Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձ

Հայաստան

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է մայիսի 6-ին՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու մեջ, հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ձեռնարկվում են միջոցառումներ խուլիգանության մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ տեղի է ունեցել «հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:

Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը:

Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ» պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով. վիրավորում են և ծեծի ենթարկում»,-գրել էր նա։

Իրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Իրանի ռազմական հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ եւ հայտարարել, որ ամերիկյան կողմը հարված է հասցրել Հորմուզի նեղուց շարժվող նավթատարին։ Իրանական պետական IRIB հեռարձակողի տելեգրամյան ալիքում հրամանատարության ներկայացուցիչը նշել է,  որ եւս մեկ նավ, որը մուտք էր գործում նեղուց՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջայրա նավահանգստի դիմաց, նույնպես ենթարկվել է հարվածի։

Օդային հարվածներ են հասցվել Բենդար-Խեմիրի, Սիրիկի եւ Ղեշմ կղզու ափամերձ շրջանների երկայնքով։ Ըստ հայտարարության` Իրանի զինված ուժերը «անմիջապես արձագանքել են»՝ հարձակվելով ամերիկյան ռազմական նավերի վրա եւ դրանց հասցնելով «զգալի վնաս»։

Իր հերթին ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM, հայտնել է, որ ամերիկյան ուժերը «կասեցրել են Իրանի չհրահրված հարձակումները եւ պատասխան հարվածներ հասցրել ինքնապաշտպանության շրջանակում, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրթիռային ականակիրներն անցնում էին Հորմուզի նեղուցով դեպի Օմանի ծոց», հայտնում է BBC-ին։

«ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը ոչնչացրել է մոտեցող սպառնալիքները եւ հարվածներ հասցրել Իրանի զինված ուժերի օբյեկտներին, որոնք պատասխանատու էին ԱՄՆ ուժերի վրա հարձակումների համար, այդ թվում՝ հրթիռների եւ անօդաչուների արձակման դիրքերին, հրամանատարական եւ վերահսկման կետերին, ինչպես նաեւ հետախուզության, դիտարկման եւ հետախուզական տվյալների հավաքման հանգույցներին։ CENTCOM-ը չի ձգտում էսկալացիայի, սակայն շարունակում է մնալ տեղակայված եւ պատրաստ՝ պաշտպանելու ամերիկյան ուժերը», ասված է հայտարարության մեջ։

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News հեռուստակայանին ասել է, որ հրդադադարն ուժի մեջ է։

Ավելի ուշ նա Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ իրանցի հարձակվողներին հասցվել է «մեծ վնաս», եւ բազմաթիվ փոքր նավակներ ամբողջությամբ ոչնչացվել են։ «Այդ նավակները արագ եւ արդյունավետ կերպով խորտակվել են ծովում։ Մեր ականակիրների ուղղությամբ հրթիռներ են արձակվել, եւ դրանք հեշտությամբ խոցվել են։ Նույն կերպ հայտնվել են անօդաչուները, եւ դրանք օդում անմիջապես այրվել են»,- գրել է նա։

Թրամփը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է բանակցությունները Իրանի հետ՝ երկու երկրների միջեւ կրակի նոր փոխանակումից հետո։ «Բանակցությունները շատ լավ են ընթանում, բայց նրանք պետք է հասկանան․ եթե [գործարքը] չստորագրվի, դա կարող է շատ ցավոտ լինել նրանց համար։ Նրանց համար շատ ցավոտ կլինի… Նրանք ցանկանում են ստորագրել նույնիսկ ավելի շատ, քան` ես»,- Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters- ը։

Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Քաղաքականություն

Այսօր` մայիսի 8-ին մեկնարկեց հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Դրան մասնակցում է 19 քաղաքական ուժ` 17 կուսակցություն եւ 2 դաշինք։

