Թեհրանը մտադիր չէ բանակցություն վարել մինչեւ իր պայմաններ չկատարվեն


Հարեվաններ


Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ որեւէ բանակցություն վարել այնքան ժամանակ, քանի դեռ իր առաջ քաշած պայմանները չեն կատարվել։

«Մի շեղվեք ԱՄՆ նախագահի իրարամերժ ազդանշաններից՝ «մենք բանակցություններ չենք վարում»- ից մինչեւ «մենք պատրաստ ենք երկխոսության»։ Նավթի եւ նեղուցների հետ կապված հաշվարկները փոխվել են։ Հետեւանքները վերահսկելու փորձերը չեն կանգնեցնի այն, ինչ մոտենում է։ Քանի դեռ Իրանի պայմանները չեն կատարվել, որեւէ բանակցություն չի լինի։ Վերջակետ»,- նա X սոցիալական ցանցում նրա գրառումն է մեջբերել ԻՌՆԱ- ն։



Ժողովրդին հուզող խնդիրները, պետության առջև կանգնած մարտահրավերները լինելու են մեր օրակարգը. ԲՀԿ


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, անկախ բոլոր անարդարություններից ու իր դեմ իրականացված բռնաճնշումներից, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում։

Ժողովրդին հուզող խնդիրները, պետության առջև կանգնած մարտահրավերները լինելու են մեր օրակարգը, և մենք, հավատարիմ մեր ծրագրին, առաջարկելու ենք մեր մոտեցումները, մեր լուծումները և դրանք ներկայացնելու ենք մեր հասարակությանը։

Մենք հավատարիմ ենք մեր ընտրողներին, հասարակությանը մեր տված խոստումներին։ Մեզ համար ուղենիշային է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ամիսներ առաջ տված ձևակերպումը, որ «այս ծրագիրը մեկ ամսվա կամ մեկ ընտրության համար չէ»։

Մենք կարևորում ենք նաև միջազգային մեր գործընկերների հետ աշխատանքը և հանձնառու ենք պաշտպանելու Հայաստանի և հայ ժողովրդի շահը բոլոր միջազգային հարթակներում։ Մենք կարևորում ենք երկրի ներսում տարբեր քաղաքական, հասարակական միավորների հետ համագործակցությունը՝ ի շահ մեր պետության։

Ցանկանում ենք ընդգծել մեր կուսակցության առաջնորդի առանցքային ձևակերպումը. Հայաստանի համար պատմական այս բարդ փուլում կարևորագույն գործոնը ներքին համերաշխությունն է։

Այդ համերաշխությունը, ցավոք, խաթարված է, և դրա ապացույցներից մեկն էլ մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ապօրինի ազատազրկումն է։ Նրա ազատ արձակումը և բարի համբավի պաշտպանությունը մեր պայքարի առանցքային պահանջներից են։ Այդ պայքարը չի դադարելու ոչ մի վայրկյան, քանի դեռ արդարությունը վերականգնված չէ։ Գագիկ Ծառուկյանի անձնական բարձր վարկանիշը, հանրային լայն աջակցությունը և դժվար իրավիճակներում նրա դրսևորած արժանապատիվ կեցվածքը մեծ վստահություն ու ամրություն են տալիս մեզ բոլորիս։

Ազատությո´ւն Գագիկ Ծառուկյանին, ազատությո´ւն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն՝ Բաքվում պահվող հայորդիներին։

1.ԲՀԿ տարածքային կառույցների համակարգման գրասենյակի ղեկավար Արմեն Մանուկյան
2.ԲՀԿ տարածքային կառույցների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արթուր Աղբալյան
3.ԲՀԿ Աշտարակի տարածքային կառույցի ղեկավար Նորա Առուստամյան
4.ԲՀԿ Ապարանի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Գրիգորյան
5.ԲՀԿ Թալինի տարածքային կառույցի ղեկավար Արծվիկ Նիկողոսյան
6.ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Կամո Կակոյան
7.ԲՀԿ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Դավիթ Դավթյան
8.ԲՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Արամ Միրզոյան
9.ԲՀԿ Արմավիրի տարածքային կառույցի ղեկավար Արման Փիրոյան
10.ԲՀԿ Մեծամորի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Հովհաննիսյան
11.ԲՀԿ Բաղրամյանի տարածքային կառույցի ղեկավար Սևակ Մարգարյան
12.ԲՀԿ Փարաքարի տարածքային կառույցի ղեկավար Ոսկան Թովմասյան
13.ԲՀԿ Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավար Լևոն Հովհաննիսյան
14.ԲՀԿ Գավառի տարածքային կառույցի ղեկավար Արամայիս Ապրոյան,Հարություն Ավետիսյան
15.ԲՀԿ Վարդենիսի տարածքային կառույցի ղեկավար Արման Դավթյան
16.ԲՀԿ Գեղամասարի տարածքային կառույցի ղեկավար Վաչագան Մարգարյան
17.ԲՀԿ Ճամբարակի տարածքային կառույցի ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյան
18.ԲՀԿ Մարտունու տարածքային կառույցի ղեկավար Սևակ Կարապետյան,Վաչագան Սարգսյան,Արման Վանոյան
19.ԲՀԿ Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Բոջուկյան
20.ԲՀԿ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար Միշա Թամամյան,Արգամ Մաթոսյան
21.ԲՀԿ Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար Ռոման Կոնինյան
22.ԲՀԿ Ստեփանավանի տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյան
23.ԲՀԿ Թումանյանի տարածքային կառույցի ղեկավար Ռոման Շաքարյան
24.ԲՀԿ Աշոցքի տարածքային կառույցի ղեկավար Վարուժան Հարությունյան
25.ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Արմեն Բադեյան
26.ԲՀԿ Ախուրյանի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սերգոյան
27.ԲՀԿ Մարալիկի տարածքային կառույցի ղեկավար- Արտակ Ավդալյան
28.ԲՀԿ Եղեգնաձորի տարածքային կառույցի ղեկավար Հրաչյա Վարդանյան
29.ԲՀԿ Իջևանի տարածքային կառույցի ղեկավար Արա Իսրայելյան
30.ԲՀԿ Դիլիջանի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Սարգսյան
31.ԲՀԿ Բերդի տարածքային կառույցի ղեկավար Արսեն Փալանդուզյան
32.ԲՀԿ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար֊Սեյրան Մամյան
33.ԲՀԿ Կապանի տարածքային կառույցի ղեկավար Գրիշա Մնացականյան
34.ԲՀԿ Սիսիանի տարածքային կառույցի ղեկավար Ստեփան Սաֆրազյան
35.ԲՀԿ Գորիսի տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյան
36.ԲՀԿ Մեղրի֊Ագարակ տարածքային կառույցի ղեկավար Սաթենիկ Կարապետյան
37.ԲՀԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Մխիթար Հարությունյան
38.ԲՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի ղեկավար Գայանե Գրիգորյան
39.ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցի ղեկավար-Արմեն Քոսակյան
40.ԲՀԿ Դավթաշենի տարածքային կառույցի ղեկավար Մարատ Ղազարյան
41.ԲՀԿ Զեյթունի տարածքային կառույցի ղեկավար Հակոբ Այվազյան
42.ԲՀԿ Մալաթիա֊Սեբաստիա տարածքային կառույցի ղեկավար Արմեն Թորոսյան,Արշակ Խաչատրյան
43.ԲՀԿ Բանգլադեշի տարածքային կառույցի ղեկավար Անահիտ Ստեփանյան
44.ԲՀԿ Աջափնյակի տարածքային կառույցի ղեկավար Արթուր Հերոյան
45.ԲՀԿ Չարբախի տարածքային կառույցի ղեկավար Էրիկ Գրիգորյան
46.ԲՀԿ Նոր Նորքի տարածքային կառույցի ղեկավար Ռուբեն Խաչատրյան
47.ԲՀԿ Նորք Մարաշի տարածքային կառույցի ղեկավար Միքայել Առուշանյան 


Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն


Հայաստան


Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16։30-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում շարունակել ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները և շտապօգնության բժիշկը քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն, այնուհետև փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։



Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի

Տվյալները ներկայացվել են սեպտեմբերի 21-ին նշվող ազգային տոնի՝ Տարեցների հանդեպ հարգանքի օրվա առթիվ։

Ճապոնիայում 100 և ավելի տարեկան անձանց թիվն անընդհատ աճում է վերջին 56 տարվա ընթացքում։ 2025 թվականի համեմատությամբ այդ թիվն ավելացել է 7914-ով՝ առաջին անգամ հաղթահարելով 100 000-ի շեմը։

Երկարակյացների այդ կատեգորիայում 87,6%-ը բաժին է ընկնում կանանց։ Ճապոնիայում կյանքի տևողությամբ առաջին տեղում է Կիոտոյի բնակչուհի 114-ամյա Ֆույոսա Կիշիմոտոն։

Ճապոնիայում յուրաքանչյուր 100 000 բնակչին այժմ բաժին է ընկնում 100 տարեկանից բարձր ավելի քան 87 մարդ։ Բնակչության ծերացումը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ է ստեղծում՝ ակտիվ աշխատող մարդկանց թվի նվազման պատճառով, որոնք վճարում են առավել մեծ քանակով հարկեր, ինչպես նաև առողջապահության ու սոցիալական ապահովության համակարգերի վրա աճող ծանրաբեռնվածության պատճառով:

2025 թվականին Ճապոնիայում կյանքի միջին տևողությունը կանանց համար կազմել է 87,33, իսկ տղամարդկանց համար՝ 81,35 տարի։

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Սերգեյ Պողոսյանը ծնվել է 1948 թվականին: ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել 1968-1969 թվականներին Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ում, 1970 թվականից Երևանի «Արարատ»-ի կազմում: 1973 թվականին ԽՍՀՄ գավաթակիր և երկրի առաջնության ոսկե մեդալակիր է: Պարգևատրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով: «Արարատ»-ի կազմում մասնակցել է 63 խաղի, խփել՝ 5 գնդակ:   

1973 թվականին «Արարատ»-ը մեկ խաղաշրջանում նվաճել է Խորհրդային Միության գավաթն ու նաև արժանացել Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:

Որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

ՀՎԿԱԿ-ից նշել են, որ Հայաստանում խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները ներկայում սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով։

«Խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է արտադրական հսկողություն՝ ջրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, իսկ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը»,-ասվում է պարզաբանման մեջ։

Կենտրոնը միաժամանակ ընդգծել է, որ ՀՎԿԱԿ-ը ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ։

«Միաժամանակ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման շրջանակում ՀՎԿԱԿ-ն իրականացնում է խմելու ջրի անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու հնարավոր սանիտարահամաճարակային ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան հանրային առողջապահական միջոցառումներ»,-հայտնել են կենտրոնից։

ՀՎԿԱԿ-ից շեշտել են, որ ջրի որակի արտադրական հսկողությունը, պետական վերահսկողությունը և կենտրոնի կողմից իրականացվող անկախ մոնիթորինգը տարբեր գործառույթներ են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղված են բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության պահպանմանը։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները նմուշառում են իրականացրել այն բանից հետո, երբ բնակիչներից մեկը հայտնել է իր բնակարանի ծորակից հոսող ջրում մետաղական զանգված նկատելու մասին։

Կրկնակի նմուշառումներ են կատարվել չորս կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից, և սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով նույն շեղումը կրկին արձանագրվել է։ Մինչև ջրի որակի վերականգնումը Ծավի բնակիչներին հորդորվել է ջուրը չօգտագործել խմելու և կենցաղային նպատակներով։ Առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ բնակիչների շրջանում չեն արձանագրվել։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին

Կոնգրեսի ստորին պալատում փաստաթղթի քննարկման օգտին է քվեարկել հանձնաժողովի յոթ անդամ, երեքը հանդես է եկել դեմ։ Ընդ որում, ըստ POLITICO-ի, օրենսդիրները նաև մերժել են մի քանի ուղղում, որոնք ներկայացրել էին Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները։

The Hill-ը նշում է, որ օրինագիծը, որի հիմնական հեղինակն էր հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմը, նախագահ Դոնալդ Թրամփին թույլ կտա պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր գործում են Ռուսաստանի կառավարության անունից՝ նպատակ ունենալով ձգձգել Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու շուրջ բանակցությունները, խախտել ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը և ապակայունացնել Ուկրաինայի կառավարությունը։

Այսպիսով, օրինագիծն ուղարկվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լրիվ կազմով քննարկմանը։ Ինչպես նշում է Fox News հեռուստաալիքը, Կոնգրեսի ստորին պալատը կարող է սկսել փաստաթղթի քննարկումը և դրա վերաբերյալ ընթացակարգային քվեարկություն անցկացնել արդեն սեպտեմբերի 15-ին, իսկ հավանություն ստանալու դեպքում՝ դրա ընդունման վերաբերյալ քվեարկություն անցկացնել հաջորդ օրը։

Կոնգրեսի Սենատն այս օրինագծին հավանություն է տվել օգոստոսի 7-ին։ Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում օրինագիծը կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրման։

Փաստաթուղթը նաև նախատեսում է սահմանափակումներ Ռուսաստանի բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության, պետական ​​ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև երկրորդային պատժամիջոցներ Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ։ Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է 100%-ի չափով մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք ռուսական նավթի և գազի հիմնական գնորդներն են։

Բացի այդ, նախատեսված են Իրանի դեմ պատժամիջոցների խստացման միջոցներ:

Մեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան

Տղամարդկանց 46-րդ համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի հավաքականում կլինեն՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուէլ Պետրոսյանը։ Իսկ կանանց ընտրանու կազմում են՝ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը։ Անահիտ Մկրտչյանն առաջին անգամ կմասնակցի համաշխարհային Օլիմպիադային: 

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է: Հիշեցնենք, որ նախորդ տարի ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը


Մշակույթ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մունետիկ» մշակութային ՀԿ-ն իրականացրել է «Իմ ժամանակը» երիտասարդական ծրագիրը, որի ամփոփիչ ցուցահանդեսին ներկա է եղել  նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:

Ծրագիրն իրականացվել է Տավուշի մարզի Այգեձոր համայնքում: Հայաստանի տարբեր մարզերից Այգեձոր ժամանած երիտասարդները քսան օրերի ընթացքում մասնակցել են գեղանկարչության վարպետաց դասերի, ուսումնասիրել համակարգչային անիմացիոն տարբեր ծրագրեր, ծանոթացել տեղի հուշարձաններին, իրականացրել բացօթյա էտյուդներ, անցկացրել արվեստի մասին զրույց-քննարկումներ:

Ծանոթանալով տեղի բնությանն ու հուշարձաններին՝ վարպետաց դասերից ստացած գիտելիքով երիտասարդները նկարել են իրենց տպավորությունները, որոնք վերածվել են անիմացիոն ֆիլմերի: Տեսանյութերի բովանդակությունն արտացոլել է մասնակիցների` շրջակա միջավայրից ստացած տպավորություններն ու գիտելիքները։




Արման Ծառուկյան․ Փողով չի կարելի UFC տիտղոս գնել

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC-ի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) պատմել է, թե ինչի է պատրաստ UFC չեմպիոնական գոտին նվաճելու համար։

«Փողով չի կարելի UFC տիտղոս գնել։ Աշխարհում շատ միլիարդատերեր կան, բայց նրանք UFC տիտղոս չունեն։ Ես ամեն ինչ կտայի այդ տիտղոսի համար», – ասել է Ծառուկյանը Countdown շոուի ժամանակ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ծառուկյանը ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայանալիք UFC 331 մրցաշարում կմրցի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ։ Ծառուկյանը MMA-ում ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։