Կեղտոտ ոտքերով մի մտեք Քաղաքացու տաճարը

Տախտակների վրա գրվածը պատվիրան դարձավ, քանի որ Մովսեսի առաջնորդած մարդիկ ընդունեցին դրանք որպես պատվիրան։ Մարդիկ հավատացին Աստծուն ու նրա սահմանած պատվիրաններին, արժեքներին, օրենքներին։

Մարդը բարձրագույն արժեք է Արևմուտքում։ Քաղաքակրթական այս նորմը կա ՀՀ 2015-ի Սահմանադրության 3-րդ հոդվածում։ Եթե հաշվի առնենք, որ արժեքն ի սկզբանե սահմանվել է Աստծո կողմից և վերացականորեն նույնացվել Աստծո հետ, ապա կարելի է ասոցիացնել, որ ժողովրդավարական աշխարհում մարդն Աստված է։ Մեր երկրում ՔՊ-ական մեծ ու փոքր պաշտոնյաները մարդուն նույնիսկ մարդու տեղ չեն դնում, սակայն հրապարակային այնպիսի բաներ են ասում, որ ապշել կարելի է։

«Պետության մեր հայեցակարգով և ժողովրդավարության հայեցակարգով՝ քաղաքացին պետության Աստվածն է կամ ավելի ճիշտ՝ քաղաքացիների ամբողջությունը՝ ժողովուրդն է պետության Աստվածը»,- ասել է վարչապետ Փաշինյանը ապրիլի 25-ին Մարալիկում։ Նրա բնորոշմամբ՝ ինչպես քաղաքացին պետք է սիրի իր պետությունն, այնպես էլ պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն։ Եվ պետության քայքայումը սկսվում է այն կետում, որտեղ այս բանաձևը խախտվում է։

Ինչո՞ւ է այսպիսի բաներ ասում Փաշինյանը, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։

Եթե քաղաքացին Աստվածն է, ապա այդ ի՞նչ սրբապիղծներ էին հարկային տեռոր անում քաղաքացիների դեմ, թանկացնում սննդամթերքը, կարմիր գծերը, աղբահանությունը, գույքահարկը, տրանսպորտը։ Այդ ի՞նչ անաստված չմարդիկ էին Եռաբլուրում քաշքշում քաղաքացիներին՝ զոհվածների ծնողներին։ Կամ այդ ի՞նչ սրբապիղծ տականքներ էին Բաղրամյան պողոտայում նռնակներ նետում խաղաղ ցույց անող քաղաքացիների վրա։

Օրինակ՝ Բագրատ Սրբազանին ինչո՞ւ չեն ազատ արձակում, նա քաղաքացի չէ՞։ Թե՞ միայն Ամիրյան փողոցում խորոված ուտող, տռճիկ տվողն է Աստված։ Բագրատ Սրբազանը անկախության համար պայքարում ավելի մեծ ներդրում ունի, քան ՔՊ անդամները միասին վերցրած։ Հիշենք միայն նրա՝ 1989-ին գրած «Աղոթք վասն Անկախության»-ը, որը ոգևորել է հարյուրավոր երիտասարդների, ներգրավելով նրանց անկախության համար պայքարի առաջին շարքերում։ Եթե պետություն ստեղծելը արարչագործության հետ եք համեմատում, բա ինչո՞ւ եք նրան հանիրավի պահում կալանքի տակ։ Պետության ստեղծման համար ներդրումը գնահատելի չէ՞։ Թե՞ միայն խորովածի ծխի տակ տռճիկ տալով եք պետություն ստեղծում։

Այս օրինակն էլ բավարար է ապացուցելու, որ Փաշինյանն ազնիվ չէ, չի հավատում իր ասածին։ Սակայն ևս մի փաստ բերենք՝ ցույց տալու, որ Փաշինյանի խոսքը գործի հետ չի համընկնում։ Եթե պետությունն իրապես կարևոր լիներ նրա համար, ապա դուրս կհրավիրեր ռուսական զորքերը։ Աշխարհում ոչ ոք չի կասկածում, որ Ադրբեջանն անկախ է, քանի որ այնտեղ ռուսական զորքեր չկան։ Բայց աշխարհում շատերը հիմք ունեն կասկածելու, որ ՀՀ-ում ժողովուրդն է քաղաքականություն որոշում։ Կարծում են՝ թե Փաշինյանը ռուսական դրածո է, ռուսական շահեր է սպասարկում, քանի որ ՀՀ-ում ռուսական զորքեր կան։ Ով այս պարզ տրամաբանությունը չի հասկանում, թող մի պահ երևակայի, թե ի՞նչ քաղաքականություն կվարեր Թուրքիան, եթե Հայաստանը Թուրքիայում ռազմաբազա ունենար ու տնօրիներ կարևոր ենթակառուցվածքները։

