Լեհաստանը մտադիր է Կիևի օգնությամբ ստեղծել «անօդաչուների արմադա»


Բիզնես


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկիրը ցանկանում է Կիևի օգնությամբ ստեղծել «անօդաչուների արմադա»։ Այս հայտարարությունը հնչել է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից եվրոպական ձեռնարկությունների՝ Ուկրաինայի համար ԱԹՍ-ներ արտադրող ցուցակի հրապարակման ֆոնին։

Ուկրաինայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոյի հետ հանդիպման ժամանակ Տուսկը նշել է. «Անօդաչուների արմադա կառուցելու լեհական ծրագիրը կլինի մի նախագիծ, որին կաջակցի նաև Կիևը»։

Վարչապետի խոսքով՝ անօդաչու սարքերը ստեղծվելու են ինչպես լեհական, այնպես էլ եվրոպական միջոցների հաշվին։



Իմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը. Խավի Սիմոնս


Սպորտ


Լոնդոնի «Տոտենհեմի» և Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Խավի Սիմոնսը հայտնել է, որ ստացել է լուրջ վնասվածք, որի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը։

23-ամյա ֆուտբոլիստը սոցիալական ցանցերի իր էջերում հուզիչ գրառում է կատարել. «Ասում են՝ կյանքը երբեմն դաժան է լինում, և այսօր ես դա զգում եմ սեփական մաշկիս վրա: Իմ մրցաշրջանն անսպասելիորեն ավարտվեց, և ես պարզապես փորձում եմ գիտակցել կատարվածը: Անկեղծ ասած՝ սիրտս կոտրված է: Այս ամենում ոչ մի տրամաբանություն չկա: Միակ բանը, ինչ ես ցանկանում էի՝ իմ թիմի համար պայքարելն էր, և հիմա այդ հնարավորությունն ինձնից խլված է… Աշխարհի առաջնությանը մեկնելու շանսի հետ միասին:

Այս ամռանը ներկայացնել իմ երկիրը… այս հնարավորությունն այլևս բաց է թողնված: Ժամանակ կպահանջվի սրա հետ համակերպվելու համար, բայց ես կշարունակեմ լինել լավագույն թիմակիցը, որքան որ կարող եմ: Չեմ կասկածում, որ միասին մենք կհաղթենք այս ճակատամարտում: Ես կանցնեմ այս ճանապարհը՝ առաջնորդվելով հավատով, ուժով, համառությամբ և վստահությամբ՝ հաշվելով օրերը մինչև խաղադաշտ վերադառնալս: Համբերատար եղեք իմ հանդեպ»:

Սիմոնսը ծնկի խաչաձև կապանի վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ կայացած հանդիպման ժամանակ (1:0): Նա փոխարինվել է 63-րդ րոպեին, ընդ որում՝ ֆուտբոլիստին խաղադաշտից դուրս են բերել պատգարակով:

Նշենք, որ 2025/26 մրցաշրջանում Սիմոնսը «Տոտենհեմի» և «Լայպցիգի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նիդերլանդների ազգային հավաքականի մարզաշապիկով տաղանդավոր կիսապաշտպանը հասցրել է մասնակցել 34 հանդիպման՝ ակտիվում գրանցելով 6 գոլ և 5 արդյունավետ փոխանցում:



Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներին


Աշխարհ


Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել է մայիսի 4-ին տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպական աշխատանքներին:

Արայիկ Հարությունյանը շրջել է գագաթնաժողովի անցկացման սրահներով, տեղում ծանոթացել իրականացված և ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են գագաթնաժողովին ընդառաջ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման և այլ ուղղություններով կատարված աշխատանքները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է գագաթնաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և տվել համապատասխան հանձնարարականներ աշխատանքների ամփոփման ուղղությամբ:



Երևանի փոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ Էլիբեկյանին


Մշակույթ


Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այցելել է Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին։

Նա շնորհավորել է անվանի նկարչին 85-ամյա հոբելյանի առթիվ՝ հղելով լավագույն բարեմաղթանքները։ Կարևորելով Ռոբերտ Էլիբեկյանի դերն ու արվեստի բնագավառում թողած նշանակալի ժառանգությունը՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանի պատվավոր քաղաքացիները մշտապես Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են։



Աշխատելու դեռ շատ տեղ կա, կարող էինք ավելին անել. Արտաշես Ներսիսյան


Տեսանյութեր


Ծանրամարտի կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ամփոփում է Եվրոպայի առաջնության արդյունքները։

Մանրամասները՝ տեսանյուըթում։



Աննա Հակոբյանը մտադիր է Դանիել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնել


Քաղաքականություն


«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ»-ի գործողությունների դեմ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու մտադրության մասին։ Նա նշել է, որ իր դեմ իրականացվում է թիրախավորված արշավ, որը խախտում է տարբեր օրենքներ և միջազգային կոնվենցիաներ, ներառյալ՝ մարդու իրավունքների և անձնական կյանքի անձեռնմխելիության հետ կապված դրույթները։

