«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել


Տեսանյութեր


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքային պատասխանատուն, իր մերձավոր ազգականների և այլ անձանց հետ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ գործընթացը քողարկելով նշված անձանց կուսակցության տարածքային գրասենյակներում որպես պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելու և կաշառք–գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը նյութապես շահագրգռելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց անունից տրված պահանջին չենթարկվելու հետևանքներով վախեցնելու սպառնալիքով փորձել է խոչընդոտել մի շարք ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացումը:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։



Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից


Հայաստան


Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին 1lurer.am-ին հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հրաժարականը, հավանաբար, կապված է Վեդիում անչափահաս երկու քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի հետ:

Ավելի վաղ գործի շրջանակում աշխատանքից ազատվել էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, համայնքային ոստիկանության Վեդու բաժնի պետ Արմեն Մկրտչյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդու քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը:

Գործով կա երկու կալանավորված:



Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից


Հայաստան


Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին 1lurer.am-ին հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հրաժարականը, հավանաբար, կապված է Վեդիում անչափահաս երկու քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի հետ:

Ավելի վաղ գործի շրջանակում աշխատանքից ազատվել էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, համայնքային ոստիկանության Վեդու բաժնի պետ Արմեն Մկրտչյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդու քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը:

Գործով կա երկու կալանավորված:



ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է


Բիզնես


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Եվրոպական միությունից (ԵՄ) ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը մինչև հուլիսի 4-ը։ ԱՄՆ նախագահն այդ մասին ասել է մայիսի 7-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ունեցած «հրաշալի հեռախոսազրույցից» հետո։

ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների և բեռնատարների մաքսատուրքերի բարձրացման մասին Թրամփը հայտարարել էր մայիսի 1-ին։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ ԵՄ-ի կողմից մեր լիովին համաձայնեցված առևտրային համաձայնագրի չկատարման պատճառով, հաջորդ շաբաթ կբարձրացնեմ Եվրամիությունից Միացյալ Նահանգներ ներմուծվող ավտոմեքենաների և բեռնատարների մաքսատուրքերը մինչև 25%»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։

Ի պատասխան՝ Ֆոն դեր Լայենը մայիսի 5-ին կոչ է արել Թրամփին պահպանել առևտրային համաձայնագիրը։ «Գործարքը գործարք է»,- ասել է նա՝ նշելով, որ Եվրամիությունը պատրաստ է բոլոր սցենարներին։

Խոսքը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև 2025 թվականի սեպտեմբերին կնքված առևտրային համաձայնագրի մասին է։ Այն նախատեսում է եվրոպական ավտոմեքենաների արտահանման մաքսատուրքերի հետադարձ նվազեցում՝ 27.5%-ից մինչև 15%։ ԵՄ-ն, իր հերթին, պարտավորվել է վերացնել բոլոր ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը և բացել իր շուկան ամերիկյան ապրանքների լայն տեսականու համար, այդ թվում՝ ծովամթերքի, կաթնամթերքի, խոզի մսի և սոյայի յուղի։ Պարզ չէ, թե համաձայնագրի որ կոնկրետ դրույթներն է Թրամփը մեջբերել՝ ԵՄ-ին մեղադրելով խախտումների համար։



Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին


Աշխարհ


Մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Մարկո Ռոմոլիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ փոխնախարարն իր երախտագիտությունն է հայտնել Մալթայի Ինքնիշխան Ուխտի՝ Հայաստանին երկար տարիների ընթացքում տրամադրված օգնության համար, ինչպես նաև համոզմունք է հայտնել, որ դեսպան Ռոմոլին առավելագույն ջանքեր կգործադրի երկկողմ բարեկամական կապերի ամրապնդման և երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին, մասնավորապես առողջապահության և կրթության ոլորտներում համագործակցության խորացմանը։ Մտքեր փոխանակվեցին Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի ապագա ծրագրերի, ինչպես նաև մարդասիրական խնդիրների հաղթահարման հնարավորությունների շուրջ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր:



Wildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքները


Wildberries հարթակը հայտնում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների աստիճանական վերականգնման մասին՝ մաքսային նոր պահանջների և փաստաթղթային գործընթացների կարգավորումից հետո։

«Wildberries-ը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված որոշ ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին։

Ավելի վաղ՝ մաքսային կարգավորման նոր պահանջների ուժի մեջ մտնելու և ապրանքների ծագման հաստատման նպատակով վաճառողների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության կապակցությամբ, մատակարարումների մի մասը բախվել է լրացուցիչ ստուգումների և տեսակավորման կենտրոններում մշակման ուշացումների։

Գործընթացները կարգավորելու և հետագա ուշացումները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որոշ ապրանքային քարտերի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել էր։

Պետական մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում արդեն մասնակիորեն վերականգնվել է հայկական արտադրության ապրանքային քարտերի հասանելիությունը։

Ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակում վաճառողներին տրամադրվում են նաև աջակցություն, ներառյալ անհատական տեխնիկական սպասարկում և ապրանքների առաջխաղացման հարցերում աջակցություն, որոնք ուղղված են վաճառքների լիարժեք վերականգնման ապահովմանը։

Հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։ Միաժամանակ ընկերությունը շարունակում է համագործակցել վաճառողների հետ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցերում՝ վաճառքների լիարժեք վերականգնման նպատակով։

Զուգահեռաբար ընկերությունը արագացված ռեժիմով աշխատում է հարթակի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ փաստաթղթերի մշակման և ստուգման գործընթացների ավտոմատացման նպատակով։

Նաև հարթակում կմեկնարկի հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում» նշումով, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքները։

Wildberries-ը շնորհակալություն է հայտնում գործընկերներին և վաճառողներին համագործակցության և կառուցողական փոխգործակցության համար»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Վայլդբերիսն» անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները։ Ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ, Wildberries ընկերությունը (ԻՄՎԲԱՄ ՍՊԸ) պարզաբանում էր ներկայացրել՝ նշելով, որ Հայաստանից վաճառքների սահմանափակումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման նոր պահանջներով, և գործընթացը գտնվում է կարգավորման փուլում՝ գործընկերների հետ շարունակական քննարկումների պայմաններում։


Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ


Աշխարհ


Դուկոնո հրաբխի առնվազն չորս ժայթքում է գրանցվել, հայտնում է Ինդոնեզիայի Հրաբխագիտության եւ երկրաբանական աղետների հետեւանքների մեղմման կենտրոնը։ Ըստ հաղորդագրության՝ մոխիրը բարձրացել է հրաբխի խառնարանից 900 մետր կամ ծովի մակարդակից 1987 մետր բարձրության վրա։ Այն մեծ ինտենսիվությամբ տարածվում է արեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով։ Reuters-ը հայտնում է, որ 20 զբոսաշրջիկ համարվում է անհետ կորած։

Իշխանությունները տեղի բնակիչներին խորհուրդ են տվել զգույշ լինել եւ խառնարանից 4 կմ շառավղով հեռավորություն պահպանել, ինչպես նաեւ օգտագործել պաշտպանիչ դիմակներ՝ շնչառական ուղիները պաշտպանելու համար։

Դուկոնո հրաբուխը գտնվում է Խաղաղօվկիանոսյան եւ Ավստրալական լիթոսֆերային սալերի հատման հատվածում։

Աշխարհի խոշորագույն ինդոնեզական արշիպելագում կա18 հազար կղզի, որոք գտնվում են խաղաղօվկիանոսյան «Կրակե օղակում», հայտնում է ՏԱՍՍ- ը։ Այս տարածաշրջանը բարձր սեյսմիկ ակտիվության գոտում է։ Ինդոնեզիայում կա ավելի քան 500 հրաբուխ, որոնցից մոտ 130-ը գործող են։



ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները


Սպորտ


Միջազգային օլիմպիական կոմիտեն հանձնարարել է հանել բելառուս մարզիկների նկատմամբ բոլոր սահմանափակումները՝ նրանց համար ճանապարհ բացելով դեպի միջազգային մրցաշարեր, այդ թվում՝ 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի որակավորման փուլեր։

«ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն այլևս չի հանձնարարում որևէ սահմանափակում կիրառել բելառուս մարզիկների, այդ թվում՝ թիմերի մասնակցության նկատմամբ այն մրցաշարերում, որոնք անցկացվում են միջազգային ֆեդերացիաների և միջազգային մարզական միջոցառումների կազմակերպիչների հովանու ներքո»,- հայտարարել են ՄՕԿ-ում։

