Զենք, բիզնես, կապեր․ ո՞վ է իրականում վերահսկում պահնորդական ոլորտը Հայաստանում

Հայաստանում գործում է 100-ից ավելի պահնորդական ընկերություն, որոնք իրականացնում են ֆիզիկական պահպանություն, օբյեկտների հսկողություն, ուղեկցում, երբեմն նաև՝ անվտանգության խորհրդատվություն։

Դրանից են «Արդիան գրուպ», «Ֆոքս գրուպ», «Փրոթեքշըն», «Գարդիան» և բազմաթիվ այլ ՍՊԸ-ներ, որոնց ղեկավարնները կապվում են ուժային կառույցների նախկին կամ ներկա պաշտոնյաների հետ: Պահնորդական մեծ ընկերությունները սերտ կապեր ունեն խոշոր բիզնեսների հետ, սպասարկում են առևտրային կենտրոններ, հանքարդյունաբերական կազմակերպություններ և այլ կարևոր օբյեկտներ։

Միևնույն ժամանակ, կան նաև փոքր ընկերություններ, որոնք գործում են ավելի սահմանափակ ռեսուրսներով։ Թեև ոլորտը կարգավորվում է օրենքով, սակայն երբեմն դժվար է պարզել՝ ովքե՞ր են իրական շահառուները, ի՞նչ կապեր և ի՞նչ անցյալ ունեն նրանք։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հրազենի հետ կապված վերջին դեպքը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնցից գլխավորը, թերևս, այն է, որ Հայաստանում այսօր գործում են բազմաթիվ պահնորդական ծառայություններ, սակայն իրական անվտանգություն, որպես համակարգ, փաստացի չի ապահովվում։

Նման ծառայությունները հաճախ գործում են ոչ այնքան պրոֆեսիոնալ, որքան «ուժային ներկայություն ապահովելու» տրամաբանությամբ։

Մի շարք ընկերությունների տվյալներ թերի են, իրական սեփականտերերը հաճախ չեն երևում։ Որոշ ընկերություններ գործում են քաղաքական հովանավորության պայմաններում։

Օրինակ «Փրոթեքշըն» ՍՊԸ-ի անունը կապվում է նախկին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվան հետ։ Այս ընկերությունը հանդիսանում է Հայաստանի մասնավոր անվտանգության ոլորտի առանցքային խաղացողներից մեկը:

Այն հիմնադրվել է 2009 թվականին և մասնագիտացված է պահնորդական և թիկնապահական գործունեության մեջ: «Իրտեկ» իրավական տեղեկատվական կենտրոնի տվյալներով փաստաթղթում նշվում է Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի անունը, ինչից պարզ է դառնում, որ «Փրոթեքշըն» ՍՊԸ-ի տնօրենը նախկին Ռուբեն Հայրապետյանի որդին է և 100% բաժնեմասով հանդիսանում է միակ հիմնադիր-սեփականատերը:

Հայրապետյան ազգանունը կապվում է նաև անվտանգության ոլորտի այլ նախաձեռնությունների հետ, սակայն «Փրոթեքշըն» ՍՊԸ-ն մնում է նրա հիմնական և ամենաճանաչելի բիզնես ակտիվը:

«Ֆոքս Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Բաբակեխյանը ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է։ Երկար տարիներ ծառայել է իրավապահ համակարգում։ Զբաղեցրել է Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։ Նախկինում աշխատել է նաև որպես Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետի տեղակալ։

Ներկայում նա հանդիսանում է «Ֆոքս Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը, որն իրականացնում է մասնավոր պահնորդական ծառայություններ։ Նրա անունը մամուլում հաճախ շրջանառվել է տարբեր աղմկահարույց քրեական գործերի (օրինակ՝ «ֆինանսական բուրգի» գործը) շրջանակներում, որտեղ նա հիմնականում հանդես է եկել որպես վկա։

