Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ


Աշխարհ


Իսրայելում մեղադրանք է առաջադրվել հրեա տղամարդու նկատմամբ, որը կասկածվում է Երուսաղեմի Հին քաղաքի մոտ կաթոլիկ միանձնուհու վրա դաժան հարձակման մեջ։ Դեպքը մեծ արձագանք է առաջացրել միջազգային և քրիստոնեական շրջանակներում՝ կրկին ուշադրություն հրավիրելով Սուրբ քաղաքում քրիստոնյաների դեմ աճող բռնությունների վրա։

Մեղադրյալը 36-ամյա Յոնա Շրայբերն է՝ Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափի Պեդուել բնակավայրից։ Քննության տվյալներով՝ նա հարձակվել է կնոջ վրա միայն այն պատճառով, որ վերջինս կրում էր կաթոլիկ միանձնուհու հանդերձանք։ Դեպքը տեղի է ունեցել Երուսաղեմի Հին քաղաքի պարիսպների հարևանությամբ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդը նախ հրել է միանձնուհուն, ապա հարվածել նրան, երբ նա ընկած է եղել գետնին։ Նա նաև հարձակվել է անցորդի վրա, որը փորձել է կանգնեցնել բռնությունը։ Շրայբերին մեղադրում են կրոնական ատելությամբ պայմանավորված հարձակման մեջ։

Վերջին տարիներին կրոնական խմբերը հաճախ են ահազանգում, որ Երուսաղեմում աճում են քրիստոնյաների, ուխտավորների և հոգևորականների դեմ ոտնձգությունները։ Խոսքը վերաբերում է ինչպես վիրավորանքներին ու թքելուն, այնպես էլ ֆիզիկական հարձակումներին, որոնցում հաճախ մեղադրվում են ծայրահեղական ուլտրաօրթոդոքս հրեաներ։ Նշենք, որ Իսրայելի ոստիկանությունը սահմանափակել էր մուտքը Երուսաղեմի սրբավայրեր՝ Իրանի հետ պատերազմի ֆոնին անվտանգության նկատառումներով։  



Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում


Սպորտ


Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում թիմի կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերի տարածումից հետո։

Հայտարարության մեջ մադրիդյան ակումբն ուղղակիորեն չի նշում ծեծկռտուքի փաստը, սակայն հաստատում է, որ հինգշաբթի առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո կարգապահական վարույթ է հարուցվել երկու ֆուտբոլիստների նկատմամբ։

«Համապատասխան ներքին ընթացակարգերի ավարտից հետո ակումբը պատշաճ կերպով կտեղեկացնի երկու գործերով կայացված որոշումների մասին»,- նշված է «արքայական» ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ կիրակի՝ մայիսի 10-ին, «Ռեալն» Իսպանիայի առաջնության շրջանակում սկզբունքային արտագնա հանդիպում կանցկացնի «Բարսելոնայի» հետ։ Ներկայումս Ալվարո Արբելոայի գլխավորած թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

armsport.am



Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր


Սպորտ


Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

 

Տղամարդկանց 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Մովսիսյանը հաջող մոտեցում ու երկամարտի արդյունք չունեցավ:



Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր


Սպորտ


Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

 

Տղամարդկանց 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Մովսիսյանը հաջող մոտեցում ու երկամարտի արդյունք չունեցավ:



Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»


Սպորտ


Այսօր՝ մայիսի 7-ին կայացան Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան մրցաշարի եզրափակիչի մասնակիցները։

Անգլիական «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ ընդունեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում 1-0 հաշվով հաղթել էր «Նոթինգհեմը»։ Պատասխան խաղում բիրմինգհեմցիները 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան։ Դաշտի տերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Օլի Ուոտկինսը (36′), Էմիլիանո Բուենդիան (58′ – 11 մ), իսկ Ջոն ՄաքԳինը դարձավ դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 77-րդ և 80-րդ րոպեներին։ Երկու խաղերի ընդհանուր 4-1 հաշվով «Ասթոն Վիլան» 43 տարվա դադարից հետո նվաճեց եվրագավաթային եզրափակիչի ուղեգիր:

 

Զուգահեռաբար ընթացող մյուս կիսաեզրափակիչում գերմանական «Ֆրայբուրգը» հյուրընկալեց պորտուգալական «Բրագային»։ Այս զույգի առաջին հանդիպումն ավարտվել էր պորտուգալացիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Պատասխան հանդիպումն անցավ լարված պայքարում․ արդեն խաղի մեկնարկում հյուրերը մնացին 10 հոգով՝ Դորգելեսի (13′) ստացած ուղիղ կարմիր քարտի պատճառով։ Դրանից հետո «Ֆրայբուրգը» խփեց 3 գոլ՝ Լուկաս Կյուբլերը (19′, 72′) և Մանզամբին (41′)։ Հյուրերի միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Պաու Վիկտորը։ Ընդհանուր 4-3 հաշվով «Ֆրայբուրգը» նույնպես դուրս եկավ եզրափակիչ։

