Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցը


Քաղաքականություն


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, զրույցի հիմնական թեման եղել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է The Times of Israel-ը։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ հեռախոսազանգը տեղի է ունեցել անվտանգության նեղ կազմով նիստի մեկնարկից անմիջապես առաջ։ Առաջնորդները քննարկել են ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը, ինչպես նաև ամերիկացի առաջնորդի Պեկին կատարած այցի արդյունքները։

Իսրայելական կողմի դիրքորոշումն է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնություն պետք է ներառի հարստացված ուրանի ամբողջական հեռացում երկրից և հարստացման կարողությունների լիակատար ապամոնտաժում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *