Հարգանքի տուրք է մատուցվել Բելգրադի ազատագրման ընթացքում զոհվածների հիշատակին


Հարեվաններ


Մայիսի 8-ին դեսպանության խորհրդական, Բելգրադի գրասենյակի ղեկավար Հայկ Խեմչյանը ներկա է գտնվել 1939-1945թթ երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի և հիշատակի օրվան նվիրված ծաղկեպսակների զետեղման միջոցառմանը, որը կազմակերպվել էր Սերբիայում Ուկրաինայի դեսպանության կողմից և որին ներկա էր Սերբիայի եվրոպական ինտեգրման նախարար Նեմանյա Ստարովիչը։

Մայիսի 9-ին Հայկ Խեմչյանը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի տարեդարձին նվիրված պետական հանդիսավոր արարողության շրջանակներում դեսպանության անունից ծաղկեպսակ զետեղեց Բելգրադի ազատագրման ընթացքում զոհվածների հուշարձանին։

Միջոցառմանը ներկա է եղել Սերբիայի աշխատանքի, զբաղվածության, սոցիալական հարցերի և վետերանների հարցերով նախարար Միլիցա Ջուրջևիչ Ստամենկովսկին։

Հ.Խեմչյանը հարգանքի տուրք է մատուցել նաև խորհրդային բանակի նահատակված հայազգի սպաներ՝ մայոր Մկրտիչ Լիլոյանին և կապիտան Հայրապետ Կարապետյանին։ Նույն օրը Հայկ Խեմչյանը ներկա է գտնվել Բելգրադում Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի օրվան նվիրված մշակութային միջոցառմանը, որին ներկա են գտնվել Սերբիայի Աժ նախագահ Անա Բրնաբիչը և Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը։



Նորապատ գյուղում ավտոմեքենան բախվել է բետոնե ցանկապատին․ կան տուժածներ


Ավտո


Մայիսի 13-ին՝ ժամը 02։41-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի սուպերմարկետներից մեկի ետնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սարդարապատ գյուղի սուպերմարկետներից մեկի մոտակայքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին:
 
Երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 



Հաստատվել է ՀՀ-ում 2026-ին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման ծրագիրը, սկսվել է դիմում-հայտերի ընդունումը


Բիզնես


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հաստատվել է ՀՀ-ում 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման ծրագիրը, սկսվել է դիմում հայտերի ընդունման գործընթացը։
 
Ծրագրին մասնակցելու նպատակով կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերը, սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով պետք է դիմում ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների համարները:

Դիմումին կից պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված պատվաստման գործընթացում կենդանիների ներգրավված լինելու վերաբերյալ:
 
Յուրաքանչյուր կովի համար նախատեսված սուբսիդավորման գումարը կազմում է 15 հազար դրամ։ Այն տրամադրվելու է 3 և ավելի գլուխ կով ունեցող շահառուներին, սակայն այդ աջակցության գլխաքանակը սահմանափվելու է 20 գլխով։



Հաստատվել է ՀՀ-ում 2026-ին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման ծրագիրը, սկսվել է դիմում-հայտերի ընդունումը


Բիզնես


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հաստատվել է ՀՀ-ում 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման ծրագիրը, սկսվել է դիմում հայտերի ընդունման գործընթացը։
 
Ծրագրին մասնակցելու նպատակով կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերը, սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով պետք է դիմում ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների համարները:

Դիմումին կից պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված պատվաստման գործընթացում կենդանիների ներգրավված լինելու վերաբերյալ:
 
Յուրաքանչյուր կովի համար նախատեսված սուբսիդավորման գումարը կազմում է 15 հազար դրամ։ Այն տրամադրվելու է 3 և ավելի գլուխ կով ունեցող շահառուներին, սակայն այդ աջակցության գլխաքանակը սահմանափվելու է 20 գլխով։



Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը


Հայաստան


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը նվիրված քննարկում միջազգային մի շարք գործընկերների մասնակցությամբ:

Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար բացվող հնարավորությունները:



Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի զարգացումները


Հարեվաններ


Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի զարգացումները, հնարավորություններն ու ռիսկերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքում հայտնել է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը։

Արեգ Քոչինյանը հավելել է, որ կայուն խաղաղությունը ձևավորվում է երկխոսության, վստահության և երկարաժամկետ համագործակցության միջոցով։





Քննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման հարցեր


Աշխարհ


ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարակլևիձեի, Լիտվայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Ալիսիա Շչերբայտեի և Բելգիայի միգրացիայի հարցերով հատուկ դեսպանորդ Հյուգո Վերբիստի հետ։ Քննարկվել են միգրացիայի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը, միգրացիոն գործընթացների արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներն ու գործընկերության շարունակական զարգացումը։

Միավորված ազգերի կազմակերպությունում փոխնախարար Ղազարյանը մասնակցել է Վրաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված «Սփյուռքի քաղաքականության գլոբալ դաշինք․ արդյունքներ, գործողություններ և կայունություն» խորագրով հարակից միջոցառմանը։ Մասնակիցները քննարկել են սփյուռքի ներուժի ներգրավման, միջազգային միգրացիայի կառավարման գործընթացներում և իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Արմեն Ղազարյանը հանդիպում է ունեցել նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակազմի ղեկավար Մոհամմեդ Աբդիքերի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել միգրացիոն հոսքերի կառավարման և անվտանգ միգրացիայի ապահովմանն ուղղված գործնական լուծումների շուրջ։

ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է նաև Հնդկաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված ընդունելությանը, որի շրջանակում շփումներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կիրտի Վարդհան Սինգհի հետ։



Ծաղկաձորում մեկնարկել է Ուսանողական երրորդ հաքաթոնը

Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Ուսանողական երրորդ հաքաթոնը, տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Մայիսի 12-15-ն անցկացվող միջոցառումը համախմբել է հայաստանյան բուհերի և կրթական կենտրոնների ավելի քան 100 ուսանողի։ Նպատակը երիտասարդների նորարարական ներուժի խթանումն է, թիմային աշխատանքի և տեխնոլոգիական խնդիրների լուծման հմտությունների զարգացումը, ինչպես նաև պետության, ուսանողների և տեխնոլոգիական համայնքի միջև համագործակցության հարթակի ձևավորումը։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել է նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության առանցքային նպատակներից է՝ Հայաստանը դիրքավորել որպես դիփ-թեք խաչմերուկ և տարածաշրջանային գիտահետազոտական կենտրոն, նաև կարևորել նման նախաձեռնությունների դերն այդ ճանապարհին։ 

Մասնակիցներին ողջունել է նաև Ռուս-հայկական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ահարոն Ահարոնյանը։ Նա նշել է, որ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող նման միջոցառումները կարևոր հարթակ են ուսանողների համար՝ իրենց գաղափարները ներկայացնելու, նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու, գործնական հմտությունները զարգացնելու տեսանկյունից։ 

Միջոցառմանը ներկա էին Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը, այլ պաշտոնատար անձինք։

Բացման արարողությունից հետո մասնակիցների համար «Ինչպե՞ս ներկայացնել ստարտափը և ինչպե՞ս ներկայանալ լսարանի առաջ» թեմայով վարպետության դաս է անցկացրել դասախոս Սերգեյ Թանթուշյանը։

Հաքաթոնին մասնակցելու հայտ էր ներկայացրել ՀՀ բուհերի և ուսումնական կենտրոնների 46 թիմ, որոնցից ընտրվել են լավագույն 26-ը։

Մասնակից թիմերը ներկայացնում են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ինչպես նաև Վանաձորի և Գորիսի պետական համալսարանները, «Արմաթ» ինժեներական լաբորատորիան ու «Միտ» կրթական կենտրոնը։

