5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները


Ավտո


Ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։



ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին


Աշխարհ


Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ ապագա գործունեության ընթացքում։ 

Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության իրականացրած աշխատանքի համար և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը։

Սատու Կոյվուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր փորձն ու գիտելիքները ներդնելու է առաքելության գործունեության արդյունավետության առավել բարձրացման գործում։



Կարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համար


Քաղաքականություն


Էստոնիայի արտգործնախարարի հետ քննարկել ենք տարածաշրջանային հարցեր: Կարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համար: Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Քննարկել ենք ընդհանուր այս օրերին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները, Արևելյան Եվրոպան, խնդիրները, որոնց աշխարհը բախվում է, և միևնույն ժամանակ փորձել ենք մտքեր փոխանակել հնարավոր լուծումների ուղղությամբ»,- ասաց նա:

Միրզոյանը էստոնացի գործընկերոջն է ներկայացրել նաև վերջին իրադարձությունների մանրամասները՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում, ենթակառուցվածքների ապաշրջափակում, TRIPP նախագիծ և դրա ուղղությամբ շարունակական աշխատանքները:

«Ուզում եմ խորապես շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ անկեղծ երկխոսության համար մեր մարտահրավերներն ամբողջապես, խորապես ըմբռնելու համար, արժեքները կիսելու համար և ընկերության համար»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով Էստոնիայի նախարարին:



Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. Ցահքնա


Քաղաքականություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը կարևորել է Հայաստան–Էստոնիա բազմաոլորտ համագործակցությունը և նշել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները կրում են ինտենսիվ բնույթ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա վկայությունն են նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմանը։ Երկրի ղեկավարը կարևորել է Էստոնիայի դերը նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության զարգացման, այդ թվում՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։

Մարգուս Ցահքնան ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հարցում Էստոնիայի շահագրգռվածությունը։ Վերջինս նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով, նպաստել նաև ՀՀ–ԵՄ փոխգործակցության խթանմանը։ Էստոնիայի ԱԳ նախարարը կարևորել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։

Նիկոլ Փաշինյանը և Մարգուս Ցահքնան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի և այլ հարցերի շուրջ։



Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը


Սպորտ


Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին ժամերին մամուլում տարածվում է ինֆորմացիա, որ օլիմպական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու 2026 թ-ը: Պաշտոնապես հայտնում ենք, որ Արթուր Ալեքսանյանն, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից»:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 20-26-ը:



Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը Լիբանանում


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը Լիբանանում՝ Պակիստանում Իրանի հետ խաղաղության բանակցություններին ընդառաջ։ Այս մասին նա ասել է NBC News-ի հետ հեռախոսային հարցազրույցում։ «Ես խոսել եմ Բիբիի հետ, և նա պատրաստվում է զուսպ վարվել։ Ես պարզապես կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր ավելի զուսպ լինենք», – ասել է նա։



Ակումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին


Սպորտ


«Բարսելոնան» պաշտոնական հայտարարություն է տարածել ակումբի կայքում՝ տեղեկացնելով Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունից (0-2) հետո ՈւԵՖԱ-ին բողոք ներկայացնելու մասին։ «Ակումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին, ինչն անմիջական ազդեցություն է ունեցել խաղի ընթացքի և վերջնարդյունքի վրա»,- նշված է «կապտանռնագույնների» տարածած հաղորդագրության մեջ։

Կատալոնացիների դժգոհությունը կապված է հանդիպման 54-րդ րոպեին տեղի ունեցած վիճահարույց դրվագի հետ, երբ «Ատլետիկոյի» խաղացող Մարկ Պուբիլը դարպասապահի կողմից գնդակը խաղի մեջ մտցնելուց հետո տուգանային հրապարակում ձեռքով հպվել էր դրան: Ակումբում պնդում են, որ գլխավոր մրցավարը պարտավոր էր 11 մետրանոց հարված նշանակել։


Ստեղծված իրավիճակում «Բարսելոնան» պահանջել է հետաքննություն անցկացնել և ակնկալում է հասանելիություն ստանալ մրցավարների միջև խոսակցությունների (VAR-ի հետ հաղորդակցության) ձայնագրություններին՝ հորդորելով խիստ միջոցներ ձեռնարկել։

