Հունաստանում միմյանց են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռ

Հունաստանում խոշոր անտառային հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցող երկու հրշեջ ուղղաթիռ բախվել են միմյանց, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Հրդեհը, որը բռնկվել էր Աթենքից հյուսիս-արևմուտք, ոչնչացրել է ավելի քան 100 տուն։

Հունաստանի հրշեջ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռներից մեկում գտնվող երկու անձ՝ Հունաստանի և Դանիայի քաղաքացիներ, զոհվել են, իսկ մյուս ուղղաթիռի անձնակազմի երկու անդամները՝ Հունաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, ողջ են մնացել։ Reuters-ը հայտնում է, որ դեպքի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։

Այս ամռանը Եվրոպան բախվել է լայնածավալ անտառային հրդեհների՝ ռեկորդային շոգի և տեղումների սակավության ֆոնին։ Գիտնականների գնահատմամբ՝ նման պայմաններն ավելի են սրվել կլիմայի փոփոխության հետևանքով։

Ֆրանսիայում և Իսպանիայում մոլեգնող ավերիչ հրդեհները հանգստյան օրերին որոշ չափով թուլացել են, սակայն Հունաստանում հարաբերական անդորրից հետո կրկին մի քանի նոր հրդեհ է բռնկվել։

Հրշեջ ծառայության հաղորդմամբ՝ ուղղաթիռների բախումը տեղի է ունեցել Ատտիկայի մարզի Փսաթա շրջանում։

eKathimerini-ի հաղորդմամբ՝ նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ հրդեհը, որը սկսվել էր Բեոտիա շրջանում և տարածվել դեպի Ատտիկա, հավանաբար առաջացել է էլեկտրական հաղորդալարերից առաջացած կայծերի պատճառով։

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի քվեարկությանը


Քաղաքականություն


ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի փակ-գաղտնի քվեարկությանը. հայտարարել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Հուսով եմ՝ շատ չեք տխրի, որ ես ձեզ կողմ չքվեարկեմ, ինչպես կողմ չի քվեարկելու ամբողջ «Հայաստան» դաշինքը։ «Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցի փակ-գաղտնի քվեարկությանը»,- ասել է Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ ՔՊ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։



Իսրայելական ուժերին մեղադրում են Հարավային Լիբանանում ֆոսֆորային ռումբեր կիրառելու մեջ


Աշխարհ


Al Jazeera-ի փոխանցմամբ՝ իսրայելական ուժերին մեղադրում են Հարավային Լիբանանում ֆոսֆորային ռումբեր կիրառելու մեջ:

Լիբանանի պաշտոնական՝ Ազգային լրատվական գործակալությունը հայտնում է, որ իսրայելական ուժերը ֆոսֆորային ռումբեր են կիրառել Նաբաթիեի նահանգի Յարուն և Առնուն քաղաքների, ինչպես նաև Բինտ Ջաբիլ քաղաքի ձիթապտղի և սոճու պուրակների ուղղությամբ։

Ըստ Լիբանանի Ազգային լրատվական գործակալության՝ հարձակումների հետևանքով խոշոր հրդեհներ են բռնկվել։

Գործակալությունը նաև հայտնել է Նաբաթիեի մոտ գտնվող Ալի ալ-Թահեր բլրի ուղղությամբ իսրայելական երկու հրթիռային հարձակումների մասին։ Բացի այդ, նշվել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը լուսաձայնային նռնակ է նետել Տյուր քաղաքի Բեյթ ալ-Սայյադ բնակավայրում։

Top news

 



Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման հարցը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Պարսից ծոցի գոտում լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը: Այդ մասին հաղորդել է թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ  իրադրության կապակցությամբ վերջին իրադարձությունները, ինչպես նաև լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը», – ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Ռիադի ձգտումը՝ շարունակելու տարածաշրջանային իր դերակատարությունն անվտանգության և կայունության ապահովման գործում։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել էին Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման ուղիները։ Axios լրատվական հարթակի  փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Սաուդյան Արաբիայի թագաժառանգն անհանգստություն էր հայտնել Վաշինգտոնի ծրագրերի վերաբերյալ։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մյուս երկրներն անհանգստացել էին, որ ԱՄՆ-ի հարձակումը կհանգեցնի Թեհրանի պատասխան հարվածների իրենց նավթային ենթակառուցվածքներին:

Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է չեղյալ հայտարարել պլանավորված հարվածը Իսլամական Հանրապետությանը՝ Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են  ապագա համաձայնագրի ուրվագծերը, որը պետք է ներառի Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը և իրանական միջուկային սպառնալիքի վերացումը:

Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ- ն այսօր կկանգնեցվի շոգի ու երաշտի պատճառով


Աշխարհ


Եվրոպայի զգալի մասում երկարատեւ շոգի հետեւանքով առաջացած երաշտի պատճառով Դանուբ գետի ջրի մակարդակն իջել է` վտանգելով Հունգարիայի, Սերբիայի եւ Ռումինիայի խոշոր էլեկտրակայանների աշխատանքը։

Հունգարիայում հովացման համար ջրի պակասի պատճառով կառավարությունը կարգադրել է կանգնեցնել «Պակշ» ատոմային էլեկտրակայանը, որը արտադրում էր երկրի էլեկտրաէներգիայի գրեթե կեսը։

Վարչապետ Պետեր Մադյարը կիրակի օրը հայտարարել է, որ կայանի շահագործման 44 տարվա ընթացքում առաջին անգամ երկուշաբթի օրվանից կկանգնեցվեն դրա բոլոր ռեակտորները։ ԱԷԿ-ն աշխատում էր իր հզորության ընդամենը 10 տոկոսի չափով։

Մադյարի խոսքով՝ դա կտրուկ կմեծացնի ծանրաբեռնվածությունը Հունգարիայի էլեկտրացանցի վրա եւ կպահանջի սահմանափակումներ մտցնել էլեկտրաէներգիայի սպառման նկատմամբ։

Հարեւան Ռումինիայում բանակը վերահսկվող պայթյուններ է իրականացրել, որպեսզի ջուրը ջրանցքից ուղղվի դեպի «Չեռնավոդե» ատոմային էլեկտրակայան, որն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսը։ Դրա երկու ռեակտորներից մեկն արդեն կանգնեցվել է, իսկ առանց ջրի անհրաժեշտ կլիներ կանգնեցնել նաեւ երկրորդը։



Վաշինգտոն նահանգում հրդեհների հետևանքով հարյուրավոր շինություններ են ոչնչացվել


Աշխարհ


ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սփոքեն շրջանի անտառային հրդեհների հետևանքով շուրջ 60 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը, իսկ կրակը ոչնչացրել է առնվազն 600 շինություն Գործակալության տվյալներով՝ քաղաքի շրջակայքում մոլեգնող հրդեհները հանգստյան օրերին ընդգրկել են շուրջ 21 քառակուսի կիլոմետր տարածք։

Վաշինգտոն նահանգի նահանգապետ Բոբ Ֆերգյուսոնը հայտնել է, որ քննարկել է ստեղծված իրավիճակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և իշխանություններից լրացուցիչ աջակցություն է խնդրել դրա դեմ պայքարի համար։



Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել


Հարեվաններ


Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հաղորդմամբ՝ Գելենջիկի կուրորտային քաղաքի կազմի մեջ մտնող Արխիպո-Օսիպովկա գյուղում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով երեք մարդ է զոհվել։

Հարձակման հետևանքով տուժել է նաև 13 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Տարածաշրջանային իշխանությունների փոխանցմամբ՝ թիրախում եղել է քաղաքացիական ենթակառուցվածքը:



«Ռենջեր 2026». լավագույնի կոչմանն արժանանալու համար


Մշակույթ


Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի համագործակցությամբ «Արփի լիճ» ազգային պարկում, արդեն չորրրորդ տարին անընդմեջ, կայացավ «Ռենջեր 2026» մրցույթը։

