Ես իրեն համարում եմ «վարչափեդ», թո՛ղ գնա, իր բարաբանը նվագի. գյումրեցի

Փաշինյանի այցը Գյումրի ոչ բոլոր գյումրեցիների համար է հաճելի եղել։ Շատ գյումրեցիներ նշում են, որ Նիկոլ Փաշինյանը, եթե ամոթ ունենար, ապա Գյումրի ոտք չէր դնի։

«Ես իրեն համարում եմ «վարչափեդ», թո՛ղ գնա, իր բարաբանը նվագի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյումրեցի կինը։

Նա վստահ է, որ Փաշինյանը Գյումրիում շանսեր չունի, որովհետև գյումրեցին չի մոռացել, թե ինչպես ձերբակալեցին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Շիրակի թեմի առաջնորդ` Միքայել Սրբազանին։

Մանրամասները` տեսանյութում։

Վանականին վտարել են վանքից՝ գարեջուր խմելու համար

Թաիլանդում բուդդայական վանականը զրկվել է իր կարգից այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա մեկ տարի շարունակ գրեթե ամեն օր մեծ քանակությամբ գարեջուր է գնել և սպառել:

Տեղի վաճառողը սկզբում կարծել է, թե ալկոհոլը նախատեսված է տաճարի աշխատողների համար, սակայն հետագայում բացահայտվել է վանականի կախվածությունը:

Քանի որ բուդդայական կանոններով ալկոհոլի օգտագործումը խստիվ արգելված է, հոգևորականը վտարվել է վանքից՝ կրոնական ուխտը դրժելու համար:

Սպիտակ տունը հայտնել է, որ Վենսը կմասնակցի Իրանի հետ բանակցություններին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ, Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։

Ինչպես պնդում է հեռուստաալիքը, Թրամփի հայտարարությունը շփոթմունք է առաջացրել այն հարցի շուրջ, թե պաշտոնյաներից ովքեր ներկա կլինեն Իսլամաբադում կայանալիք բանակցություններին։

Գաղտնի ծառայությունը չի ցանկանում, որ Վենսն ու նախագահը միևնույն ժամանակ գտնվեն նույն վայրում։ Դա կապված է ոչ միայն շարունակվող պատերազմի և անվտանգության սպառնալիքների պայմաններում տարածաշրջան կատարվող այցերի, այլև երկրի ներսում տեղաշարժերի հետ, հայտնել են Գաղտնի ծառայության քաղաքականությանը ծանոթ աղբյուրները։ Եթե Թրամփն ի վերջո որոշի մեկնել Պակիստան՝ վերջնական գործարքի կնքման դեպքում, ամենայն հավանականությամբ, Վենսը կվերադառնա ԱՄՆ։

Հիշեցնենք, որ նախորդ բանակցություններն ավարտվել էին առանց հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի կնքման։

Փաշինյանի հրավիրած համերգին «ասեղ գցելու» տեղ չկա, շատերը համերգը դեռ չսկսված են գնացել (տեսանյութ)

«Խաղաղության ձայնը» համերգն անցել է ոչ մարդաշատ մթնոլորտում։

Համերգը սկսվեց հայտարարված ժամից ուշ, շատերը հրապարակից հեռացան դեռևս համերգը չսկսված։ Նշենք, որ պետական կառույցներից էլ էին աշխատակիցներ ներկա գտնվում համերգին։

Նրանցից շատերն էլ Փաշինյանի ավտոերթից էին միացել համերգին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Թեհրանը հայտարարում է՝ պատերազմից 44,750 շենք-շինություն է տուժել

Պատերազմի ընթացքում Թեհրանի 44,750 շենք-շինություն է վնասվել: Ազատության փոխանցմամբ հայտնում է Թեհրանի ճգնաժամային կառավարման կազմակերպության տնօրեն Ալի Նասիրին՝ վստահեցնելով, որ պետությունը կփոխհատուցի անձանց ունեցվածքի, կենցաղային պարագաների, կահույքի, մեքենաների և վերանորոգման աշխատանքների համար։

Նասիրին հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ կառավարության խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ «գույություն ունեցող տնտեսական իրողությունները» պետությանը թույլ չեն տալիս փոխհատուցել պատերազմի հետևանքով վնասված բնակարաններ ունեցող քաղաքացիներին։

Ըստ Ալի Նասիրիի՝ բնակելի շինություններին հասցված վնասները կարող են վերացվել «վերանորոգման փոքր աշխատանքներով»։

Ռուս դերասան ամուսինները վեճի ժամանակ դանակաhարել են միմյանց ու մահացել

«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Ըստ ԶԼՄ-ների՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել բնակարանում՝ գիշերվա ժամը մեկի սահմաններում. սկզբում նրանք վիրավորանքներ են փոխանակել, այնուհետև ձեռքն են առել խոհանոցային դանակները։ 28-ամյա դերասանը 23-ամյա կնոջը վնասվածքներ է հասցրել պարանոցի և կրծքավանդակի շրջանում, ինքն էլ հարված է ստացել պարանոցին։

Դուռը ստիպված են եղել բացել ԱԻՆ աշխատակիցները. ժամանած բժիշկները արձանագրել են ամուսինների մահը։

Ռուս դերասան ամուսինները վեճի ժամանակ դանակաhարել են միմյանց ու մահացել

«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Ըստ ԶԼՄ-ների՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել բնակարանում՝ գիշերվա ժամը մեկի սահմաններում. սկզբում նրանք վիրավորանքներ են փոխանակել, այնուհետև ձեռքն են առել խոհանոցային դանակները։ 28-ամյա դերասանը 23-ամյա կնոջը վնասվածքներ է հասցրել պարանոցի և կրծքավանդակի շրջանում, ինքն էլ հարված է ստացել պարանոցին։

Դուռը ստիպված են եղել բացել ԱԻՆ աշխատակիցները. ժամանած բժիշկները արձանագրել են ամուսինների մահը։

Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների 2-րդ փուլին

Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին, հաղորդում է IRNA-ն։ Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին որոշում կկայացնի միայն ծովային շրջափակումը վերացնելուց հետո։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ մասնակցելու Իրանի վերաբերյալ բանակցություններին։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Վալցը պնդեց, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում։

Նկարվեցի՞նք, ա՜յ քեզ բան, ինչքա՞ն տուգանվեցի. Փաշինյանը գերազանցեց արագությունը

Այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավտոերթ է կազմակերպել Երևանից Գյումրի:

Վաղ առավոտյան Փաշինյանը ճանապարհ է ընկել՝ ողջունելով երթի մասնակիցներին:

Վարելու ընթացքում Փաշինյանը գերազանցել է արագությունը՝ նկարվելով դրա համար:

«Նկարվեցի՞նք, հա՞, բայց ինչի՞, կարող ա՞ մղոններով ա գրած, ա՜յ քեզ բան, ինչքա՞ն տուգանվեցի, շատ արագ չէր»,- ասում է Փաշինյանն ուղիղ եթերում:

Տեսանյութ:

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Երևան-Գյումրի ավտոերթը

Մեկնարկել է Երևան-Գյումրի ավտոերթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:

Միջոցառումը նվիրված է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Աշտարակ-Գյումրի հատվածի բացմանը:

Փաշինյանը հրապարակել է նաև միջոցառման ծրագիրը: Գյումրիում նախատեսվում է այցելել թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնել քաղաքում, շփվել բնակչության հետ: Ժամը 17: 00-ին Վարդանանց հրապարակում տեղի կունենա համերգ ՝ «Վարչաբենդի» մասնակցությամբ։