Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցը

Քաղաքականություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, զրույցի հիմնական թեման եղել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է The Times of Israel-ը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ հեռախոսազանգը տեղի է ունեցել անվտանգության նեղ կազմով նիստի մեկնարկից անմիջապես առաջ։ Առաջնորդները քննարկել են ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը, ինչպես նաև ամերիկացի առաջնորդի Պեկին կատարած այցի արդյունքները։

Իսրայելական կողմի դիրքորոշումն է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնություն պետք է ներառի հարստացված ուրանի ամբողջական հեռացում երկրից և հարստացման կարողությունների լիակատար ապամոնտաժում։

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն են վարում Խամենեիի վերահսկողության ներքո

Քաղաքականություն

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն են վարում Խամենեիի վերահսկողության ներքո։ Իրանական պատվիրակությունը, որն անմիջականորեն ներգրավված է Վաշինգտոնի հետ բանակցային գործընթացում, գտնվում է Իրանի բարձրագույն ղեկավարության լիակատար վերահսկողության ներքո և գործում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հավանությամբ, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Աբդալլահ Հաջի Սադեղին։

«Ամերիկյան ներկայացուցիչների հետ բանակցություններն ընթանում են մեր բարձրաստիճան պաշտոնյաների լիակատար վերահսկողության ներքո և գերագույն առաջնորդի աջակցությամբ»,- նշել է Սադեղին, որի խոսքերը մեջբերել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Սադեղին հավելել է, որ Թեհրանը «չի նահանջի ոչ մի սպառնալիքի կամ ճնշման առաջ»։

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
 
Երևանի Կենտրոն վարչական շրջան՝
 
11:00-17:00 Պուշկինի փողոց 58-72, 64 շենքեր, Սարյան փողոց 1, 1ա, 3, 4, 5, 7-17 շենքեր, Փարպեցու փողոց 1ա, 9, 11, 13, 17 շենքեր, Թումանյան փողոց 33-41, 35ա, 35բ շենքեր, Թումանյան փողոց 2-րդ փակուղի 2-11 առանձնատներ, Ս․ Երևանցու փողոց 24-38, 32-73 առանձնատներ, Ռուսթավելի փողոց 3-102, 17-41, 68-98 առանձնատներ, Կոնդ թաղամաս 34-243 առանձնատներ, Կոնդ թաղամաս 19-189 առանձնատներ մասնակի, Սարի Թաղ 6-21 փողոց մասնակի,
 
Երևանի Արաբկիր վարչական շրջան՝
 
11:00-17:00 Փափազյան փողոց 15 շենքեր, Հակոբյան փողոց 1-9 շենքեր, Համբարձումյան փողոց 37-67Ա առանձնատներ,
 
Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝
 
11:00-17:00 Ներսիսյան փողոց 7 շենք (Արյունաբանական), Պարույր Սևակի փողոց 5/7-7, 8, 8/1, 8/2, 9-11/1 շենքեր և 5/7 առանձնատուն, Դավիթ Անհաղթի փողոց 6/1-6/6, 19, 19Ա շենքեր, Հասրաթյան փողոց 34/4 առանձնատուն, Ահարոնյան փողոց 1/7-1/9, 8-16 շենքեր, թիվ 182 մանկապարտեզ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն, Ազատության պողոտա 26/9 շենք, Քանաքեռ ՀԷԿ 5-11 շենքեր, Ղափանցյան փողոց 5/9-5/162 առանձնատներ,
 
Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝
 
10:00-16:00 թիվ 138 և 109 դպրոցներ, Մարգարյան փողոց 14 շենք, Մարգարյան 2-րդ նրբանցք 2, 4, 6 շենքեր, Մարգարյան 1-ին նրբանցք 5, 12 շենքեր, թիվ 232 մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լենինգրադյան փողոց 50, 50/1, 50/2, 52 շենքեր և Հասմիկի փողոց,
 
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝
 
10:00-16:00 Կուրղինյան նրբանցք 4, 6, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
 
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
 
10:00-16:00 Լոմոնոսովի փողոց, Ռոստովյան փողոց 19, 21, 25, 27 շենք, Կռիլովի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս.Դավթի նրբանցք, Կռիլովի և Թորոմոնյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
 
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
 
10:00-16:00 Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ․Նժդեհի փողոց 27/1, 27/2 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
 
Արմավիրի մարզ՝
 
10:00-11:00 Խորոնք գյուղ,
 
11:00-12:00 Արևաշատ և Պտղունք գյուղեր,
 
12:00-16:00 Արագած գյուղ,
 
Արագածոտնի մարզ՝
 
11:00:17:00 Աշտարակ քաղաք մասնակի, Նոր Երզնկա գյուղն ամբողջությամբ,
 
Արարատի մարզ՝
 
11:00-12:00 Փոքր Վեդի գյուղ մասնակի,
 
11:00-14:00 Լուսառատ, Դաշտաքար, Երասխ և Արմաշ գյուղեր մասնակի,
 
11։00-15։30 Ազատավան գյուղ մասնակի,
 
12:00-14:00 Եղեգնավան գյուղ մասնակի,
 
13:00-14:00 Նոյակերտ գյուղ,
 
Վայոց Ձորի մարզ՝
 
11:00-13:30 Մալիշկա գյուղ մասնակի,
 
11:00-14:00 Սարավան, Փոքր Վեդի, Նոյակերտ գյուղեր մասնակի, Եղեգնավան, Լուսառատ գյուղեր,
 