ՇՄՆ-ի Էկոպարեկային ծառայության և բնության հատուկ պահպանվող տարածքների 15 աշխատակիցներ մրցեցին լավագույնի կոչմանն արժանանալու համար։

Համառ պայքարի արդյունքում առաջին մրցանակին արժանացավ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գլխավոր տեսուչ Միքայել Պողոսյանը։Հանձնվեցին նաև երկու երկրորդ և երեք երրորդ տեղերի մրցանակներ։ Բոլոր մրցանակակիրներն ու մասնակիցները Կովկասի բնության հիմնադրամի կողմից ստացան դրամական պարգևներ։

Ավանդական դարձած  մրցույթի նպատակն է խրախուսել բնության պահապաններին, գնահատել նրանց մասնագիտական կարողություններն ու արժևորել բնության պահպանության գործում նրանց կարևոր առաքելությունը։



Wildberries-Russ-ը վերակազմավորել է իր լոգիստիկ շղթաները


Հարեվաններ


ՌԴ Վլադիմիրի մարզի ղեկավար Ալեքսանդր Ավդեևը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարձակման թիրախ է դարձել մարզի պահեստային համալիրներից մեկը։ «Սոբինսկի շրջանում ԱԹՍ-ն հարձակվել է պահեստային համալիրի վրա։ Կան ավերածություններ, հրդեհ է բռնկվել։ Մարդիկ տարհանվել են», – օգոստոսի 3-ի առավոտյան Max-ի իր ալիքում գրել է Ավդեևը։

Նահանգապետը նշել է, որ մարզում շարունակում է պահպանվել անօդաչու սարքերի վտանգը և բնակիչներին կոչ է արել պահպանել անվտանգության միջոցները։ Wildberries-Russ ընկերության մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ Վլադիմիրի մարզում գտնվող ընկերության լոգիստիկ օբյեկտում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ «Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ջոկատները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերության տեղեկացմամբ՝ մարդիկ տարհանվել են։

Հաղորդագրության համաձայն՝ Wildberries-Russ-ը վերակազմավորել է իր լոգիստիկ շղթաները, և մատակարարումների ընդունումն ու պատվերների առաքումն իրականացվում են ընկերության այլ օբյեկտների միջոցով։



Իսրայելը խաղաղություն չի ցանկանում | Top-News.am


Քաղաքականություն


Թուրքիան պնդում է, որ Գազայի վրա վերջին հարձակումները ցույց են տալիս՝ Իսրայելը խաղաղություն չի ցանկանում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Գազայի ուղղությամբ շարունակվող մահաբեր հարվածները ցույց են տալիս, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը մտադրություն չունի խաղաղություն հաստատել պաղեստինցիների հետ։ «Նեթանյահուի միակ նպատակը պաղեստինցիներին իրենց հայրենիքից տեղահանելն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը կանխելն է», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Նեթանյահուն շարունակում է քայլեր ձեռնարկել, որոնք խաթարում են տարածաշրջանի փխրուն հավասարակշռությունը և խոչընդոտում են տարբեր երկրների, հատկապես ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը։  «Միջազգային հանրության համար դարձել է անհրաժեշտ ավելի վճռական, հետևողական և ուժեղ դիրքորոշում որդեգրել Նեթանյահուի ընդլայնողական և ռազմականացված մոտեցման դեմ, որը նպատակ ունի ամբողջ Մերձավոր Արևելքը վերածել հակամարտությունների գոտու», – հավելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
 
Կիրակի օրը, ըստ հաղորդումների, իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է առնվազն 19 պաղեստինցի, չնայած ԱՄՆ-ի կողմից ներկայացված խաղաղության և անվտանգության ուղղությամբ ծրագիրը որակվել էր որպես «պատմական նշանակության քայլ»։

Top news