Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին


Հարեվաններ


Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտն այս տարվա հունվարից մինչև օգոստոս ամիսներին հասել է 5,8 տրիլիոն ռուբլու կամ ՀՆԱ-ի 2,5 տոկոսի:

Այս նախնական գնահատումը հրապարակել է ՌԴ ֆինանսների նախարարությունը: Սա մեկուկես անգամ ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ամբողջ 2026 թվականի համար կանխատեսվում է 3,8 տրիլիոն ռուբլու կամ ՀՆԱ-ի 1,6 տոկոսի չափով դեֆիցիտ:

Բյուջեի ծախսերը տարվա ընթացքում եկամուտներից մեծ են եղել՝ 8 ամսվա ընթացում պետական ծախսերը կազմել են 31,7 տրիլիոն ռուբլի, մուտքերը՝ 25,9 տրիլիոն: Պատճառներից մեկը նավթագազային մուտքերի՝ 16,7 տոկոսով կրճատումն է: Միևնույն ժամանակ, ոչ նավթագազային եկամուտներն ավելացել են 18,1 տոկոսով:

Այդուհանդերձ, Կրեմլում բյուջեի աճող դեֆիցիտը լուրջ մտահոգության առիթ չեն համարում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ սա փոփոխական թիվ է, իսկ Ռուսաստանի տնտեսության մակրոտնտեսական կայունությունը լիովին ապահովված է:



Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ (տեսանյութ)


Տեսանյութեր


ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները՝ նպատակ ունենալով պահպանել հասարակական կարգն ու ապահովել քաղաքացիների անվտանգությունը։

Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ  ունեցող 77 անձ։

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են։

https://www.youtube.com/watch?v=PRb3PXOKbwo



Կա՛մ մեծ տերություն, կա՛մ ոչինչ. Մեդվեդև


Հարեվաններ


ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։

«Եթե մենք չհասնենք հակամարտության ավարտին մեր պայմաններով, այն կարող է վերածվել համաշխարհային հակամարտության: Ո՞վ կհարձակվեր մեզ վրա. ի վերջո, մենք միջուկային զենք ունենք»,- ասել է նա:

Մեդվեդևը խոսել է նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին. «Ես չեմ ասում, թե նրանք պետք է ընդունեն ռուսական տեսակետը, այլ պարզապես կարող էին գնահատել տեղի ունեցածը․ թե ինչու ունենք այս մտահոգությունները, ինչու մեզ դուր չի գալիս, երբ այս կամ այն պետությունը միանում է ՆԱՏՕ-ին:

Ես ասում եմ. «Մեր հրթիռներն ուղղված են ձեր քաղաքների վրա, իսկ ձեր հրթիռները՝ մեր: Եթե դուք մոտենում եք մեզ, թռիչքի ժամանակը գնալով ավելի է կարճանում»:

«Ինչո՞ւ պետք է ուրախանանք ՆԱՏՕ-ի մոտենալուց»: Նրանք բոլորն էլ դա հասկանում են, սակայն անտեսեցին մեր դիրքորոշումը»,- ասել է նա:

Ըստ նրա. «Ես կցանկանայի, որ ապագա սերունդները և մեր երկրի քաղաքացիները գնահատեին այս ժամանակաշրջանը որպես մի շրջան, երբ մենք պահպանեցինք երկիրը:

Ոչ թե պարզապես պահպանեցինք, այլ վերադարձրինք այն մեծ տերությունների շարքը:

Մեր երկիրը կարող է գոյատևել միայն որպես մեծ տերություն: Կա՛մ մեծ տերություն, կա՛մ ոչինչ»:



Բանակային դիրքում ճաշեցի մեր զինվորների հետ (տեսանյութ). Սուրեն Պապիկյան

Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ:

Ճաշակեցինք դիրքերի համար նախատեսված պահածոյացված սնունդը:

Մերցը և Մոդին քննարկել են անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության հարցերը


Աշխարհ


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, որի ընթացքում կողմերը հանդես են եկել Եվրամիության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը:

«Կողմերը վերահաստատել են Գերմանիայի և Հնդկաստանի միջև ռազմավարական գործընկերությունը և կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Գերմանիայի կանցլեր Մերցը և վարչապետ Մոդին քննարկել են անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության հարցերը: Նրանք հանդես են եկել Եվրամիության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին», – Կոռնելիուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բրյուսելն ու Նյու Դելին ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել են հունվարի վերջին՝ գրեթե 20 տարի տևած քննարկումներից հետո: Փաստաթղթի տեքստը գտնվում է իրավաբանական համաձայնեցման փուլում: Ստորագրումը սպասվում է մինչև ընթացիկ տարվա վերջը:



