Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը պատրաստել և հրապարակել է «Ապատեղեկատվություն, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն. Իրազեկող ուղեցույց ընտրական գործընթացում» ձեռնարկը։ Այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում առաջիկա խորհրդարանական ընտրություններով, որոնց համատեքստում սպասվում է տեղեկատվական սպառնալիքների զգալի աճ։

Փաստաթղթի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը այն մանիպուլյատիվ արշավների վերաբերյալ, որոնք նպատակ ունեն խարխլել վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և ապալեգիտիմացնել ժողովրդավարական գործընթացները։ Ուղեցույցում մանրամասն ներկայացվում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) էությունը, որն իրենից ներկայացնում է արտաքին դերակատարների կողմից իրականացվող համակարգված և մանիպուլյատիվ վարքագիծ։

Ի տարբերություն սովորական ապատեղեկատվության, FIMI-ն կենտրոնանում է ոչ միայն բովանդակության, այլև ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնողների մարտավարությունների ու մեթոդների վրա։ Ընտրությունների ընթացքում առավել տարածված մեթոդներից են հասարակության բևեռացումը, զգացմունքային խոսույթի կիրառումը, ինքնության կեղծումը և արհեստական բանականության միջոցով մանիպուլյատիվ նյութերի ստեղծումն ու տարածումը։

Վարչապետի աշխատակազմը հանդիսանում է պետական համակարգված հակազդման կենտրոնական դերակատարը, որն ապահովում է տեղեկատվական միջավայրի մշտադիտարկումը, միջգերատեսչական համագործակցությունը և նոր տեխնոլոգիական լուծումների ներդրումը։ Որպես այդպիսի լուծում՝ ուղեցույցում կարևորվում է Stugel.am հարթակը, որն օգտագործելով բնական լեզվի մշակման (NLP) և լեզվական մեծ մոդելների (LLM) հնարավորությունները, իրական ժամանակում վերլուծում է պատկերների, տեսանյութերի ու տեքստերի հավաստիությունը։

Քաղաքացիների դիմակայունությունը բարձրացնելու համար ուղեցույցն առաջարկում է հետևել «Ստուգի՛ր նախքան տարածելը» սկզբունքին։ Յուրաքանչյուր անհատին խորհուրդ է տրվում ուշադիր ստուգել աղբյուրների վստահելիությունը, վերիֆիկացնել տեսալսողական նյութերը հակադարձ որոնման գործիքներով և ուսումնասիրել այլընտրանքային տեղեկատվության աղբյուրները՝ սեփական անկախ դիրքորոշումը ձևավորելու համար։ Ուղեցույցի ամբողջական տարբերակը հասանելի է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում։

Իրազեկող ուղեցույցը կարելի է ներբեռնել անգլերեն և հայերեն տարբերակներով։

65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը

Քաղաքականություն

Մայիսի 7-ի ԱԺ նիստում քննարկվել և ընդունվել է ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։

Նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը:

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և մանրամասնել, թե ովքեր կկարողանան շարունակել իրենց աշխատանքը։

Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Քաղաքականություն

«Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է «Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին մասնակցել են ավելի քան 200 երիտասարդներ, հայտնում են նախարարությունից։ ԱԳՆ կողմից տարածված հայատարարության հիման վրա հանդիպմանը մասնակցած երիտասարդները հնարավորություն ունեցան Արարատ Միրզոյանի հետ քննարկելու Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ թեմաներ։

Նախարար Միրզոյանը երիտասարդներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ապագայի տեսլականը՝ անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին ու դրանց հետևողական կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ «Երևանյան երկխոսության»՝ «Անցնելով փոթորիկների միջով» կարգախոսին համահունչ՝ Արարատ Միրզոյանը խոսել է համաշխարհային շարունակական ու տարատեսակ փոթորիների պայմաններում  առկա մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, ՀՀ ժողովրդավարական զարգացման, առկա նոր հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորության մասին։

Նախարարի ներածական խոսքից հետո քննարկումը շարունակվել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, ինչպես նաև ՀՀ անվտանգության, ինքնիշխանության և զարգացման ապահովմանն ուղղված գործընկերությունների ընդլայնմանն ուղղված քայլերին:  

Նախարար Միրզոյան. «Մեծ բավականություն ստացա երիտասարդների հետ 2,5 ժամ տևած քննարկումից։ Խոստովանեմ` հարցերը բավականին խորը և հասուն էին, հուսամ՝ իմ պատասխաններն էլ իրենց բավարարեցին, և երկխոսությունը իրենց համար էլ հետաքրքիր ստացվեց»: 

Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով

Աշխարհ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետական քարտուղար Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով: Այս մասին հայտնում են նախարարությունից։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանի Հանրապետությունում։

Հանրապետության ճանապարհներին և Լարսում | Top-News.am

Հայաստան

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման

Սպորտ

Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ քննարկել է «արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոն վերադառնալու հավանականությունը։ Բանակցությունների ընթացքում պորտուգալացի մասնագետն առաջադրել է 5 պայման. այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։

Պայմանագիր երկու մրցաշրջանով. Մոուրինյուն ցանկանում է համաձայնագիր կնքել մինչև 2028 թվականի հունիսի վերջ։

Ակումբի մամուլի քարտուղարի նշանակում. Մոուրինյուն ցանկանում է հանդես գալ բացառապես որպես մարզիչ և ոչ թե որպես ակումբի պաշտոնական խոսնակ։ «Յուրահատուկը» չի ցանկանում, որ իր՝ ոչ ֆուտբոլային հայտարարությունների պատճառով կոնֆլիկտները կրկնվեն։

Լիակատար մարզական անկախություն. Պորտուգալացին դեմ է, որ ղեկավարությունից որևէ մեկն ազդեցություն ունենա մարզական որոշումների վրա։ Պերեսը ստիպված կլինի համաձայնել զիջել իր դիրքերը։ Մոուրինյուն պահանջում է, որ ինքը ղեկավարի թիմը, իսկ Պերեսը՝ ակումբը։

Ֆիզպատրաստության գծով մարզիչ Անտոնիո Պինտուսի հեռացումը. Մոուրինյուն չի ցանկանում իր շտաբում տեսնել «Պերեսի լրտեսներին»։ Նա պահանջում է ուղիղ կապ նախագահի հետ՝ առանց միջնորդների։ Այս պահանջը կարող է ամենախնդրահարույցը լինել, քանի որ Պերեսը մեծապես վստահում է Պինտուսին։

Բժշկական շտաբի վերահսկողություն. Մարզիչը պահանջում է, որ ֆուտբոլիստները ցանկության դեպքում կարողանան խորհրդակցել այլ բժիշկների հետ՝ այլընտրանքային կարծիք լսելու նպատակով։ Բացի այդ, Ժոզեն ցանկանում է անձամբ մասնակցել բժիշկների հետ խաղացողների առողջական վիճակի քննարկումներին։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալը» գլխավորել է 2010-ից 2013 թվականներին։

armsport.am

Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ

Սպորտ

Ֆրանսիական ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակչի պատասխան խաղում ոչ-ոքի (1:1) խաղաց Մյունխենի «Բավարիայի» հետ և դուրս եկավ եզրափակիչ՝ երկու հանդիպումների ընդհանուր՝ 6:5 հաշվի շնորհիվ:

Այդ խաղում ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի խփած գոլն օգնեց փարիզցիներին ընդհուպ մոտենալ գլխավոր եվրագավաթի մեկ խաղարկության ընթացքում խփած գոլերի քանակով բոլոր ժամանակների ռեկորդին։

Ինչպես հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Հին աշխարհամասի գլխավոր մրցաշարի ընթացիկ խաղարկությունում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն արդեն հասցրել է խփել 44 գոլ 16 խաղում:

Սա Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկության պատմության մեջ երկրորդ լավագույն արդյունքն է բոլոր թիմերի շրջանում։ Ավելի շատ գոլ հեղինակել է միայն կատալոնական «Բարսելոնան» 1999/2000 մրցաշրջանում՝ 45 գոլ։ Հատկանշական է, որ այն ժամանակ կատալոնացիներից նույնպես պահանջվել է 16 հանդիպում այդ ցուցանիշին հասնելու համար։

Նշենք, որ փարիզյան ակումբի ողջ պատմության մեջ սա Չեմպիոնների լիգայի երրորդ եզրափակիչն է։ Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ: Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 30-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։