Այսպիսով, Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»։ Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։




Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը


Սպորտ


Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 32-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս գոլառատ մրցավեճում 4-2 հաշվով հաղթեց «Ալ-Շաբաբին»։

Հանդիպման հերոս դարձավ պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որն արդեն 3-րդ և 10-րդ րոպեներին դարձավ դուբլի հեղինակ Աբդուլրահման Ղարեբի փոխանցումներից հետո։ Տանտերերի կազմում 30-րդ րոպեին Յանիկ Կարասկոն կրճատեց հաշվի տարբերությունը։

 

75-րդ րոպեին «Ալ-Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր կարիերայի 971-րդ գոլը՝ հաշիվը դարձնելով 3-1։ Թեև 80-րդ րոպեին Ալի Ալ-Բուլայհին կրկին լարվածություն հաղորդեց խաղին, սակայն մրցավարի ավելացված ժամանակում՝ 90+8-րդ րոպեին, Ժոաու Ֆելիքսը ձևակերպեց հեթ-տրիկ՝ դնելով հանդիպման վերջնակետը։

Այսպիսով, «Ալ-Նասրը» վաստակած միավորների թիվը հասցրեց 82-ի և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Շաբաբը» 32 միավորով 13-րդն է։



Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ


Հայաստան


Մայիսի 7-ին, ժամը 17։08-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 18։20-ին։ Այրվել են վագոն-տնակի տանիքից մոտ 2 քմ և տնակին կից շինությունը՝ մոտ 10 քմ։ Հրշեջ-փրկարարները տնակին կից շինության լոգարանում հայտնաբերել են Պ․ Կ․-ի դին։



Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր

Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 86 կգ քաշային կանայք:

 

Հայաստանի հավաքականից Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 103 կգ, 106 կգ ու 109 կգ: Հրումում նա բարձրացրեց 137 կգ ու 144 կգ: Այս վարժությունում նա 3-րդն է: Երկամարտի 253 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր

Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 86 կգ քաշային կանայք:

 

Հայաստանի հավաքականից Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 103 կգ, 106 կգ ու 109 կգ: Հրումում նա բարձրացրեց 137 կգ ու 144 կգ: Այս վարժությունում նա 3-րդն է: Երկամարտի 253 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:

Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել


Քաղաքականություն


ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունկ կանխատեսում է, որ Իրանը կարող է դիմանալ ծովային շրջափակմանը 90-120 օր եւ ավելի ժամանակ՝ մինչեւ կբախվի լուրջ տնտեսական խնդիրների։ The Washington Post-ը գրում է, որ, ըստ հետախուզության տվյալների, Թեհրանը պահպանել է մինչպատերազմյան շարժական արձակման կայանների պաշարների 75%-ը եւ հրթիռների պաշարների 70%-ը։ Թերթին մանրամասներ հայտնել են ԿՀՎ գաղտնի զեկույցին ծանոթ չորս աղբյուրներ։

Աղբյուրներից մեկը նշել է, որ իրանական վարչակարգին հաջողվել է վերականգնել եւ կրկին բացել գրեթե բոլոր ստորգետնյա պահեստները, վերանորոգել որոշ վնասված հրթիռներ եւ նույնիսկ հավաքել մի քանի նոր հրթիռ, որոնք գրեթե պատրաստ էին պատերազմի սկզբին։

Ամերիկյան հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ շրջափակումը զգալի վնաս է հասցնում, կրճատում Իրանի ծախսերը եւ արագացնում տնտեսական փլուզումը։ Նրա խոսքով՝ իրանական բանակը զգալիորեն թուլացել է, նավատորմը ոչնչացվել է, իսկ ղեկավարները թաքնվում են։

Միեւնույն ժամանակ, WP-ի հետ զրույցում ամերիկացի պաշտոնյաներից մեկը կարծիք է հայտնել, որ ԿՀՎ-ն թերագնահատում է Իրանի կարողությունը։ Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել։ Թեեւ նման փոխադրումները չեն կարող փոխարինել ծովային մատակարարումների ծավալները, իրավիճակը այնքան էլ ծանր չէ, որքան կարծում են, ասել է պարբերականի զրուցակիցը։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրության վերսկսման ժամկետները զգալիորեն կրճատվել են։ Թեեւ Հորմուզի նեղուցում շարժը վերահսկելու համար հրթիռներն այնքան էլ կարեւոր չեն, որքան ավելի էժան անօդաչուները։