Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել


Հարեվաններ


Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտնել է, որ Բալթիկ ծովի վրա ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքին ի պատասխան՝ օդ են բարձրացվել լեհական կործանիչներ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեր հերթապահ կործանիչների զույգը Բալթիկ ծովի վրա՝ Լեբա քաղաքից 60 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, որսացել է ռուսական «Իլ-20» հետախուզական ինքնաթիռը», – հայտնել է Կոսինյակ-Կամիշը։

Միաժամանակ նա ընդունել է այն փաստը, որ Լեհաստանի օդային տարածքի խախտում տեղի չի ունեցել։ Լեհ նախարարը պարզապես պնդել է, որ ռուսական ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել միջազգային օդային տարածքում՝ առանց թռիչքի ծրագրի կամ ակտիվ տրանսպոնդերի։



Կատարվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման գործողություններ․ վարույթի նախաքննությունն ավարտվել է


Հայաստան


Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
 
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Վ.Հ.-ն, քրեական աշխարհում հայտնի Ա.Հ.-ի և Ս.Պ.-ի միջև առաջացած մասնավոր հարցը՝ պարտք եղած գումարները չվերադարձնելու հետևանքով առաջացած վեճը լուծելու նպատակով՝ Ա․Հ․-ին հրահանգել է՝ նախկինում քրեական վարույթների շրջանակում Ս.Պ.-ի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձանց վրա ցուցմունքներ տալու համար նրան ճանաչել որպես վարկաբեկված, պատվազուրկ անձ և պատժել։
 
Այդ խոսակցությունից հետո՝ Ա․Հ․-ն բռնություն գործադրելով և կտրելով Ս.Պ.-ի մազերը՝ կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ։
 
Նախաքննության ընթացքում բավարար ապացույցների հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Վ․Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և Ա․Հ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը): 
 
Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
 
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք


Հայաստան


Գեղարքունիքի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 217 հազար դրամ:

Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 8 միլիոն 799 հազար դրամ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ներկայացված հայցադիմումների քննության շրջանակներում, Ճամբարակ համայնքին են վերադարձվել Դպրաբակ բնակավայրում գտնվող՝ 1.30196 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը և Թթուջուր բնակավայրում գտնվող՝ 2.11669 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը։

Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 23 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 3 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 6 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 4 մեղադրական դատավճիռ:



7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով


Հայաստան


ՆԳ նախարարությունը 7 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
 
«Ներքին գործերի նախարարությունը, առաջնորդվելով հանրային հաշվետվողականության և համակարգում ներքին կարգապահության ապահովման հանձնառությամբ, առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների մասին հանրությանն իրազեկմանը։
 
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 680 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
 
Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 162 կարգապահական տույժեր՝ հիմնականում գործառույթները կարգավորող օրենքներով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորություններն իրականացնելիս օրենքը խախտելու և ներքին կարգապահական կանոնները խախտելու համար։
 
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 146 կարգապահական տույժ, այդ թվում՝
– հայտարարվել է «նախազգուշացում»` 11,
– հայտարարվել է «նկատողություն»` 86,
– հայտարարվել է «խիստ նկատողություն»` 19,
– hիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով՝ 19,
– «ծառայության դադարեցում»՝ 11։
 
Միաժամանակ, ոստիկանության 11 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11.1-րդ կետերի և 1.2-րդ մասի հիմքերով, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։ 
 
Փրկարար ծառայության փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվել է 3 կարգապահական տույժ, որից 1՝ «նկատողություն», 2՝ «խիստ նկատողություն»։ 
 
Միաժամանակ, 1 փրկարարական ծառայող ազատվել է փրկարար ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի, այն է՝ փրկարարական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։
 
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 6 կարգապահական տույժ, որից 2՝ «նախազգուշացում», 1՝ «նկատողություն», 3՝ «խիստ նկատողություն»։
 
ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողների և աշխատողների նկատմամբ կիրառվել է 5 կարգապահական տույժ, որից 4՝ «նկատողություն», 1՝ «խիստ նկատողություն»։
 
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ են ուղարկվել ծառայողական քննությունների 7 նյութեր, որոնցով նախաձեռնվել է 7 քրեական վարույթ՝ Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Այդ նյութերը պարունակել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ անցման, պաշտոնեական կեղծիքի, խարդախության, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու և այլ բնույթի ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներ։
 
Հաշվետու ժամանակահատվածում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 3 նիստ․ քննարկվել են Ոստիկանության 17 և փրկարարական 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 16 նյութեր ու եզրակացություններ:
 
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության և փրկարարական 17 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 6 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» և 11 ծառայողի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը, իսկ ոստիկանության 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Samsung-ի նոր անակնկալը | Top-News.am


Գիտություն


Samsung-ը կարող է 2027 թվականին ներկայացնել նոր՝ անսովոր սմարթֆոն, որը, ենթադրաբար, կունենա փաթաթվող (ոլորվող) էկրան։ Ավելի վաղ հարավկորեական լրատվամիջոցները հայտնել էին, որ հաջորդ տարի ընկերությունը կներկայացնի միանգամից ութ ֆլագմանային սարք, այդ թվում՝ չորս ծալվող մոդել՝ Galaxy Z Flip9, Galaxy Z Fold9, Galaxy Z Fold9 Ultra և TriFold 2։