  1. Ռեֆորմիստներ կուսակցություն
  2. «Բոլորին դեմ եմ» կուսակցություն
  3.  «Ուժեղ Հայաստան» դաշինք
  4. Հայաստանի շնորհապետական կուսակցություն
  5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
  6. «Միասնության թեւեր» կուսակցություն
  7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  8. «Ազգային ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցություն
  9. «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցություն
  10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
  11. «Հանրապետություն» կուսակցություն
  12. Քրիստոնեա- ժողովրդավարական կուսակցություն
  13. «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
  14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
  15. «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն
  16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  17. «Հայաստան» կուսակցությունների դաշինք
  18. «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
  19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Կուսակցությունների խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ է հաղթահարել 4 տոկոսի արգելքը, դաշինքների համար` 8 տոկոս։

Նախընտրական քարոզարշավը կավարտվի հունիսի 6-ին։ Հունիսի 7-ի ընտրությունների նախօրեն հայտարարվում է լռության օր։

Անդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ կազմակերպելու և անցկացնելու համար՝ հավելելով, որ մասնակից քաղաքական բոլոր ուժերի համար ստեղծվել են հավասար պայմաններ։ Երկրի ղեկավարը կարևորել է ընտրություններին դիտորդական առաքելությունների արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով, որ դրա համար նույնպես բոլոր հնարավորություններն առկա են։ Միաժամանակ, վարչապետը շեշտել է, որ 2018–ից ի վեր Հայաստանում ընտրություններն անցկացվել են ազատ, արդար, թափանցիկ և վստահություն հայտնել, որ առաջիկա ընտրությունները ևս կհամապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին։

Յանեժ Լենարչիչի խոսքով՝ ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվելու են հանրապետության ամբողջ տարածքով: Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան:

Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ

Տեսանյութեր

Պատմական շաբաթ Հայաստանի և Եվրոպայի համար․ եվրոպական երկրների շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակություններ Հայաստանում էին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ և Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովներին։ Միջոցառումների շարքն աննախադեպ էր ինչպես աշխարհագրական, այնպես էլ կազմակերպչական և անվտանգության ապահովման տեսանկյունից։

«Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Ոստիկանությունն իրականացրել է մեծածավալ, բազմաբնույթ նախապատրաստական աշխատանքներ։ Կազմվել է համալիր միջոցառումների իրականացման պլան»,- նշել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Էդգար Պետրոսյանը:

ՆԳՆ ոստիկանությունը, համագործակցելով իրավապահ համակարգի գործընկերների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ապահովել է կայուն և անվտանգ միջավայր՝ շուրջօրյա վերահսկողության տակ պահելով իրավիճակը։
Համալիր միջոցառումների շրջանակում արարողակարգային ուղեկցումներ են իրականացրել Ոստիկանության գվարդիայի ծառայողները։

Քաղաքացիները գիտակցելով միջոցառումների կարևորությունը՝ հետևել են ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, ըմբռնումով մոտեցել երթևեկության սահմանափակումներին։

Մասշտաբային միջոցառումները շարունակվել են նաև մայիսի 5-ին․ պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիում մասնակցել է հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված միջոցառմանը։

Բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ, ինչը ևս մեկ անգամ փաստում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականը՝ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։

Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը

Ավտո

Մայիսի 7-ին՝ ժամը 22։57-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև ընկել գետը․ տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել գետը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս բերել գետից։

Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը

Բիզնես

ԱՄՆ-ը հուլիսի 4-ից հետո կբարձրացնի եվրոպական ապրանքների մաքսատուրքերը, եթե Եվրամիությունը չկատարի առեւտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները եւ չվերացնի ամերիկյան արտադրանքի նկատմամբ մաքսատուրքերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը։ ԵՄ-ն խոստացել է կատարել իր պարտավորությունները եւ մաքսատուրքերը հասցնել զրոյի։ Ես համաձայնել եմ ժամանակ տալ դրա համար մինչեւ ԱՄՆ-ի 250-ամյակը, հակառակ դեպքում, ցավոք, մեր մաքսատուրքերը կբարձրանան շատ ավելի բարձր մակարդակի», հայտարարել է Թրամփը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ  Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հեռախոսազրույցից հետո։

