Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ Բայրամով

Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին։ Այս մասին ԱՊԱ-ի թուրքական բյուրոյին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, վերջերս տեղի են ունեցել կարգավորման գործընթացի հետ կապված կարևոր զարգացումներ.

«Վաշինգտոնի գագաթնաժողովը հատկապես ուշագրավ է։ Անցյալ օգոստոսին Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին համատեղ հայտարարություն։ Այս փաստաթուղթը նաև որպես վկա հաստատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միաժամանակ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, և ստորագրվեց Մինսկի խումբը լուծարելու կոչը։ Ընդհանուր առմամբ, այս քայլերը սահմանեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հաջորդ փուլի ճանապարհային քարտեզը։

Դրանից հետո Ալիևը Սպիտակ տանը կայացած պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց, որ խաղաղությունն արդեն իրականություն է դարձել Ադրբեջանի համար։ Հետագա քայլերը նույնպես հաստատեցին այս մոտեցումը։ Սա պարզապես քաղաքական հայտարարություն չէ, այլ դիրքորոշում, որը արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականը»,- ասել է Բայրամովը։

Թեհրանը Վաշինգտոնից նոր առաջարկներ է ստացել, որոնք այժմ քննարկվում են. Իրանի ԱԽ

Իրանը պակիստանյան միջնորդի միջոցով ԱՄՆ-ից նոր առաջարկներ է ստացել, որոնք այժմ քննարկվում են, հայտնում է Իրան Անվտանգության խորհուրդը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին օրերին, բանակցություններում միջնորդելու նպատակով Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարի Թեհրան կատարած այցից հետո, ամերիկացիները նոր առաջարկներ են ներկայացրել, որոնք Իրանը քննարկում է, բայց դեռևս պատասխան չի տվել»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրամիությունը փողերը չի տալիս․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ապրիլի 14-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հանդիպումը:

Մեր տեղեկություններով, Բրյուսել մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԳ նախարարին հանձնարարել էր հստակեցնել այն գումարների փոխանցման ժամկետները, որոնք ԵՄ-ն խոստացել է տրամադրել Հայաստանին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «ապատեղեկատվության եւ արտաքին ազդեցության դեմ պայքարի», այսինքն` իրենց իշխանության վերարտադրման համար։

Մեր աղբյուրն ասում է, որ Միրզոյանի հարցին ի պատասխան, Կայա Կալլասը հայտարարել է, որ ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է` Եվրամիության բյուջեում առաջացած դեֆիցիտի պատճառով։ Եվ ընդգծել է, որ ԵՄ պարտավորությունների կատարման առաջնահերթությունը տվել են Ուկրաինային, այս պահին Հայաստանին չեն կարող աջակցել, սակայն «Բրյուսելը բոլոր ջանքերը կգործադրի՝ խնդիրը լուծելու համար»։ Կալլասից պատասխան ստանալով՝ Նիկոլ Փաշինյանը վրդովվել է եւ ասել. «Նրանք իսկապե՞ս չեն հասկանում, որ մեզ մոտ իրավիճակն օր-օրի վատանում է։ Հիմա այդ փողերը մեզ ավելի շատ են պետք, քան՝ Ուկրաինային։ Այդ 50 միլիոնն Ուկրաինային չի օգնի՝ շտկել իրավիճակը, իսկ մեզ շատ է անհրաժեշտ»»։

ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է

Հայտնի է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակը։

Այսօր կայացած արտահերթ համագումարի ժամանակ հայտարարվեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, որը ցուցակում առաջին համարն է։

Նրան հաջորդում են Արամ Մանուկյանը, Տաթև Զորյանը, Սամվել Աբրահամյանը, Ավետիս Ավագյանը, Եվա Ադամյանը, Ալեքսան Հակոբյանը, Արամ Բաղրամյանը, Լիլիկ Թառլամազյանը, Մամիկոն Կանոյանը։

Հայ գերիների հարցով ոչ մեկը չի խոսում, հլը Փաշինյանն ասում ա՝ դրանց բաց չթողնեք. հարցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։

Այս հանդիպման ֆոնին Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․

«Ձեր կարծիքով Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հայ գերիների հարցը բարձրացրե՞լ է»։

Քաղաքացիների մեծ մասը վստահ էր, որ գերիների հարցը չի հետաքրքրում ներկա իշխանություններին։

«Բոլորովին, որովհետև նրան չեն հետաքրքրում գերիները»,– ասաց մի տղամարդ։

«Ես չեմ կարծում, որ իրանք կմտածեն հայ գերիների մասին, եթե մտածեին՝ շուտ կվերադարձնեին Հայաստան»,– նշեց մի կին։

Մի տարեց տղամարդ էլ բարկացած ասաց․ «Հայ գերիների հարցի մասին ոչ մեկը չի խոսում, հլը Փաշինյանն ասում ա՝ դրանց բաց չթողնեք, հլը մի քանիսին էլ տարեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

-50 կգ 6 ամսում. Նինա Տիտանյանի ապշեցուցիչ կերպարանափոխությունը

Հայտնի բլոգեր Նինա Տիտանյանը ով տևական ժամանակ պայքարում էր ավելորդ քաշի դեմ, սոցիալական հարթակներում կիսվել է իր հերթական հաջողությամբ։

Նա հրապարակել է նոր հոլովակ, որտեղ պատկերված է իր բժշկի մոտ՝ բարիատրիկ վիրահատությունից ուղիղ 6 ամիս անց։

Նինան անկեղծորեն պատմել է իր անցած ուղու և թվերի մասին, որոնք իսկապես տպավորիչ են։ Նախկին քաշը եղել է 130 կգ, ներկա քաշը 80 կգ, -50 կգ ընդամենը կես տարում։ Բլոգերը շեշտել է, որ իր նպատակը բժշկական միջամտության քարոզը չէ, այլ սեփական փորձով կիսվելը։

Նա նշել է, որ նիհարելու բազմաթիվ փորձեր է արել, սակայն վիրահատությունն այն միակ միջոցն էր, որն իրեն իրոք օգնեց հասնել ցանկալի արդյունքին և վերագտնել առողջությունը։

«Ես երբեք ոչ մեկին ոչինչ չեմ պրոպագանդում, բայց ինձ համար սա եղել է միակ միջոցը, որն օգնեց ինձ»,- նշել է Նինան։

Հետևորդները հիացած են բլոգերի կերպարանափոխությամբ և նրան բազմաթիվ ջերմ խոսքեր ու շնորհավորանքներ են հղում՝ բարձր գնահատելով նրա անկեղծությունը։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ կտրուկ միջամտություններին հանուն գեղեցկության և առողջության:

Երաշխիք կա՞, որ մի օր էլ չեք ասի՝ «իրական Հայաստանը» «արևմտյան Ադրբեջան» է. լրագրողը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Oragir.News-ն իր հարցն ուղղեց Փաշինյանին, հետաքրքրվելով՝ կա երաշխիք, որ մի օր էլ չեք ասի՝ «իրական Հայաստանը» «արևմտյան Ադրբեջան» է:

Փաշինյանը նախ անդրադարձավ օրեր առաջ ասած իր հայտարարությանը՝ պսևդոդաշնակցական նախընտրական ծրագրի մասին:

«Մենք խոսում ենք ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին և ձեր ասածը հնարավոր չէ հնչեցնել», – ասաց Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է նախորդող շրջանին, ես 2 օր առաջ էլ ԱԺ-ում ունեցած ելույթում հիշատակեցի 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրում արձանագրվածը, որ խաղաղության դարաշրջան բացելը մեր մեծագույն պարտավորությունն է:

Պետության կառավարումը ունի առանձնահատկություն, որ երբեմն կանգնում ենք ընտրոթյան առաջ, քանի որ մեր մեծագույն պարտավորությունը եղել է խաղաղությունը, մենք գնացել ենք դա կատարելու ճանապարհով:

Գոյություն ունի կշեռք, կշեռքի մի նժարին դրվում է մի խնդիր, եթե կա հակասություն: Եթե չլիներ հակասություն, չէր առաջանա նաև էդ հարցը:

Երբ որ կա մի իրավիճակ, երբ դու հասկանում ես, որ դրանք համատեղելի չեն, պետք ա կատարել ընտրություն ու մենք կատարել ենք ընտրություն՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու պետության հարատևության օրակարգի օգտին:

2018 թվականից մենք անկեղծորեն գնացել ենք էդ օրակարգերը լուծելու ճանապահով ու դրա վկայությունը, որ մենք Ղարաբաղի հարցի բովանդակության մեջ ոչ մի բան չենք փոխել, բանակցային փաթեթի հրապարակումն է, բայց չե՞ք զգում՝ ուր գնացին էդ խոսակցությունները, որ նախկինում ասվում էր՝ բանակցություններին սենց ա եղել, նենց ա եղել. դրանք հօդս ցնդեցին, որովհետև հրապարակեցինք բանակցային փաթեթն ու այսօր յուրաքանչյուր քաղաքացի կարող է բացել ու կարդալ՝ ի՞նչ էր Ղարաբաղի հարցը և ինչի՞ շուրջ էին բանակցությունները», – եզրափակեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: