«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»… Պեդրիին»


Սպորտ


Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է, թե կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից ում կցանկանար տեսնել «արքայական ակումբի» կազմում։

«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»… Պեդրիին»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ Պեդրին «Բարսելոնա» է տեղափոխվել «Լաս Պալմասից» 2020 թվականին՝ 23 միլիոն եվրոյի դիմաց: Իսպանացի տաղանդավոր կիսապաշտպանի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին «կապտանռնագույնների» մարզաշապիկով բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:



Սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը


Սպորտ


Արթուր Ավետիսյանը հաղթել է սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում:

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողն առաջինն էր օղակներ վարժությունում՝ հավաքելով 14.233 միավոր: Այս մրցաձևում երկրորդը Գերմանիան ներկայացնող Արթուր Սահակյանն էր:

«World Challenge Cup» սպորտային մարմնամարզության մրցաշարն անցկացվում էր Բուլղարիայի Վառնա քաղաքում։



Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալով


Սպորտ


Սանկտ Պետերբուրգում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցել են Անատոլի Ռոշինի անվան միջազգային մրցաշարին: Ինչպես հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից, հայ մարզիկները հայրենիք են վերադարձել 9 մեդալով:

Հախոյան Նորայր 55 կգ երրորդ տեղ
Մինասյան Տիգրան 60 կգ երրորդ տեղ
Մելիքյան Արմեն 63 կգ առաջի տեղ
Պողոսյան Հրաչյա 63 կգ երկրրորդ տեղ
Ջոթյան Դավիթ 67 կգ երկրորդ տեղ
Միրանյան Ռուբեն 67 կգ երրորդ տեղ
Խաչատրյան Շանթ 72 կգ երրորդ տեղ
Խաչատրյան Կարեն 87 կգ առաջի տեղ
Քուրդյան Ռազմիկ 130 կգ երրորդ տեղ



Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին ՌԴ կատարած այցի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ քարոզարշավի բերումով չի կարողանալու մասնակցել մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին։

«Այն ժամանակ նույնիսկ չգիտեի՝ հրավեր լինելո՞ւ է, թե՞ ոչ, բայց քաղաքավարությունից ելնելով և հարգանքի արտահայտման տրամաբանությամբ նախապես տեղեկացրել եմ, որ չեմ կարողանալու մասնակցել մայիսի 9-ի շքերթին և մայիսի 28-ին էլ չեմ կարողանալու մասնակցել»,- ասաց նա ՝ նշելով, որ նախորդ օրը զանգել է Ղազախստանի նախագահին և տեղեկացրել, որ չի մասնակցելու:

«Փոխվարչապետ Գրիգորյանը կմասնակցի միջոցառմանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:



Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին ՌԴ կատարած այցի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ քարոզարշավի բերումով չի կարողանալու մասնակցել մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին։

«Այն ժամանակ նույնիսկ չգիտեի՝ հրավեր լինելո՞ւ է, թե՞ ոչ, բայց քաղաքավարությունից ելնելով և հարգանքի արտահայտման տրամաբանությամբ նախապես տեղեկացրել եմ, որ չեմ կարողանալու մասնակցել մայիսի 9-ի շքերթին և մայիսի 28-ին էլ չեմ կարողանալու մասնակցել»,- ասաց նա ՝ նշելով, որ նախորդ օրը զանգել է Ղազախստանի նախագահին և տեղեկացրել, որ չի մասնակցելու:

«Փոխվարչապետ Գրիգորյանը կմասնակցի միջոցառմանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:



Ես չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմ


Քաղաքականություն


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ ՌԴ հասցեին արած հայտարարություններին ու դրանց վերաբերյալ ՌԴ արձագանքին․ 

«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման վայրը կապ չունի, դա ինչքան իմ միջոցառումն է, այնքան մեր մյուս գործընկերների միջոցառումն է։ Դա բազմակողմ հարթակ է, որտեղ մարդիկ արտահայտվում են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,- «Ես չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմ։ Դա բազմակողմ հարթակ է, և բազմակողմ հարթակում մարդիկ արտահայտվում են։ Եղել է նաև, որ իմ ներկայությամբ ՌԴ նախագահը հայտարարություններ է արել տարբեր երկրների վերաբերյալ, և չեմ հիշում, որ ՌԴ-ն ինձնից ակնկալեր, որ արձագանքեի դրանց»։

Ըստ վարչապետի, ՀՀ-ն չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել. «Մենք փոքր երկիր ենք՝ մեր օրակարգով, մեր օրակարգերի շրջանակն ունենք, և միշտ չէ, որ համարում ենք՝ գլոբալ հարցերի շուրջ առաջ ընկել ու հայտարարություններ անելը ճիշտ է։ Այսինքն, մե՞նք պետք է ՌԴ և Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք։ Մենք մեր համեստ դերկատարումն ունենք, որ նպաստենք համաշխարհային կայունությանն ու խաղաղությանը, բայց՝ մեր մասով»։



Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանից


Հայաստան


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր ԱԺ-ու հայտարարել է, որ ներպետական գործառնությունների համար կառավարությունը ցանկանում է նույնականացման քարտը դիտարկել որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ։ Ըստ նախարարի, եթե նույնականացման քարտը նախատեսվում է պարտադիր լինել  16 տարեկանից, ապա 6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է նման հնարավորություն, իսկ մինչեւ 6 տարեկանը հիմնական փաստաթուղթը կլինի ծննդյան վկայականը։

ՆԳ նախարարն այսօր խորհրդարանին ներկայացրել է անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ներդնում ենք կենսաչափական նոր համակարգ Հայաստանի Հանրապետությունում, փաթեթը, բնականաբար, պիտի միտված լինի պատշաճ իրավական ընթացակարգեր երաշխավորելու համար այս համակարգի ներդրման ուղղությամբ»,- ասել է նա։

Օրինագծերի փաթեթը Արփինե Սարգսյանը դիտարկում է ավելի լայն համատեքստում։ «Սա ևս մեկ քայլ է, որը Հայաստանի Հանրապետությանը մոտեցնելու է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացմանը»,- ասել է նա։



Դուա Լիպան դատի է տվել Samsung-ին


Ոճ և դեմքեր


Բրիտանացի փոփ-աստղ Դուա Լիպան դատի է տվել տեխնոլոգիական հսկա Samsung Electronics-ին՝ պահանջելով առնվազն 15 միլիոն դոլարի փոխհատուցում իր կերպարն առանց թույլտվության օգտագործելու համար։

Երգչուհու փաստաբանների պնդմամբ՝ ընկերությունը հեռուստացույցների վաճառքի տուփերի վրա տեղադրել է աստղի՝ 2024 թվականի հեղինակային լուսանկարը՝ սպառողների մոտ տպավորություն ստեղծելով, թե Դուա Լիպան գովազդում կամ հավանում է տվյալ արտադրանքը։ 

Ըստ հայցի՝ երգչուհին դեռ անցյալ տարվա հունիսին է պահանջել դադարեցնել լուսանկարի օգտագործումը, սակայն Samsung-ը հրաժարվել է կատարել պահանջը։



Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին


Քաղաքականություն


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու հայտարարություններին։ «ՌԴ նախագահի հետ աշխատանքային մակարդակում այդ քննարկումն ունեցել ենք, և ես ասել եմ այն, ինչ ասել եմ նաև հրապարակային՝ մինչև այն պահը, երբ դե յուրե և դե ֆակտո ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց օրակարգում չենք դնի»։

Վարչապետը շեշտել է, որ համաձայն չէ Պուտինի «ապահարզան» ձևակերպման հետ. «ԱԺ-ում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ, և մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչպես մյուս անդամները։ Եվ քանի դեռ ԵԱՏՄ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք որոշումների կայացմանը։ Եվ քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որևէ նման հարց դնել։ Հանրաքվե կանենք այն պահին, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի։ Բայց իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չի եղել, չկա և չի լինելու նպատակ՝ վնասելու ՌԴ շահերին․ «Մենք շարունակելու ենք առաջնորդվել ՀՀ պետական շահերով, շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, զարգացնել ՌԴ-ի հետ՝ այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում»։

Փաշինյանը շեշտել է, որ տրանսֆորմացիաներ են լինում այդ հարաբերություններում, որոնք օբյեկտիվ են և կապված չեն իր անձի հետ. «Հարցեր կան, դիսկոմֆորտներ կան, պարզաբանման ենթակա նրբություններ կան։ Բայց իմ գնահատականն այն է, որ այդ հարցերի շուրջ պետք է աշխատել հանգիստ, հանդարտ, առանց նյարդի ու առանց լրացուցիչ սրելու»։

Ըստ նրա՝ ՌԴ նախագահի հետ ունեն աշխատանքային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա. «Մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում ու միջավայրում՝ փաստերի ու փաստարկների վրա հիմնվելով»։



Բրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում


Աշխարհ


Բրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում գտնվող հեռավոր Տրիստան դա Կունյա կղզում՝ հանտավիրուսի կասկածանքով Միացյալ Թագավորության քաղաքացուն օգնություն ցուցաբերելու համար:

Տղամարդը դուրս էր եկել MV Hondius զբոսանավից, որի բորտում ապրիլի կեսերին վիրուսի բռնկում էր տեղի ունեցել: Նա վերադարձել էր Տրիստան դա Կունյա, որտեղ էլ բնակվում է:

Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում գտնվող այս արշիպելագը բրիտանական ամենահեռավոր անդրծովյան տարածքն է: Զատկի կղզու հետ մեկտեղ՝ այն նաև աշխարհի մայրցամաքներից ամենահեռու գտնվող տարածքն է, որն ունի մշտական բնակչություն:

Տրիստան դա Կունյայում բնակվում է Միացյալ Թագավորության 221 քաղաքացի: Այնտեղ օդանավակայան չկա, ուստի կղզի հասնել կարելի է միայն ծովով:

Սակայն տվյալ դեպքում այդ տարբերակը հարմար չէր, քանի որ հիվանդի թթվածնի պաշարները սպառվում էին, BBC-ին հայտնել է գործողության համակարգող, 16-րդ օդադեսանտային գրոհային բրիգադի հրամանատար Էդ Քարթրայթը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Տրիստան դա Կունյա կղզում բնակվող բրիտանացին նավը լքել է ապրիլի 14-ին:

Ապրիլի 28-ին նրա մոտ ի հայտ է եկել դիարեյա, իսկ երկու օր անց՝ ջերմություն: Այս պահին նրա վիճակը կայուն է: Տրիստան դա Կունյա արշիպելագ են դեսանտավորվել 16-րդ օդադեսանտային գրոհային բրիգադի վեց զինծառայող-դեսանտային և երկու բժիշկ: