Մարզային ԲԿ-ներում աննախադեպ ակտիվություն կա. դա վկայում է ծառայությունների հասանելիության մասին. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ բժշկական օգնության և սպասարկման ոլորտում կառավարության բարեփոխումների առանցքային ուղղություններից մեկը կապիտալ ներդրումներն ու ենթակառուցվածքների ամբողջական վերափոխումն է։

Նրա տեղեկացմամբ՝ վերջին տարիներին միայն պետական բյուջեի միջոցներով հանրային բժշկական կենտրոններում արդեն իրականացվել է շուրջ 40 միլիարդ դրամի ներդրում։

Ավանեսյանի խոսքով՝ ծրագրերն ընդգրկում են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի բժշկական կենտրոններն ու պոլիկլինիկական ծառայությունները։

«Մինչև հուլիս կամփոփենք շուրջ 24 բժշկական հաստատությունների և ևս 11 ամբուլատորիաների շահագործման հանձնումը, իսկ մինչև տարվա ավարտ ամբողջությամբ կիրականացնենք նախատեսված 50 ծրագրերը»,- լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ առաջիկայում շահագործման կհանձնվի նաև ամբողջովին նորակառույց Սիսիանի բժշկական կենտրոնը, որը ծառայելու է մարզին որպես ռազմավարական նշանակության, ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժհաստատություն։

«Սիսիանի բժշկական կենտրոնում ունենալու ենք նոր ծառայություններ՝ սկրինինգային ծրագրեր, նոր վիրահատական միջամտություններ, համակարգչային շերտագրման սարքավորում, իսկ մեկ տարվա ընթացքում նախատեսվում է ներդնել նաև ինտերվենցիոն սրտաբանության ծառայություն»,- ասել է Ավանեսյանը։

Նախարարը շեշտել է, որ առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխումը հնարավոր չէր լինի առանց վերջին տարիների կապիտալ ներդրումների և բուժհաստատությունների վերազինման։

Նրա գնահատմամբ՝ մարզային բժշկական կենտրոններում արձանագրվում է աննախադեպ ակտիվություն, ինչը վկայում է ինչպես քաղաքացիների վստահության, այնպես էլ ծառայությունների հասանելիության աճի մասին։

«Մեր նպատակը այն է, որ մարդը ստիպված չլինի բուժօգնություն ստանալու համար գալ Երևան, այլ անհրաժեշտ ծառայությունները կարողանա ստանալ հենց իր մարզում»,- նշել է նախարարը։

Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ 2025 թվականի երկրորդ կիսամյակից մեկնարկել է մարզային բժշկական կենտրոնների լայնածավալ վերազինման ծրագիրը, որի համար հատկացվել է ավելի քան 7 միլիարդ դրամ։

Նրա խոսքով՝ բուժհաստատությունները համալրվում են մամոգրաֆիկ սարքավորումներով, կոլոնոսկոպներով, էնդոսկոպներով և այլ կարևոր տեխնիկայով։ Որպես օրինակ նախարարը նշել է Արարատի բժշկական կենտրոնը, որը համալրվել է համակարգչային շերտագրման նոր սարքավորումով։

«Նախկինում քաղաքացիները ստիպված էին այդ ծառայության համար գալ Երևան, իսկ այժմ այն հասանելի է հենց Արարատի բժշկական կենտրոնում»,- նշել է նա։

Ավանեսյանի խոսքով՝ առաջիկայում Գյումրիի բժշկական կենտրոնը ևս կստանա նոր մամոգրաֆիկ սարքավորում, իսկ ընդհանուր առմամբ նման ծառայություններ հասանելի կլինեն բոլոր մարզերում։

Այդ մասով տեղեկություն չունեմ, այդ հարցն ավելի շատ ԱԳՆ տիրույթում է. Ավանեսյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի Հայաստան այցի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով լրագրողների հարցին՝ Ադրբեջանի պատվիրակության վերաբերյալ, նշել է, որ այդ հարցով տեղեկատվություն չունի և այն ավելի շատ վերաբերում է Արտաքին գործերի նախարարությանը։

«Մեր արտաքին գերատեսչության համակարգման ուշադրության կենտրոնում են այդ աշխատանքները։ Կարող եմ միայն ասել, որ դրանք որևէ վայրկյան չեն դանդաղում կամ հապաղում, մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են։ Ինչ վերաբերում է ձեր նշած պատվիրակությանը, տվյալ մասով տեղեկատվություն չունեմ։ Կարծում եմ՝ դա ավելի շատ իմ գործընկեր Արտաքին գործերի նախարարության տիրույթում գտնվող հարց է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

Երևանում ապրիլի 29-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-4-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 7-10 աստիճանով։

Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ

Իրավապահներն այսօր մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ, կան բերման ենարկվածներ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս լուրը հաստատել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք»,– հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Կառույցից նշեցին, որ անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհաղորդեն։

Ուրիշ Անդո կա՞ քո կյանքում. Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը «ստուգում են» ընկերներին

