Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին

Լիբանանի հարավային հատվածի առնվազն չորս բնակավայր իսրայելական հարվածների է ենթարկվել։

Լիբանանի ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրար հաջորդած երկու հարված է հասցվել Բինտ Ջբեիլ շրջանի քաղաքներից մեկին, ևս երկու հարված՝ Նաբաթիե շրջանի երկու քաղաքներին, մեկ հարված էլ՝ Թայրե շրջանի քաղաքներից մեկին։

Իսրայելի պաշտպանության բանակը, իր հերթին, հայտարարել է, որ հարվածել են «Հեզբոլա»-ի՝ ռազմական նպատակներով օգտագործվող ահաբեկչական ենթակառուցվածքներին՝ հավելելով, որ «կշարունակեն վճռականորեն գործել սպառնալիքների դեմ»։

Արտառոց գողության դեպք՝ «Ավան առողջության կենտրոն»-ում․ գողացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերող հրամանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտառոց գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ուրախ եմ լսել, որ նախագահ Թրամփը և առաջին տիկինը, փոխնախագահը ապահով են ու լավ վիճակում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր Սպիտակ տանը հնչած կրակոցներին:

«Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի ունեցած մտահոգիչ կրակոցից հետո։

Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում։ Մաղթում եմ ԱՄՆ նախագահին շարունակական բարեկեցություն այսօրվա մարտահրավերների պայմաններում»,- գրել է նա։

Դուք ստեղծեցիք հեքիաթ. Եվա Զոհրաբյանը կիսվել է դստեր 1-ամյակի տոնական կադրերով

Դերասանուհի Եվա Զոհրաբյանի ընտանիքում տոնական տրամադրություն է։ Նրա դուստրը՝ փոքրիկ Արիան, դարձել է 1 տարեկան։ Այս առիթով դերասանուհին սոցիալական հարթակներում հրապարակել է հեքիաթային ու ջերմ լուսանկարներ, որոնք արտացոլում են օրվա կախարդական մթնոլորտը։

Եվան, չթաքցնելով իր հիացմունքն ու հուզմունքը, գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր օգնել են իրականություն դարձնել իրենց պատկերացրած տոնը. «Արիան դարձավ 1 տարեկան։ Ուզում եմ ձեզ հետ կիսվել մեր ունեցած հրաշք օրով։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, որ թվում էր՝ հեքիաթում ենք։ Ամեն դետալ, ամեն գույն մեզ տանում էր դեպի հրաշք աշխարհ»։

Դերասանուհին նաև հավելել է, որ միջոցառման կազմակերպիչները ջանք ու եռանդ չեն խնայել՝ ներդնելով իրենց ամբողջ շնորհքը, որպեսզի օրը դառնա անմոռանալի։ Հրապարակված կադրերից երևում է, որ տարեդարձի ձևավորումն իրականացվել է նուրբ ու հեքիաթային ոճով, որտեղ յուրաքանչյուր դետալ ընդգծել է փոքրիկ Արիայի առաջին մեծ տարեդարձի կարևորությունը։

Վթարային ջրանջատում` Նորագյուղ թաղամասում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-15:30-ը, կդադարեցվի Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Փաշինյանը, փոխանակ երկրի խնդիրների լուծմամբ զբաղվի, միայն իր ու իր թիմի փիառով է զբաղված. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Միայն փիառով է զբաղված

Նիկոլ Փաշինյանն իր ավտոմեքենայով անցնելով՝ գովազդել է նախկինում սարի ճանապարհ կոչված Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը։ Բերդ համայնքը Գեղարքունիքի մարզին կապող այդ ճանապահը պետք է շահագործման հանձնվեր դեռևս 2024թ․ նոյեմբերին։

Տարածքային կառավարման և ենթակառուցածքների նախարարությունից տեղեկացել եմ, որ ծրագիրն ուշացնելու, ճանապարհի կառուցման ժամկետը խախտելու համար կապալառուն ֆինանսական տույժի է ենթարկվել։

Փաշինյանը չգիտեր, որ այդ ճանապարհի մի մեծ հատվածում ինտերնետի հասանալիություն չկա, և իր լայվն այդ պատճառով ընդհատվել է, նորից է լայվ մտել ու ասել, որ ինտերնետ չկար։

Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, փոխանակ երկրի խնդիրների լուծմամբ զբաղվի, միայն իր ու իր թիմի փիառով է զբաղված։

«Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա

Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Չորս տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին

Չորս տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում վրաերթի ենթարկեց և մահ պատճառեց հղի վիճակում գտնվող երիտասարդ կնոջը՝ Սոնա Մնացականյանին։

Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ շարասյան արագության համար պատասխանատու՝ ղեկավար կազմի վերաբերյալ վարույթը դիտավորյալ կերպով «սառեցվել» է նախաքննության փուլում, թեև դատարանները երկու անգամ այդ վարույթով արձանագրել են տուժող կողմի իրավունքների խախտում, փաստացի պարտադրել են փորձաքննություն նշանակել ավտոմեքենաներում գործած ռադիոկապի ձայնագրության սարքով, պատշաճ միջոցներ ձեռնարկել ձայնագրությունը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվել։

Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում, այս գործը Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ նրա խոսքի և գործողությունների իսկությունը գնահատելու լավագույն ցուցիչն է հարգելի հայրենակիցներ…։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյան

Մենք վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ. Իվետա Մուկուչյանի գրառումը՝ «խորոված-փարթիի» համերգից հետո

Երգչուհի Իվետա Մուկուչյանը երեկ Հանրապետության հրապարակում համերգին ունեցած ելույթից հետո գրառում է արել՝ խոսելով Ցեղասպանության ու հայերի վերապրած պատերազմների մասին:

«Այս երեկո միասին իսկապես անհավատալի պահեր ունեցանք։ Ավելի քան 40,000 մարդ Հանրապետության հրապարակում՝ մեր սիրելի Երևանում, ինձ հետ երգում էր իմ երգերը,- գրել է երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ հավելելով.- Մենք վերապրել ենք Ցեղասպանություն, պատերազմներ և, այնուամենայնիվ, շարունակում ենք առաջ շարժվել՝ որպես առաջին ժողովուրդ, ով քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն։ Ցավը մեր սրտերում խորապես դրոշմված է՝ ինչպես դուդուկի հնչյունը, միաժամանակ, հենց սիրուց են մեր արմատները։ Մենք երբեք չենք մոռանա այն ճանապարհը, որը մեզ հասցրել է այստեղ։

Ես հպարտ եմ, որ հայ եմ, և անսահման շնորհակալ այս անմոռանալի երեկոյի համար՝ ինձ որպես միակ հայ արտիստի հնարավորություն տալու հանդես գալ ձեզ համար և կիսել իմ էներգիան ձեզանից յուրաքանչյուրի հետ»։

Եթե ընտրողների 60-70%-ը գնա ընտրության, Ալիևի մարդը մնալու շանս չունի. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Շատերը, անկախ իրենց ցանկությունից ու կամքից, քննարկում են «Քանդենք պետության» կուսակցության բեմադրած թատրոնը։ Թատրոնը բեմադրվում է բովանդակությունը ոչնչացնելու համար, քանի որ բովանդակային դաշտում ասելիք չկա։ Ով ինչ ուզում է՝ ուտի, ով ոնց ուզում է՝ պարի, ինձ բացարձակ չի հուզում։

Բայց ինձ հուզում է այն, որ մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, որը դիտել ես բնավ չեմ ցանկանում։ Դրան 2 լուծում կա՝ կամ առհասարակ ոչինչ չդիտել ու ոչնչի չհետևել, կամ էլ փորձել բովանդակություն ստեղծել ու քննարկման որակը փոխել։

Ինձ թվում է՝ «Քանդենք պետությանը» իրապես հեռացնել ցանկացող ուժերը պետք է նոր որակի քննարկում բացեն դաշտում, որպեսզի ընտրողն ուզենա հետևել քաղաքականությանը ու գնալ քվեարկության հունիսի 7-ին։ Հիշեք՝ եթե ընտրողների 60-70%-ը գնա ընտրության, Ալիևի մարդը մնալու շանս չունի: