Երևանում սվտոբուսի վարորդի նկատմամբ բռնություն է գործադրվել. կա ձերբակալված


Ավտո


Երևանում բռնություն է գործադրվել ավտոբուսի վարորդի նկատմամբ:

ՆԳՆ ոստիկանությունից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ ՆԳՆ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են 55-ամյա տղամարդու։

Նա ներկայացվել է նախաքննական մարմին։



Երևանում սվտոբուսի վարորդի նկատմամբ բռնություն է գործադրվել. կա ձերբակալված


Ավտո


Երևանում բռնություն է գործադրվել ավտոբուսի վարորդի նկատմամբ:

ՆԳՆ ոստիկանությունից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ ՆԳՆ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են 55-ամյա տղամարդու։

Նա ներկայացվել է նախաքննական մարմին։



Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Հայաստան


Երևանր քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-22:00-ը, կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, հետևյալ երթուղիներով՝

հ.1 երթուղի  – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: 

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ:

հ. 2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի – Քըրքորյան (նախկին Լենինգրադյան) – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը՝ նույն ուղեգծով:



ԱՍՀ նախարարը և J-PAL-ի եվրոպական մասնաճյուղի տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր


Աշխարհ


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող Abdul Latif Jameel Poverty Action Lab (J-PAL) հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, այդ թվում՝ հետազոտությունների, կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթությունները՝ անդրադառնալով սոցիալական ծառայությունների թվայնացման, զբաղվածության ապահովման և աշխատանք փնտրող անձանց մասնագիտական հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարարը նշել է, որ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրող անձանց համար առաջիկայում նախատեսվում է թվային գրագիտության լայնածավալ ծրագիր իրականացնել, որը հնարավորություն կստեղծի նպաստել նրանց աշխատաշուկայում ինտեգրմանն ու մրցունակության բարձրացմանը։

Կիլիան Նոլանը ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով քաղաքականությունների մշակման և գնահատման գործընթացում փորձարարական մեթոդների կիրառման դերը․ այս համատեքստում ընդգծվել է նաև կարողությունների զարգացման և վերապատրաստման ծրագրերի իրականացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։



Վերականգնվել է Կրեմլի «Հին Պրիկազների» շենքի պատմական տեսքը


Աշխարհ


Մոսկվայի Կրեմլի տարածքում գտնվող «Հին Պրիկազների» (գերատեսչությունների) շենքը, որը կառուցվել է ցար Ֆյոդոր Իվանովիչի օրոք, գիտնականների աշխատանքի շնորհիվ այսօր կրկին «կենդանացել» է։ Հնագետները վերականգնել են շենքի արտաքին տեսքը՝ հիմնվելով Կրեմլի Մեծ պուրակում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված նյութական մնացորդների վրա։

Ինչպես նշել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի ներկայացուցիչ Մարինա Վդովիչենկոն, կառույցի պատմական պատկերը վերակազմվել է գտածոների՝ հիմքի կամարների և պատերի դեկորատիվ հատվածների բեկորների միջոցով։ Թեև ճշգրիտ վերականգնումը հնարավոր է միայն ստորին հատվածների համար, գտածոները վկայում են, որ 16-րդ դարի այս շինությունն աչքի է ընկել համարձակ ճարտարապետական լուծումներով։ Հետազոտողները պարզել են, որ այն կառուցվել է Վերածննդի ճարտարապետությանը բնորոշ մոտեցումներով՝ ունենալով կարգային (օրդերային) ձևավորմամբ ճակատամաս։ Մինչ օրս այդ դարաշրջանի նման շենքերը հայտնի էին միայն պայմանական պատկերներով, իսկ այժմ դրանք ստացել են նյութական հաստատում և հստակ տեղակայություն Կրեմլի արևելյան հատվածում։

Թեև ճշգրիտ վերականգնում հնարավոր է միայն շենքի ստորին հատվածների համար, գտածոները վկայում են, որ 16-րդ դարի այս կառույցը աչքի է ընկել համարձակ և արտահայտիչ ճարտարապետական լուծումներով։ Հետազոտողները պարզել են, որ շենքը կառուցված է եղել Վերածննդի ճարտարապետությանը բնորոշ մոտեցումներով՝ ունենալով նաև կարգային (որդերային) ձևավորում ունեցող ճակատամաս։ Մինչ այժմ այդ ժամանակաշրջանի նման շենքերը հայտնի էին միայն պայմանական պատկերներով, իսկ այժմ դրանք ստացել են հստակ նյութական հաստատում և կոնկրետ տեղակայություն Կրեմլի արևելյան հատվածում։




Հոբելյանական տարի. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրիի պատվավոր քաղաքացի գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյան


ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրիի պատվավոր քաղաքացի գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի համար այս տարին հոբելյանական է: Արվեստագետը կնշի ծննդյան ութսուն ամյակը: Ստեղծագործական հարուստ կենսագրություն ունեցող նկարչուհին Գյումրիի կոլորիտային կերպարներից  է։ Նրա ստեղծած հարյուրավոր կտավներն ու ռելիեֆային աշխատանքները նկարագրում են արհեստների քաղաքի 19-րդ դարի կենցաղն ու ավանդույթները:

Գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանի նախնիները Ղարսի նահանգից են։ Նրա ծնողները 1918 թվականին են գաղթել Ղարաքիլիսա  ու Ալեքսանդրապոլ: Մանկությունն անցկացրել են Ամերկոմի որբանոցներում։ Սուսաննա Մկրտչյանը հուզմունքով է հիշում իր ծնողներին․

«Ամեն ինչ մայրս գիտեր՝ և՛ տնարարություն, և՛ ձեռքի աշխատանք, և, լինելով արտիստիկ մարդ, շատ սիրում էր պոեզիա, կարդում էր մեզ համար Թումանյան, սկզբից մինչև վերջ գիտեր, որովհետև Թումանյանը շատ առիթներ էր ունեցել մանկատուն գնալու,մայրս շատ լավ հիշում էր Թումանյանին»  

Նկարչուհին հիշում է, որ գրեթե ամեն երեկո իրենց տանը Լենինական գաղթած հայրենակիցները ազգային երգեր էին երգում: Հենց այդ միջավայրում է մեծացել ապագա արվեստագետը։ Եվ այդ ամենն այսօր էլ նկատելի է նրա ստեղծած կտավներում:

«Սենյակում հավաքվում էին բոլոր ղարսեցիները: Մեր թաղը ղարսեցիների թաղ էր ,ասում էին ղարսեցիների ծվարը: Հավաքվում էին բոլոր ղարսեցիները և սկսվում էր մեր ժամանակակից հասկացողությամբ գրական –երաժշտական երեկոները: Հայրս ուներ տետր, որի մեջ ձեռագիր գրված էին բոլոր ասքերը, Լեյլի– Մեժլում, Սիամանթո–Խաչեզարե: Եվ մեկը կարդում էր, որովհետև էն ժամանակ բոլոր տարիքով մարդիկ չէ որ կարդում էին, մեկը կարդում էր, մնացածները էտ պարտիաները երգում էին: Մայրս էլ էր երգում,փոքրիկ ձայն ուներ,բայց շատ սիրուն ձայն ուներ և էդ մթնոլորտի մեջ մենք ձևավորվում էինք՝ որպես մարդ, որպես անհատ»:

Ընտանիքում յոթ երեխա է մեծացել:Դժվար տարիներ են եղել, հայրն աշխատել է, իսկ մայրը զբաղվել տան կենցաղով ու երեխաների դաստիարակությամբ:10-12 տարեկանում Սուսաննա Մկրտչյանը ընդունվել է Լենինականի նկարչական դպրոց:

«Մենք երեխաներով,առանց կոշիկի, բոբիկ, դե ամառը բոլորս բոբիկ էինք, եկանք նկարչական դպրոցը գտանք , Շանթ Սարգսյանն էր տնօրենը։ Ասեցի ,որ ես ուզում եմ նկարչական դպրոց գամ: Ասեց՝ բա քո ծնողները, ասի՝ դե պապաս շատ է աշխատում, մամաս էլ զբաղված է, մենք էկել ենք: Ասեց՝ էսինչ տեղեկանքները, թղթերը ․․․ գնացինք բերեցինք, ու էդպես ես ընդունվեցի նկարչական դպրոց և բախտ ունեցա ուսանելու մեր հանճարեղ նկարիչներից Հակոբ Անանիկյանի և Սերգեյ Միրզոյանի մոտ»:

Յուրօրինակ ստեղծագործական ոճ ունի Սուսաննա Մկրտչյանը: 1988 թվականի երկրաշարժից հետո, երբ ավերված քաղաքում կտավ ու ներկ գտնել հնարավոր չէր, արվեստագետը որոշում է գեղանկարներ ստեղծել  թղթից:

«Դա գալիս է մանկությունից, ես մանկության ժամանակ շատ սիրում էի թղթերով աշխատել և սիրում էի սոսինձ անել և դա ինձ օգնեց: Էտ թղթերը կպցնում էի իրար, շերտ էի ստանում ու դրա վրա նկարում էի: Հետո ես նկատեցի, որ թղթերը կպցնում եմ ռելիեֆ է ստացվում, ձևեր: Կամաց-կամաց դա ես զարգացրեցի ու դարձավ , արդեն 20-25 տարի է ես էս տեխնիկան օգտագործում եմ, և այդպես սկսվեց իմ թղթի մակուլատուրա օգտագործելը։  Մի խոսքով դարձավ դա իմ անձնական տեխնիկան, հեղինակային իրավունք ունեմ դրա համար»։

Իր ռելիեֆային կտավներում գեղանկարչուհին պատկերում է Ալեքպոլի բնակիչներին, նրանց ընտանիքներն ու կենցաղը:Մանրամասն վերարտադրում է մարդկանց հագուկապը, զարդերն ու քաղաքի կոլորիտը: Նրա ստեղծագործություններից շատերը ցուցադրվում են Գյումրիի՝ իր իսկ հիմնած Գեղագիտական կենտրոնի ճեմասրահներում:

«Ամբողջ կյանքում այս կենտրոնը դարձել է իմ տունը: Որ ասեմ՝ երկրորդ տունը, ինչ որ տեղ նաև առաջին տունը, որովհետև ամբողջ օրը, առավոտից մինչև երեկո ես այստեղ եմ և բոլոր հոգսերը կենտրոնի շարում եմ իմ կրծքին, բոլոր հոգսերը աշխատում եմ ինքս հոգալ: Մեր աշխատանքը խենթերի աշխատանք է, որովհետև առանձնապես չենք վարձատրվում և երբեմն չենք էլ գնահատվում, բայց այն հանգամանքը, որ դու սերունդ ես կրթում, կրթում ես ոչ միայն խոսքով, կրթում ես քո գործով, քո վարքագծով»:

Գյումրիի պատվավոր քաղաքացի  է Սուսաննա Մկրտչյանը: Նրա կերպարը մշտապես առանձնանում է ազգային ու ժամանակակից նորաձևության համադրումներով:

«Գյումրին քաղաք է,որին չսիրել հնարավոր չէ, բայց որին, երբ սիրեցիր, նրանից պոկվել հնարավոր չէ: Հազարավոր առիթներ են եղել գնալու: Ես, եթե գնում եմ արտասահման, եթե մի շաբաթ եմ մնում,անընդհատ երեխայի նման օրերը հաշվում եմ, թե քանի օր պիտի քնենք-զարթնենք, որ հասնեմ տուն: Ինձ համար Գյումրին անփոխարինելի մի վայր ասեմ՝ չէ, վայրը քիչ է ինձ համար: Դա ինձ համար եկեղեցու նման մի բան է,որտեղ միայն պիտի խոնարհվենք, միայն պիտի աղոթենք»։

Այս տարի ութսուն տարեկան կդառնա Սուսաննա Մկրտչյանը: Ասում է՝ կյանքի մայրամուտին կցանկանար մեծ արվեստանոց ունենալ ու իր ստեղծագործական ժառանգության՝ հարյուրավոր կտավների հետ նվիրեր սիրելի քաղաքին:

armradio



Հօգուտ պետության՝ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվեն «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ, շուրջ 13 միլիոն դրամ և շուրջ 5 հազար եվրո․ դատախազություն


Հայաստան


Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի.

  • «Արենի ՀԷԿ» ՓԲ ընկերության (զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ) 39.341 հատ բաժնետոմս,
  • Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 760.274 ԱՄՆ դոլար ավանդի գումար,
  • 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը 760.274 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
  • Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա ավանդից ստացված տոկոսներից՝ 103.833 ԱՄՆ դոլար,
  • 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա գումարից՝ 103.833 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
  • Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 9.774.746 դրամը,
  • 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 9.774.746 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
  • Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 425.803 դրամը,
  • 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա գումարից՝ 425.803 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
  • Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 4.853 եվրոն,
  • 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 4.853 եվրոյի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
  • 2.643.357 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2010-2021 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Այսպիսով, դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի.

  • էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության (համաձայն գործում առկա նյութերի՝ ընկերության ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 686.000.000 դրամ) 39.341 հատ բաժնետոմս,
  • Ընդհանուր՝ 864.107 ԱՄՆ դոլար ավանդ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
  • Ընդհանուր՝ 10.200.549 դրամ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
  • 4.853 եվրո և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
  • 2.643.357 դրամ:



Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա


Հայաստան


Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 23-ի ցերեկը, 24-27-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան`3-6 մ/վ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ին՝ 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ 20-24 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 22-ի և 25-ի ցերեկը, 23-24-ի և 26-27-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 23-24-ին, 26-27-ին կեսօրից, 25-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19 մ/վ արագությամբ։



Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային


Մշակույթ


Ապրիլի 22-ին 10 հազար տպաքանակով, շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային, հայտնում է «Հայփոստ» ընկերությունը։

800 ՀՀ դրամական արժեք և գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է դրվագ «Բարև, ես եմ» հայկական գեղարվեստական ​​ֆիլմից (ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան), որը նկարահանվել է 1965 թվականին. Գեղաթերթիկի վրա ներկայացված է «Հայկական ֆիլմեր» գրառումը՝ հայերեն, անգլերեն լեզուներով։



Քննարկվել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր


Քաղաքականություն


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դելֆիում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: