Անհրաժեշտ է զարգացնել մասնագիտական և մարդկային կարողությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն ընդունել է Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության գծով պատասխանատու Դանիել Սանչեսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել է ՀԲ աջակցությամբ իրականացվող «Երեխայի խնամքի խոչընդոտները և դրանց կապը Հայաստանում կանանց աշխատուժի մասնակցության հետ» թեմայով վերլուծության կրթական բաղադրիչը։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության և մասնագիտական կրթության և ուսուցման ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ 

Ողջունելով հյուրերին՝ Աննա Բաբաջանյանը կարևորել է Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը՝ ընդգծելով, որ բանկի գործընկերությամբ շարունակվում են իրագործվել բազմաթիվ կարևոր ծրագրեր։

Դանիել Սանչեսը ներկայացրել է երեխաների խնամքի ծառայությունների հասանելիությանն առնչվող հիմնական մարտահրավերների վերաբերյալ վերլուծության արդյունքները՝ անդրադառնալով նաև դրանց ազդեցությանը կանանց՝ աշխատաշուկայում մասնակցությանը։ Այս համատեքստում կարևորվել են երեխաների խնամքի ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարելավման, ծառայությունների ընդլայնման, հաստատությունների լիցենզավորման, մասնագետների կարողությունների զարգացման, ինչպես նաև տվյալների հավաքագրման և մշտադիտարկման համակարգերի կատարելագործման հարցեր։

Անդրադառնալով մինչև 2 տարեկան երեխաների խնամքի ծառայությունների ընդլայնմանը՝ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը ներկայացրել է իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ փորձնական եղանակով համապատասխան խմբեր են ձևավորվել Երևանում, Հրազդանում, Գյումրիում և Վանաձորում։ Նշվել է, որ ծառայությունների ընդլայնմանը զուգահեռ անհրաժեշտ է զարգացնել մասնագիտական և մարդկային կարողությունները։ Կարևորվել են նաև երեխաների խնամքի և վաղ մանկության զարգացման ոլորտներում ներգրավված պետական կառույցների սերտ համագործակցությունը, տարբեր գերատեսչությունների մոտեցումների համադրումը, ինչպես նաև տվյալների որակի և մշտադիտարկման համակարգերի կատարելագործումը։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությունը և փորձագիտական աջակցությունը հետագա ծրագրերի մշակման ընթացքում։

Փեզեշքիանը շնորհավորել է Պուտինին | Top-News.am


Հարեվաններ


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ. այս մասին հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։


Փեզեշքիանը Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին մաղթել է հաջողություն, զարգացում և բարգավաճում։

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում նախագահները նաև «ընդգծել են Թեհրանի և Մոսկվայի միջև երկկողմ և ռազմավարական համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու իրենց մտադրությունը»։



Սիսիան համայնքի Մայիսի 28 զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ թիվ 4 հողամաս հասցեում գտնվող՝ 0,0389 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2007 թվականի նոյեմբերի 27-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0389 հա մակերեսով, 730 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:

Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի:

Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 9 անձի տրամադրված 6011,48 քմ մակերեսով 12 հողատարածք: Դրանք են՝

1.     0,0389 հա մակերեսով հողամասը,

2.    0,0388 հա մակերեսով հողամասը,

3.    0,03 հա մակերեսով հողամասը,

4.    0,03 հա մակերեսով հողամասը,

5.    0,05308 հա մակերեսով հողամասը,

6.   0,0450 հա մակերեսով հողամասը,

7.    0,05 հա մակերեսով հողամասը,

8.   0,0451 հա մակերեսով հողամասը,

9.   0,08 հա մակերեսով հողամասը,

10. 0,02 հա մակերեսով հողամասը,

11.  0,0402 հա մակերեսով հողամասը,

12.  0,13 հա մակերեսով հողամասը:

7 անձի տրամադրված 8 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում


Հայաստան


Մամուլում տեղեկություններ են տարածվել, ըստ որի «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։


Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի մասին բարձրաձայնել է կին այցելուներից մեկը, ով նկատել է կանանց զուգարանի լվացարանի տակ թաքցված հեռախոսը: Երբ կինը հայտնաբերված սարքի վերաբերյալ պարզաբանում է պահանջել ռեստորանի մենեջերից, վերջինս ընդունել է, որ հեռախոսը պատկանում է իրեն:

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ առերևույթ հանցագործության մասին համապատասխան հաղորդումն արդեն փոխանցվել է Քննչական կոմիտե:

Այս ամենից հետո ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև «Գուստավ» ռեստորանի տնօրինությունը՝ հանդես գալով հայտարարությամբ: «Իրավիճակին տեղեկանալուն պես մենք անմիջապես քայլեր ենք ձեռնարկել և մենեջերը ազատվել է աշխատանքից։ Մենք նաև անձամբ կապ ենք հաստատել այն մարդկանց հետ, ովքեր մեզ տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, և մեր լիարժեք աջակցությունն ենք հայտնել նրանց, իրավական մարմիններին դիմելու հարցում»,- ասված է հայտարարությունում:

araratnews.am

 



Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները


Գիտություն


Անրի Կագանը և Կենսո Սոային արժանացել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի՝ օրգանական սինթեզի ոլորտում կատարած իրենց աշխատանքի համար։


«Երկար ժամանակ գիտնականներին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչպես կարող է առաջանալ հոմոխիրալությունը։ Երբ նրանք սկսեցին փորձեր կատարել այնպիսի ռեակցիաներով, որոնք կարող են հանգեցնել երկու հայելային արտացոլում ունեցող մոլեկուլների առաջացման, նրանք միշտ ստանում էին դրանց հավասար հարաբերակցություններ։ Սակայն քիմիկոսները ձգտում էին ստանալ միայն արտացոլումներից մեկը, քանի որ կենդանի օրգանիզմների հետ փոխազդելու համար նախատեսված մոլեկուլների մշակման դեպքում հենց այն կտա ցանկալի ազդեցությունը»,- ասվում է Նոբելյան կոմիտեի կայքում։

Նշվում է, որ Կագանի և Սոայիի աշխատանքը հնարավորություն է տվել վերահսկել հոմոխիրալության հանգեցնող ռեակցիաները։




ԱՊՀ ինը երկրների ղեկավարներ կմասնակցեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին


Հարեվաններ


ԱՊՀ ինը երկրների ղեկավարներ կմասնակցեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։


Ինչ վերաբերում է բուն գագաթնաժողովին, ապա ԱՊՀ անդամ պետությունների ինը ղեկավար հաստատել է իր մասնակցությունը, նշել է նա։

«Բացի Թուրքմենստանի և Ռուսաստանի ղեկավարներից, նրանց թվում են Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը, ինչպես նաև Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները»,- թվարկել է Ռուսաստանի ղեկավարի օգնականը։



Հնդկական ծրագիրը տարբերվում է այլ երկրների կողմից ներկայացված հրադադարի առաջարկներից


Աշխարհ


Հնդկաստանը Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար առաջարկել է երեք կետերից բաղկացած հրադադարի ծրագիր, որի նպատակն է ապահովել հացահատիկի և էներգիայի անխափան մատակարարումը: Այս մասին հայտնել է Hindustan Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Հրապարակման համաձայն՝ ծրագիրը նախատեսում է դադարեցնել էներգետիկ օբյեկտների և այլ ենթակառուցվածքների վրա հարձակումները, ապահովել հացահատիկի և էներգիայի մատակարարման անխափան հոսքը Սև ծովի նավահանգիստներով և դադարեցնել այս ռազմավարական կարևոր ջրային ուղու երկայնքով առևտրային նավերի վրա հարվածները:


Հնդկական ծրագիրը տարբերվում է Եգիպտոսի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված առանձին հրադադարի առաջարկներից, քանի որ այն վերաբերում է ինչպես ենթակառուցվածքներին, այնպես էլ առևտրային նավագնացությանը՝ հայտնում են աղբյուրները: Այն Ուկրաինայի ղեկավարությանը փոխանցվել է արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի անցյալ ամիս Կիև կատարած այցի ժամանակ:

Աղբյուրները նշել են, որ Հնդկաստանն ունի համոզիչ պատճառներ Ուկրաինայում հակամարտության դադարեցման համար՝ հաշվի առնելով Ռուսաստանից անխափան էներգիայի մատակարարում ապահովելու իր շահագրգռվածությունը:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը ստացել է հրադադարի չորս առաջարկ՝ Հնդկաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից և ԱՄՆ-ից:



Ձերբակալվելիս չի դիմադրել, ինչը ցուցիչ է, որ դիվերսանտ չէ. Պապիկյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասին


Հարեվաններ


Ադրբեջանցի զինծառայողը դիմադրություն ցույց չի տվել, երբ ՀՀ պատկան մարմինները նրան ձերբակալելիս են եղել: Դա արդեն իսկ ցուցիչ է այն բանի, որ նա դիվերսանտ չէ:

Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի դիտարկմանը, թե կան շահարկումներ, որ Շաքիում տեղի ունեցածը դիվերսիա էր:

Պատգամավորը նաև նշեց, որ ընդդիմադիրները քննադատել են պաշտպանության նախարարությանը՝ նշելով, որ եղել է թերացում:

«Բնականաբար, թերացումներ եղել են, և այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ, բայց ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննության ավարտից հետո»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա ապօրինի հատած լիներ ՀՀ սահմանը։

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպք է գրանցվել։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը կալանավորվել է։



Հայաստանը՝ World Travel Awards 2026-ի համաշխարհային անվանակարգում


Աշխարհ


Հայաստանն առաջադրվել է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» հեղինակավոր անվանակարգում՝ հնարավորություն ստանալով արժանանալու միջազգային զբոսաշրջության ոլորտի ամենաբարձր ճանաչումներից մեկին, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:

Հայաստանի հարուստ պատմությունը, մշակութային ժառանգությունն ու հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթներն այսօր ևս մեկ անգամ ներկայացված են համաշխարհային զբոսաշրջային հարթակում։

Քվեարկությունը բաց է մինչև հոկտեմբերի 30-ը։

Հայաստանի օգտին քվեարկելու համար այցելեք այստեղ: