում գրանցված է անծանոթ մարդ։

«Իշխանությունն իր վարչական լծակներն օգտագործելով (նշում եմ իշխանություն, քանի որ առանց սեփականատիրոջ գիտության նման հիմնական գրանցում այլ կերպ հնարավոր չէ), օտար անձանց է գրանցում քաղաքացիների բնակարաններում»,- մեզ հայտնել է դիմած քաղաքացին։

Դեպքի առթիվ արդեն ոստիկանություն են ներկայացվել փաստական տվյալներ։ Սա, առաջին դեպքը չէ. ընտրություններից առաջ նման պատմությունները դառնում են պարբերական, իսկ նախադեպեր եղել են թե՛ Գյումրիում, թե՛ Էջմիածնում անցկացված ընտրությունների ժամանակ։

Հատկանշական է, որ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մի շարք բաժիններ ղեկավարում են ՔՊ-ականներ կամ իշխանությանը մոտ կանգնած կադրեր։ Օրինակ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Գյումրի-2» բաժնի պետը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մտերիմ Նազելի Էլբակյանն է։

Նրա աշխատանքային ուղին սկսվել է Բաղդասարյանի մոր ղեկավարած «ՑԱՅԳ» ՀԸ-ից, իսկ կարիերայի կտրուկ վերելքը՝ 2018 թվականից հետո։

Հասարակության մեջ բնական հարց է առաջանում՝ ո՞վ և ինչ նպատակով է քաղաքացիների տներում անծանոթ մարդկանց գրանցում։ Կից ներկայացնում ենք մեզ դիմած քաղաքացու տրամադրած սքրինշոթը։

Անահիտ Չալիկյան

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր մայրը սիրահարված է եղել Չարլզ III-ին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի պաշտոնական այցը ԱՄՆ շարունակվում է բարձր մակարդակով։

Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել անկեղծ խոստովանությամբ՝ նշելով, որ իր մայրը՝ Մերի Էնն Մաքլաուդ Թրամփը, ժամանակին սիրահարված է եղել բրիտանական։

Թագավորական զույգի պատվին կազմակերպված արարողությունն անցել է շքեղ մթնոլորտում և ավարտվել F-35 կործանիչների տպավորիչ ցուցադրական թռիչքով։

Այս պատմական այցը, որը նվիրված է բրիտանական տիրապետությունից ԱՄՆ անկախության 250-ամյակին, մեծ դեր ունեցավ հետագա հարաբերությունների ձևավորման համար։

ԱՄՆ-ում Թրամփի դեմքով անձնագրեր կթողարկվեն

ԱՄՆ Պետքարտուղարությունը պատրաստում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով անձնագրերի սահմանափակ շարքի թողարկում՝ նվիրված ԱՄՆ-ի անկախության 250-ամյակին, հայտնում է Fox News-ը:

Անձնագրի մակետի վրա, որի օրինակը հայտնվել է հեռուստաալիքի տրամադրության տակ, փաստաթղթի ներքին կողմում Թրամփի դիմանկարը շրջապատված է Անկախության հռչակագրի տեքստով և ԱՄՆ դրոշով։ Մյուս էջում պատկերված է ամերիկացի նկարիչ Ջոն Թրամբուլի «Անկախության հռչակագիրը» կտավը, որը պատկերում է Ամերիկայի հիմնադիր հայրերին։

Պետքարտուղարության ներկայացուցիչը Fox News-ին հայտնել է, որ նոր օրինակները հասանելի կլինեն «Ամերիկայի ցանկացած քաղաքացու», ով անձնագիր ստանալու հայտ կներկայացնի։

Fox News-ը նշում է, որ անձնագրերով այս ակցիան Թրամփի վարչակազմի «Ամերիկա 250» մասշտաբային տոնակատարության մի մասն է, որը ներառում է նաև National Mall-ի մոտ կայանալիք Գրան պրի մրցավազքը և UFC մարտը Սպիտակ տան մարգագետնում։