12:00-16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի, Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան և Բաղրամյան փողոցներ մասնակի,
 
Կոտայքի մարզ՝
 
11:00-17:00  Աբովյան քաղաք՝ 5, 6, 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Ջրվեժ՝ Բանավան և Մայակ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գառնի գյուղ՝ Ջ. Ալեքյանի փողոցի բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,
 
Գեղարքունիքի մարզ՝
 
11։00-14։30 Ճամբարակ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
 
11։30-14։50 Շատջրեք գյուղ մասնակի,
 
11։30-16։40 Շատվան գյուղ մասնակի,
 
15։00-16։40 Այրք գյուղ մասնակի,
 
Լոռու մարզ՝
 
11։00-14։00 Գուգարք գյուղ մասնակի,
 
Տավուշի մարզ՝
 
10:00-12:00 Աչաջուր գյուղ՝ 1-ին փողոց մասնակի,
 
11:30-13:30 Դիլիջան քաղաք՝ Գետափնյա և Կալինինի փողոցներ մասնակի, Աղավնավանք գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
 
11։30-14։30 Դիլիջան քաղաք՝ Այգեգործների փողոց մասնակի,
 
12:30-14:30 Իջևան քաղաք՝ Խոզմարագ թաղամաս, Մետաղագործների փողոց մասնակի,
 
Շիրակի մարզ՝
 
11։00-14։30 Աշոցքի տարածաշրջան՝ Կրասար գյուղ 4-րդ փողոց մասնակի,
 
11։00-16։00 Ախուրյանի տարածաշրջան՝ Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռ կայարան, Սալուտ, Կամո և Կրաշեն գյուղեր,
 
Սյունիքի մարզ՝
 
10:30-13:00 Հարթաշեն գյուղ մասնակի,
 
10:00-14:00 Անգեղակոթ, Իշխանասար և Շաքի գյուղեր,
 
11:00-14:00  Գորիս քաղաք՝ Այգեստան և Արեգունի թաղամասեր, Արևշատ 1, 2, 3 փողոցներ և նրբանցքներ, Արևշատ Արտաշեսյանների, Աշոտի, Նարեկացու, Տաթևացու, Զ. Անդրանիկ, Թումանյան, Կոմիտասի, Խորենացու, Յոլյան, Սպանդարյան, Քրիստափորի փողոցներ և նրբանցքներ, Երևանյան խճուղին, Քյումբաթի ձոր, Սալ-Քար, Մանիշակաձոր թաղամաս, Թումանյան 2-րդ նրբանցք, Կապանի խճուղին, Մ. Խորենացու նրբանցք, Յոլյան 1, 2, 3 նրբանցքներ, Ակներ և Քարհունջ գյուղ գյուղեր,
 
13:30-16:00 Խնձորեսկ գյուղ մասնակի:
 
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Քաղաքականություն

Նորաշեն և Մեծավան համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 1lurer.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 6 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի կայացել։

Նշված համայնքներում, որտեղ քարոզարշավ էր անցկացրել ՔՊ-ն,  «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները խաչընդոտել էին ընթացքը։

Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ էր հրապարակել և կից գրել․ «Կալուգացի օլիգարխի ցուցումով Մեծավանում մեր երթը խոչընդոտելու ևս մեկ անհաջող փորձ, որը, բնականաբար, չստացվեց:
 
Քաղաքական դասը ձեզ ցուցում տվողներին ենք տալու:
 
Նիկո՛լ, վարչապե՛տ»:

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան

Հանրապետության տարածքում`

Մայիսի 18-19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Քամին`արևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում՝

Մայիսի 18-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը

Սպորտ

Մայիսի 10-16-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Եվրոպայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնության ընտրական մրցաշարը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մրցաշարի արդյունքներով կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը իրավունք է ստացել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցներով մասնակցելու Եվրոպայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությանը, որը կանցկացվի օգոստոսի 5-16-ը Մոնտենեգրոյում:

Լավագույն եռյակը հետևյալն է.

1-ին տեղ՝ Պոլինա Կոբակ

2-րդ տեղ՝ Սոնա Կրկյաշարյան

3-րդ տեղ՝ Գաբրիելա Հարությունյան:

Ֆեդերացիայից հայտնում են, որ մայիսի 27-ից հունիսի 3-ը կանցկացվի Եվրոպայի մինչև 20 տարեկանների բաց առաջնության ընտրական մրցաշարը, որին կարող են մասնակցել 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծնված, 2200-ից բարձր ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները:

«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքները

Տեսանյութեր

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքները։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Այժմ ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքները։

Շուտով այցելուները կսպասարկվեն նորաստեղծ ենթակառուցվածքում, որտեղ կգործեն տոմսարկղ, հուշանվերների վաճառակետ, փոքրիկ սրճարան և ցուցասրահ։

Մանրամասները՝ տեսանյութում: