«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավեր

Գիտություն

ԿԳՄՍ նախարարությունը մայիսի 27-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Ալ. Մանուկյան 1) կազմակերպում է ուսուցչական համաժողով՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով:

Արդեն ավանդույթ դարձած համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, կիսվել ոլորտի նորարարություններով:

Համաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/Kag3Vnok2qmMyeuP9:

Գվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic

Սպորտ

«The Athletic» պարբերականի հաղորդմամբ՝ հայտնի է դարձել, թե ով կփոխարինի Պեպ Գվարդիոլային «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում: 

Աղբյուրը հաստատում է, որ իսպանացի մասնագետն այս մրցաշրջանի ավարտից հետո լքելու է անգլիական ակումբը, որը գլխավորում է 2016 թվականից և որի հետ նվաճել է 20 տիտղոս։ Սպասվում է, որ նրան կփոխարինի Էնցո Մարեսկան, ով նախկինում արդեն աշխատել է Գվարդիոլայի մարզչական շտաբում: 

Իտալացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է լոնդոնյան «Չելսին», որը նա գլխավորել է 2024 թվականի հունիսից մինչև 2026 թվականի հունվարը։ 

Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով

Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի կողմից իրականացվող հետհակամարտային վերականգնողական աշխատանքները տարածաշրջանում խաղաղության հաստատման ռազմավարության անբաժանելի մասն են: 

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Երևանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած կարգավորման գործընթացը տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության անհրաժեշտ պայման է: 

Ըստ նրա՝ այս գործընթացը ամուր հիմքեր է ստեղծում երկարատև խաղաղության ամրապնդման և տնտեսական կապերի զարգացման համար:

«Մոտ 15 միլիարդ դոլարի ներդրումները ցույց են տալիս Ադրբեջանի անկեղծ շահագրգռվածությունը տարածաշրջանում հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Հետհակամարտային ​​այս լայնածավալ վերականգնման գործընթացը մեր խաղաղաշինական ռազմավարության անբաժանելի մասն է։ Այս համատեքստում, Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության նախապայման է։ Այն ստեղծում է ամուր հիմք։ Այս գործընթացը կարևոր փուլ է խաղաղության ամրապնդման և տնտեսական հարաբերությունների զարգացման համար»,- ասել է նա։

Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. Մամեդով

Քաղաքականություն

Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը թուրքական հեղինակավոր «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը և հերքել այն պնդումները, թե Բաքուն վետո է դրել այդ գործընթացի վրա։ Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան վարում են փոխհամաձայնեցված քաղաքականություն, և Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար։ 

Մամեդովը հայտարարել է, որ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններից հետո, երբ հանրաքվեի միջոցով կփոխվի Սահմանադրությունը և կվերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, ԱՄՆ-ում կստորագրվի խաղաղության պայմանագիր, ինչից հետո միայն կբացվեն թե՛ հայ-թուրքական, և թե՛ հայ-ադրբեջանական սահմանները։

«Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո նրանք կփոխեն սահմանադրությունը և կանցկացնեն հանրաքվե։ Տարածքային պահանջների լուծումից հետո կստորագրվի ԱՄՆ-ում ստորագրված խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Դրանից հետո կբացվեն Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները»,- ասել է նա։

Ադրբեջանցի դիվանագետը նաև նշել է, որ կողմերն այժմ փոքր քայլերով են առաջ շարժվում. մասնավորապես՝ Ադրբեջանն արդեն առևտրային կապեր է հաստատել Երևանի հետ՝ ապահովելով նրա էներգետիկ անվտանգությունը նավթի ու վառելիքի մատակարարումներով, ինչպես նաև աջակցելով Ղազախստանից ու Ռուսաստանից ցորենի և այլ արտադրանքի տեղափոխմանը։ 

Հիշեցնենք, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել էր 1993 թվականին Ղարաբաղյան հակամարտության պատճառով, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2020 թվականին։

Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ Թրամփին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը իր ամերիկացի պաշտոնակցին` Դոնալդ Թրամփին ասել է, որ Վլադիմիր Պուտինը կարող է «վերջիվերջո զղջալ» Ուկրաինա ներխուժման համար, գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Վերջինների խոսքով՝ Չինաստանի նախագահը այս հայտարարությունն արել է անցած շաբաթ կայացած բանակցությունների ընթացքում, որտեղ անդրադարձել են նաև Ուկրաինային, և որոնց շրջանակում Դոնալդ Թրամփ-ը առաջարկել է, որ ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը համագործակցեն ընդդեմ Միջազգային քրեական դատարանի։

Չինաստանի առաջնորդի և ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հանդիպումներին ծանոթ աղբյուրներից մեկը նշել է, որ թեև կողմերը նախկինում ունեցել են «բաց և ուղիղ» քննարկումներ Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ, այնուամենայնիվ Ծինպինը մինչ այս անձամբ գնահատական չի տվել Պուտինի գործողություններին և պատերազմին։

Սպիտակ տունը, ինչպես նաեւ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հրաժարվել են պատասխանել Financial Times-ի հարցմանը։

ՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ

Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտարարել է, որ Կիևը պլանավորում է Բալթյան երկրների տարածքից անօդաչու թռչող սարքեր արձակել Ռուսաստանի թիկունքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Մասնավորապես, Ռուսաստանի ԱՀԾ-ն պնդում է, որ Ուկրաինայի իշխանությունները, ենթադրաբար, համոզել են Ռիգային համաձայնել Ռուսաստանի դեմ գործողությանը, և որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի անձնակազմն արդեն տեղակայվել է Լատվիայում։

ՌԴ ԱՀԾ հայտարարության մեջ թվարկված է լատվիական հինգ ռազմաբազա, որտեղ, ըստ իրենց տեղեկությունների, տեղակայված են ուկրաինական զորքեր: Դրանք են, մասնավորապես «Ադաջի», «Սելիա», «Լիելվարդե», «Դաուգավպիլս» և «Եկաբպիլս» ռազմաբազաները։

Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Լատվիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «չի պաշտպանի ահաբեկչության հանցակիցներին արդարացի հատուցումից»:

Լատվիայի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել Ռուսաստանի ԱՀԾ-ի հայտարարությունը։

Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել

Ոճ և դեմքեր

Իսպանիայի Ազգային դատարանը Շակիրայի օգտին որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով երկրի հարկային մարմնին վերադարձնել երգչուհուց գանձված 55 միլիոն եվրոն (48 միլիոն ֆունտ ստեռլինգ, 64 միլիոն դոլար)՝ հավելյալ տոկոսներով։ Դատարանը եզրակացրել է, որ գումարը հավաքագրվել է անօրինական կերպով՝ հարկային վեճի շրջանակում։

Դատարանի որոշմամբ՝ հարկային ծառայությունը չի կարողացել ապացուցել, որ կոլումբիացի երգչուհին 2011 թվականին Իսպանիայում անցկացրել է հարկային ռեզիդենտ ճանաչվելու համար անհրաժեշտ 183 օրը։ Ըստ դատարանի՝ Շակիրան երկրում գտնվել է ընդամենը 163 օր։

Երգչուհին հայտարարությամբ նշել է, որ այս որոշումը վերջ է դնում ութ տարվա պայքարին, որի ընթացքում, իր խոսքով, ենթարկվել է հանրային ճնշման և հեղինակությունը վնասելու փորձերի։ «Երբեք խարդախություն չի եղել»,- ընդգծել է նա։

Իսպանիայի հարկային գործակալությունը հայտարարել է, որ կբողոքարկի որոշումը Գերագույն դատարանում, ու մինչև վերջնական վճիռ որևէ գումար չի վերադարձվի։

Այս գործը վերաբերել է միայն 2011 թվականի հարկային տարվան և չի առնչվում Շակիրայի 2012-2014 թվականների առանձին հարկային գործին, որի շրջանակում նա 2023-ին համաձայնության էր եկել դատախազության հետ՝ վճարելով տուգանք։

Նախորդ շաբաթ հայտարարվել է, որ Շակիրան ելույթ կունենա Մադոննայի և BTS-ի հետ այս ամռանը կայանալիք ՖԻՖԱ-ի տղամարդկանց աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջման ժամանակ։

Այս ամսվա սկզբին երկու միլիոն մարդ մասնակցել էր Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում կայացած Շակիրայի անվճար համերգին։