Թրամփի թիրախում՝ CNN-ը, MS NOW-ն ու Politico-ն
Նոբելյան հիմնադրամը 9 տոկոսով ավելացրել է մրցանակի դափնեկիրներին տրամադրվող դրամական պարգևը։ Այսուհետ յուրաքանչյուր անվանակարգում այն կկազմի 12 մլն շվեդական կրոն՝ մոտ 1,22 մլն դոլար։
Նոբելյան հիմնադրամի գործադիր տնօրեն Հաննա Սթյերնեի խոսքով՝ մրցանակի չափի բարձրացումը նպատակ ունի պահպանել դրա ֆինանսական բաղադրիչի արժեքը երկարաժամկետ հեռանկարում։
Դրամական պարգևի ավելացումը համընկնում է Նոբելյան մրցանակի 125-ամյակի հետ։
1901 թվականին յուրաքանչյուր անվանակարգում մրցանակի չափը կազմում էր 150 հազար շվեդական կրոն։
2026 թվականին Նոբելյան մրցանակները կշնորհվի վեց անվանակարգերում՝ ֆիզիկա, քիմիա, բժշկություն, գրականություն, խաղաղություն և տնտեսագիտություն։ Դափնեկիրների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 5-12-ը։
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգը 15 միլիոն դոլար կհատկացնի ժամանցային ոլորտի աշխատակիցներին արհեստական բանականության (ԱԲ) զարգացման հետ կապված փոփոխություններին նախապատրաստելու համար։ Այս մասին գրում է Politico պարբերականը։
Նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է AB 2504 օրենքը, որով նախատեսվում է մունիցիպալ քոլեջներում կրթական փորձնական ծրագիր մեկնարկել։
Ծրագիրը կստանա Future of Creative Industries Pilot Program (Ստեղծարար արդյունաբերության ապագայի փորձնական ծրագիր) անվանումը։ Դրա մշակմամբ կզբաղվի California Community Colleges-ի ղեկավար գրասենյակը՝ Հոլիվուդի գործատուների, արհմիությունների և տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում՝ Adobe-ի հետ համատեղ։
Այս օրենքը Կալիֆոռնիայի առաջին օրենսդրական նախաձեռնություններից է, որն անմիջականորեն միտված է ժամանցի ոլորտում ԱԲ-ի ներդրման հետևանքների կարգավորմանը։ Դրան զուգահեռ, նահանգի իշխանությունները խստացնում են արհեստական բանականության անվտանգության պահանջները։ Ուրբաթ օրը Նյուսոմը նաև հրամանագիր է ստորագրել, որով, մասնավորապես, նախատեսվում է ստեղծել փորձագիտական խումբ. այն պետք է առաջարկություններ մշակի արհեստական բանականության համար այսպես կոչված «վթարային անջատիչներ» ստեղծելու վերաբերյալ։
AB 2504 օրենքի հեղինակ, Կալիֆոռնիայի վեհաժողովի պատգամավոր Ռեբեկա Բաուեր-Կահանը Politico-ի հետ զրույցում նշել է, որ պատմականորեն Հոլիվուդը բազմիցս է հարմարվել տեխնոլոգիական փոփոխություններին՝ համր կինոյի դարաշրջանից մինչև ժամանակակից թվային տեխնոլոգիաներ։
«Ժամանցային արդյունաբերությունը բաց է այն տեխնոլոգիաների առաջ, որոնք նպաստում են զարգացմանը, բայցև թույլ են տալիս պահպանել այն մարդկանց, որոնց շնորհիվ ոլորտը դառնում է յուրահատուկ, հիանալի ու բովանդակալից»,- ասել է նա։
Օրինագծի նախաձեռնողը WME գործակալության քաղաքական հարցերով ավագ խորհրդական Հաննա Լինկենհոկերն է։ Գործակալությունը, ինչպես նաև SAG-AFTRA արհմիությունը, պաշտոնապես աջակցել են այս նախաձեռնությանը։
Լինկենհոկերի խոսքով՝ արհեստական բանականության զարգացումն այլևս անհնար է կանգնեցնել, ուստի դրա կիրառման կանոնները պետք է հենց հիմա ձևավորել։ Նա շեշտել է, որ WME-ն կողմ է տեխնոլոգիան որպես գործիք օգտագործելուն, և ոչ թե ստեղծագործողների աշխատանքը դրանով փոխարինելուն։