Աննա Հակոբյանը պնդում է, որ Իոաննիսյանի և նրա ներկայացրած կառույցի գործողությունները դուրս են իրավական վերահսկողության սահմաններից և վերածվել են իրավունքների կոպիտ խախտման։

Դանիել Իոաննիսյանը ավելի վաղ հայտարել էր, որ «Անկախ դիտորդը» դիմել է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 տարբեր դրվագներով, որոնք վերաբերում են նախընտրական փուլում «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանը։

Այս իրավական վեճը տեղի է ունենում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ ակտիվ քննարկվում է բարեգործական հիմնադրամների դերը քաղաքական գործընթացներում։



Ջեք Գրիլիշը հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնում


Սպորտ


«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեք Գրիլիշը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոնում», հերթական անգամ հայտնվել է սկանդալային միջադեպի կենտրոնում: Ըստ բրիտանական The Sun պարբերականի՝ ֆուտբոլիստը ընկերների հետ հանգստանալիս քնել է Մանչեսթերի բարերից մեկի տանիքին։

Ականատեսի խոսքով՝ ընկերները փորձել են արթնացնել նրան, իսկ նման վիճակի պատճառը, ենթադրաբար, եղել է ալկոհոլի չարաշահումը։ Աղբյուրի համաձայն՝ վիրահատությունից ապաքինվող Գրիլիշն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը և չի դիտարկվում որպես Անգլիայի ազգային հավաքականի թեկնածու՝ առաջիկա Աշխարհի առաջնության համար։

 

Ավելի վաղ՝ մարտին, ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում հրապարակումներ էր արել ապաքինման գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ «քրտնաջան աշխատում է՝ էլ ավելի ուժեղ վերադառնալու համար»։ Այն ժամանակ նա աստիճանաբար գիպսից անցնում էր պաշտպանիչ կոշիկի և ոտքի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար հատուկ սկուտեր էր օգտագործում։

Սակայն, չնայած վերականգնողական պրոցեսին, ավելի ուշ նրան կրկին նկատել են տարբեր միջոցառումների և խնջույքների ժամանակ։ Մասնավորապես, նա «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդի հետ մեկնել էր Հռոմ՝ նշելու վերջինիս կնոջ ծննդյան տարեդարձը։

Գրիլիշը վաղուց հայտնի է որպես խնջույքների և աղմկոտ հավաքույթների սիրահար. նախկինում ևս նա աչքի է ընկել թանկարժեք երեկույթների կազմակերպմամբ և խաղադաշտից դուրս իր ապրելակերպի պատճառով հաճախ դարձել տաբլոիդների գլխավոր հերոսը։



Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները

Աջափնյակ վարչական շրջանում, Միքայել Միրզոյանի անվան երաժշտական և թիվ 188 հանրակրթական դպրոցների հարակից տարածքում, ընթանում են նոր կենտրոնի՝ «Արև Արենա» բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները։

 

Բացառիկ այս կառույցի մասնակի վերանորոգման և տեխնիկական վերազինման արդյունքում ձևավորվում է նոր մշակութային հարթակ, որը նախատեսված է՝

 

* համերգային ծրագրերի,

* ամառային ճամբարների,

* ցուցահանդեսների,

* մշակութային-կրթական ժամանցի այլ ծրագրերի իրականացման համար։

Մեծամորի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինի


Բիզնես


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 23:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի բաժանորդների ջրամատակարարումը:



Փհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված զինվորների թանգարան


Քաղաքականություն


Հյուսիսային Կորեայում պաշտոնապես բացվել է հուշահամալիր-թանգարան՝ նվիրված այն զինվորներին, ովքեր զոհվել են Ռուսաստանի Կուրսկի մարզում ուկրաինական ուժերի դեմ մարտերում։ Արարողությունը տեղի է ունեցել Կուրսկի շրջանի «ազատագրման» գործողության մեկամյակի կապակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ 

Կիմ Չեն Ընը զոհված զինվորներին անվանել է «կորեական հերոսության խորհրդանիշ» և հայտարարել, որ Փհենյանը լիակատար աջակցություն է հայտնում Մոսկվային՝ ընդդեմ Արևմուտքի «ռազմական արկածախնդրության»։

Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստան էր գործուղել շուրջ 15,000 զինվորական, որոնցից մոտ 2,000-ը զոհվել են։ Արարողության ընթացքում հայտնի է դարձել նաև, որ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պատրաստվում են ստորագրել ռազմական համագործակցության նոր պլան՝ նախատեսված 2027-2031 թվականների համար՝ էլ ավելի ամրապնդելով երկկողմ ռազմավարական գործընկերությունը։