Նեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներում

Սպորտ

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և գլխավոր մարզիչ Խավին խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ չկայացած վերադարձի պատճառների մասին։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս բրազիլական «Սանթոսում»։

​«Նման հնարավորություն կար, սակայն այն չիրագործվեց մեր խիստ բարդ ֆինանսական դրության պատճառով։

Ֆինանսական արդար խաղի կանոնները մեզ մեծապես սահմանափակում էին, իսկ նախորդ ժամանակաշրջանից ժառանգած աշխատավարձերը լուրջ խոչընդոտ էին թիմն ուժեղացնելու մեր ծրագրերի համար։

​Դա մեզ համար չափազանց ծանր և բարդ շրջան էր, և հենց այդ պատճառով Նեյմարի տեղափոխությունն ուղղակի չէր տեղավորվում մեր ֆինանսական հաշվարկներում»,- Խավիի խոսքերն է մեջբերում լեգենդար Ռոմարիոյի յութուբյան ալիքը։

Մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի

Հայաստան

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցները Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում իրականացրել են արտակարգ ռեժիմով ծառայություն: Համայնքային և Քրեական ոստիկանությունների, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի ծառայողները իրականացրել են հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներն իրականացրել են հերթապահություն:

Տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների ընթացքում, որոնց ներկա են եղել ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ շնորհիվ նաև ոստիկանների և փրկարարների ծառայության, որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել:

Հասարակական կարգի պահպանության և հասարակության անվտանգությանն ուղղված միջոցառումներ ու հերթապահություն է իրականացվել նաև ապրիլի 23-ին՝ Ջահերով երթին և ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, որոնց ընթացքում նույնպես որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել:

Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից է, ինչը փաստում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից՝ տարբեր ինդեքսներով արված ուսումնասիրությունները: Այդ ուսումնասիրությունների ընթացքում հաշվի է առնվում նաև մեծամասշտաբ միջոցառումների ընթացքում արձանագրված միջադեպերը:

ՆԳ նախարարությունը շարունակելու է ենթակա ծառայությունների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքները, ինչի գերնպատակը մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգության ապահովումն է:

Մալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկանների

Քաղաքականություն

Մալիում տուարեգ ապստամբները, որոնք դաշնակից են «Ալ-Քաիդայի» հետ կապված «Իսլամի և մուսուլմանների աջակցության խմբի» ջիհադիստների հետ, իրականացրել են վերջին տարիներին երկրի իշխող ռազմական խունտայի ուժերի դեմ ամենամեծ հարձակումները: Կիրակի՝ ապրիլի 26-ին, մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարայի մահվան մասին, որը համարվում է Ռուսաստանի առանցքային դաշնակիցը:

AFP-ին նշում է, որ ապրիլի 25-ին սկսված բախումները շարունակվում են բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ երկրի հարավում և հարավ-արևելքում գտնվող Գաո, Սևարե և Կիդալ քաղաքներում, չնայած Մալիի խունտայի պնդումներին, որ իրավիճակը վերահսկելի է:

Ապրիլի 26-ին տուարեգները հայտարարել էին Մալիի ռազմական խունտային աջակցող ռուս վարձկանների հետ «համաձայնագրի» կնքման մասին, ըստ որի՝ Մալիի բանակը և նրա ռուս դաշնակիցները «Աֆրիկյան կորպուսից» կարող են լքել Կիդալի մոտակայքում գտնվող պաշարված ճամբարը: Կիդալը՝ ապստամբների ամրոցը, 2023 թվականից գտնվում է կառավարության վերահսկողության տակ: Ռուսական ռազմականամետ Telegram ալիքները հաղորդել են, որ Մալիում ապստամբները խոցել են «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռ, որը տեղափոխում էր ռուս վարձկանների: «Անձնակազմը և վարձկանների խումբը զոհվել են»:

Մալիում ջիհադիստների և տուարեգների համակարգված հարձակումները դատապարտել են Եվրամիությունն ու ՄԱԿ-ը:

Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտե

Հայաստան

Ձերբակալվել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Կանդազ մականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին, ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Մի խումբ անձանց նյութապես շահագրգռել են «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ

Ավտո

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից հայտնում են.

«Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանի՝ 26․04․2026 թ․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» վերտառությամբ գրառման և կից տեսանյութի՝ հայտնում ենք՝

տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից հետո վերջինս վախեցել է և սկսել գոռալ, իսկ մյուս ուղևորը, որը եղել է ծնողի կամ խնամակալի հետ, իջել է ավտոբուսից։ Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և անգամ տեսանյութում երևում է լուռ նստած վարորդը։

Նշյալ միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ, ուստի կոչ ենք անում զերծ մնալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և ընկերության վարորդների վերաբերյալ անհարկի շահարկումներից, իսկ օգտատիրոջը հորդորում ենք հեռացնել իրականության հետ բացարձակապես կապ չունեցող գրառումը։

Միաժամանակ պատրաստ ենք ցանկության դեպքում օգտատիրոջը ցուցադրել ավտոբուսի տեսախցիկներով արձանագրված դեպքի եղելությունը»։

Գերմանիան պատրաստվում է վառելիքային հնարավոր ճգնաժամին. BILD

Աշխարհ

Գերմանիայի իշխանությունները, Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին, սկսել են խստորեն վերահսկել նավթի, բենզինի և ավիակերոսինի պաշարները: BILD պարբերականի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության խորհրդին կից արդեն ստեղծվել է հատուկ ճգնաժամային շտաբ՝ Էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար Ֆրանկ Վետցելի գլխավորությամբ:

Չնայած Գերմանիան ունի կերոսինի որոշակի պահուստներ (մոտ 1,4 մլն տոննա հավելուրդ՝ տարեկան սպառման համեմատ), իրավիճակը կարող է կտրուկ վատթարանալ մայիսի 1-ից: 

Հիմնական մտավախությունը կապված է «Դրուժբա» խողովակաշարով Ղազախստանից նավթի մատակարարումների հնարավոր դադարեցման հետ: Սա լուրջ հարված կարող է հասցնել հատկապես Բեռլինին և Բրանդենբուրգին, ինչպես նաև Շվեդտ քաղաքի նավթավերամշակման գործարանին, որն ապահովում է Բեռլինի օդանավակայանի վառելիքը:

Չեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներ

Բիզնես

Չեխիային անհրաժեշտ են ուժեղ և կայուն գործընկերներ նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների շարքում, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարներ, կիրակի հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ գործարարների մեծ պատվիրակության հետ Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան մեկնելուց առաջ։

«Մեզ անհրաժեշտ են նաև ուժեղ և կայուն գործընկերներ ԵՄ-ից դուրս։ Այդ նպատակով մեր պատվիրակությունը, որի կազմում են մի քանի խոշոր չեխական ընկերությունների ղեկավարներ, քառօրյա այցով մեկնում է Եվրոպայից դուրս՝ Ադրբեջան, Ղազախստան և Ուզբեկստան։ Կարևոր դեր կխաղան այդ երկրներից Չեխիա նավթի և գազի մատակարարման շուրջ բանակցությունները»,- ասել է վարչապետը։

2026 թվականին Ադրբեջանը դարձել է Չեխիա նավթի ամենամեծ մատակարարը՝ կազմելով չեխական ներմուծման 42%-ը։

Վարչապետ Բաբիշին ուղեկցող գործարար պատվիրակության կազմում են էներգետիկայի, տրանսպորտի, մեքենաշինության և պաշտպանության ոլորտների մոտ 50 խոշորագույն չեխական ընկերությունների ու ձեռնարկությունների ղեկավարներ, այդ թվում՝ Škoda Group և Frýdlantské strojírny մեքենաշինական խմբերը, Aero Vodochody Aerospace ավիաշինական խումբը և ճանապարհային երթևեկության անվտանգության սարքավորումներ արտադրող AŽD Praha ընկերությունը։

Ընկերություններից մի քանիսն արդեն սկսել է գործունեությունն այդ երկրներում:

Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկա

Տեսանյութեր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել է Շիրակի մարզում գործող Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա, որտեղ վերանորոգման և բուժսարքավորումներով հագեցման աշխատանքներ են իրականացվել, ինչպես նաև բուժհաստատությանն է կցագրվել մոտ 30 հազար բնակչություն:

«Մեր նպատակն է, որ թե՛ Գյումրիում, թե՛ մեր մյուս քաղաքներում ու համայնքներում պոլիկլինիկաները լինեն այս ստանդարտներով՝ թարմացված ենթակառուցվածքներ, սարքավորումներ, բժիշկներ, որոնք անցել են լիցենզավորում և հավաստագրում: Ավելին՝ մեր բուժծառայությունների որակն առաջնային օղակում մեզ համար չափազանց կարևոր է»,- բուժհաստատություն այցելության ժամանակ ասել է նախարար Ավանեսյանը:

Նախարարին ուղեկցող Շիրակի մարզպետը տեղեկացրել է, որ եռամսյա կտրվածքով Շիրակի մարզի պոլիկլինիկաները և ամբուլատորիաները սպասարկել են 110 հազար քաղաքացու, որոնք օգտվել են առողջության համընդհանուր ապահովագրությունից: Արդյունքում՝ բյուջեն, որ փոխանցվել է մարզի բուժհաստատություններին, 500 միլիոն դրամ է եղել:

Մարզպետը նաև տեղեկացրել է, որ վերլուծել են Գյումրու պոլիկլինիկաների ֆինանսական հոսքերը, և տնօրինության հետ խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել սպասարկող անձնակազմի աշխատավարձը մի փոքր բարձրացնել: