Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր


Քաղաքականություն


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գալիք ընտրությունների մասնակից կուսակցություններին, դաշինքներին կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում:

Քարոզչության ժամանակահատվածն է մինչ հունիսի 5-ի 24:00-ն: Ամբողջ կանոններն ամփոփված են հանձնաժողովի հրապարակած տեսանյութում:

 



Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր


Քաղաքականություն


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գալիք ընտրությունների մասնակից կուսակցություններին, դաշինքներին կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում:

Քարոզչության ժամանակահատվածն է մինչ հունիսի 5-ի 24:00-ն: Ամբողջ կանոններն ամփոփված են հանձնաժողովի հրապարակած տեսանյութում:

 



Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊ

Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրական, ատելության խոսքի, բռնություն քարոզող և խոսքի ազատության սահմանները խախտող խոսույթի տեսակները: Այս մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում անդրադառնալով խոսքի ազատության ոլորտում առկա մարտահրավերներին։ 

Պաշտպանն ընդգծել է, որ Հայաստանում խոսքի ազատությունը երբեմն ընկալվում է որպես անսահմանափակ իրավունք, ինչի հետևանքով տարածվում են ատելություն, խտրականություն և բռնություն հրահրող խոսույթներ։ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ խոսքի ազատությունն ունի հստակ սահմաններ, իսկ հասարակության մեջ պատասխանատվության մշակույթի ձևավորման հարցում առանցքային դերակատարում ունեն բոլորը։

Միաժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարել խոսքի ազատության սահմանների խախտման դեպքերում պատասխանատվության գործիքների, մասնավորապես քրեական պատասխանատվության կիրառման ոչ միասնական պրակտիկան՝ ընդգծելով, որ տարբերակված մոտեցումների կիրառումը հաճախ ստեղծում է հայեցողականության տպավորություն:

Անահիտ Մանասյանն առանցքային է համարել քրեական պատասխանատվության կիրառման միասնական պրակտիկայի ձևավորումը և նշված գործիքի կիրառումը բացառապես համարժեք հանրային վտանգավորություն ունեցող դեպքերում:

Պաշտպանը խնդրահարույց է համարել այն հանգամանքը, որ վարքագծի կանոնների խախտում հանդիսացող նման խոսքի տեսակները գրեթե չեն հանգեցնում կարգապահական պատասխանատվության գործիքների կիրառման:Հատկապես նախընտրական ժամանակահատվածի համատեքստում Անահիտ Մանասյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին իրենց քաղաքական խոսույթում բացառել խտրական, ատելության խոսքի, բռնություն քարոզող և խոսքի ազատության սահմանները այլ կերպ խախտող խոսույթի տեսակները: 

Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա


Քաղաքականություն


Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտնել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հավաստիացումներ է ստացել, որ Վաշինգտոնը Կուբա ներխուժելու մտադրություն չունի, հաղորդում է EFE լրատվական գործակալությունը։ «Եթե ինձ ճիշտ են թարգմանել նրա խոսքը, ապա նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա», – ասել է Լուլա դա Սիլվան։

Բացի այդ, Թրամփի հետ հանդիպումից հետո Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում Բրազիլիայի ղեկավարն ընդգծել է, որ պատրաստ է օգնել Կուբայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները լուծելու գործում։ «Կուբան տրամադրված է երկխոսության և այնպիսի լուծում գտնելու, որը թույլ կտա վերջ դնել ամերիկյան շրջափակմանը։ Այս շրջափակումը չի կարողացել Կուբային զրկել այն ազատությունից, որը նա ձեռք է բերել հեղափոխության շնորհիվ», – հավելել է Լուլա դա Սիլվան։

 



Միգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրա


Մշակույթ


ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Նյու Յորքում մասնակցում է միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումին։ Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումի շրջանակում պետությունները գնահատում են Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի (GCM) (Global Compact for Safe, Orderly and Regular Migration) 23 նպատակների իրականացման առաջընթացը և սահմանում առաջիկա տարիների ռազմավարական առաջնահերթությունները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հետևողական հանձնառությունը արդիականացնելու միգրացիայի կառավարման համակարգը՝ այն դարձնելով առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների, մարդու իրավունքների պաշտպանության և բազմակողմ համագործակցության սկզբունքների վրա։

Ֆորումի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է նաև երկրորդ կլոր սեղան- քննարկմանը, որը նվիրված էր Միգրացիայի գլոբալ դաշնագրի (GCM) 23 նպատակներից 7-ի (անձանց իրավական ինքնություն և փաստաթղթավորում, անհայտ կորած միգրանտներ կյանքի պահպանում, միգրանտների անօրինական տեղափոխում, մարդկանց թրաֆիքինգ, սահմանների համալիր և անվտանգ կառավարում, միգրացիոն կալանքի այլընտրանքներ, անվտանգ վերադարձ և վերաինտեգրում) իրականացման ընթացքին։