«Մեր հաճախորդների մեծամասնությունն այն համոզմանն է, որ մարդկային աշխատանքը չպետք է փոխարինվի,- ասել է նա։ – Արհեստական բանականությունը պետք է գործիք լինի արվեստագետների համար, այլ ոչ թե հակառակը»։
Ըստ հեղինակների մտահղացման՝ ծրագրի մասնակիցները կկարողանան ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ՝ փոփոխվող ստեղծարար ոլորտում աշխատելու համար։ Լինկենհոկերն այս օրենքը համարել է առաջին քայլը՝ ոլորտի ներկայացուցիչների, արհմիությունների, տեխնոլոգիական ընկերությունների և իշխանությունների միջև ավելի լայն կոալիցիա ստեղծելու ճանապարհին։
Հոլիվուդի համար, որը վերջին տարիներին բախվում է տնտեսական դժվարությունների և կինոարտադրության ծավալների կրճատման, օրենքի ընդունումը տոնելու առիթ դարձավ։ Լոս Անջելեսում տեղի ունեցած WME-ի միջոցառման ժամանակ Բաուեր-Կահանը գործակալությունից նվեր է ստացել հնաոճ գրենական պիտույքների հավաքածու և գրիչ։
Օրենսդրի խոսքով՝ այս նվերը հատկապես խորհրդանշական էր. չնայած նրան, որ ինքը Կալիֆոռնիայի օրենսդրությունում ԱԲ-ի շուրջ քննարկումների առանցքային դերակատարներից մեկն է դարձել, WME-ն նրան փաստացի նվիրել է մի բան, որն ավելի շատ հարմար է հին տեխնոլոգիաներ նախընտրող մարդուն։
Հաագայում ծայրահեղ աջերի բողոքի ակցիայի ընթացքում անկարգություններ և ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է Nu.nl-ը։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Հաագայի «Մալիվելդ» զբոսայգում՝ մասնակցելու ծայրահեղ աջերի կազմակերպած ցույցին։ Մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, բողոքում են Նիդեռլանդների իշխանությունների վարած միգրացիոն քաղաքականության դեմ։ Նրանք հնչեցրել են ռասիստական կարգախոսներ։
Ցույցի ընթացքում ցուցարարները դիմել են բռնության, հրահրել անկարգություններ և ոստիկանների ուղղությամբ պայթուցիկներ նետել։ Դեպքի վայր է ուղարկվել ոստիկանության հատուկ ստորաբաժանում։
2026 թվականի նոյեմբերի 1-ից Ռուսաստանում կսկսեն ստուգել էթիլային սպիրտի և ալկոհոլային արտադրանքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների ղեկավարների և գլխավոր հաշվապահների գործարար համբավը։
Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Փաստաթղթի համաձայն՝ վերահսկող մարմինները կստուգեն, որպեսզի ընկերությունների սեփականատերերի, նրանց տնօրենների խորհուրդների և գործադիր մարմինների անդամների, ղեկավարների ու գլխավոր հաշվապահների վերաբերյալ տվյալները չլինեն անբավարար գործարար համբավ ունեցող անձանց հատուկ ցանկում։
Նոր պահանջները տարածվում են էթիլային սպիրտի արտադրության լիցենզիա ունեցող կազմակերպությունների, այդ թվում՝ դեղագործական ոլորտում օգտագործվող սպիրտի, ինչպես նաև ալկոհոլային արտադրանքի արտադրության, պահպանման և մատակարարման վրա։
«Շատերը կարծում են, որ “Artificial Intelligence” (արհեստական բանականություն) բառերն այնքան էլ ճշգրիտ և պերճախոս չեն ԱԲ-ի նկատմամբ կիրառելու համար», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ այս նոր տեխնոլոգիայի համար ավելի «նրբագեղ և ճշգրիտ» կարող էր լինել “Superior Intelligence”՝ «բարձրագույն բանականություն», “Extreme Intelligence”՝ «ծայրահեղ բանականություն» կամ “Supreme Intelligence”՝ «գերազանց կամ գերագույն բանականություն» անվանումը։
«Սա հարցում է, և ես շնորհակալ կլինեի, եթե բոլորը քվեարկեին։ Ո՞ր անվանումն է ամենից լավ համապատասխանում այս անընդհատ զարգացող «հեղափոխությանը», — գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հարցման ձևաչափով հրապարակել է անվան տարբերակները՝ առաջարկելով օգտատերերին ինքնուրույն ընտրել ամենահամապատասխան տերմինը։
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տոմսային մասնաճյուղ արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն հետևյալ աշխատանքային գրաֆիկով․
«Ամբերդ» պատմամշակութային արգելոց՝ 10:00-19:00
«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց ՝ 10:00-18:00
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ 09:00-22:30
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ 10:00-22:00 (ցուցասրահը փակ է)
«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ 09:00-21:00
«Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց՝ 10:00-18:00։
Այսօր Հայաստանի կանանց հավաքականը 1:3 հաշվով զիջեց Ղազախստանի թիմին:
4 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 4 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 3 թիմային միավոր:
5-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Չինաստանի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Պերուի հավաքականի հետ:
Արման Ծառուկյանը սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսի Crypto.com Arena-ում կայացած UFC 331-ի համամարտում հաղթել է Մաուրիսիո Ռուֆիին՝ առաջին ռաունդում նոկաուտով։
Պայքարը ավարտվել է 4:56-ին՝ ռաունդի ավարտից ընդամենը 4 վայրկյան առաջ։
Ծառուկյանը Ռուֆիին նոկաուտի է ենթարկել արմունկների հարվածների հաջորդականությամբ։
Այս հաղթանակով Ծառուկյանը տարել է իր վեցերորդ անընդմեջ հաղթանակը։
Մենամարտից հետո նա հայտարարել է, որ ցանկանում է պայքարել UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսի համար։
Թուրքիան չեղարկել է Իրանի խոշորագույն մասնավոր բանկերից մեկի՝ «Bank Mellat»-ի լիցենզիան, հայտնում է AFP-ն:
Թուրքական բանկային կարգավորող մարմնի որոշումը հրապարակվել է երկրի պաշտոնական տեղեկագրում ուրբաթ լույս շաբաթ գիշերը:
«Bank Mellat»-ը տեղակայված է Թեհրանում և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Իրանի կառավարությանը։ «OpenSanctions» բաց տվյալների բազայի համաձայն՝ բանկը գտնվում է ԱՄՆ-ի, Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։ «Bank Mellat»-ի խոշորագույն բաժնետերը նույնպես Իրանի պետությունն է։
Թուրքական կարգավորող մարմինը, չեղարկելով լիցենզիան, վկայակոչել է երկրի բանկային օրենսդրության 71բ հոդվածը: Այս նորմի համաձայն՝ ֆինանսական կազմակերպության գործունեության շարունակումը կարող է դադարեցվել, եթե այն սպառնալիք է ներկայացնում ավանդատուների և մասնակցության հիմնադրամներում միջոցներ պահողների իրավունքներին, ինչպես նաև ֆինանսական համակարգի անվտանգությանն ու կայունությանը:
Անկարայի որոշումն ընդունվել է երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական բանկի նկատմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ ենթադրյալ կապերի պատճառով:
Ընդ որում, դեռևս պարզ չէ՝ արդյոք «Bank Mellat»-ի վերաբերյալ թուրքական կարգավորողի որոշումը կապված է թուրքական մեկ այլ բանկի դեմ ամերիկյան պատժամիջոցների հետ, թե ոչ: