30-40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան

30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը

Այս տեսանյութում Էդմոն Մարուքյանը ներկայացնում է, թե ինչու է Լուսավոր Հայաստանը որոշել մասնակցել ընտրություններին և ինչ գաղափարական հիմք է դրվում այդ որոշման տակ։

Ըստ տարբեր հարցումների՝ ընտրողների շուրջ 30–40%-ը դեռ չի կողմնորոշվել, թե ում ընտրել և արդյոք ընդհանրապես գնալ ընտրության։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ հասարակության զգալի հատվածը չի տեսնում քաղաքական այն առաջարկը, որը կարող է բավարարել իր սպասումները։

Տեսանյութում ներկայացվում է այն մոտեցումը, որի համաձայն ընտրությունները պետք է դիտարկել ոչ թե որպես վարչապետական պայքար, այլ որպես խորհրդարանական ներկայացվածության ապահովման գործընթաց, որտեղ կարևոր է հակակշռի և զսպման մեխանիզմների ձևավորումը։

Քննարկվում է նաև նախագահի ինստիտուտի դերը, քաղաքական կոնսենսուսի հնարավորությունը և այն սկզբունքը, որը ձևակերպվում է որպես համերաշխություն՝ ոչ միայն այսօր ապրողների, այլ նաև անցյալի և ապագա սերունդների նկատմամբ։

Տեսանյութում անդրադարձ է կատարվում նաև այն հարցին, թե ինչու է կարևոր քաղաքական իրական ընտրության առկայությունը այն ընտրողների համար, որոնք դեռ չեն տեսնում իրենց ներկայացնող ուժ։

Բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքում՝ Զոդի կամրջի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Արարատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

ՄԻՊ-ն այցելել է Սպիտակ․ քննարկվել են խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքները

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն և հանդիպել կազմակերպության կողմից հիմնադրված՝ հոտավետ յուղերի արտադրությամբ զբաղվող «Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկատիրության շահառուների հետ։

Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպել է նաև Սպիտակ համայնքում գործող «Դեպի վեր» հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի (Սպիտակի մասնաճյուղ), «Խնամք» ՀԿ-ի Սպիտակի խնամքի տան և Սպիտակի YMCA-ի ներկայացուցիչների հետ։

Քննարկումներն անցել են բաց և կառուցողական մթնոլորտում՝ ընդգրկելով ինչպես համայնքային, այնպես էլ համակարգային խնդիրներ։

«Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ նախագահ Աշխեն Բաբայանը ներկայացրել է, որ սոցիալական ձեռնարկատիրության շահառուները տարբեր խմբեր ներկայացնող կանայք են։ Նրանց համար իրականացվում են կարողությունների զարգացման, զբաղվածության խթանման և եկամուտ ստանալու հնարավորությունների ստեղծման ծրագրեր՝ միտված տնտեսական անկախության ամրապնդմանը և հասարակական լիարժեք ներգրավվածությանը։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը կարևորել է կանանց, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող, ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող և բռնի տեղահանված կանանց իրավունքների պաշտպանությունը՝ ընդգծելով նրանց տնտեսական զորեղացման և սոցիալական ներառման անհրաժեշտությունը։

Պաշտպանն ընդգծել է, որ կանանց տնտեսական ակտիվության խթանումը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ է, քանի որ այն անմիջականորեն առնչվում է արժանապատիվ կյանքի, խտրականությունից զերծ լինելու իրավունքներին և ինքնաիրացման հնարավորություններին։

Պաշտպանն անդրադարձել է նաև կանանց իրավունքներին առնչվող հարցերի հետ կապված յուրաքանչյուրի, հատկապես հանրային գործունեություն իրականացնող դերակատարների կողմից բավարար զգայունություն ցուցաբերելու անհրաժեշտությանը:

Քննարկման ընթացքում կանայք բարձրաձայնել են իրենց առնչվող մի շարք խնդիրներ՝ կապված համայնքային ենթակառուցվածքների մատչելիության, սոցիալական աջակցության հասանելիության, զբաղվածության սահմանափակ հնարավորությունների, կրթության և վերապատրաստման ծրագրերի հասանելիության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ։