Դերասանական զույգ Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանը հերթական անգամ զվարճացրել են իրենց հետևորդներին նոր ու կատակային հոլովակով։

Այս անգամ զույգը որոշել էր «ստուգել» իրենց մտերիմ ընկերների հավատարմությունն ու արագ կողմնորոշվելու ունակությունը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ծովինարը զանգահարեց դերասան Հովհաննես Դավթյանին։ Սակայն Հովհաննեսին «խաբելը» հեշտ չէր. նա վայրկյանների ընթացքում հասկացավ, որ սա հերթական պրանկն է։ «Ծո՛վ, ասա՝ քեզ ով ա նկարում», – ծիծաղելով արձագանքեց Հովհաննեսը՝ չտալով ընկերներին իրեն մոլորեցնելու հնարավորություն։

Հոլովակի ամենազվարճալի հատվածները սկսվեցին, երբ զույգը զանգահարեց այլ ընկերների։

Նրանցից մեկը, փորձելով «փրկել» իրավիճակը, պնդում էր, թե Նարեկն իր հետ չէ, իսկ մյուսն էլ ավելի առաջ գնաց՝ հորինելով, թե Նարեկն այդ պահին բոլորովին այլ մարդու հետ է։

Այս ամենը ուղեկցվում էր Ծովինարի և Նարեկի վարակիչ ծիծաղով և կատակային մեկնաբանություններով. «Նարեկ, ուրիշ Անդո կա՞ քո կյանքում», – հոլովակին կից հումորով գրել է Ծովինարը։

Հոլովակը կարճ ժամանակում մեծ թվով դիտումներ և մեկնաբանություններ է հավաքել։

Հետևորդները հիացած են զույգի հումորի զգացումով և ընկերական ջերմ հարաբերություններով։

Շատերը նշում են, որ նմանատիպ պրանկները ևս մեկ անգամ ապացուցում են, թե որքան համախմբված ու պատրաստակամ են նրանց ընկերները՝ միմյանց «թիկունք պահելու» հարցում։

Թամարա Քալանթարան

Ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն։

Որոշ ոլորտներում բժիշկների աշխատավարձերը եռապատկվել են, որոշ ոլորտներում էլ զբաղվածության ու ծառայությունների ծավալի անկում կա. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով բուժաշխատողների աշխատավարձերի և փոխհատուցումների վերաբերյալ հարցին, նշել է, որ համակարգում արձանագրվել է դրական դինամիկա, իսկ որոշ ուղղություններով աշխատավարձերը նույնիսկ եռապատկվել են։

Նրա խոսքով՝ սկզբնական փուլում եղել են հաշվետվությունների ներկայացման բացեր, երբ որոշ բժիշկներ իրականացրել են խորհրդատվություններ, սակայն դրանք չեն մուտքագրվել համակարգում, ինչի հետևանքով փոխհատուցումները չեն հաշվարկվել ամբողջությամբ։

«Փետրվար ամսին մենք այդ բացը լրացրեցինք, նախորդ խորհրդատվությունները մուտքագրվեցին, և բուժաշխատողների աշխատանքի ծավալն ու փոխհատուցումը եկավ այն մակարդակին, ինչ նախատեսել էինք»,- ասել է Ավանեսյանը։

Նախարարը նշել է, որ նախորդ ամիս բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձերի միջին մակարդակում արձանագրվել է աճ։ «Ունենք ուղղություններ, որտեղ աճը կազմել է 10-20 տոկոս, ունենք նաև ոլորտներ, որտեղ բժիշկների աշխատավարձերը եռապատկվել են»,- նշել է նա։

Ավանեսյանի խոսքով՝ որոշ մասնագիտություններում նկատվում է զբաղվածության և ծառայությունների ծավալի անկում, ինչը պայմանավորված է նրանով, որ համակարգը ֆիքսված աշխատավարձից անցել է կատարված աշխատանքի դիմաց փոխհատուցման սկզբունքին։

«Տեսնում ենք, որ որոշ ուղղություններում ծառայությունների ծավալների մեծ տարբերություն կա։ Այդ մասով աշխատանքներ ենք տանում, և լինելու են անհատական լուծումներ։ Որոշ դեպքերում արդեն լուծումներ ունենք, որոշներում՝ քննարկումներ են ընթանում»,- ասել է նախարարը։ Նա վստահեցրել է, որ բուժաշխատողները հնարավորություն կունենան վերապրոֆիլավորվելու ավելի եկամտաբեր և բարձր վարձատրվող ուղղություններով։ Նախարարն ընդգծել է նաև, որ առաջիկա առաջնահերթություններից է գյուղական բժշկական կենտրոնների, բուժքույրերի և դպրոցներում աշխատող բուժքույրերի աշխատավարձերի բարձրացումը։

«Ամբուլատորիաների ընտանեկան բժիշկներն ու բուժքույրերը զգալի աճ են ունեցել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Նախորդ տարի որոշ վերանայումներ արել ենք, սակայն այս պահին նրանց աշխատավարձերի մակարդակը մեզ չի բավարարում»,- նշել է Ավանեսյանը։

Մերի Հակոբյան