Վաղուց չէի խոսել լեհերեն. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)


Հայաստան


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պաշտոնական այցի ընթացքում խոսել է  լեհերենով: Նա սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է տեսանյութ՝ «Վաղուց չէի խոսել լեհերեն» մակագրությամբ, որտեղ ներկայացված է նրա ելույթը կամ զրույցը լեհերենով:



Օգնության փաթեթը ներառելու է հակաօդային պաշտպանության միջոցներ


Աշխարհ


Կանադան Ուկրաինային կտրամադրի 350 միլիոն կանադական դոլարի՝ շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, հայտարարվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Կանադա կատարած այցի ընթացքում։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի խոսքով՝ օգնության փաթեթը ներառելու է հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք հատկապես կարևոր են ռուսական հարվածների ուժգնացման պայմաններում։ Դրանք կօգնեն պաշտպանել Ուկրաինայի բնակչությունը, կարևոր ենթակառուցվածքներն ու օդային տարածքը։ Թե կոնկրետ ինչ զինատեսակներ են մատակարարվելու, Քարնին չի մանրամասնել։

Սարքավորումներն ու զինամթերքը նախատեսվում է ձեռք բերել ԱՄՆ-ից՝ Ուկրաինայի դաշնակիցների կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում։

Reuters-ի տվյալներով՝ 2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Կանադայի տրամադրած օգնության ընդհանուր ծավալը հասել է 8,5 միլիարդ կանադական դոլարի՝ շուրջ 6,15 միլիարդ ԱՄՆ դոլարի։



Tour of Armenia․ առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին


Սպորտ


Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի առաջին մրցումային օրը մեկնարկել է Գավառից՝ ձգվելով մինչև Մեծ Մասրիկ։

Մարզիկները հաղթահարել են 135 կմ երկարությամբ տպավորիչ երթուղի՝ անցնելով Սևանի գեղատեսիլ ափերով և վայելելով Հայաստանի բնապատկերները։

Առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին (միջին արագությունը՝ 52.331 կմ/ժ) և դարձել առաջին օրվա հաղթող: Tour of Armenia մրցաշարի առաջին փուլի ավարտին Մեդվեյ Ֆլետչերը գրավել է 2-րդ հորիզոնականը` ճանաչվելով լավագույն երիտասարդ հեծանվորդ և արժանանալով սպիտակ շապիկին:



Նորոգվում է Ախուրյան-Կառնուտ-Բասեն-Ջրառատ ավտոճանապարհը (տեսանյութ)


Տեսանյութեր


Ախուրյան-Կառնուտ-Բասեն-Ջրառատ ավտոճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։



Վիզաների ազատականացման գործընթացում 2029 թվականը Հայաստանի քաղաքական հանձնառության սահմանված ժամկետն է

Առաջին ալիքի եթերում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաև դրա շրջանակում կենսաչափական համակարգի ներդրմանը, սահմանների համալիր կառավարմանն ու քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանը։

Մասնավորապես՝

✅Հայաստանի կառավարության քաղաքական թիրախն է մինչև 2029 թվականը գործողությունների ծրագրի ամբողջական և որակյալ կատարումը՝ եվրոպական կողմին վերջնական գնահատման և համապատասխան որոշման կայացման հնարավորություն տալու համար։

✅ 2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի նոր կենսաչափական համակարգը, որը ներառում է և՛ փաստաթղթերի նոր ձևաչափ, և՛ ամբողջական ենթակառուցվածքի ու տվյալների ստուգման նոր մեխանիզմների ներդրում։

✅ Նոր կենսաչափական փաստաթղթերի արժեքը ձևավորվել է մասնավոր գործընկերոջ մրցութային առաջարկի հիման վրա։
Պետությունը սահմանված արժեքներին որևէ լրացուցիչ շահույթ չի ավելացրել․ այն ներառում է բացառապես նոր անվտանգային ստանդարտների և տեխնոլոգիական լուծումների ներդրման ինքնարժեքը։ Պետությունն այս գործողությամբ ցանկանում է ապահովել որակյալ ծառայություն։

