Այգեզարդի աշակերտները դպրոցում կատարում են ՔՊ-ի քարոզարշավի երգը․ Տաթև Ղազարյան

Փորձագետ Տաթև Ղազարյանը գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել․

«Պատկերացրեք հետ ենք գնում 2017թ. որտեղ կան համապետական ընտրություններ և պետական դպրոցի տնօրենը Հանրապետական կուսակցության քարոզարշավի երգն է պարապում աշակերտների հետ և դպրոցի բեմում այդ աշակերտները կուսակցության քարոզարշավի երգն են կատարում հենց դպրոցի բեմում:

Դե ետ եկեք 2026թ. Այսօր Այգեզարդի դպրոցի աշակերտները իրենց դպրոցի բեմում կատարեցին ՔՊ-ի քարոզարշավի երգը, իսկ տնօրենը այն տեսաձայնագրում և հրապարակում է»:

44 օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանն այսօր ամուսնանում է

ԲՀԿ ՈւԽ նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր 44 օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանն ամուսնանում է։

Կնքահայրը Հովհաննես Ծառուկյանն է»։

44 օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանն այսօր ամուսնանում է

ԲՀԿ ՈւԽ նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր 44 օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանն ամուսնանում է։

Կնքահայրը Հովհաննես Ծառուկյանն է»։

Թրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է չփոխել ԱՄՆ-ի քաղաքական կուրսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի անձինք, ինչպիսին է իր մասնակցությամբ ընդունելության ժամանակ կրակ բացած տղամարդը, փոխեն Միացյալ Նահանգների կուրսը։

«Մենք թույլ չենք տա նմանատիպ մարդկանց փոխել մեր երկրի կուրսը»,- հայտարարել է Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Նա հույս է հայտնել, որ ամերիկացիները կկարողանան համախմբվել և գործել միասնաբար, միաժամանակ խոստացել է «լինել նրանց կողքին»։

Հիշեցնենք՝ արտակարգ դեպքը տեղի էր ունեցել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին։

Թրամփը իր երկու նախագահական ժամկետների ընթացքում առաջին անգամ էր որոշել մասնակցել այդ միջոցառմանը։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ինքը և իր վարչակազմի անդամները անվտանգ են, իսկ չարագործը՝ ձերբակալված։

Իշխանությունները հայտնել են կասկածյալի անունը՝ Կալիֆոռնիայի 31֊ամյա բնակիչ Քոուլ Թոմաս Ալեն։

Հրաձիգը մանիֆեստ է ունեցել, նա ատում է քրիստոնյաներին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում անցյալ գիշեր տեղի ունեցած հարձակման մեջ կասկածվողին նկարագրել է որպես «սրտում մեծ ատելություն» և հակաքրիստոնեական տրամադրություններ ունեցող մարդու՝ հղում անելով այդ անձի հրապարակած մանիֆեստին։

ԱՄՆ նախագահին հարցրել են ենթադրյալ հրաձիգի մասին։

Թրամփը հայտնել է, որ կասկածյալի հյուրանոցային համարում մանիֆեստ է հայտնաբերվել։

«Այդ տղան հիվանդ է։ Երբ կարդում ես նրա մանիֆեստը, պարզ է դառնում, որ նա ատում է քրիստոնյաներին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ կասկածյալի ընտանիքը փորձել է կապ հաստատել իրավապահ մարմինների հետ։

Գնաց որդուն գրկելու. հերոսածին մայր Աննա Աբաջյանի անմար հիշատակին

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներն ապրում են առաջին հերթին հարազատների սրտերում, որոնց հեռացումը կյանքից ևս տխրության է պատճառում ու միավորում ժողովրդին։ 52 տարեկանում կյանքից հեռացավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը՝ տիկին Աննան։ Նա գնաց միանալու իր լեգենդար որդուն, ում կարոտն այդպես էլ չկարողացավ հաղթահարել։

Խաղաղության ու լույսերի մեջ ննջեք, հերոսածին Մայր։

Oragir.News-ն հոլովակ է նվիրում Աննա Աբաջյանի հիշատակին։

Ուրարտուն հաղթեց Վանին՝ 2։0

Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից մնացած և հետաձգված հանդիպումում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Վանի» հետ։ Տանտերերը վստահ հաղթանակ տարան՝ մրցակցին պարտության մատնելով 2։0 հաշվով։

​Երևանյան թիմը կարողացավ արագորեն առաջ անցնել հաշվի մեջ։ Արդեն 11-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նիկոլաս Կալուկյանը։ Առաջին կեսի միջնամասում՝ 29-րդ րոպեին, Օլեգ Պոլյակովը կրկնապատկեց «Ուրարտուի» առավելությունը՝ ձևակերպելով նաև խաղի վերջնահաշիվը։

Չելսին դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Լոնդոնի «Չելսին» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Լիդսի» նկատմամբ: Հանդիպումը կայացել է Լոնդոնի լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում։

​Խաղի միակ և հաղթական գոլը 23-րդ րոպեին հեղինակել է Էնցո Ֆերնանդեսը՝ արդյունավետ փոխանցում ստանալով Պեդրու Նետուից:

​Այսպիսով, լոնդոնյան ակումբը նվաճեց եզրափակիչի ուղեգիր, որտեղ տիտղոսի համար կպայքարի «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։

61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:2 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Շամելային։

Նա երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Սա Արսեն Հարությունյանի արդեն 7-րդ մեդալն է Եվրոպայի առաջնություններում՝ 4 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ։

Իրանը չի փոխի Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր որոշումը․ խորհրդարանի փոխխոսնակ

Իրանը չի փոխի Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր որոշումը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը։

«Մենք չենք վերադարձնի Հորմուզի նեղուցը նախկին վիճակին, և սա ղեկավարության հրամանն է»,-նշել է նա։

Նա նաև նշել է, որ Թրամփի հայտարարությունները հակասական բնույթ ունեն, որոնք պնդում են, որ Իրանի միջուկային ներուժը ոչնչացվել է, բայց շարունակում են դիմակայել երկրի միջուկային օբյեկտների դեմ։