«Խոցելի վիճակում գտնվող կանանց զորեղացումը պետք է դիտարկել որպես առաջնահերթություն։ Յուրաքանչյուր կին պետք է ունենա հավասար հնարավորություն աշխատելու, զարգանալու և իր ներուժը լիարժեք իրացնելու համար։ Պետության պարտականությունն է ստեղծել գործուն մեխանիզմներ, որոնք ոչ միայն կպաշտպանեն կանանց իրավունքները, այլև կապահովեն իրական հնարավորություններ՝ անկախ և արժանապատիվ կյանք վարելու համար»,– ընդգծել է Անահիտ Մանասյանը։

Բարձրացված հարցերը կընդգրկվեն Մարդու իրավունքների պաշտպանի հետագա աշխատանքների օրակարգում՝ նպատակ ունենալով խթանել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված համակարգային լուծումների մշակումը և դրանց արդյունավետ իրականացումը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Պաշտպանը կարևորել է համագործակցության և երկխոսության հարթակների դերը՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքը կարող է ապահովել առավել արդյունավետ արդյունքներ։ Անահիտ Մանասյանը կարևորել է նաև նրանց դերակատարությունը տարաբնույթ ծրագրերի իրականացման և քաղաքացիներին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու գործում։

«Քաղհասարակության հետ կառուցողական և շարունակական երկխոսությունը մեզ համար առաջնահերթություն է»,- ընդգծել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը նաև նշել է, որ պարբերաբար իրականացվող մարզային այցերի ընթացքում անձամբ է ծանոթանում տեղում առկա խնդիրներին։ Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծել է, որ ՄԻՊ հաստատությունը շուրջօրյա հասանելի է քաղաքացիների համար և պատրաստակամ է իր մանդատի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։

Հանդիպման ավարտին ներկաները շնորհակալություն են հայտնել Անահիտ Մանասյանին այցը նախաձեռնելու համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում բացահայտել խնդիրները և նպաստել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանն ամբողջ երկրում։

Ռոմանոս Պետրոսյանը հրաժարական չի տա. նա հերքում է լուրերը

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ։ Այդ մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիում։

«Չկա նման բան, որ ես հրաժարական տամ իմ պաշտոնից։ Ես օրենքի ուժով եմ նշանակված և միայն վարչական ակտով է հնարավոր իմ լիազորությունները կասեցնել, իսկ նման վարչական ակտ սպասվում է նոր լիցենզիայի տրամադրման պահին»,– ընդգծեց նա։

Ըստ Պետրոսյանի` ՀԷՑ–ի նոր լիցենզիայի տրամադրում տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ այն վերջնական պետականացվի, և ընկերության 100 տոկոս բաժնետոմսերն անցնեն պետության սեփականությանը։

Նա անդրադարձավ նաև այն հարցին, որ ՀԷՑ–ի լիցենզիայի դադարեցման դեմ «Տաշիր կապիտալի» հայցի քննությանը դատարանը մի շարք կետերով հերքել է ՀՀ իշխանությունների որոշ մեղադրանքները` ուղղված «Տաշիր կապիտալ» ընկերությանը և արձանագրել, որ ՀԷՑ–ի կողմից որոշ խախտումներ չեն եղել։

«Նման բան չկա, պարզապես խախտումների վերաբերյալ 6 հիմնավոր պատճառներից մի մասը վիճարկվել է, մի մասը մնացել է ուժի մեջ։ Հիմա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր կողմից է ՀՀ վերաքննիչ դատարան դիմելու, սեփականության ներկայացուցիչներն` իրենց կողմից, սակայն հիմնավոր պատճառների մի զգալի մասը, որ ուղիղ ազդեցություն ունեն լիցենզիայի զրկման հետ, բնականաբար, ուժի մեջ են, ու դատարանն ինքը ևս ճանաչել է` դրանք անփոփոխ թողնելով»,- հայտարարեց ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատարը։

Ընկերության նոր ներդրողի մասին հարցի վերաբերյալ Պետրոսյանն ասաց, որ դա իր լիազորություններից դուրս է։

«Նման դիսկուրս չկա. դա կառավարություն-սեփականատերեր տիրույթում է, ես այդ մասում լիազորված չեմ»,- վստահեցրեց նա։

Պետրոսյանն անդրադարձավ նաև ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատավարձերի հարցին` նշելով, որ դրանք չեն բարձրացնում խնայողությունների հաշվին։

«Մեր` միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ ունեցող մի քանի հազար աշխատակիցների սոցիալական վիճակը գործատուի կողմից փոքր–ինչ բարելավելու համար փորձում ենք սոցիալական ծրագրերի ու պարգևավճարների միջոցով մոտարկել միջին աշխատավարձին` մինչև սեփականության ձևի փոփոխությունը կլինի, և պետականացումից հետո կկարողանանք դրույքաչափերի վերանայում անել»,- հայտարարեց նա։

Ով է Մարինկա Խաչատրյանի գաղտնի երկրպագուն. դերասանուհու շքեղ անակնկալը

Թեև դերասանուհին չի բացահայտել, թե ումից է ստացել այս թանկարժեք նվերը, սակայն լուսանկարից ակնհայտ է, որ այն մեծ ուրախություն է պատճառել նրան։

Իրանը չի կարող ԱՄՆ-ին «շանտաժի ենթարկել». Դոնալդ Թրամփ

Սպիտակ տան առաջնորդն այս հայտարարությունն արել է համաշխարհային էներգետիկ մատակարարումների կարևորագույն ուղի Հորմուզի նեղուցը կրկին փակելու Թեհրանի որոշմանն ի պատասխան։

Ես իրեն համարում եմ «վարչափեդ», թո՛ղ գնա, իր բարաբանը նվագի. գյումրեցի

Փաշինյանի այցը Գյումրի ոչ բոլոր գյումրեցիների համար է հաճելի եղել։ Շատ գյումրեցիներ նշում են, որ Նիկոլ Փաշինյանը, եթե ամոթ ունենար, ապա Գյումրի ոտք չէր դնի։

«Ես իրեն համարում եմ «վարչափեդ», թո՛ղ գնա, իր բարաբանը նվագի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյումրեցի կինը։

Նա վստահ է, որ Փաշինյանը Գյումրիում շանսեր չունի, որովհետև գյումրեցին չի մոռացել, թե ինչպես ձերբակալեցին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Շիրակի թեմի առաջնորդ` Միքայել Սրբազանին։

Մանրամասները` տեսանյութում։

Վանականին վտարել են վանքից՝ գարեջուր խմելու համար

Թաիլանդում բուդդայական վանականը զրկվել է իր կարգից այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա մեկ տարի շարունակ գրեթե ամեն օր մեծ քանակությամբ գարեջուր է գնել և սպառել:

Տեղի վաճառողը սկզբում կարծել է, թե ալկոհոլը նախատեսված է տաճարի աշխատողների համար, սակայն հետագայում բացահայտվել է վանականի կախվածությունը:

Քանի որ բուդդայական կանոններով ալկոհոլի օգտագործումը խստիվ արգելված է, հոգևորականը վտարվել է վանքից՝ կրոնական ուխտը դրժելու համար:

Սպիտակ տունը հայտնել է, որ Վենսը կմասնակցի Իրանի հետ բանակցություններին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ, Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։

Ինչպես պնդում է հեռուստաալիքը, Թրամփի հայտարարությունը շփոթմունք է առաջացրել այն հարցի շուրջ, թե պաշտոնյաներից ովքեր ներկա կլինեն Իսլամաբադում կայանալիք բանակցություններին։

Գաղտնի ծառայությունը չի ցանկանում, որ Վենսն ու նախագահը միևնույն ժամանակ գտնվեն նույն վայրում։ Դա կապված է ոչ միայն շարունակվող պատերազմի և անվտանգության սպառնալիքների պայմաններում տարածաշրջան կատարվող այցերի, այլև երկրի ներսում տեղաշարժերի հետ, հայտնել են Գաղտնի ծառայության քաղաքականությանը ծանոթ աղբյուրները։ Եթե Թրամփն ի վերջո որոշի մեկնել Պակիստան՝ վերջնական գործարքի կնքման դեպքում, ամենայն հավանականությամբ, Վենսը կվերադառնա ԱՄՆ։

Հիշեցնենք, որ նախորդ բանակցություններն ավարտվել էին առանց հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի կնքման։

Փաշինյանի հրավիրած համերգին «ասեղ գցելու» տեղ չկա, շատերը համերգը դեռ չսկսված են գնացել (տեսանյութ)

«Խաղաղության ձայնը» համերգն անցել է ոչ մարդաշատ մթնոլորտում։

Համերգը սկսվեց հայտարարված ժամից ուշ, շատերը հրապարակից հեռացան դեռևս համերգը չսկսված։ Նշենք, որ պետական կառույցներից էլ էին աշխատակիցներ ներկա գտնվում համերգին։

Նրանցից շատերն էլ Փաշինյանի ավտոերթից էին միացել համերգին։

Մանրամասները՝ տեսանյութում։