Պահնորդական մեկ այլ ընկերություն՝ «Գարդիան» ՍՊԸ-ի և դրա ղեկավար Խաչիկ Կարապետյանի վերաբերյալ պաշտոնական և բաց աղբյուրներում առկա տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալ տվյալները. ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և պետական գնումների համակարգի փաստաթղթերի՝ Խաչիկ Սեյրանի Կարապետյանն ի պաշտոնե հանդիսանում է «Գարդիան» ՍՊԸ-ի տնօրենը և ընկերության միակ բաժնետերը:

«Գարդիան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին: Այն մասնագիտացված է մասնավոր պահնորդական գործունեության ոլորտում: Նույնանուն մի ՍՊԸ էլ՝ «Գարդիան գրուփ»-ն է։ Առաջին հայացքից կարծես՝ նույն անուններն են, բայց տվյալներից պազ է դառնում, որ այս ընկերության ղեկավարը Լ. Վարդապետյանն է։ Ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և պետական գնումների համակարգի փաստաթղթերի՝ Լ. Վարդապետյանը Լևոն Ռուբիկի Վարդապետյանն է, որն այս ընկերության 100% բաժնետերն է:

«Գարդիան գրուփ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին: Այն գործում է մասնավոր պահնորդական և անվտանգության ծառայությունների ոլորտում: Պահնորդական անթիվ ընկերությունների դեպքում էլ չկարողացանք պարզել, թե ով է իրական սեփականատերը, ինչ պատասխանատվություն են կրում պահնորդների մասնակցությամբ դժբախտ դեպքերի կամ խախտումների պարագայում։

Oragir.News-ը ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից պարզաբանում խնդրեց, թե պահնորդական ընկերությունները վերահսկվո՞ւմ են ոստիկանության կողմից։

«Այդ ընկերությունները մեզանից լիցենզիա են ստանում։ Եթե զենքի օգտագործման կամ կրման կանոնները խախտվում են, ապա սկսվում է քրեական վարույթ։ Այդ վարույթի շրջանակում կարող է նաև մեր վարչության կողմից քննություն իրականացվել՝ կապված տվյալ կազմակերպությանը տրված լիցենզիայի հետ։ Քննարկվում է՝ ինչ է տեղի ունեցել, արդյոք խախտումը կապված է անձի՞, թե՞ կազմակերպության հետ»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով հարցին՝ թե ինչպես են ընտրվում ընկերությունների ծառայողները, մեր զրուցակիցը հայտնեց, որ պետական գերատեսչություններում նման որոշումները հստակ կարգավորված են, թե ով որտեղ պետք է աշխատի։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին ժամը 16:56-ին շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» աշխորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։

Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։

Հասմիկ Մովսիսյան

Ըստ էության. «Աբիժնիկի» կեցվածք չենք ընդունել. մանդատի ու հայրենիքի մեջ մենք ընտրել ենք հայրենիքը

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ էդուարդ Շարմազանովին։

Նրա հետ խոսել ենք ապրիլի 24-ի ուղերձում Նիկոլ Փաշինյանի կողմից Մեծ Եղեռն ձևակերպումն օգտագործելու, դրա վտանգավոր միտումների, Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրումը իշխանության կողմից դատապարտելու, առաջին անգամ Հանրապետական կուսակցության ընտրություններին չմասնակցելու, այդ որոշման պատճառների, հասարակության կողմից ՀՀԿ վստահության կորստի պնդումների, երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների հարաբերությունների ավելի լարվելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Ո՛չ Սամվել Կարապետյանը կարիք ունի Հանրապետականի թիկունքում պախկվելու, ո՛չ էլ Հանրապետականը կարիք ունի որևէ այլ գործչի, թեկուզ Սամվել Կարապետյանի դեմքով առաջնորդվելու։ Մենք կանք ու կարիք չունենք մասկա հագնելու, բեղեր, պարիկ դնելու ու ուրիշի դեմքով ման գալու։ «Աբիժնիկի» կեցվածք չենք ընդունել։ Մանդատի ու հայրենիքի մեջ մենք ընտրել ենք հայրենիքը»,- ասաց նա։

Շարմազանովի պնդմամբ` Նիկոլը Փաշինյանը գնում է Թուրքիայի դեսպան դառնալու ճանապարհով։

Մանրամասները` տեսանյութում.

