Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Իտալիայում անցկացված Sardinia World Chess Festival 2026 շախմատի միջազգային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայկը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Հայ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը նույնպես վաստակել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։

1-ին տեղ՝ Ֆրեդերիկ Սվանե՝ 7.5 միավոր

2-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան՝ 7 միավոր

3-րդ տեղ՝ Յան Նեպոմնյաշչի՝ 7 միավոր:

Հայաստանից մասնակցում էին նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, որոնք վաստակեցին 5.5 միավոր։

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում

Ավտո

Մայիսի 10-ին` ժամը 03։37-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում, իսկ վարորդը՝ գետի մյուս ափին։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա

Քաղաքականություն

Եվրոպական միության (ԵՄ) առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: Նրա խոսքը մեջբերել է բրիտանական The Financial Times (FT) թերթը։

Հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահն ասել է, որ Պուտինի հետ ԵՄ բանակցությունների ներուժ է տեսնում՝ նշելով, որ դաշինքն այս հարցում ստացել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու աջակցությունը։

«Ես բանակցություններ եմ վարում 27 անդամ պետության ղեկավարների հետ՝ որոշելու, թե ինչպես ենք լավագույնս կազմակերպվելու և կոնկրետ ինչ պետք է քննարկենք Ռուսաստանի հետ, երբ դրա համար հարմար պահ լինի»,- ասել է Կոշտան։ Նրա խոսքով՝ Պուտինի հետ բանակցությունների «ներուժ կա», բայց առայժմ «ոչ ոք չի տեսել» «լուրջ» քննարկումներին «արդյունավետ» մասնակցելու Ռուսաստանի պատրաստակամությունը: Կոշտան նաև նշել է, որ ԵՄ-ն մտադիր չէ միջամտել ԱՄՆ-ի գլխավորած բանակցություններին։

Վերջին անգամ Եվրոպայի և Ռուսաստանի միջև լուրջ երկխոսություն տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի սկզբին, երբ Ֆրանսիայի նախագահի խորհրդականներ Էմանուել Բոնը և Բերտրան Բուխվալտերը այցելել են Մոսկվա՝ քննարկելու ԵՄ-ի հնարավոր մասնակցությունը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ խաղաղ բանակցություններին: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ Կրեմլը մերժել է ֆրանսիական առաջարկները։

Մայիսի 8-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Պուտինը պատրաստ է բանակցություններ վարելու Եվրամիության հետ, սակայն Ռուսաստանն ինքը նման շփումներ չի նախաձեռնի։

Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կարող են իրականացնել mcs-citizenship.am հարթակի միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

&laq

Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից

Հարեվաններ

Լրագրողների միջազգային ֆեդերացիան (ԼՄՖ) Ռուսաստանի լրագրողների միությանը (ՌԼՄ) վերջնականապես հեռացրել է իր կազմից: Այդ մասին մայիսի 8-ին հայտնել է ռուսական կազմակերպության մամուլի ծառայությունը։ Նրա տվյալներով՝ բացառման պաշտոնական առիթ է դարձել 2022 թվականին Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի մարզերում ՌԼՄ բաժանմունքների բացումը։

«Ռուսաստանի լրագրողների միությունը Լրագրողների միջազգային ֆեդերացիայի այդ որոշումը համարել է քաղաքականապես մոտիվացված, մասնագիտորեն անհիմն»,- ասվում է հայտարարության մեջ: Կազմակերպությունը, սակայն, մտադիր չէ բողոքարկել միջազգային մարմնի որոշումը, որը կայացվել է Փարիզում՝ ԼՄՖ-ի կոնգրեսում: Ռուսաստանը նախապես իր դիրքորոշումը հայտնել էր միջազգային լրագրողական կազմակերպություններին և նաև մատնանշել էր ֆեդերացիայի կանոնադրական սկզբունքների խախտումները:

Լրագրողների միջազգային ֆեդերացիան, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում, հիմնադրվել է 1926 թվականին։ Այն լրատվամիջոցների աշխատողների աշխարհի ամենամեծ կազմակերպությունն է, որը միավորում է 187 միավորում ավելի քան 140 երկրում։

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն

Սպորտ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն աշխարհի առաջնությունում:

Գերծանր քաշային կարգում Գագիկ Մկրտչյան պոկեց 155 կգ, սակայն անհաջող հանդես եկավ հրումում: Մկրտչյանը երկամարտի արդյունք չունի:

Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

Քաղաքականություն

Reuters գործակալությունը հաղորդում է, որ ուրբաթ Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ տեղի է ունենում Հռոմի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջև աճող լարվածության ֆոնին, որը հիմնականում պայմանավորված է Իրանի հետ պատերազմով։

Մելոնին նախկինում համարվում էր Թրամփի ամենամտերիմ դաշնակիցներից մեկը Եվրոպայում և ձգտում էր միջնորդել Վաշինգտոնի և ԵՄ երկրների միջև։ Սակայն Մերձավոր Արևելքում պատերազմը մեծացրել է ճնշումը նրա կառավարության վրա՝ ստիպելով նրան հավասարակշռել ԱՄՆ-ի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները հակամարտության նկատմամբ իտալական հասարակության բացասական վերաբերմունքի հետ։

Մելոնիի հետ հանդիպումից առաջ Ռուբիոն բանակցություններ է վարել Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ, որը բանակցությունները որակել է կառուցողական։

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է նաև Հռոմի Պապի հետ, որն ընդգծել է «հանուն խաղաղության անխոնջ աշխատելու անհրաժեշտությունը»։ Ռուբիոյի այցը Վատիկան լայնորեն դիտվում է որպես լարվածությունը մեղմելու փորձ՝ Հռոմի Պապ Լևոն XIV-ի նկատմամբ Դոնալդ Թրամփի բազմաթիվ քննադատություններից հետո։