«Կարծում ենք՝ սա առաջին դեպքը չէ Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկություններում, երբ մրցավարական անբացատրելի որոշումները բացասաբար են անդրադառնում մեր թիմի վրա և վկայում են երկակի ստանդարտների կիրառման մասին»,- ընդգծել են կատալոնական ակումբից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպումը սպասարկած ռումինացի գլխավոր մրցավար Իշտվան Կովաչը հենց այս կոպիտ սխալի պատճառով կարող է որակազրկվել ՈւԵՖԱ-ի կողմից և զրկվել եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում այլևս հանդիպումներ սպասարկելու իրավունքից։



«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել


«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել երկուշաբթի՝ ապրիլի 6-ի վաղ առավոտյան՝ դառնալով առաջինները 1972 թվականի դեկտեմբերին «Ապոլոն 17» թռիչքից հետո, հաղորդում է Space.com-ը։ «Արտեմիս II Orion» պարկուճը երկուշաբթի օրը՝ ժամը 00:37-ին (Երևանի ժամանակով 08:37) մտել է Լուսնի «գրավիտացիոն ոլորտ»՝ այնտեղ, որտեղ Լուսնի ձգողականությունն ավելի ուժեղ է, քան Երկրինը։ Այդ ժամանակ պարկուճը գտնվել է Լուսնից մոտավորապես 62,764 կիլոմետր և Երկրից 373,368 կիլոմետր հեռավորության վրա։

«Օրիոնը» շատ ավելի կմոտենա Լուսնի մակերևույթին. երեքշաբթի երեկոյան այն կգտնվի մոտավորապես 6,400 կիլոմետր հեռավորության վրա, որն էլ կծառայի որպես Երկիր վերադարձի մանևր։ Թռիչքը գագաթնակետին կհասնի մոտավորապես ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով հաջորդ օրը՝ ժամը 03:00-ին)։

NASA-ի «Արտեմիս II» առաքելության շրջանակներում Լուսնի շուրջ պտտվող չորս տիեզերագնացները հնարավորություն են ունեցել դիտարկել իրենց լուսնային նպատակակետը շաբաթ օրը՝ ապրիլի 4-ի ուշ երեկոյան, Երկրի ամենամոտ հարևանի պատմական թռիչքից ընդամենը երկու օր առաջ։

«Սա ֆենոմենալ է», — ռադիոյով առաքելության ղեկավարությանը հաղորդել է Քրիստինա Քոչը՝ «Արտեմիս II» առաքելության մասնագետը և Լուսին թռած առաջին կինը։ «Լուսինը, որը մենք դիտարկում ենք, բոլորովին տարբերվում է Երկրից երևացող Լուսնից»։

«Ես չափազանցությունների սիրահար չեմ, բայց դա միակ բանն է, որ կարող եմ մտածել», — ասել է «Արտեմիս II»-ի հրամանատար Ռիդ Ուայզմենը՝ թվարկելով լուսնային խառնարանները, որոնք նա տեսել է 400 մմ տեսախցիկի օբյեկտիվի միջով։ «Դա անհավանական է»։

«Լուսնային ուրախություն», — ռադիոյով ասել է առաքելության ղեկավարությունը։

Տիեզերագնացները ոչ միայն հիացել են Լուսնով, այլ դիտարկումներ են կատարել լուսնային խառնարանների, նրա հսկայական բազալտե հարթավայրերի, որոնք հայտնի են որպես mare (լատիներեն «ծովեր»), պայծառության տատանումների և այլ մանրամասների վերաբերյալ։ Նրանք անջատել են իրենց Orion լուսնային վայրէջքի սարքի խցիկի լույսերը՝ ավելի լավ տեսնելու համար։

«Այս վիզուալիզացիան նախատեսված է ցույց տալու համար, թե ինչ կտեսնեն Արտեմիս II-ի տիեզերագնացներն իրենց պատուհանից լուսնի մոտով թռիչքի ժամանակ։ Այստեղ յոթ ժամ տևողությամբ վիզուալիզացիան սեղմված է 28 վայրկյանի մեջ»,-ասված է ՆԱՍԱ-ի հրապարական տեսանյութում։


Փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունը


Հայաստան


Ապրիլի 10-ին, ժամը 08։18-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 3-րդ թունելի մուտքի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մոտ 30 քմ տարածքում թափվել է մոտ 10 խմ քար․ ճանապարհը միակողմանի փակվել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։