25 մարդ է զոհվել Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով

Չինաստանի Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքի նավաշինարանում բեռնատար նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի և 5 անհետ կորածի մասին։ Այնուհետև բոլոր անհետ կորածների մարմինները հայտնաբերվել են։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է շուտափույթ կերպով պարզել վթարի պատճառը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել, հաղորդում է Xinhua գործակալությունը։ Նա նաև հրահանգել է ջանքեր գործադրել նման խոշոր վթարները կանխելու ուղղությամբ։

Մեքենաների կայանումը Նալբանդյան փողոցի մի հատվածում կարգելվի


Ավտո


Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին և 11-ին` ժամը 20:00-ից Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Սայաթ-Նովայի պողոտա հատվածում մեքենա չկայանել:



Մի շարք բենզալցակայաններում այսօր նկատվել է բենզինի գնի շուրջ 30 դրամով թանկացում


Մի շարք բենզալցակայաններում այսօր վարորդները նկատել են բենզինի գնի շուրջ 30 դրամով թանկացում։ Radar Armenia-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Սարգսյանը շեշտեց, որ բենզինի թանկացման հիմնական պատճառը նավթի միջազգային գների աճն է։

«Գնաճի պատճառը հիմնականում նավթի գներից է, քանի որ դրանցից է կախված բենզինի գինը։ Իհարկե, ոչ ամբողջությամբ, սակայն իրականում նավթի գնի փոփոխությունը բերում է նաև նավթից ստացվող այլ տեսակ վառելիքի գների թանկացման։ Նավթի շուկայում տեսնում ենք՝ ինչ է կատարվում այս վերջին շրջանում, բավական բարձրացել են միջազգային գները, և, ըստ այդմ, նաև բենզինն է դրան արձագանքում»,- ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ գնային իրավիճակի վրա ազդում է նաև ռուսական շուկայում առկա դեֆիցիտը։ Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը վերջին շրջանում դիվերսիֆիկացրել է ներմուծման աղբյուրները։

«Ռուսական շուկայում առկա դեֆիցիտը ևս իր ազդեցությունն ունի։ Իհարկե, Հայաստանը դիվերսիֆիկացրել է իր ներմուծումները՝ նաև այլ երկրներից, սակայն այս պահին կարող ենք ասել, որ միջազգային շուկայում ևս գներն աճել են։ Բենզինի գինը կախված է նավթի գներից, հետևաբար, եթե Ռուսաստանից ներմուծումը դժվարացել է, քանի որ Ռուսաստանը վառելիքը հիմնականում ներքին սպառման համար է բաց թողնում, միևնույն է, գները բարձրացել են»,- նշեց Սարգսյանը։

Նա անդրադարձավ նաև Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների աշխատանքին՝ նշելով, որ ուկրաինական հարձակումների հետևանքով դրանց գործունեության խափանումը համաշխարհային շուկայում ընդհանուր գնի վրա էապես չի ազդել, մինչդեռ նավթի միջազգային գների աճն էական ազդեցություն է ունեցել։ Խոսելով գնի հնարավոր նվազմանը՝ Կարեն Սարգսյանը շեշտեց, որ նավթի գինը տատանողական է, և կարճաժամկետ հեռանկարում գնի նվազման հստակ կանխատեսում անել չի կարող։

«Նավթի գինը տատանողական է, ինչպես նաև նավթից ստացվող այլ ապրանքների և էներգակիրների գները։ Հետևաբար մենք ականատես ենք եղել, թե ինչպես, օրինակ, մի քանի ամիս առաջ՝ նույն տարվա ընթացքում, նավթի գինը բավական մեծ չափով նվազեց։ Այս փուլում արագ փոփոխություն ակնկալելու կամ որևէ կանխատեսում անելու հնարավորություն չունեմ, սակայն նավթի գինը ամեն օր փոխվում է՝ կախված նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներից»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ բենզինի գնի թանկացումը կարճաժամկետ հեռանկարում, ամենայն հավանականությամբ, չի անդրադառնա հեղուկ գազի շուկայի վրա։ Նա հավելեց, որ հեղուկ գազն արդեն իսկ բավական թանկ է Հայաստանում, և հնարավոր է՝ դրա գինը փոքր չափով բարձրանա։

«Այսինքն՝ գինը չէր նվազում՝ 220-230, արդեն բարձր է։ Դրանից հավելյալ, ես կարծում եմ, որ շատ քիչ չափով միգուցե կբարձրանա, բայց ոչ շատ բարձր»,- շեշտեց տնտեսագետը։

Նրա պնդմամբ՝ եթե բենզինի թանկացումը երկարաժամկետ բնույթ կրի, այն կարող է անդրադառնալ նաև այլ ապրանքների գների վրա։