Հաքաթոնի ավարտին՝ լավագույն նախագծերը կարժանանան դրամական մրցանակների՝ 1-ին տեղը՝ 1.5 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 1 մլն դրամ, 3-րդ տեղը՝ 0.5 մլն դրամ։

Չորսօրյա միջոցառման ընթացքում թիմերը մենթորների աջակցությամբ կմշակեն և կներկայացնեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող նորարարական լուծումներ։ Թեմաները կընտրվեն Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված առաջնահերթ ուղղություններից՝ ներառելով արհեստական բանականությունը, տվյալագիտությունն ու մեքենայական ուսուցումը, ծրագրային ապահովման մշակումը, կենսաճարտարագիտությունն ու բժշկական տեխնոլոգիաները, առաջադեմ ճարտարագիտական և կայուն տեխնոլոգիական լուծումները։

Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները


Աշխարհ


Մայիսի 12-ին Վիեննայում մեկնարկեց «Եվրատեսիլ» 70-րդ հոբելյանական մրցույթը։ Առաջին կիսաեզրափակչի 15 մասնակիցներից եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան և Լեհաստանը։

Մրցույթից դուրս մնացին Պորտուգալիան, Վրաստանը, Մոնտենեգրոն, Էստոնիան և Սան Մարինոն, իսկ հիմնադիր երկրներից Գերմանիան ու Իտալիան, համաձայն կանոնակարգի, արդեն իսկ ապահովել են իրենց տեղը եզրափակչում։

Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը «Paloma Rumba» երգով ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 14-ին։ Մրցույթի մեծ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին և կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։



Գեղակերտում ելակի բերքահավաքի եռուն շրջան է


Գեղակերտում ելակի բերքահավաքի եռուն շրջան է: Պոլիէթիլենային թաղանթների տակ արդեն հասել է «Ազիան» տեսակի ելակը: Այն տարվա մեջ մեկ ամիս է բերք տալիս, իսկ մյուս՝ «Ալբիոն» սորտը՝ տարվա գրեթե բոլոր ամիսներին՝15-20 օր ընդմիջումներով: Գեղակերտցիների համար ելակի մշակությունն ամենաեկամտաբերն է: Վաճառքի խնդիր չունեն․ բերքն իրացվում է տեղում: Գյուղացիներն ասում են՝ իրենց խնդիրները նվազել են, մշակովի հողերը՝ ավելացել։ 

Գեղակերտցիներն առավոտյան ժամը 5-ին արդեն  դաշտերում են ու պոլիէթիլենային թաղանթների տակից ելակ են հավաքում, կեսօրին հանգստանում, երեկոյան նորից դաշտ գնում: Թաղանթները ցածր են, հավաքելը՝ դժվար, բայց պետք է բերքը ժամանակին հավաքեն, որ ապրանքային տեսքը չկորցնի: Առանց օգնող ուժի հնարավոր չէ՝  ասում է Անահիտ Խաչատրյանը: Նա շտապում էր հարևանի ելակի դաշտ,  օրավարձով է աշխատում: Հիմա ելակի «Ազիան» սորտի բերքահավաքն է:         

«Օրավարձը ժամը 1000 դրամ է: Ցերեկը 4-5-ից հետո գնում ենք մինչև 8 անց կես, 9-ը մնում ենք, 4000 դրամ ենք ստանում: Էս շոգին ահավոր դժվար է հավաքելը: Մի երկու-երեք անգամ կհավաքեն,  ու բերքահավաքն արդեն կվերջանա: Դրանից հետո կլինի «Ալբիոնը»»:

«Ալբիոնը» տարեկան սորտի ելակ է, ասում է, հավաքում են մինչև ձյունը դնելը, գրեթե տարին բոլոր բերք են ունենում: Ելակի մշակությունը եկամտաբեր է: Ելակը տեսակավորում են ու վաճառում՝ 3 կգ-ը սկսած 4500 դրամից մինչև 11000 դրամ: Հավաստիացնում են՝  «Ազիանից» լավ գումար են վաստակում:

«Օգոստոսին սածիլում են, պատկերացրու օգոստոսից մինչև ապրիլ գյուղացին տանջվում է, որ այդ եկամուտը ստանա: «Ազիանն» ավելի թանկ ելակ է: Տարվա բերքից է կախված եկամուտը, ասենք՝ 50-50  է: Օրինակ՝ այս տարի ելակը թանկ է»:

Բացի եղանակային պայմաններից ելակի լավ բերքը կախված է հողերի լավ սնուցումից ու ցանքաշրջանառությունից: Պարարտանյութը թանկացել է՝ 1 պարկը 11000 դրամ է: Ռոզա Սահակյանն ասում է, որ ելակը ոչ թե նույն տեղում, այլ տարբեր հողերում են աճեցնում: Առաջին տարվա սածիլներն ավելի խոշոր բերք են տալիս:

«Կարտոֆիլից հետո ելակ են դնում, ելակից հետո կարտոֆիլ ու այդպես հողը փոխում են: Բերքը հաջորդ տարի ստանում ենք, և ով հնարավորություն ունի, քանդում է ելակի ցանքը, նորն է դնում, իսկ եթե ոչ՝ մնում է, մի ուրիշ տեղ են նոր սածիլներ տնկում: Լինում է տարին  մեկ են քանդում, կամ երկու: Նայած թե ինչպես է ստացվում»:

Նույն ցանքատարածքում ելակի հաջորդ տարվա բերքն ավելի մանր է լինում, գինն էլ՝ էժան: Գեղակերտում հիմա ավելի շատ հող է մշակվում, քան տարիներ առաջ: Հողի մշակության հետ կապված խնդիրներն էլ տարիների հետ նվազել են: Գոռ Փիլիպոսյանը 2.2 հա ելակ է մշակում, մի մասը վարձակալել է: Տարածքի մի մասը ոռոգել էր, մյուսում՝ սկսել բերքահավաքը: Ասում է՝ ջուրն ըստ պահանջի ստանում է:

«Հիմնականում ջուրն ինքնահոս է, բայց արտեզյան հորեր էլ կան: Արդեն մի 5-6 տարի կլինի, որ ոռոգման ջրի խնդիր չունենք, իսկ դրանից առաջ միշտ խնդիր էր ոռոգումը: Այն ժամանակ հողերը քիչ էին մշակում, հիմա և՛ առևտրաշրջանառությունն է լավ, և՛ ջրի խնդիր չկա, ու  ավելի  է հեշտացել  հող մշակելը»:

Բերքը տեղում է իրացվում. վերավաճառողները միանգամից տնից են տանում, իրենք վաճառում են գյուղամիջյան մեծածախ առևտրի կետում:  Գյուղացիների խոսքով՝ գրեթե բոլոր դժվարությունները մնացել են անցյալում, գյուղն էլ  տարեցտարի զարգանում է. խմելու ջուր ունեն, մանկապարտեզը լավ վիճակում է, նոր դպրոց ու խաղահրապարակ է կառուցվում, ճանապարհներն են բարեկարգվում, շաբաթը երկու անգամ աղբահանություն է իրականացվում: Բայց մի խնդրանք ունեն.

«Էս կենտրոնական փողոցի առուներն էն ժամանակ  կիսախողովակներով  պետք է սարքեին, որ էդ ջուրը տունը չքաշի: Հենց առվով ջուր է գալիս, էդ ջուրը լրիվ շենքի տակն է լցվում: Կենտրոնականի առուն հանեն, մի հատ էլ շնորհքով ասֆալտ անեն, էլ մենք խնդիր չենք ունենա: Մեր գյուղը քաղաքին հավասար զարգանում է»:    

Առաջարկում են փոխել նաև  խմելու ջրագծերը: Անցած տարիներին գյուղի մի հատվածում այն մասմամբ փոխվել է, ոռոգման նոր կիսախողովակներ են կառուցվել, փողոցն ասֆալտապատվել է: Հիմա սպասում են այդ աշխատանքների շարունակությանը մյուս փողոցներում:

armradio.am