Քննարկման ընթացքում նա հանդես է եկել որպես բանախոս՝ ներկայացնելով այդ ուղղություններով Հայաստանի կողմից վերջին չորս տարիներին իրականացված քայլերը, միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման ուղղված բարեփոխումները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու հետագա առաջնահերթությունները։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի՝ անվտանգ, արժանապատիվ և մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված վերադարձի և վերաինտեգրման գործընթացները՝ ընդգծելով հատկապես խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների պաշտպանության ուղղությամբ կիրառվող մոտեցումները։

Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը իրականացրել է էական իրավական, ինստիտուցիոնալ և գործառնական բարեփոխումներ՝ միգրացիայի կառավարման համակարգերն արդիականացնելու և թվայնացնելու ուղղությամբ՝ համադրելով նաև միջազգային լավագույն փորձը։

Արմեն Ղազարյանը խոսել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» վերանայված օրենքի, ինչպես նաև փաստաթղթային ծառայությունների հասանելիության ապահովման կարևորության մասին՝ ընդգծելով ICAO ստանդարտներին համապատասխան նոր կենսաչափական փաստաթղթերի ներդրումը։ 

ՆԳ նախարարի տեղակալը անդրադարձել է նաև միգրանտների մաքսանենգության և թրաֆիքինգի դեմ պայքարին և նշել, որ Հայաստանի համար առաջնահերթություն են այս ոլորտում կանխարգելիչ միջոցառումներն ու միջազգային համագործակցության ամրապնդումը։



Մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը


Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» (IRD Engineering) իտալական ընկերության միջև ստորագրվել է ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը, որով պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկը։

Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին,  «ԱՅ․ ԱՐ․ ԴԻ․ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին, ինչպես նաև Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի համար ծրագրի ռազմավարական նշանակությունը․ «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնը պարզապես խոշոր ենթակառուցվածքային նախագիծ չէ․ այն կարևոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին։ Ծրագիրը նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական արտացոլումն է, քանի որ այն դառնալու է տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ժամանակակից ու նորագույն տեխնիկայով հագեցած ենթակառուցվածք»։ ՊԵԿ նախագահը շեշտել է, որ ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ոչ միայն պաշտոնական փաստաթուղթ է, այլև ընդհանուր պատասխանատվության, փոխվստահության և զարգացման հավակնոտ տեսլականի խորհրդանիշը։

Ըստ միջոցառմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների, Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը կարևոր ներդրում է տարածաշրջանային համագործակցության և առևտրի դյուրացման, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման գործում։

Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ստորագրել են ՊԵԿ գլխավոր քարտուղար Դավիթ Մաթևոսյանը և  «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին։

Այս խոշոր նախաձեռնությամբ Հայաստանի հարավում կձևավորվի նոր տնտեսական և լոգիստիկ հանգույց՝ միտված միջազգային բեռնափոխադրումների և մաքսային գործընթացների սպասարկման արդիականացմանը, ինչպես նաև ժամանակակից և թվայնացված մաքսային միջավայրի ձևավորմանը։  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 մլն եվրո և ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային ու դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Կենտրոնը կկառուցվի Սյունիքի մարզի Շաքի համայնքի հարակից տարածքում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին կից և միտված է դեպի հարավ իրականացվող բեռնափոխադրումների  դյուրացմանը՝ ապահովելով մաքսային գործընթացների արագ և թվայնացված սպասարկում։ Նորաստեղծ  կենտրոնը կգործի «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ բիզնեսին հնարավորություն տալով մեկ վայրում իրականացնել բոլոր անհրաժեշտ մաքսային գործընթացները՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ, սահմանազատման գործընթացները կազմակերպել ավելի արագ։ Ծրագրով նախատեսվում է ներդնել ժամանակակից մաքսային և լոգիստիկ լուծումներ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական X-ray սկանավորման և զննման սարքավորումներ, բեռնատարների սպասարկման և կայանման գոտիներ, վարչական և օժանդակ ենթակառուցվածքներ, ինչպես նաև թվային կառավարման և էներգաարդյունավետ համակարգեր։

Ծրագրի նախագծման և տեխնիկական աշխատանքները վստահվել են միջազգային փորձ ունեցող իտալական IRD Engineering ընկերությանը, իսկ շինարարությունն իրականացվելու է FIDIC Yellow Book միջազգային չափանիշներին համապատասխան։ Միաժամանակ, նախագիծը հավակնում է ստանալ LEED կանաչ շինարարության հավաստագիր, որի շրջանակում նախատեսվում են էներգաարդյունավետ և ջրախնայող լուծումներ, կանաչ տարածքների զարգացում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի կիրառման հնարավորություններ։

Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին։



Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել


Բիզնես


Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել, վերջիններս նաև կապարակնքվել են։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմինը:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականի հիման վրա տեսչական մարմնի Երևանի և Արմավիրի տարածքային ստորաբաժանումների հրդեհային և տեխնիկական անվտանգության վերահսկողության մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևանի Հրաչյա Քոչարի 228/2 հասցեում «Արմեն Մուրադյան» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայան տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտում, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ Էջմիածին-Մարգարա խճուղու 12 և 12/1 հասցեներում «Առաջին ծիծեռնակ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի (ՀԱԳ) լցակայանում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցի 2/5 հասցեում «Լի գազ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ավտոգազալցավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), ինչպես նաև Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Բարեկամության փողոցի 2/8 հասցեում «Ռոբերտ Գաջարյան Սերգեյի» ԱՁ-ի կողմից շահագործվող ավտոտեխսպասարկման կետում։

Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված բոլոր հասցեներում շահագործվող օբյեկտներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկային կյանքի անվտանգության համար։

Ելնելով վերոգրյալից՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնելու տվյալ հասցեներում շահագործվող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի, ավտոգազալցավորման ճնշակայանի, ինչպես նաև ավտոտեխսպասարկման կետի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Հավելենք նաև, որ տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող նշված լցակայանները և ավտոտեխսպասարկման կետը կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։



Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում


Հայաստան


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 8-ին՝ ժամը 10:30-15:00-ն, կդադարեցվի Աթոյանի անց, Սուվորովի, Բելինսկու, Կռիլովի, Ռոստովյան, Չեռնիշևսկու, Լոմոնոսովի, Թորամանյանի, Ազատամարտիկների փողոցների, Ազատամարտիկների 1-5-րդ նրբանցքների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ


Հայաստան


Ապրիլին Տավուշի մարզի մի շարք դպրոցներում անցկացվել են ուսումնավարժություններ, որոնց ընթացքում խաղարկվել է արհեստանոցներում բռնկված պայմանական հրդեհի սցենար։ Այս մասին հայտնում է  ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

«Չինարիի Վ. Սաղոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների իրականացում, անվտանգության ապահովում, տուժածների հայտնաբերում և առաջին օգնության ցուցաբերում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը։ 

 

Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարիգյուղի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը նման ուսումնավարժություն է անցկացրել «Սարիգյուղի Հ. Աթաբեկյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում։  

 

Հրշեջ-փրկարարական ուժերն արագ գնահատել են իրավիճակը և կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները։ Իրականացվել է աշակերտների կազմակերպված տարհանում՝ ապահովելով խուճապի բացակայությունը և շարժը դեպի անվտանգ գոտիներ։

 

Փրկարարներն իրականացրել են նաև պայմանական տուժածների որոնման աշխատանքներ՝ վերջիններիս դուրս բերելով վտանգավոր տարածքից և տեղում ցուցաբերելով առաջին օգնություն։

 

Ուսումնավարժությունների ավարտին անցկացվել է արդյունքների ամփոփում, վերլուծվել գործողությունների արդյունավետությունը։

 

Մասնակցել են սահմանամերձ բնակավայրերի 377 ուսուցիչ, աշակերտ և փրկարարական ծառայողներ։ Նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։



Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ


Հայաստան


Ապրիլին Տավուշի մարզի մի շարք դպրոցներում անցկացվել են ուսումնավարժություններ, որոնց ընթացքում խաղարկվել է արհեստանոցներում բռնկված պայմանական հրդեհի սցենար։ Այս մասին հայտնում է  ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

«Չինարիի Վ. Սաղոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների իրականացում, անվտանգության ապահովում, տուժածների հայտնաբերում և առաջին օգնության ցուցաբերում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել ՓԾ քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը։ 

 

Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարիգյուղի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խումբը նման ուսումնավարժություն է անցկացրել «Սարիգյուղի Հ. Աթաբեկյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում։  

 

Հրշեջ-փրկարարական ուժերն արագ գնահատել են իրավիճակը և կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները։ Իրականացվել է աշակերտների կազմակերպված տարհանում՝ ապահովելով խուճապի բացակայությունը և շարժը դեպի անվտանգ գոտիներ։

 

Փրկարարներն իրականացրել են նաև պայմանական տուժածների որոնման աշխատանքներ՝ վերջիններիս դուրս բերելով վտանգավոր տարածքից և տեղում ցուցաբերելով առաջին օգնություն։

 

Ուսումնավարժությունների ավարտին անցկացվել է արդյունքների ամփոփում, վերլուծվել գործողությունների արդյունավետությունը։

 

Մասնակցել են սահմանամերձ բնակավայրերի 377 ուսուցիչ, աշակերտ և փրկարարական ծառայողներ։ Նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։