«Սպառողների համար սա, իհարկե, եթե երկարաժամկետ հատվածում սա քննարկենք, կբերի նաև որոշակի այլ ապրանքների գների բարձրացման, քանի որ էներգակիրները ցանկացած ապրանքի գնի հիմքում են։ Օրինակ՝ միգուցե նաև տրանսպորտի, եթե սա երկար շարունակվի։ Եթե կարճաժամկետ հատվածում դիտարկենք, ապա ամեն ինչ կախված է ընդհանուր զարգացումներից»,- հավաստիացրեց նա։


Լիոնել Մեսսին «նախնական համաձայնություն» է ձեռք բերել «Էլդենսե» ակումբի բաժնետեր դառնալու վերաբերյալ


Սպորտ


Իսպանական երկրորդ լիգայի «Էլդենսե» ակումբը հայտնել է, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին «նախնական համաձայնություն» է ձեռք բերել ակումբի մաժորիտար բաժնետեր դառնալու վերաբերյալ:

«Էլդենսեն» կդառնա իսպանական երկրորդ ակումբը, որում ներդրում է կատարել Մեսսին. ապրիլին նա ձեռք էր բերել կատալոնական «Կորնելյա» ակումբը:

«Բարսելոնայի» 39-ամյա նախկին հարձակվողն այժմ հանդես է գալիս «Ինտեր Մայամիում» և վերջերս է ավարտել ելույթները ազգային հավաքականի կազմում՝ այն բանից հետո, երբ Արգենտինան 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում 0:1 հաշվով զիջեց Իսպանիային:

«Լիոնել Մեսսիի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել այն բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ, որոնք ներկայումս պատկանում են Grupo TH Soluciones-ին, ինչը նրան կդարձնի ակումբի մաժորիտար բաժնետերը»,- ասված է «Էլդենսեի» հաղորդագրության մեջ,- «Գործարքն այժմ կախված է մնացած իրավական և պայմանագրային ընթացակարգերի ավարտից, ներառյալ համալիր ստուգման գործընթացը, ինչպես նաև Իսպանիայի Սպորտի ազգային խորհրդից (CSD) անհրաժեշտ թույլտվության ստացումից»:

Ալիկանտեի ակումբն այս մրցաշրջանի չորս խաղում վաստակել է երկու միավոր և, Լա Լիգա 2-ում զբաղեցնելով 20-րդ տեղը, այս շաբաթվա սկզբին հեռացրել է գլխավոր մարզիչ Կլաուդիո Բարագանին:

«Կորնելյան» հանդես է գալիս իսպանական ֆուտբոլի հինգերորդ դիվիզիոնում, և ապրիլին հայտարարել էր, որ Մեսսիի կողմից ակումբի ձեռքբերումը «ամրապնդում է նրա սերտ կապերը «Բարսելոնայի» հետ և նրա հանձնառությունը Սպորտի ու Կատալոնիայում տեղական տաղանդների զարգացմանը»:



Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera

Եմենի հութիներն արագ տեմպերով առաջ են շարժվում Կարմիր ծովի ափի երկայնքով: Հութիները հաղթանակ են տարել Եմենի կառավարական ուժերի նկատմամբ՝ գրավելով ծովափնյա Մոխա քաղաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:

Ըստ հրապարակման՝ սա նրանց հնարավորություն է տալիս վերահսկել Կարմիր ծովի ամբողջ ափամերձ հատվածը, խոչընդոտել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և կտրել Եմենի հարավում գտնվող կառավարության մատակարարման հիմնական ուղիները:

Ըստ հութիներին մոտ կանգնած աղբյուրների՝ Մոխայի գրավումը ցույց է տալիս, որ նրանք մտադիր են գրավել ամբողջ Եմենը:

Միևնույն ժամանակ ականատեսները AFP գործակալությանը հայտնել են, որ հութիների ուժերը գրավել են նաև Կարմիր ծովի հարավում գտնվող Զուքար կղզին:

Վերջին օրերին սրված հակամարտությունը դուրս է եկել երկրի սահմաններից և հասել մինչև Սաուդյան Արաբիա, որը սատարում է Եմենի հարավում գործող միջազգայնորեն ճանաչված կառավարությանը: Հութիների հարվածներից օրերս թագավորությունում ավելի քան 70 մարդ է վիրավորվել: Էր Ռիադը պատասխան տասնյակ ավիահարվածներ է հասցրել հութիների դիրքերին:

Անցյալ շաբաթվանից մինչև օրս, ըստ AFP-ի հաշվարկների, Եմենում մարտերի հետևանքով զոհվել է առնվազն 500 մարդ, 20 000 մարդ տեղահանվել է:

Այս ֆոնին Իսլամաբադը նախազգուշացրել է՝ հութիների շարունակական հարձակումների պատճառով կարող է գործի դրվել օգոստոսին Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որի հիմքում ընկած է հավաքական պաշտպանության սկզբունքը: