Մայիսի 3-5-ը Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

ՄԻՊ-ից չհայտարարված այց են իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի ապրիլի 18-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն):

ՄԻՊ-ից hայտնում են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։

Մասնավորապես՝

տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Հաստատությունում շարունակում են խնամք ստանալ 18-ից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող անձինք, այնպիսի պայմաններում, երբ Հաստատության ենթակառուցվածքներն ի սկզբանե նախատեսված են եղել երեխաներին խնամք տրամադրելու համար։

Հաստատությանը հատկացված ոչ բավարար տարածքի պատճառով պահպանված չէին բնակելի մակերեսի համար նախատեսված պահանջները, ինչով պայմանավորված` առկա էր շահառուների սեռատարիքային բաշխվածության հետ կապված խնդիր, ննջասենյակներում առկա էին իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, բացակայում էր առանձնացված պայմաններում շահառուների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, առկա էր սանհանգույցների և լոգարանների թվի պակաս, որոշ դեպքերում բացակայում էր միջնապատը ցնցուղարանների և զուգարանակոնքերի միջև և այլն:

Հաստատության ֆիզիկական միջավայրը չէր համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին, առկա էր խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։
Հաստատությունում աշխատողների թիվն անհամեմատ պակաս էր խնամք ստացող շահառուների թվի համեմատությամբ, առկա էր աշխատողների ոչ մասնագիտական ծանրաբեռնվածություն։
Վերոնշյալ և արձանագրված այլ խնդիրները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրենության հետ:

Հատկանշական է, որ նախորդ այցերի ընթացքում Հաստատությունում արձանագրված համակարգային խնդիրները շարունակում են պահպանվել: Խնդիրներն արտացոլող փաստաթուղթը դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Այցի ընթացքում Հաստատության տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:

Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո պրեֆեկտուրայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օբիհիրո քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 173 հազար մարդ։ Օջախը գտնվել է 79 կմ խորության վրա։

Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։

Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է եռափուլ կարգավորում

Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների եռափուլ բանաձևը; Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Al Mayadeen հեռուստաալիքի հաղորդած տեղեկատվությունը։

«Իրանը միջնորդներին տեղեկացրել է երեք փուլերի վրա հիմնված բանակցային ձևաչափի մասին, և եթե Վաշինգտոնն ընդունի այն, Թեհրանը կբանակցի դրա համաձայն»,- ասվում է հրատարակության մեջ։

Նախաձեռնության համաձայն՝ բանակցությունների առաջին փուլում պետք է կենտրոնանա ն պատերազմի դադարեցման և Իրանի ու Լիբանանի դեմ հետագա ռազմական գործողություններ չլինելու երաշխիքներ ստանալու վրա։

Երկրորդ փուլում՝ պատերազմի ավարտից հետո կողմերը պետք է պայմանավորվեն Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ։

Միայն այս երկու կետերի կատարումից հետո կքննարկվի Իրանի միջուկային ծրագիրը։

Իսրայելի օդային հարվածների հետևանքով 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ

Հարավային Լիբանանի վրա Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

«Այսօր՝ ապրիլի 26-ին, հարավային Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ երկու երեխա և երկու կին», – հաղորդել է NNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարության հայտարարությանը։

Նաև հաղորդվել է, որ Իսրայելի օդային հարվածների հետևանքով վիրավորվել է 37 մարդ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը երեկ հայտարարել է, որ IDF-ն հրամայել է հարվածներ հասցնել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին։ Այս որոշումը կայացվել է ի պատասխան Իսրայելի հյուսիսի և հարավային Լիբանանում տեղակայված զորքերի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների։

Արցախում հայկականությունը ոչնչացվում է Կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում

Իշխող ռեժիմի պարագլուխների՝ Արցախում ոչնչացվող հոգևոր, պատմամշակութային արժեքների վերաբերյալ կրավորական բնույթի մեկնաբանությունները արտաքին աշխարհին փոխանցում են երկու վտանգավոր ուղերձ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին՝ Ադրբեջանին արտոնում են շարունակել ցեղասպան քաղաքականությունը։

Երկրորդ՝ միջազգային հանրությանը իրազեկում են, որ Հայաստանը առանձնապես խնդիրներ չի տեսնում ադրբեջանական վանդալիզմում, և լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։

Արցախում ոչնչացվում է հայկականությունը՝ մեր հազարամյակների հետքն այս տարածաշրջանում, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում»,-գրել է նա։

ՀՀ-ում ճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Հանրապետության այն հատվածներում, որտեղ դեռևս սպասվում են ձյան տեսքով տեղումներ, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Պետական ծրագրեր, պայմանագրեր, կապեր. գլխավոր էկոպարեկի կնոջ հաջողության պատմությունը