Մայիսի 1-ին ԱՄՆ նախագահը սպառնացել էր բարձրացնել Եվրամիությունից ներկրվող ավտոմեքենաների եւ բեռնատարների մաքսատուրքերը՝ 15%-ից հասցնելով 25%-ի։ Նա ԵՄ-ին մեղադրել էր, որ այն չի պահպանում ԱՄՆ-ի հետ գործարքի պայմանները։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Հարեվաններ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը մայիսի 7-ին կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ, ասված է ՌԴ ԱԳՆ կայքում արված հայտարարության մեջ:

Ռուսական կողմը դեսպանին փոխանցել է Մոսկվայի դժգոհությունը՝ կապված Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին Հայաստանում, ԵՄ-ի աջակցությամբ անցկացված միջոցառումների շրջանակում, հարթակ տրամադրելու հետ։ ՌԴ ԱԳՆ-ում դա որակել են որպես «կտրականապես անընդունելի»՝ նշելով, որ Զելենսկին այդ հարթակն օգտագործել է Ռուսաստանի դեմ «ահաբեկչական սպառնալիքներ» հնչեցնելու համար։

Ռուսական կողմը նաև ընդգծել է, որ պաշտոնական Երևանի կողմից այդ վարքագծին հրապարակային գնահատական չտալը չի համապատասխանում ռուս-հայաստանյան հարաբերությունների գործընկերային բնույթին։

Դեսպան Արսենյանը հայտնել է, որ ռուսական կողմի ներկայացրած հարցերի վերաբերյալ կզեկուցի Երևանին։

Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը պատրաստել և հրապարակել է «Ապատեղեկատվություն, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն. Իրազեկող ուղեցույց ընտրական գործընթացում» ձեռնարկը։ Այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում առաջիկա խորհրդարանական ընտրություններով, որոնց համատեքստում սպասվում է տեղեկատվական սպառնալիքների զգալի աճ։

Փաստաթղթի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը այն մանիպուլյատիվ արշավների վերաբերյալ, որոնք նպատակ ունեն խարխլել վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և ապալեգիտիմացնել ժողովրդավարական գործընթացները։ Ուղեցույցում մանրամասն ներկայացվում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) էությունը, որն իրենից ներկայացնում է արտաքին դերակատարների կողմից իրականացվող համակարգված և մանիպուլյատիվ վարքագիծ։

Ի տարբերություն սովորական ապատեղեկատվության, FIMI-ն կենտրոնանում է ոչ միայն բովանդակության, այլև ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնողների մարտավարությունների ու մեթոդների վրա։ Ընտրությունների ընթացքում առավել տարածված մեթոդներից են հասարակության բևեռացումը, զգացմունքային խոսույթի կիրառումը, ինքնության կեղծումը և արհեստական բանականության միջոցով մանիպուլյատիվ նյութերի ստեղծումն ու տարածումը։

Վարչապետի աշխատակազմը հանդիսանում է պետական համակարգված հակազդման կենտրոնական դերակատարը, որն ապահովում է տեղեկատվական միջավայրի մշտադիտարկումը, միջգերատեսչական համագործակցությունը և նոր տեխնոլոգիական լուծումների ներդրումը։ Որպես այդպիսի լուծում՝ ուղեցույցում կարևորվում է Stugel.am հարթակը, որն օգտագործելով բնական լեզվի մշակման (NLP) և լեզվական մեծ մոդելների (LLM) հնարավորությունները, իրական ժամանակում վերլուծում է պատկերների, տեսանյութերի ու տեքստերի հավաստիությունը։

Քաղաքացիների դիմակայունությունը բարձրացնելու համար ուղեցույցն առաջարկում է հետևել «Ստուգի՛ր նախքան տարածելը» սկզբունքին։ Յուրաքանչյուր անհատին խորհուրդ է տրվում ուշադիր ստուգել աղբյուրների վստահելիությունը, վերիֆիկացնել տեսալսողական նյութերը հակադարձ որոնման գործիքներով և ուսումնասիրել այլընտրանքային տեղեկատվության աղբյուրները՝ սեփական անկախ դիրքորոշումը ձևավորելու համար։ Ուղեցույցի ամբողջական տարբերակը հասանելի է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում։

Իրազեկող ուղեցույցը կարելի է ներբեռնել անգլերեն և հայերեն տարբերակներով։