GSMArena-ն նշում է, որ այս տեղեկությունները հիմնված են միայն վաղ արտահոսքերի վրա։ Միաժամանակ պարբերականը հիշեցնում է, որ Samsung Display-ն արդեն արտադրում է փաթաթվող էկրաններ Lenovo-ի որոշ նոութբուքերի համար, ուստի ապագայում նման սմարթֆոնի հայտնվելը չի բացառվում։



Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ 400 միավոր զինամթերք


Աշխարհ


Ֆրանսիայի հարավում բռնկված անտառային հրդեհների հետևանքով Լը Պորժ գյուղում, ըստ տեղական իշխանությունների, հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած շուրջ 400 արկ և այլ զինամթերք։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնաբերված զինամթերքի թվում եղել են ինչպես գերմանական, այնպես էլ ֆրանսիական ականանետային և հակատանկային արկեր։

Հրշեջ ծառայության հրամանատարի խոսքով՝ հրդեհի ընթացքում տեղի ունեցած պայթյունները, ամենայն հավանականությամբ, եղել են Երկրորդ համաշխարհային պատերազմի զինամթերքի՝ բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պայթելու հետևանք։ 

Ականազերծման աշխատանքներից հետո բնակիչների մեծ մասն արդեն վերադարձել է իրենց տներ, սակայն որոշ հատվածներ շարունակում են փակ մնալ։ Հրդեհի հետևանքով տարածքում այրվել է ավելի քան 180 տուն։

Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Եվրոպայի մի շարք երկրներում մոլեգնել են անտառային հրդեհներ, հիմնականում՝ Ֆրանսիայում և Իսպանիայում, որոնց հետևանքով տարհանվել է ավելի քան 330 հազար մարդ։ Ամենից շատ տուժածներից մեկը եղել է Ֆրանսիան, որտեղ երկրի հարավ-արևմուտքում այրվել է շուրջ 42 հազար հեկտար տարածք։ Սա համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր գրանցված խոշորագույն անտառային հրդեհներից մեկը։

Top news

 





Ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել է


Հայաստան


ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 492 մլն 76 հզր 712 ՀՀ դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Ա.Ն.-ի և նախկին տնօրեն Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, Ս.Հ.-ն կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեր տեղեկություններով՝ խոսքը Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի և նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի մասին է:

1lurer.am



ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի նիստում. Վասիլև


Հարեվաններ


ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշում կայացնելու համար կոնսենսուս կպահանջվի՝ հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:

Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է, որ հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում։ 

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ բյուջեին պարտքը 2 տարվա ընթացքում չվճարելու դեպքում կիրառվում է կառույցի կանոնադրության 25-րդ հոդվածը, որը ենթադրում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կառույցում ձայնի իրավունքի կասեցում:

«Դե ֆակտո նման իրավիճակ է արդեն ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարությունում քվոտային պաշտոններում, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ միացյալ շտաբից»,- հավելել է պաշտոնյան։



Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը


Բիզնես


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության՝ Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գտնվող «88» սուպերմարկետում գործող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը։

 

Տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝

  • արտադրամասի դասավորվածությունը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, ինչպես նաև աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
  • պատերն ունեցել են վնասված հատվածներ, իսկ մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով,
  • առաստաղները չեն ապահովել կեղտի կուտակման և մասնիկների թափվելու կանխարգելումը,
  • բացակայել է օդափոխության համակարգը,
  • շինության որոշ հատվածներում կոյուղու համակարգը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
  • սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները և բեռնարկղերը վնասված են եղել, ինչը թույլ չի տվել իրականացնել դրանց պատշաճ լվացում, մաքրում և ախտահանում,
  • արտադրամասում պահվել են անձնական իրեր, ինչպես նաև սննդամթերքի արտադրությունում չօգտագործվող նյութեր և պարագաներ։

«ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հացի և տորթերի արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։ Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։



Ե՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասին


Հայաստան


Մենք՝ ես և գործընկերներս, դատապարտում ենք ցանկացած բռնություն, այդ թվում՝ ֆիզիկական բռնություն, որը Հայկ Կոնջորյանի եղբոր հանդեպ է եղել: Հիմա նախաքննական մարմնում է գործը: Անկախ դատաիրավական համակարգը կքննի, և կտեսնեք՝ ով ինչի համար է մեղավոր: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

«Տեսել եմ այդ զազրելի կադրերը, թե ինչպես են մի քանի հոգով բռնություն կիրառում 1 հոգու հանդեպ, և շատ դատապատում եմ բռնության դեպքերը: Նաև շատ դատապարտում եմ, որ պաշտոնյայի հարազատ լինելու բերումով մարդիկ են թիրախավորվում»,- ասաց նա՝ միաժամանակ հայտարարելով, որ դեմ է պաշտոնայների ընտանիքի անդամների թիրախավորմանը:

Հարուցված քրեական գործի առնչությամբ Հասմիկ Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ բռնության կադրերը տեսել է, բայց հայհոյանքի կադրերը չի տեսել: Միևնույն ժամանակ նա հայտարարեց՝ և՛ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում է: