Իրանի և ԱՄՆ-ի նոր բանակցությունների ժամկետը հայտնի չէ․ Խաթիբզադե

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները որոշված չեն, նախօրեին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։

Ըստ Սաեդ Խաթիբզադեի՝ կողմերի միջև նախ «ըմբռնման շրջանակ» է պետք համաձայնեցնել։

«Մենք այժմ կենտրոնացած ենք երկու կողմի միջև ըմբռնման շրջանակը վերջնական տեսքի բերելու վրա։ Չենք ցանկանում մտնել մի բանակցային գործընթացի մեջ, որը դատապարտված է ձախողման և որը կարող է էսկալացիայի նոր շրջանի պատրվակ դառնալ,- ասել է Խաթիբզադեն՝ շարունակելով,- Մինչև շրջանակը չհամաձայնեցվի, ժամկետ չենք կարող որոշել․․․ Իրականում, զգալի առաջընթաց է գրանցվել։ Բայց հետո տեսանք մյուս կողմի առավելապաշտական մոտեցումը։ Իրանին միջազգային իրավունքի շրջանակից դուրս դնելու փորձերը կանխեցին, որ հասնենք համաձայնության»։

Իրանը մտադիր չէ հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. ԱԳ փոխնախարար

Իրանի իշխանությունները մտադիր չեն Վաշինգտոնին փոխանցել հարստացված ուրան՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակ պնդումներին:

Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ հարստացված նյութեր չեն մատակարարվի Միացյալ Նահանգներ: Դա անընդունելի է, և ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ թեև մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած մտահոգություն, որն առկա է, մենք չենք ընդունի անընդունելի տարբերակներ»,- գործակալությունը մեջբերում է Խաթիբզադեի խոսքերը։

Օնիկ Գասպարյանն առաջարկում է ԱԺ-ում քննարկում կազմակերպել 2020 թ. պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ

Վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։

Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային եւ պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։

Առաջարկում եմ ԱԺ-ում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թ. պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակ պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։

Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։

Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն եւ բազմակողմանի փաստարկված վերլուծություն։

Օնիկ Գասպարյան

Կիևում կրակոցներ են հնչել, կան զոհեր

Կիևի թաղամասերից մեկում ռուսաստանցի մի տղամարդ կրակ է բացել անցորդների վրա, կա վեց զոհ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում են իշխանությունները։

Կրակ բացած անձը ոստիկանական գործողությունների արդյունքում սպանվել է: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կրակոցների դեպքը հետաքննվում է որպես ահաբեկչական գործողություն, սակայն որևէ շարժառիթ չի ներկայացվել։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կրակոցը տեղի է ունեցել Գոլոսիևսկի շրջանում, որի հետևանքով վիրավորվել է 14 մարդ։

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում

Ըստ Հարավային Կորեայի և Ճապոնիայի տվյալների՝ Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել։

Հրթիռները արձակվել են ծով՝ Հյուսիսային Կորեայի արևելյան ափից ոչ հեռու, երկրի ռազմական կարողությունները հզորացնելու վերջին ջանքերի շրջանակներում

Իրանն այսօրվանից փակում է Հորմուզի նեղուցը մինչև ԱՄՆ-ի ծովային շրջափակման ամբողջական վերացումը

Իրանն այսօրվանից փակում է Հորմուզի նեղուցը մինչև ԱՄՆ-ի ծովային շրջափակման ամբողջական վերացումը. այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերը:

Նավերին արգելվում է լքել խարիսխի կայանատեղերը Պարսից և Օմանի ծոցերում, իսկ Հորմուզին մոտենալը Թեհրանը կդիտարկի որպես «թշնամու հետ համագործակցություն»։

Իրանի ԱԳՆ-ում հավելել են, որ դադարեցնում են Վաշինգտոնի հետ ուղիղ խաղաղ բանակցությունները, մինչև ԱՄՆ-ն չփոխի իր առավելապաշտական պայմանները։

Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ Բայրամով

Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին։ Այս մասին ԱՊԱ-ի թուրքական բյուրոյին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, վերջերս տեղի են ունեցել կարգավորման գործընթացի հետ կապված կարևոր զարգացումներ.

«Վաշինգտոնի գագաթնաժողովը հատկապես ուշագրավ է։ Անցյալ օգոստոսին Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին համատեղ հայտարարություն։ Այս փաստաթուղթը նաև որպես վկա հաստատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միաժամանակ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, և ստորագրվեց Մինսկի խումբը լուծարելու կոչը։ Ընդհանուր առմամբ, այս քայլերը սահմանեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հաջորդ փուլի ճանապարհային քարտեզը։

Դրանից հետո Ալիևը Սպիտակ տանը կայացած պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց, որ խաղաղությունն արդեն իրականություն է դարձել Ադրբեջանի համար։ Հետագա քայլերը նույնպես հաստատեցին այս մոտեցումը։ Սա պարզապես քաղաքական հայտարարություն չէ, այլ դիրքորոշում, որը արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականը»,- ասել է Բայրամովը։

Թեհրանը Վաշինգտոնից նոր առաջարկներ է ստացել, որոնք այժմ քննարկվում են. Իրանի ԱԽ

Իրանը պակիստանյան միջնորդի միջոցով ԱՄՆ-ից նոր առաջարկներ է ստացել, որոնք այժմ քննարկվում են, հայտնում է Իրան Անվտանգության խորհուրդը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին օրերին, բանակցություններում միջնորդելու նպատակով Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարի Թեհրան կատարած այցից հետո, ամերիկացիները նոր առաջարկներ են ներկայացրել, որոնք Իրանը քննարկում է, բայց դեռևս պատասխան չի տվել»,- ասված է հայտարարության մեջ։