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի ընտանիքին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությունը մի շարք հարցադրումներ է առաջ բերում։ Ըստ փաստաթղթերի՝ Վլադիմիր Կիրակոսյանի կինը՝ Արուսյակ Սեդրակյանը, 2023 թվականի հոկտեմբերի 6-ին որպես անհատ ձեռնարկատեր է գրանցվել, և ընդամենը մի քանի ամիս անց՝ արդեն 2024 թվականի փետրվարի 29-ին, հանդես է գալիս որպես գործատու և պետական ծրագրում կնքում մի շարք պայմանագրեր։

Խոսքը վերաբերում է Արցախից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված ծրագրին, որի շրջանակում իրականացվում են կարճաժամկետ ուսուցման դասընթացներ և աշխատանքային փորձի կազմակերպում։

Այս ժամանակագրությունը հարց է առաջացնում՝ ինչպե՞ս է նոր գրանցված ԱՁ-ն այդքան կարճ ժամանակում ընդգրկվել պետական ծրագրում և ինչ ընթացակարգով է ընտրվել որպես գործատու։ Ներկայացված տվյալներով՝ 2024 թվականի փետրվարի 29-ին կնքվել են առնվազն երկու պայմանագրեր (ԼՂ2-06-1053-2024 և ԼՂ2-08-1053-2024) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ։

Յուրաքանչյուր պայմանագրի շրջանակում նախատեսված է մոտ 645,000 դրամ ֆինանսավորում՝ որպես դրամաշնորհային ծախս։ Ծրագրի տրամաբանությամբ՝ պետությունը փոխհատուցում է գործատուին շահառուի աշխատավարձը և հարակից ծախսերը՝ վերջինիս աշխատանքային փորձ ապահովելու նպատակով։

Միաժամանակ հարց է առաջանում՝ քանի՞ շահառուի համար են կնքվել պայմանագրերը, որքան է ընդհանուր ստացված ֆինանսավորումը, և ինչպե՞ս է իրականացվել գործատուների ընտրությունը։ Պայմանագրերով՝ Սեդրակյանը պարտավորվում է շահառուներին ընդունել աշխատանքի առնվազն 6 ամիս ժամկետով, կազմակերպել նրանց մասնագիտական փորձը։

Այստեղ ևս հստակություն է անհրաժեշտ՝ արդյո՞ք այդ աշխատանքային գործունեությունը փաստացի իրականացվել է ամբողջ ծավալով, թե՞ կա ձևական ներգրավման ռիսկ, որը հաճախ դիտարկվում է նման ծրագրերի շրջանակում։

Փաստաթղթերում ներկայացված տվյալների համաձայն՝ Արուսյակ Սեդրակյանը եկամուտ է ստացել նաև այլ աղբյուրներից․ շուրջ 496,420 դրամ՝ ձեռնարկատիրական գործունեությունից, 982,913 դրամ՝ «Մարտիկ» հիմնադրամից։ Թե ինչ ծառայությունների դիմաց է իրականացվել Արուսյակ Սեդրակյանի ԱՁ-ին վճարումը, այստեղ ևս թափանցիկություն չկա։

Հիշեցնենք՝ «Մարտիկ» հիմնադրամը, որպես բանակին աջակցող բարեգործական կառույց, դեռևս 2018 թվականին հայտնաբերված չարաշահումների և գումարների վատնման փաստերով տարիներ շարունակ գտնվել է իրավական և հանրային ուշադրության կենտրոնում։ Թեև հիմնադրամի գործունեությունը պաշտոնապես չի դադարեցվել, սակայն 2019-ից հետո դրա ակտիվ գործունեության մասին գրեթե հրապարակումներ չկան։

Ուշագրավ է նաև փաստաթղթերում առկա հասցեների և կապերի համընկնումը։ Այսպիսով՝ համընկնում են թե՛ ԱՁ-ի գրանցման հասցեն, թե՛ ընտանիքի բնակության հասցեն, և թե՛ որոշ այլ բիզնես կառույցների հասցեները։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է գործող բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամին, այստեղ ևս ողջամիտ հարց է առաջանում՝ արդյոք պետական ծրագրում ներգրավվածությունը որևէ կերպ կապվա՞ծ է Վլադիմիր Կիրակոսյանի գործոնի հետ։

Այդուհանդերձ, փաստաթղթերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ընդհանուր պատկերացում կազմել Էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի կնոջ՝ Արուսյակ Սեդրակյանի գործունեության, պետական ծրագրերում կարճ ժամանակաընթացքում ներգրավվածության և ֆինանսական հոսքերի վերաբերյալ։

Թեև գործընթացը համապատասխանում է գործող ծրագրերի մեխանիզմներին, սակայն որոշ հարցեր մութ են մնում։

Հիշեցնենք՝ Oragir.News-ն իր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էր ՇՄՆ էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանի կենսագրության մի դատական դրվագի, որը վերաբերում է չվճարված համայնքային պարտավորությանը՝ մասնավորապես աղբահանության համար սահմանված վճարներին, որը տեղի է ունեցել մինչև նրա պետական պաշտոն զբաղեցնելը։

Հասմիկ Մովսիսյան