Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել

Հայաստան

Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից:

Հիշեցնենք՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ էր ձերբակալվել։ 

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին փոխանցել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև

Աշխարհ

Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել են Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարության Եվրաատլանտյան վարչության գլխավոր տնօրեն Սարի Ռաուտիոյի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև շարունակաբար ընդլայնվող քաղաքական երկխոսությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ ոլորտային համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ առևտրատնտեսական, անվտանգային, բարձր տեխնոլոգիաների, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում փոխգործակցությանը: 

Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումն ու այս շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացումը:

Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում իրավիճակը՝ անդրադառնալով խաղաղության ինստիտուցիոնալացման և փոխկապակցվածության զարգացման հարցերին:

Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը

Աշխարհ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Լատվիայի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ «Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Լատվիային՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու մեր թեկնածությանն աջակցելու համար, և դա իսկապես պատմական իրադարձություն էր Հայաստանի համար։ Տեղի ունեցավ նաև Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովը, որը նույնպես շատ կարևոր էր։ Եվ իհարկե, մենք տեսնում և զգում ենք Լատվիայի աճող աջակցությունը մեր ժողովրդավարությանը, բարեփոխումների օրակարգին և ԵՄ-ի հետ մեր համագործակցության խորացմանը»,– ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այս ամենը, և ընդգծել, որ Էդգարս Ռինկևիչսի այցը երկկողմ և բազմակողմ հարաբերությունների խորացման ևս մեկ համարձակ դրսևորում է։

Լատվիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ դեռևս 2015-ին ժամանել է Հայաստան՝ որպես Արտաքին գործերի նախարար։ «Բայց ես զարմացա, երբ իմացա, որ նախագահի մակարդակում սա առաջին այցն է 2009 թ.-ից ի վեր, այսինքն՝ 17 տարի անց։ Թույլ տվեք ասել, որ մենք Հայաստանին տեսնում ենք որպես շատ լավ ընկեր ու գործընկեր, թե՛ երկկողմ համագործակցության առումով, թե՛ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Մենք ողջունում ենք Եվրոպական ուղին սկսելու ձեր որոշումը, և իհարկե, կարող եք ամբողջովին ապավինել մեզ»,– ասել է Էդգարս Ռինկևիչսը և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Լատվիայի վարչապետի ջերմ ողջույնները։

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացմանը, տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության, կրթության բնագավառներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական հարաբերությունների զարգացմանը։ Այդ առումով, երկուստեք կարևորվել է ՀՀ–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի անցկացումն ու վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը։ Լատվիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը վիզաների ազատականացման գործընթացում և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի նաև երկկողմ զբոսաշրջային կապերի ընդլայնմանը։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ։

Նիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին

«Ցանկանում եմ հայտարարել, որ այս ամռանն ավարտում եմ կարիերաս։ Մեր բժիշկը հանդերձարանում ստուգում անցկացրեց, նայեց ֆիզիոթերապևտին և օրորեց գլուխը։ Ես գնացի ցնցուղ ընդունելու և մոտ 10 րոպե լաց էի լինում այն մտքից, որ ծնկիս խաչաձև կապանը կրկին կտրվել է։ Հաջորդ օրը գնացի ՄՌՏ հետազոտության և լավ լուրեր ստացա. ինձ համար 1000 տոկոսով պարզ դարձավ, որ վերջ, ամեն ինչ ավարտված է։

Չէի կարող ավելի վատ բան պատկերացնել, քան սպասել ապրելու, անկախ լինելու, արձակուրդ գնալու, երեխաներիս հետ ժամանակ անցկացնելու հնարավորությանը՝ միայն նրա համար, որ հետո երրորդ անգամ կտրեմ «խաչերը»,- Զյուլեի խոսքն է մեջբերում «Բորուսիայի» պաշտոնական կայքը։

Նշենք, որ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Նիկլաս Զյուլեն հանդես է եկել «Հոֆենհայմի», Մյունխենի «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» կազմերում։ Նա ակումբային մակարդակում նվաճել է 14 տիտղոս, որոնց թվում են Գերմանիայի 5 չեմպիոնությունն ու Չեմպիոնների լիգայի գավաթը։ Գերմանիայի հավաքականի կազմում պաշտպանն անցկացրել է 49 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Հենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք է

Սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆեռան Տոռեսը կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա Էլ Կլասիկոյի սպասելիքներով։

«Նման հանդիպումն այն է, ինչի մասին երազում է ցանկացած ֆուտբոլիստ: Ճնշո՞ւմ։ Իրականում ամեն ինչ հակառակն է։ Հենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը։ Սա մեծ հաճույք է: Հենց նման պահերին ես ամենաշատն ուզում խաղալ և զգում ես բարձրագույն մոտիվացիա»,- 26-ամյա իսպանացու խոսքն է մեջբերում AS-ը:

Լա լիգայի շրջանակում «Բարսելոնան» կընդունի «Ռեալին» մայիսի 10-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Կատալոնական թիմը 34 խաղից հետո վաստակած 88 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Մադրիդցիները նույնքան հանդիպումից հետո 77 միավորով երկրորդն են։ «Ռեալի» հետ խաղում «Բարսելոնան» կարող է ապահովել 2025/26 մրցաշրջանի վաղաժամ չեմպիոնությունը:

Ընթացիկ մրցաշրջանում Տոռեսը 46 հանդիպումներում դարձել է 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։

Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ

Հայաստան

Ընդդիմադիր պատգամավորների բոլոր ելույթների, ինչպես նաև Դատախազության համակարգի և անձամբ իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով մեր կողմից այդ անձանց պատճառած «անհանգստությունն» է: Գլխավոր դատախազը թվարկել է Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Աղվան Վարդանյանից և Իշխան Սաղաթելյանից պահանջվող գույքերի ցանկը:

Անդրադառնալով մի շարք քաղաքական ելույթների իրավական կողմին՝ այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և թվարկել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանից և Աղվան Վարդանյանից պահանջվող ապօրինի գույքերն ու դրամական միջոցները:

Մասնավորապես՝

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված 6 անձանցից՝ զավակներից և նրանց ամուսիններից (Սեդրակ Քոչարյանից, Զարուհի Բադալյանից, Լևոն Քոչարյանից, Սիրանուշ Քոչարյանից, Գայանե Քոչարյանից, Վիգեն Չատինյանից) հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել.

  • 23 անշարժ գույք, որից 18-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11 միլիարդ 154 միլիոն 790 հազար դրամ: Անշարժ գույքերից 19-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում՝ 8-ը Պարոնյան փողոցում, 4 բնակարաններ Հյուսիսային պողոտայում, 2-ը՝ Աբովյան փողոցում, իսկ 2-ը Վազգեն Սարգսյան, բնակարաններից 2-ը՝ Տերյան փողոցում են, իսկ մեկը՝ Մանուկ Աբեղյանի.
  • Պահանջը ներառում է նաև 2 գույքի գնման իրավունք.
  • ավելի քան 3 միլիոն դոլար և 985 միլիոն դրամով ձեռք բերված պարտատոմսեր.
  • ավելի քան 1,4 միլիոն դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ.
  • Պահանջը ներառում է նաև թվով 15 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են այնպիսի ընկերություններ ինչպիսիք են ՓԲԸ-ն, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն, և այլն.
  • Պահանջը ներառում է նաև 4 միլիոն դոլարի, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլու և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք: Ներառում է նաև 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3,8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ: Այն ներառում է նաև ավելի քան 20 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի եկամուտների մնացորդի և անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ ձեռքբերողներին փոխանցված կամ չնույնականացված գումարների հանրագումար: Գործի քննությունը գտնվում է նախնական դատալսումների փուլում:

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից պահանջվում է բռնագանձել.

  • 14 անշարժ գույք.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • 2 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 18.000 հատ բաժնետոմս.
  • ընդհանուր 1 միլիարդ 85 միլիոն 99 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք.
  • 1100 հատ արժեթուղթ.
  • 1 միլիարդ 111 միլիոն 685 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 410 միլիոն 581 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել.

  • Կոտայքի մարզում գտնվող 1 անշարժ գույք.

  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 110 միլիոն 306 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
  • 248 միլիոն 267 հազար դրամ, որը չի հիմնավորվում Աղվան Վարդանյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Իշխան Վաչիկի Սաղաթելյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել.

  • 5 անշարժ գույք.
  • 5 տրանսպորտային միջոց.
  • 3 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 2 միլիոն 914 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

«Ինչն է հետաքրքիր, երբ մենք հարցնում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի ծագման մասին, երեք բացատրություն ենք լսում՝ «նվեր ենք ստացել, մեր պապիկներն էին հարուստ, մեր որդիներն են տաղանդավոր»: Դատարանները դեռ կքննարկեն «պապիկների ու տաղանդավոր որդիների» հարցը»,- հայտարարել է Աննա Վարդապետյանը և շնորհակալություն հայտնել Վճռաբեկ դատարանին՝  նվերի հարցը լուծելու համար. հստակ սահմանվել են նվեր ստանալու պայմաններն ու դեպքերը։

Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստան

Շենգավիթ վարչական շրջանում ապօրինի տեղադրված քարոզչական պաստառի ապամոնտաժման ընթացքում ծեծի են ենթարկվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակիցները։ Նրանցից մեկը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Քաղաքային իշխանությունը հայտարարում է, որ միջադեպը կապված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ թույլատրելի չափը գերազանցող պաստառի ապամոնտաժման հետ, իսկ իրավապահներն արդեն պարզում են դեպքի հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում է Երևամի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը:

«Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: 

Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը: Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ» պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով. վիրավորում են և ծեծի ենթարկում:

Քաղաքային իշխանությունը հիշեցնում է՝ օրենքի ցանկացած խախտում արձանագրվում է, անհապաղ արձագանք է ստանում, և որևէ մեկը չի կարող բացառություն լինել, ու ցանկացած նման դրսևորում արժանանալու է Երևանի քաղաքապետարանի ամենակոշտ արձագանքին: Իսկ իրավապահներն արդեն պարզում են միջադեպի հանգամանքերը, և ՆԳՆ մեր գործընկերներն ավելի ուշ հավելյալ մանրամասներ կհրապարակեն»,- գրել է նա:

Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ

Հայաստան

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի անունով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ։

Ջրային կոմիտեից հորդորում են լինել զգոն և չպատասխանել նշված հեռախոսահամարից ստացվող հաղորդագրություններին։

Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Աշխարհ

Մայիսի 5-ի կեսօրին Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովոյում», «Ժուկովսկիում» և «Շերեմետևոյում», սահմանափակվել է ուղևորատար չվերթների ընդունումն ու մեկնումը։ Ըստ «Ռոսավիացիայի» տարածած հաղորդագրության՝ այս միջոցառումներն անհրաժեշտ են «անվտանգության ապահովման համար»։

Օդանավակայանների առցանց չվացուցակներում արդեն իսկ արտացոլված են բազմաթիվ չվերթների զգալի ուշացումներ։