Գաղտնիքը բացահայտված է. ինչու՞ Ծառուկյանը համաձայնեց մենամարտել 7-րդ համարի հետ

MMA-ի հայտնի լրագրող Արիել Հելվանին նոր մանրամասներ է հայտնել Արման Ծառուկյանի (23-3) և Մաուրիսիո Ռուֆիի (14-2) սպասվող մենամարտի վերաբերյալ, գրում է armsport.am-ը:

«Ոչ ոք չէր սպասում, որ Արմանը կմենամարտի վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուֆիի հետ։ Ինչպես ինձ փոխանցել են՝ UFC-ի ղեկավարությունն Արմանին վստահեցրել է, որ այս դիմակայությունում հաղթանակի դեպքում նա երաշխավորված տիտղոսային մենամարտ կստանա»,- նշել է Հելվանին։

Արման Ծառուկյան — Մաուրիսիո Ռուֆի դիմակայությունը կլինի սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարի համագլխավոր իրադարձությունը։

Նշենք, որ 29-ամյա հայազգի մարտիկն այժմ ունի 5 անընդմեջ հաղթանակից բաղկացած տպավորիչ շարք։ Իր վերջին մենամարտում նա խեղդող հնարքով պարտության էր մատնել Դեն Հուկերին (24-14)։

Ջանես Նազարյանը կկատարի Փյունիկ – Վան խաղի խորհրդանշական հարվածը

Օգոստոսի 9-ին կայանալիք «Փյունիկ» — «Վան» հանդիպման պատվավոր հյուրը կլինի հայ ըմբիշ Ջանես Նազարյանը։

Ինչպես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, Բաքվում կայացած մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած և աշխարհի կրկնակի չեմպիոն դարձած մարզիկը կմասնակցի հանդիպման մեկնարկի հանդիսավոր արարողությանը և կկատարի խաղի առաջին խորհրդանշական հարվածը։

Հիշեցնենք, որ «Փյունիկ» — «Վան» հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին՝ ժամը 17:00-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։

Պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին․ ունի՞ այս ռեժիմը որևէ սահման, որը դեռ չի հատել

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իշխանությունը քաղաքական գլխավոր մրցասպարեզում բարեկրթության ակնկալիքից է խոսում, իսկ ինքը շարժվում է հաշվեհարդարի գործիքակազմով։

Մեկից բիզնես են խլում, մյուսից` ազատություն, երրորդից փորձում են խլել կրոնական համոզմունքներն ու ազատությունը։

Ունի՞ այս ռեժիմը որևէ սահման, որը դեռ չի հատել։ Կարծում եմ դժվար։ Խնդիր ունի՞ Վեհափառին, եպիսկոպոսներին դատարաններ, քննչականներ, դատախազություններ կամ բանտեր տանելու։ Միանշանակ ոչ։

Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, սակայն այս ամենին վերջ տալու, հանդարտվելու և խաղաղվելու ճանապարհն իշխանափոխությունն է։

Եթե գործընթացների կենտրոնացումն այդ ուղղությամբ չէ կամ դրան հասնելու համար պատշաճ աշխատանք չի տարվում, ապա ռեժիմին իր անբարոյական ու կազմաքանդող քայլերում կանգնեցնել չի լինի»։

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը

Իրանի հետ պատերազմը շատ շուտով կավարտվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք է հայտնել, որ Իրանի հետ պատերազմը շատ շուտով կավարտվի, քանի որ իրանական զինված ուժերը որոշ զինատեսակների առնչությամբ լուրջ խնդիրների են բախվել և չեն կարող երկար ձգել հակամարտությունը։

Այս հայտարարությունը հնչել է Reuters գործակալության այն հաղորդագրության ֆոնին, ըստ որի՝ հինգամսյա պատերազմի ընթացքում ամերիկյան բանակը սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարների զգալի մասը։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ անդրադառնալով զինամթերքի դեֆիցիտի վերաբերյալ հարցին՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն ունի որոշակի տեսակի շատ հզոր զինատեսակներ, որոնց պաշարները փաստացի անսահմանափակ են, թեև ընդունել է, որ այլ տեսակներ մի փոքր ավելի սուղ են։

Նախագահի խոսքով՝ ամերիկյան ռազմաարդյունաբերական ընկերություններն արդեն իսկ կառուցում են արտադրական նոր գործարաններ, այդ թվում՝ Patriot և Tomahawk հրթիռների արտադրության համար։

Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին

Երկրի տնտեսությունը պատանդի կարգավիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տարատեսակ խոստումներից։

Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

Եկատերինբուրգում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով տարածքում հրդեհ է բռնկվել. ընկերությունից հայտնել են, որ օբյեկտը նախապես տարհանվել է, տուժածներ չկան, իսկ հրշեջներն իրականացնում են մարման աշխատանքներ։

Ինչպես հայտնում է BBC-ն ուկրաինական մոնիթորինգային ալիքներն արդեն հրապարակել են հարվածի պահն ու ծխի ամպերը ֆիքսող տեսանյութեր, իսկ նահանգապետ Դենիս Պասլերը հայտարարել էր տարածաշրջանում օդային տագնապի մասին։

Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում ռուսական առցանց շուկաների պահեստների վրա Ուկրաինայի զինված ուժերի արդեն 15-րդ նմանատիպ հարձակումն է։


Թամարա Քալանթարյան

Զանգվածային հարձակում է լինելու… սպասեք, մի անհանգստացեք, նրանք ուզում են բանակցել. Ղալիբաֆ

«Զանգվածային հարձակում է լինելու… սպասեք, մի անհանգստացեք, նրանք ուզում են բանակցել»:

Սա թատերական դիվանագիտություն է, որը կրկնվում է։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ խոսելով ԱՄՆ-ի հայտարարությունների մասին։

«Ծաղրը խախտված խոստումների և կեղծ լուրերի հետ որպես լծակ օգտագործելը ձախողված ռազմավարություն է։

Ճանաչեք փաստերը և կատարեք ձեր պարտավորությունները: Մեզ ավելի շատ թատրոն պետք չէ»,-գրել է նա։

Զելենսկին պաշտոնանկ է արել մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի՝ օգոստոսի 6-ին, ստորագրել է հրամանագրեր Խորվաթիայում, Ալբանիայում և Չեռնոգորիայում Ուկրաինայի դեսպաններին պաշտոնից ազատելու մասին, հայտնում է «Европейская правда»-ն։

Ըստ №709/2026 հրամանագրի՝ Խորվաթիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը լքել է Վասիլի Կիրիլիչը։

Մեկ այլ՝ №710/2026 հրամանագրով Զելենսկին դադարեցրել է Վլադիմիր Շկուրովի լիազորությունները Ալբանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի ապրիլից։

Բացի դրանից, №711/2026 հրամանագրով պաշտոնից ազատվել է Չեռնոգորիայում Ուկրաինայի դեսպան Օլեգ Գերասիմենկոն։

Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին, Զելենսկին պաշտոնանկ էր արել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինային։ Մի քանի օր անց Բարձր հակակոռուպցիոն դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր 6 միլիոն գրիվնա չափով գրավ՝ հնարավոր ապօրինի հարստացման և ոչ հավաստի հայտարարագրման գործով։

Ստեֆանիշինան հայտարարել է, որ գրավը մուծելու համար դատարանի սահմանած անհրաժեշտ միջոցների չի տիրապետում։