Անկեղծ կլիներ, եթե Փաշինյանն ասեր, որ քաղաքացին ՔՊ-ի համար 2 նշանակություն ունի՝ որպես ընտրող և որպես հարկատու։ Ինչպես ահաբեկելով ստիպում են հարկ վճարել, նույնպես ահաբեկելով էլ ստիպում են ընտրել Փաշինյանին, քաղաքացուն վախեցնելով պատերազմով։ Կարևոր չէ, թե ով է կանգնած այս ահաբեկության թիկունքում՝ Պուտի՞նը, Էրդողա՞նը, Ալիև՞ը, թե՞ այլ ահաբեկիչ։ Պարզ է, որ եթե քաղաքացին իրոք սիրելի լիներ Փաշինյանի համար, ապա քվե ստանալու հարցում ահաբեկության չէին դիմի, անկախության պաշտպանության հարցում հանցավոր անգործություն չէին ցուցաբերի, գործարար Սամվել Կարապետյանին չէին ներքաշի քաղաքականություն ու չէին կարգի գլխավոր ընդդիմադիր։ Այսպիսի բաներ կարող էր անել չբարեկամը, ռուսական դրածոն, որոնց Աստվածը կարող է լինել Կրեմլում նստածը, ոչ ՀՀ քաղաքացին առավել ևս՝ ժողովուրդը։

Կարճ ասած՝ ՔՊ-ի ոտքերը կեղտոտ են Քաղաքացու տաճարը մտնելու, անկախության համար աղոթելու համար։ Նրանք կարող են տռճիկ տալ Ամիրյանում, պարել ռուսների, թուրքերի համար, բայց քաղաքացու ու պետության սրբությանը հաղորդվելու պատրաստ չեն։ Եվ եթե պետության քայքայումը սկսում է քաղաքացու ու պետության հադեպ սիրուց, ապա ՔՊ-ն պետության համար վտանգավոր է, քանի որ քաղաքացու ու պետության հանդեպ ատելության ու արհամարհանքի չափաբաժնով նրանք առաջատար են քաղաքական համայնքում։

Թաթուլ Մկրտչյան

Քիչ առաջ բերման է ենթարկվել Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը

Ներքին
14:36 24-10-2022

Զարուհի Փոստանջյանին քիչ առաջ բերման են ենթարկել

Նիկոլը եկել էր Հատուկ քննչական ծառայություն, այդտեղից են ինձ բերման ենթարկել, ես հենց հիմա խոսում եմ ոստիկանությունից: Դուրս գամ ոստիկանությունից, մանրամասները կհայտնեմ. Փոստանջյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում

Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները այցելեցին մարզկենտրոն Հրազդան, որտեղ Օգոստոսի 23 փողոց 62 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս մի մարզային գրասենյակ։

Հայտնում են կուսակցությունից։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դիմելով գրասենյակի բացմանը եկած հրազդանցիներին՝ նշել է, որ լավ ծանոթ է քաղաքի առօրյային, քանզի վերջին երեք տարիների ընթացքում շաբաթական մեկ օր անցկացրել է Հրազդան քաղաքում՝ ընդգծելով, որ հենց Հրազդան քաղաքում է հասկացել, որ երկրին անհրաժեշտ է վերաարդյունաբերականացում։

«Այստեղ եմ ես հասկացել, թե ինչ մեծ հզոր պոտենցիալ ունեինք մենք և ինչ ենք կորցրել մենք վերջին տարիների անգործության պատճառով: Շատերդ գիտեք՝ վերջին 8 տարվա ընթացքում Հրազդանը հայտնի էր Հայաստանում ամենաորակյալ ցեմենտի գործարանով: Ցեմենտը աշխատո՞ւմ է: Իսկ պետությունը ինչ-որ բան արե՞լ է, որ աշխատի: Կարող է ճիշտ կլիներ երկու հատ «ռիլ» քիչ նկարեին, երկու հատ «կուկուրուզ» քիչ ուտեին, մի օր հատկացնեին հրազդանցիներին` վերջիններիս աշխատանքով ապահովելով:

Հեշտ է՝ բյուջե հարկեր են տալիս բիզնեսմենները, բերում ես մի երկու հատ ռեմոնտ ես անում, վերջում էլ ասում ես՝ ժողովուրդ ջան, տեսեք` էս ռեմոնտն արեցի պետական պարտքով, բյուջեի փողով: Ե՞րբ է երևում, որ դու զբաղվում ես քո երկրի հարցերով: Ե՞րբ, որ Հայաստանի ամենամեծ հիմնարկներից մեկը ուղղակի անկազմակերպության պատճառով կանգնեց: Այսքան տարի հետո, Հայաստանի ամենաբարդ շրջանը անցնելուց հետո մենք Պարսկաստանից ենք ցեմենտ բերում», – նշել է Նարեկ Կարապետյանը:

Խոսելով երկրում աղքատության մակարդակի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Կոտայքի մարզը Հայաստանի այն մարզերից է, որտեղ վերջին 8 տարիների ընթացքում աղքատության մակարդակը չի նվազել, այլ նույնիսկ բարձրացել է։

«Պետության ղեկավարը պետք է գործով զբաղվի, արդյունաբերությամբ զբաղվի: Հրազդանում, երբ որ նայեք Հրազդանի ՋԷԿ-ի կողքը, ես ձեզ խոսք եմ տալիս, հինգ տարի հետո, Սամվել Կարապետյանի հաղթանակից հետո, հինգ տարի հետո այնտեղ մենակ շինարարություններ եք տեսնելու։ Ցուրտ է այստեղ․․․ ձմեռները ահավոր ցուրտ է: Որ ձմեռները գալիս էինք աշխատանքի, ասում էի՝ ինչ ցուրտ տեղ է, բայց տեսնում էի, որ ժողովուրդը գիշեր-ցերեկ աշխատում էր, երկու հերթափոխով միայն աշխատում էր:

Եվ մենք մի ամսվա ընթացքում վերջապես կբացենք Հայաստանում վերջին տարիների ամենամեծ ներդրումը՝ Հրազդանի մետալուրգիական գործարանը, որը հենց կոչելու ենք «Հրազդանի մետալուրգիական գործարան», որտեղ, չնայած կառավարության ամեն օր մեր դեմ սարքած բոլոր խնդիրներին, մենք մինչև վերջ մարդկանց նշանակալի մասի աշխատավարձը պահպանեցինք: Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում:

ՀԷԿ-ը ուզում են փակեն, մենք կողքը նոր ՀԷԿ ենք կառուցում: Բայց այն, ինչ հիմա ենք անում՝ փոքր բան է, համեմատած այն բանի՝ ինչ կարող է անել ամբողջ պետությունը: Պետական ամբողջ ռեսուրսներով մենք կարող ենք անել: Արդյունաբերականացումը, գործարանների կառուցումը՝ Հայաստանի ապագան են: Հրազդանը Հայաստանի կենտրոնն է՝ էներգետիկ առումով, լոգիստիկ առումով, բոլոր առումներով․ ձև չունի Հրազդանը չզարգանա: Աշխատող ժողովու՛րդ եք, գիշեր-ցերեկ կառուցելու ենք», – նշել է Նարեկ Կարապետյանը:

Խոսելով Հայաստանի պետական կառավարման ապագա համակարգի մասին՝ Նարեկ Կարապետյանը բացառել է հովանավորչությունը. «Եթե մարդը Հրազդանում լավ է աշխատում, եթե մարդը Հրազդանում ուրիշ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, բայց տեսնում ենք փողոցները լավ են, լավ է իր գործը անում՝ այդ մարդու հետ մենք պետք է ճանապարհ գնանք: Կուսակցությունը կապ չունի, կապ ունի մարդու որակը», – եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

Բացման արարողությունից հետո կուսակցության անդամները գրասենյակի բացմանը եկած հրազդանցիների հետ քայլերթ կատարեցին Հրազդանի փողոցներով և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։

Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա

Երևանում ապրիլի 27-ին կեսօրից հետո, 28-29-ին, մայիսի 1- 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում ապրիլի 27-ի ցերեկը, 28-30-ին և մայիսի1- 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 27-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 28-ի և 29-ի գիշերը լենային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 5-7 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-2-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը. Փաշինյան

Կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը:

Այս մասին ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Արդեն 2 տարի Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ-անոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը:

Այդ 12 կմ-ը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների, իսկ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա են, այլ պայուսակների մեջ դրած»,- նշել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով օրակարգի մասին, հավելել է, որ Վրաստանի հետ սահմանազատման հարց կա և վրաց գործընկերների հետ ունեն պայմանավորվածություններ:

Տնտեսավարողը շտկել է խախտումները, կասեցումը դադարեցվել է. ԲԸՏՄ-ն՝ «Քամանչա» ռեստորանի մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից նախկինում կասեցվել էր՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության, Երևան քաղաքում գործող «ԱՐՄԱՏ ԳԱՍՏՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Քամանչա» ռեստորանի կաթսայատան բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը։

Տնտեսավարողը լիազոր մարմնից ձեռք է բերել համապատասխան թույլտվություն։

Կայացվել է կասեցումը դադարեցնելու մասին որոշում։

Ժաննա Բուտուլյանը փոթորկել է համացանցը

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը ով հայտնի է իր էպատաժային և համարձակ կերպարներով, կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում:

Այս անգամ առիթը նրա հերթական հանգիստն է, որտեղից արված լուսանկարները վայրկյանների ընթացքում տարածվել են սոցիալական ցանցերում: Ժաննան իր Instagram-յան էջում կիսվել է կադրերով, որտեղ ներկայացել է բավականին ինքնատիպ և ընդգծված ոճով:

Դերասանուհու սլացիկ կազմվածքն ու ընտրված հանդերձանքը անտարբեր չեն թողել նրա բազմահազարանոց լսարանին:

Հետևորդները բաժանվել են երկու ճամբարի. ոմանք հիանում են նրա գեղեցկությամբ և համարձակությամբ, իսկ ոմանք էլ ակտիվորեն քննադատում են չափազանց բաց կերպարների համար:

Հրապարակումներում Ժաննան շեշտը դրել է ամառային թեթևության և միաժամանակ շքեղության վրա: Նրա յուրաքանչյուր լուսանկար ուղեկցվում է հարյուրավոր մեկնաբանություններով, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ դերասանուհին հայկական շոու-բիզնեսի ամենաազդեցիկ և քննարկվող դեմքերից մեկն է:

Ժաննա Բուտուլյանը փոթորկել է համացանցը

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը ով հայտնի է իր էպատաժային և համարձակ կերպարներով, կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում:

Այս անգամ առիթը նրա հերթական հանգիստն է, որտեղից արված լուսանկարները վայրկյանների ընթացքում տարածվել են սոցիալական ցանցերում: Ժաննան իր Instagram-յան էջում կիսվել է կադրերով, որտեղ ներկայացել է բավականին ինքնատիպ և ընդգծված ոճով:

Դերասանուհու սլացիկ կազմվածքն ու ընտրված հանդերձանքը անտարբեր չեն թողել նրա բազմահազարանոց լսարանին:

Հետևորդները բաժանվել են երկու ճամբարի. ոմանք հիանում են նրա գեղեցկությամբ և համարձակությամբ, իսկ ոմանք էլ ակտիվորեն քննադատում են չափազանց բաց կերպարների համար:

Հրապարակումներում Ժաննան շեշտը դրել է ամառային թեթևության և միաժամանակ շքեղության վրա: Նրա յուրաքանչյուր լուսանկար ուղեկցվում է հարյուրավոր մեկնաբանություններով, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ դերասանուհին հայկական շոու-բիզնեսի ամենաազդեցիկ և քննարկվող դեմքերից մեկն է:

Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով անցնող 18–ամյա Դավիթ Մինասյանի առաջին դատական նիստը հետաձգվել է, հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Նիստը պետք է կայանար վաղը՝ ապրիլի 28–ին, սակայն Դավիթի առողջական վիճակից ելնելով՝ մենք ինքներս ենք դիմել նիստի տեղափոխման խնդրանքով»,– նշեց նա։

Տղան շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։ Փաստաբանն ընդգծեց, որ այդ ընթացքում նրա համար մի քանի անգամ շտապօգնություն են կանչել։