Արփինե Նավասարդյան

ՌԴ ԱԽ-ն զգուշացրել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ավելի ինտենսիվ հակամարտության հնարավորության մասին

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) զգուշացրել է Մերձավոր Արևելքում ինտենսիվ մարտերի վերսկսման հնարավորության մասին, եթե ԱՄՆ-Իրան բանակցությունները անարդյունք լինեն։

«Եթե բանակցությունները չկարողանան հասնել նախատեսված նպատակներին, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ավելի մեծ ինտենսիվությամբ երկու շաբաթվա ընթացքում»,- հայտարարության մեջ նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։

Անվտանգության խորհուրդը նշել է, որ «հակամարտողների կողմից հրադադարի դրույթների խստորեն պահպանումը կասկածի տակ է»։

«Արդեն ապրիլի 8-ի առաջին կեսին երկու կողմերը փոխանակվել են ավիահարվածներով»,- նշել է Անվտանգության խորհուրդը։ «Կոալիցիոն ուժերը ավիահարվածներ են հասցրել Իրանի հարավային նահանգներին, ենթադրաբար՝ ի պատասխան Իրանի կողմից պարսկական միապետությունների տարածքին հրթիռային հարված հասցնելու փորձի»։

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ «նավերի ազատ անցման ապահովման հարցը Հորմուզի նեղուցով մնում է սուր և չլուծված»։ Այսպիսով, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 8-ի առավոտյան հաստատել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի հրադադարի ժամկետի ընթացքում, բայց ընդգծել է, որ դա պատերազմի ավարտ չէ։ Ապրիլի 8-ի վերջին Իրանը կրկին դադարեցրել էր նավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ հղում անելով Իսրայելի կողմից Լիբանանում շարունակվող ռազմական գործողություններին, որոնց դադարեցումը հրադադարի պայմաններից մեկն էր։

ԱՄՆ-Իսրայել-Լիբանան քննարկումներից հետո կողմերը համաձայնել են սկսել ուղիղ բանակցություններ. Պենտագոն

Միացյալ Նահանգների, Իսրայելի և Լիբանանի մասնակցությամբ եռակողմ քննարկումներից հետո կողմերը համաձայնել են սկսել ուղիղ բանակցություններ։

Այս մասին հայտարարել է Պենտագոնը։

Միացյալ Նահանգները խոստացել է Լիբանանին զգալի ֆինանսական օգնություն տրամադրել, եթե Իսրայելի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն։

Վրաստանը արտաքսել է մինչև 80 օտարերկրացու

Վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 78 օտարերկրացու, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների։

Այս մասին հաղորդվում է նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

ՆԳՆ-ի տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Բանգլադեշի, Բելառուսի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Եմենի, Կամերունի, Չինաստանի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Սոմալիի և Թուրքիայի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել Վրաստան։

Վերջերս Վրաստանը ակտիվորեն պայքարում է անօրինական միգրանտների դեմ։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման ընթացակարգերը և խուզարկելով միգրանտներին։ Ամեն ամիս Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին։

Դատավորը մերժեց կալանավորել Արշակ Սրբազանին

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Արմավիր» նստավայրում այսօր` ապրիլի 14-ին, կայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիատը: Այն նախագահում է դատավոր Արթուր Ադամյանը: Արշակ Սրբազանը խնդրեց դատարանին, որպեսզի իրեն դիմեն հոգևոր անունով:

Պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի գործը կարճվի:

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ պետք է հետազոտվեն ապացույցները:

Դատախազ Ալիսա Բոյաջյանն ասաց, որ կան ռիսկեր, թե Արշակ Սրբազանը կարող է ազդեցություն ունենալ գործի քննության վրա և միջնորդեց, որպեսզի Սրբազանին կալանավորեն:

Փաստաբան Արսեն Բաբայանն էլ միջնորդեց, որպեսզի առհասարակ վերացվեն բոլոր խափանման միջոցները:

Այս պահին Արշակ Սրբազանի նկատմամբ ընտրված է վարչական հսկողություն խափանման միջոցը:

Դատավորը որոշեց խափանման միջոց վարչական հսկողությունը թողնել անփոփոխ:

Նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 3-ին:

Դատավորը մերժեց կալանավորել Արշակ Սրբազանին

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Արմավիր» նստավայրում այսօր` ապրիլի 14-ին, կայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիատը: Այն նախագահում է դատավոր Արթուր Ադամյանը: Արշակ Սրբազանը խնդրեց դատարանին, որպեսզի իրեն դիմեն հոգևոր անունով:

Պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի գործը կարճվի:

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ պետք է հետազոտվեն ապացույցները:

Դատախազ Ալիսա Բոյաջյանն ասաց, որ կան ռիսկեր, թե Արշակ Սրբազանը կարող է ազդեցություն ունենալ գործի քննության վրա և միջնորդեց, որպեսզի Սրբազանին կալանավորեն:

Փաստաբան Արսեն Բաբայանն էլ միջնորդեց, որպեսզի առհասարակ վերացվեն բոլոր խափանման միջոցները:

Այս պահին Արշակ Սրբազանի նկատմամբ ընտրված է վարչական հսկողություն խափանման միջոցը:

Դատավորը որոշեց խափանման միջոց վարչական հսկողությունը թողնել անփոփոխ:

Նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 3-ին:

Դատավորը մերժեց կալանավորել Արշակ Սրբազանին

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Արմավիր» նստավայրում այսօր` ապրիլի 14-ին, կայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիատը: Այն նախագահում է դատավոր Արթուր Ադամյանը: Արշակ Սրբազանը խնդրեց դատարանին, որպեսզի իրեն դիմեն հոգևոր անունով:

Պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի գործը կարճվի:

Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ պետք է հետազոտվեն ապացույցները:

Դատախազ Ալիսա Բոյաջյանն ասաց, որ կան ռիսկեր, թե Արշակ Սրբազանը կարող է ազդեցություն ունենալ գործի քննության վրա և միջնորդեց, որպեսզի Սրբազանին կալանավորեն:

Փաստաբան Արսեն Բաբայանն էլ միջնորդեց, որպեսզի առհասարակ վերացվեն բոլոր խափանման միջոցները:

Այս պահին Արշակ Սրբազանի նկատմամբ ընտրված է վարչական հսկողություն խափանման միջոցը:

Դատավորը որոշեց խափանման միջոց վարչական հսկողությունը թողնել անփոփոխ:

Նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 3-ին:

Էրդողանը շնորհավորել է Պետեր Մադյարին

Նախագահ Էրդողանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Էրդողանը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի և Հունգարիայի միջև համագործակցությունը՝ թե՛ երկկողմանի, թե՛ միջազգային հարթակներում, կբարձրանա ավելի բարձր մակարդակի։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ

Իրանում մշակութային ժառանգության շուրջ 160 օբյեկտ հարվածների է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Իրանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հասան Ֆիրտուսին։«Հարվածների է ենթարկվել շուրջ 160 մշակութային ժառանգության օբյեկտ, որոնք արտացոլում են ժամանակակից Իրանի քաղաքակրթությունը, պատմությունը և աշխարհագրությունը»,- ասել է Ֆիրտուսին։

Նրա խոսքով՝ անբարենպաստ իրադրության պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները դեռևս չեն կարողացել միջազգային առաքելություններ ուղարկել երկիր՝ վնասը գնահատելու համար։