Մարզական պաշտոնյաներն ընդգծում են, որ սա ընդամենը հանձնարարական է, և կոնկրետ մրցաշարերին ու մարզաձևերին մասնակցելու թույլտվությունը պետք է տան դրանց կազմակերպիչներն ու միջազգային ֆեդերացիաները։ Այնուամենայնիվ, նման որոշումներ կայացնելիս ՄՕԿ-ի հանձնարարականները հաշվի կառնվեն առաջնահերթ կարգով։

2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո ՄՕԿ-ը հանձնարարել էր հեռացնել ռուս և բելառուս մարզիկներին ու պաշտոնյաներին միջազգային մրցաշարերից։ Այս որոշումը չի վերաբերում Ռուսաստանին. նրա դեմ պատժամիջոցները շարունակում են գործել։

Ընդ որում, ռուսների մասնակցության սահմանափակումները կիրառվել էին դեռևս մինչև մեծ պատերազմը՝ 2014-ի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերից հետո բռնկված դոպինգային մասշտաբային սկանդալի պատճառով։



Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը


Աշխարհ


Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը, որտեղ կրկեսներից և կենդանաբանական այգիներից տեղափոխված կենդանիները կապրեն ավելի բնական պայմաններում։ Պորտուգալիայում գտնվող ապաստարանի առաջին բնակիչը կլինի Ժյուլին՝ երկրի վերջին կրկեսային փիղը։ Նա հաջորդ ամիս կտեղափոխվի Ալենտեժու շրջանում կառուցված «Pangea» կազմակերպության ապաստարան։ Այստեղ նրան կմիանա նաև Կարիբան՝ աֆրիկյան էգ փիղը, որը տեղափոխվում է Բելգիայի կենդանաբանական այգուց, որտեղ երկար ժամանակ միայնակ էր ապրում։

Նախագիծը սկզբում զբաղեցնելու է 28 հեկտար տարածք, սակայն հետագայում նախատեսվում է այն ընդլայնել մինչև 405 հեկտար։ Ապաստարանը չի գործելու որպես զբոսաշրջային վայր և բաց չի լինելու այցելուների համար։ Այսօր Եվրոպայում շուրջ 600 փիղ դեռ պահվում է գերության մեջ։ Նրանցից մի մասը միայնակ է ապրում կենդանաբանական այգիներում, իսկ մյուսները շարունակում են օգտագործվել կրկեսներում։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գերության պայմաններում փղերի կյանքի տևողությունը կրճատվում է, իսկ առողջական խնդիրները՝ ավելանում։ Պորտուգալիայում վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում ամբողջությամբ արգելվել է 2025 թվականից, և Ժյուլին դարձել է վերջին փիղը, որը տեղափոխվում է նոր ապաստարան։





Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը


Աշխարհ


Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը, որտեղ կրկեսներից և կենդանաբանական այգիներից տեղափոխված կենդանիները կապրեն ավելի բնական պայմաններում։ Պորտուգալիայում գտնվող ապաստարանի առաջին բնակիչը կլինի Ժյուլին՝ երկրի վերջին կրկեսային փիղը։ Նա հաջորդ ամիս կտեղափոխվի Ալենտեժու շրջանում կառուցված «Pangea» կազմակերպության ապաստարան։ Այստեղ նրան կմիանա նաև Կարիբան՝ աֆրիկյան էգ փիղը, որը տեղափոխվում է Բելգիայի կենդանաբանական այգուց, որտեղ երկար ժամանակ միայնակ էր ապրում։

Նախագիծը սկզբում զբաղեցնելու է 28 հեկտար տարածք, սակայն հետագայում նախատեսվում է այն ընդլայնել մինչև 405 հեկտար։ Ապաստարանը չի գործելու որպես զբոսաշրջային վայր և բաց չի լինելու այցելուների համար։ Այսօր Եվրոպայում շուրջ 600 փիղ դեռ պահվում է գերության մեջ։ Նրանցից մի մասը միայնակ է ապրում կենդանաբանական այգիներում, իսկ մյուսները շարունակում են օգտագործվել կրկեսներում։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գերության պայմաններում փղերի կյանքի տևողությունը կրճատվում է, իսկ առողջական խնդիրները՝ ավելանում։ Պորտուգալիայում վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում ամբողջությամբ արգելվել է 2025 թվականից, և Ժյուլին դարձել է վերջին փիղը, որը տեղափոխվում է նոր ապաստարան։