✅ Սահմանների կառավարման արդիականացումը Հայաստանի երկարաժամկետ ազգային անվտանգության օրակարգի մաս է։ Հայաստանը պետք է ֆիզիկական սահմանների պաշտպանությունից անցում կատարի անվտանգության համապարփակ մոդելի։ Այս համատեքստում կարևոր բաղադրիչ է մասնագիտական կադրերի պատրաստումը։

✅Վերարժևորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը։ Կարևորվում է Հայաստանի հետ անձի իրական և կայուն կապը, այդ թվում՝ ռեզիդենտությունը և կենսական շահերի կենտրոնը։ Այս փոփոխությունը փոխկապակցված է նաև ընտրական իրավունքի ոլորտում ռեզիդենտության սկզբունքի կիրառման հետ։

Նեթանյահուն հանձնարարել է «Հաարեց» թերթի դեմ դատական հայց ներկայացնել


Աշխարհ


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր փաստաբաններին հանձնարարել է «Հաարեց» թերթի դեմ դատական հայց ներկայացնել։ Թերթը գրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայել ներխուժումից մի քանի օր առաջ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդը Նեթանյահուին նախազգուշացրել էր այդ հարձակման հնարավորության մասին։

«Հաարեց»-ը հրապարակել է Շլոմի Էլդարի ու Ռութ Յուվալի «Պատանդներ. մոռացության 843 օր» գրքից հատվածներ, որտեղ ասվում է, որ ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանը 2023 թվականի սեպտեմբերին հեռախոսով զրուցել է Նեթանյահուի հետ։ Նա նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի՝ Գազայի այն ժամանակվա առաջնորդ Յահյա Սինվարը լայնածավալ գործողություն է ծրագրում։

Սակայն Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ «վարչապետը մինչեւ հոկտեմբերի 7-ը ԱՄԷ-ից որեւէ նախազգուշացում չի ստացել»։ Այնտեղ հրապարակումը գնահատել են որպես «չարագուշակ դավադրություն»։ Նեթանյահուն մտադիր է թերթի դեմ դատարան դիմել զրպարտության համար։

«Հաարեց» թերթը, որը հայտնի է վարչապետի հասցեին իր կոշտ քննադատությամբ, պնդում է, որ իր հրապարակումը համապատասխանում է իրականությանը։ Այն մերժել է զրպարտության մեղադրանքները՝ հայտարարելով, որ «այս հայցի միակ նպատակը նրան քննադատող լրագրողներին լռեցնելն է»։



«Գուլիվեր» առևտրի կենտրոնին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 5 մարդ


Հարեվաններ


Պավլոգրադի «Գուլիվեր» առևտրի կենտրոնին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 67 մարդ, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։

Վիրավորների թվում են 11-ից 17 տարեկան հինգ դեռահաս և 4 տարեկան մեկ աղջիկ։

Գանժայի խոսքով՝ Դնեպր քաղաքում հարվածների հետևանքով ևս 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։
Կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, հրետանի և կառավարվող ավիառումբեր։



Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը


Սպորտ


Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ժամանած 14 լավագույն դպրոցական թիմեր իրենց շախմատային պայքարն սկսել են Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում։
 
«Սեպտեմբերի 10-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ օլիմպիադայի բացման արարողությունը, որին ներկա էին Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-գլխավոր տնօրեն, ՄԳ Սմբատ Լպուտյանը։
 
Բացման արարողության ընթացքում մասնակից թիմերը վիճակահանությամբ որոշեցին իրենց մեկնարկային համարները՝ ազդարարելով հոբելյանական օլիմպիադայի մրցաշարային պայքարի մեկնարկը։
 
Արդեն 20 տարի է՝ օլիմպիադան իրականացվում է Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության գլխավոր հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
 
Առջևում են մրցաշարային օրերը, հետաքրքիր պարտիաներն ու նոր շախմատային պատմությունները։ Մաղթում ենք բոլոր թիմերին հաջողություն և հետաքրքիր պայքար»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը


Գիտություն


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:

Այս անգամ քննարկման առանցքում էին կրթական ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցի շենքային պայմանների բարելավման և կառուցման, վերակառուցման ծրագրի ընթացքին, ինչպես նաև կրթության որակի բարձրացմանը վերաբերող հարցեր։ Առանձնակի անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը՝ որպես բնագիտական առարակաների արդյունավետ ուսուցման նոր բովանդակություն:

Մանկավարժներն անդրադարձել են նաև կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանը և այլն:

Ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT:



Սեպտեմբերի 11. 25 տարի առաջ սկսեց ձեւավորվել 21-րդ դարի նոր աշխարհակարգը

2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան Նյու Յորքում երկու ուղեւորատար ինքնաթիռ հարվածում են Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակներին։ Երրորդ օդանավը մխրճվում է Պենտագոնի մեջ։ Չորրորդը, որը, ամենայն հավանականությամբ, ուղղվում էր դեպի Կապիտոլիում, կործանվում է Փենսիլվանիայի գյուղական վայրերում։

«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման իրականացրած այս հարձակման հետեւանքով զոհվում է 2977 մարդ, մոտ 6000- ը վիրավորվում է։

Այս ահաբեկչությունը ցնցում է ողջ աշխարհը։ Անգամ Իրանում իշխանությունները ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հավատացյալներին արգելում են աղոթքից հետո հակաամերիկյան կոչեր անել, ինչի մասին այդ ժամանակ հաղորդում էր CNN-ը։

«Բնավ ակնհայտ չէր, որ այս իրադարձությունը կդառնար համաշխարհային ուժերի հարաբերակցության ռազմավարական մեծ շրջադարձ»,- 2023- ին գրել էր Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (Irsem) հետազոտող Էլի Բարանեցը, նրա խոսքերն է մեջբերում RFI- ին։

Հենց Վաշինգտոնի արձագանքը պատճառ դարձավ, որ այս աննախադեպ ահաբեկչությունը դառնա պատմության ընթացքի վրա ազդող խոշորագույն դրվագ։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները շրջադարձային պահ դարձան միջազգային հարաբերություններում եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ։

Բուշի վարչակազմը հռչակեց  «Ահաբեկչության դեմ պատերազմի» հայեցակարգը։ Հռչակվեց ԱՄՆ արտաքին եւ անվտանգության քաղաքականության առաջնորդող սկզբունք։ Բուշը նաեւ սահմանեց պայքարի ենթակա «չարիքի առանցք»- ը՝ Իրաք, Իրան եւ Հյուսիսային Կորեա, ընդլայնեց «կանխարգելիչ պատերազմի» հայեցակարգի կիրառման շրջանակը։

Այստեղ պարադոքնս այն էր, որ ահաբեկչական գործողությունը իրականացրել էին սունի մահմեդական ահաբեկիչները, իսկ «չարիքի առանցքում» հայտնվել էին շիա մահմեդական բնակչությամբ երկրները։

Արդեն 2001 թվականի հոկտեմբերին Ջորջ Բուշը սկսեց առաջին պատերազմը թալիբների կողմից վերահսկվող Աֆղանստանի դեմ, որտեղ այդ ժամանակ ապրում էր Ալ Կաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենը։ Այս պատերազմը տեւեց քսան տարի եւ ավարտվեց ԱՄՆ-ի ու նրա արեւմտյան դաշնակիցների պարտությամբ։

2024 թվականին ԱՄՆ-ի Փրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում իրականացված ուսումնասիրությունը, որը կոչվում է «The Costs of War Project\Պատերազմի արժեքը», գնահատում է, որ 2001-2023 թվականներին Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Եմենում եւ Պակիստանում սեպտեմբերի 11-ից հետո տեղի ունեցած պատերազմական ուղղակի բռնությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 940 000 մարդ։ Նրանցից ավելի քան 432 000-ը խաղաղ բնակիչներ են եղել։