Քննարկվել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր


Քաղաքականություն


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դելֆիում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:



Միասին կարող ենք պաշտպանել Երկիր մոլորակը


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել
Աստանայում անցկացվող ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում:

«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, ինչպես նաև Ղազախստանի կառավարությանը և ժողովրդին՝ ավանդական ջերմ հյուրընկալության և այս կարևոր միջոցառման գերազանց կազմակերպման համար։

Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի ջանքերը՝ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս կլիմայի փոփոխության և բնապահպանական դեգրադացիայի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը խթանելու ուղղությամբ։ Այս համաժողովը կարևոր դեր է կատարում որպես երկխոսության հարթակ՝ համախմբելով կառավարություններին, գիտական համայնքին և քաղաքացիական հասարակությանը՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և հողերի դեգրադացիայի մարտահրավերներին դիմակայելու համար։

Լինելով դեպի ծով ելք չունեցող, զարգացող և լեռնային երկիր՝ Հայաստանը արդեն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքներին, այն դեպքում, երբ համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումներին մեր ներդրումը կազմում է ընդամենը մոտ 0.02%։ Վերջին տասնամյակների ընթացքում երկրում միջին ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան 1 աստիճան Ցելսիուսով և կանխատեսվում է, որ մինչև դարի կեսը կշարունակի աճել։ Կլիմայի փոփոխությունը հանգեցրել է առավել ծայրահեղ եղանակային երևույթների, ինչպիսիք են ջրհեղեղներն ու ջերմային ալիքները, որոնք առաջացնում են զգալի տնտեսական կորուստներ և սպառնում կենսապահովմանը։

Տեղումների նվազումը և սառցադաշտերի նահանջը նպաստում են ջրային ռեսուրսների սակավությանը։ Քաղցրահամ ջրի հասանելիությունը գնալով ավելի մեծ ճնշման տակ է հայտնվում, հատկապես գյուղական համայնքներում։ Ջրի սակավությունը սպառնում է խոցելի լեռնային էկոհամակարգերին, ազդում գյուղատնտեսության վրա և ընդհանուր առմամբ՝ մեր բնակչության բարեկեցության վրա:

Այս համատեքստում մենք ողջունում ենք Ղազախստանի նախաձեռնությունը՝ միջազգային գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնելու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով համագործակցությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Հայաստանը ակտիվորեն կմասնակցի այդ խորհրդակցություններին։

Հայաստանը ցուցաբերում է պատասխանատվության բարձր զգացում և հանձնառություն՝ նպաստելու գլոբալ կլիմայական գործողություններին։ Մենք սահմանել ենք հավակնոտ նպատակներ՝ մինչև 2035 թվականը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու 44%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ՝ ներքին ջանքերի շնորհիվ, և մինչև 52%-ով՝ միջազգային աջակցության դեպքում։

Հայաստանը ստանձնում է այս պարտավորությունները՝ լիովին գիտակցելով իր ազգային հնարավորությունները և միջազգային համագործակցության կարևորությունը կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության առաջխաղացման գործում՝ առաջնորդվելով հավասարության և ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունների սկզբունքով։

Ջերմաստիճանի բարձրացումը կենսաբազմազանության կորստի հիմնական գործոններից է՝ ազդելով աշխարհի եզակի էկոհամակարգերի և էնդեմիկ տեսակների վրա՝ ունենալով խոր ազդեցություն մարդու առողջության, պարենային անվտանգության և տնտեսության վրա։ Հետևաբար չափազանց կարևոր է ընդլայնել գլոբալ ջանքերը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ուղղությամբ։ Այս տարի Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստը։

Սա արտացոլում է մեր փոքր երկրի ուժեղ հանձնառությունը՝ նպաստելու բնության պահպանության գլոբալ ջանքերին։ Հայաստանը անհամբերությամբ սպասում է այս տարվա հոկտեմբերին Երևանում ձեզ բոլորիդ ընդունելուն Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում՝ գնահատելու մեր առաջընթացը և բացահայտելու ուղիներ՝ արագացնելու շրջակա միջավայրի վերականգնման և պաշտպանության ջանքերը ներկա և ապագա սերունդների համար։

Միջազգային համագործակցությունը, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումը, փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը շարունակում են մնալ առանցքային՝ փոխկապակցված էկոլոգիական խնդիրներին դիմակայելու, կլիմայական կայունությունն ուժեղացնելու, կայուն գյուղատնտեսությանը և պարենային անվտանգությանը աջակցելու, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը խթանելու համար։

Հայաստանը պատրաստ է համագործակցել իր տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ, կիսվել մեր փորձով և սովորել մյուսներից։ Միասին մենք կարող ենք պաշտպանել մեր Երկիր մոլորակը և ապահովել մեր հասարակությունների երկարաժամկետ կայունությունն ու բարեկեցությունը»:


Ծանր դեպքեր չկան, հոսպիտալացվել է 5 քաղաքացի


Մամուլ


Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապօգնության ծառայություն՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում գանգատներով: Մի քանի ժամում նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի: Համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով կա՛մ չօգտվել ջրից, կա՛մ օգտագործել եռացրած ջուր:

Բյուրեղավանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 1lurer.am-ը մեկնաբանություն խնդրեց առողջապահության նախարարությունից: Գերատեսչությունից հայտնեցին, որ հոսպիտալացված քաղաքացիների թիվն այս պահին 5-ն է:

«Ունեցել ենք շտապօգնության կանչեր՝ ընդհանուր թուլություն, փսխում, ջերմություն գանգատներով: Անհապաղ ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում:

Գործընթացը ընթացքի մեջ է, արդյունքների մասին կհայտնենք:

Ծանր դեպքեր չունենք: Հոսպիտալացվել է 5 քաղաքացի բավարար և միջին առողջական վիճակով»,- հայտնում են առողջապահության նախարարությունից:

Հեշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 19:00-20:00-ից սկսած, Բնյուրեղավանում եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Երեկոյան՝ ժամը 22:00-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, ուստի պատասխանատուներն իրավիճակի մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է: 

Տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել: Նախքան նմուշառումների պատասխանը ստանալը Բյուրեղավանի համայնքապետարանը և պոլիկնինիկայի տնօրենը հորդորում են չօգտագործել ջուր կամ այն օգտագործել եռացնելուց հետո:



Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երեք վարչական շրջաններում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 14-20-ն ընկած  ժամանակահտվածում:

 

Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
  • Նոր Նորքում՝ ապրիլի 15-ին,
  • Արաբկիրում` ապրիլի 18-ին,
  • Շենգավիթում՝ չի գերազանցել։

Եվրամիությունն այս պահին ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով


Աշխարհ


Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրամիությունն այս պահին ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով։ Ազգային ժողովում այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Հայաստանը միակ պետությունն է, որի հետ Եվրամիությունն այս պահին ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով։ Եվ Հայաստանը միակ պետությունն է, որը ռեկորդային ժամանակահատվածում երկխոսությունից հետո ստացել է գործողությունների ծրագիրը։ Պետք է փաստեմ այն, որ այս ծրագիրը նաև վերաբերում է այն ոլորտներին, որոնք հենց Կառավարության բարեփոխումների օրակարգում են։ Խոսքը միգրացիոն, ապաստանի հարցերի, հանրային անվտանգության, մարդու իրավունքների, սահմանների համալիր կառավարման ոլորտների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին է և այսպես շարունակ։ Ներքին գործերի նախարարությունն ունի համակարգողի դեր. գնահատման առաջին զեկույցը կունենանք մայիսին, և վստահ եմ, որ երկկողմ դրական  արդյունքներ ենք արձանագրելու»,- նշել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ այս համատեքստում անընդհատ հարց է հնչում, թե չկա՞ արդյոք մտավախություն, որ վիզաների ազատականացման շրջանակներում  կլինի արտագաղթի ռիսկ դեպի Եվրոպական միության երկրներ։ «Ես ուզում եմ վստահությամբ նշել, որ նմանատիպ մտավախություն Հայաստանը չունի, որովհետև Հայաստանում հաստատված խաղաղության, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների արդյունքում է, որ արտագաղթը վերածվել է ներգաղթի, և այս պայմանների խնամքով պահպանման պայմաններում ներգաղթի միտումները, վստահաբար, գնալով ավելի կշատանան»,- ասել է Արփինե Սարգսյանը։



Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար


Սպորտ


Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը հաջողությամբ հաղթահարել է սփոփիչ փուլի արգելքը՝ հնարավորություն ստանալով կանգնել պատվո հարթակին:

Հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտում ուժերը չափել է Ֆրանսիայի ներկայացուցչի հետ և 5:2 հաշվով վստահ առավելության հասել մրցակցի նկատմամբ։ Այս հաղթանակի շնորհիվ Գալստյանն այսօր երեկոյան կգոտեմարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար։

 

Միևնույն ժամանակ, մեր մյուս մասնակցի՝ 97 կգ քաշային Հայկ Խլոյանի համար մրցաշարն ավարտվել է: Հայ մարզիկն իր սփոփիչ գոտեմարտում լարված պայքարում 1:1 հաշվով պարտություն է կրել և դուրս մնացել ԵԱ-ի մեդալային պայքարից:



Լա լիգա. Ռեալը տանը հաղթեց Ալավեսին և շարունակում է հետապնդել առաջատարին


Սպորտ


Իսպանիայի Լա Լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Ալավեսի» նկատմամբ։

«Արքայական» ակումբի կազմում հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Կիլիան Մբապեն։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 50-րդ րոպեին, Վինիսիուս Ժունիորը հեռահար հարվածով կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Հանդիպման վերջնամասում՝ 90+3-րդ րոպեին, Տոնի Մարտինեսը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

 

Այս հաղթանակից հետո Ալվարո Արբելոայի գլխավորած թիմը 32 խաղից հետո վաստակած միավորների քանակը հասցրեց 73-ի և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Մադրիդցիները 6 միավորով հետ են մնում առաջատար «Բարսելոնայից», որն իր ակտիվում ունի 79 միավոր (մեկ խաղ պակաս անցկացրած)։




Հայ բռնցքամարտիկների հաղթարշավը Բրազիլիայում | Top-News.am


Սպորտ


Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի aշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են վստահ ելույթները: Մրցաշարի երկրորդ օրը հայկական պատվիրակությանը բերեց երեք կարևոր հաղթանակ։

Օրվա ամենատպավորիչ մենամարտը գրանցվեց կանանց 51 կգ քաշային կարգում։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանը ռինգ էր դուրս եկել Թունիսը ներկայացնող Նոուրել Չամրուխիի դեմ։ Հայ մարզուհին մենամարտի ելքը վճռեց հենց առաջին ռաունդում՝ ցուցադրելով բացահայտ առավելություն։ Գրիգորյանի դիպուկ հարվածներից հետո մրցակիցը երեք անգամ հայտնվեց նոկդաունում, ինչը ստիպեց ռինգի մրցավարին անմիջապես դադարեցնել գոտեմարտը և գրանցել տեխնիկական նոկաուտ։

 

Գերծանր քաշային կարգում (+90 կգ) իր առաջին քայլն արեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Չալոյանը։ Նրա մրցակիցը տանտերերի ներկայացուցիչ՝ բրազիլացի Ջոել Ռամոսն էր։ Չնայած մրցակցի հայրենի պատերին՝ Չալոյանը վարեց գրագետ մենամարտ և մրցավարների որոշմամբ առավելության հասավ 4-1 հաշվով։

Հաջողությամբ պսակվեց նաև 55 կգ քաշային Ժիրայր Սարգսյանի ելույթը։ Նա բավականին ծանր ու դիտարժան դիմակայությունում կարողացավ կոտրել ղազախ Բագլաման Կենժիբեկի դիմադրությունը՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։

Ցավոք, հայկական թիմն առանց կորուստների չանցավ այս փուլը։ 65 կգ քաշային կարգում հանդես եկող Էլիդա Քոչարյանն ու Արթուր Սահակյանը զիջեցին իրենց մրցակիցներին և ավարտեցին պայքարը մրցաշարում։

 

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի այս խաղարկությունում սրանք Հայաստանի հավաքականի միակ հաջողությունները չեն։ Ավելի վաղ մրցաշարը հաղթանակով էին սկսել նաև Արթուր Բազեյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)՝ ապացուցելով հայկական թիմի բարձր պատրաստվածությունը:

armspoert.am



Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»


Մշակույթ


Ապրիլի 21-ը ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) ծննդյան օրն է այդ առիթով «Վալմար» արվեստի սրահում բացվել է անվանի նկարչի «Աշնանային բնապատկերների շարք» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանը ջերմորեն շնորհավորել է Վալմարին ծննդյան օրվա կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական բեղուն գործունեություն:

«Արդեն ավանդույթ է ձևավորվում ամեն տարի ապրիլի 21-ին ներկա լինել Ձեր նոր ցուցադրության բացմանը․ Ձեր ծննդյան օրը մեզ նվեր եք մատուցում՝ նոր ցուցադրությամբ ներկայացնելով նախորդ տարվա աշխատանքը: Ուզում եմ սիրով շնորհավորել նաև ցուցադրության առիթով և մաղթել, որպեսզի Ձեր էներգիան և նոր գործեր ստեղծելու եռանդն անսպառ լինեն։ Շնորհավորում եմ նաև բոլորիս, որ ամեն տարի առիթ ունենք վայելելու Ձեր ստեղծագործությունները»,- նշել է նախարարը և շնորհակալություն հայտնել անվանի նկարչին ցուցահանդեսի համար:

ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և գնահատանքի համար՝ նշելով. «Այսօր ներկայացնում եմ անցյալ մեկ տարվա աշնանային թեմայով ստեղծագործություններս: Ինքս եմ պահանջում իմ ներքնաշխարհից՝ ներկայացնել, թե ինչ եմ արել մեկ տարվա ընթացքում: Ստեղծագործելիս միշտ լսում եմ ներքին ձայնս և փորձում ապրած զգացողություններս հաղորդել ստեղծագործություններիս»:

Ժաննա Անդրեասյանը Վալմարի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել նկարչի ստեղծագործություններին՝ աշնանային նկարաշարին, զրուցել արվեստագետի առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին: Ցուցադրությանը ներկայացված է Վալմարի 2024-2025 թվականներին ստեղծված Հայաստանի աշնանային բնապատկերների նկարաշարը: Վարպետը պատկերել է հայաստանյան բնապատկերները՝ վաղ աշնանից մինչ ուշ աշուն, և նկարաշարն ամփոփել այս տարվա հունվարին ստեղծած Ծաղկաձորի ձմեռային պատկերով:

Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է ավելի քան 58 անհատական ցուցահանդեսներով Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում, Մերձավոր և Հեռավոր Արևելքում։ Նկարիչը նաև 140 խմբային ցուցահանդեսի է մասնակցել աշխարհի տարբեր երկրներում:




Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»


Մշակույթ


Ապրիլի 21-ը ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) ծննդյան օրն է այդ առիթով «Վալմար» արվեստի սրահում բացվել է անվանի նկարչի «Աշնանային բնապատկերների շարք» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանը ջերմորեն շնորհավորել է Վալմարին ծննդյան օրվա կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական բեղուն գործունեություն:

«Արդեն ավանդույթ է ձևավորվում ամեն տարի ապրիլի 21-ին ներկա լինել Ձեր նոր ցուցադրության բացմանը․ Ձեր ծննդյան օրը մեզ նվեր եք մատուցում՝ նոր ցուցադրությամբ ներկայացնելով նախորդ տարվա աշխատանքը: Ուզում եմ սիրով շնորհավորել նաև ցուցադրության առիթով և մաղթել, որպեսզի Ձեր էներգիան և նոր գործեր ստեղծելու եռանդն անսպառ լինեն։ Շնորհավորում եմ նաև բոլորիս, որ ամեն տարի առիթ ունենք վայելելու Ձեր ստեղծագործությունները»,- նշել է նախարարը և շնորհակալություն հայտնել անվանի նկարչին ցուցահանդեսի համար:

ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և գնահատանքի համար՝ նշելով. «Այսօր ներկայացնում եմ անցյալ մեկ տարվա աշնանային թեմայով ստեղծագործություններս: Ինքս եմ պահանջում իմ ներքնաշխարհից՝ ներկայացնել, թե ինչ եմ արել մեկ տարվա ընթացքում: Ստեղծագործելիս միշտ լսում եմ ներքին ձայնս և փորձում ապրած զգացողություններս հաղորդել ստեղծագործություններիս»:

Ժաննա Անդրեասյանը Վալմարի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել նկարչի ստեղծագործություններին՝ աշնանային նկարաշարին, զրուցել արվեստագետի առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին: Ցուցադրությանը ներկայացված է Վալմարի 2024-2025 թվականներին ստեղծված Հայաստանի աշնանային բնապատկերների նկարաշարը: Վարպետը պատկերել է հայաստանյան բնապատկերները՝ վաղ աշնանից մինչ ուշ աշուն, և նկարաշարն ամփոփել այս տարվա հունվարին ստեղծած Ծաղկաձորի ձմեռային պատկերով:

Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է ավելի քան 58 անհատական ցուցահանդեսներով Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում, Մերձավոր և Հեռավոր Արևելքում։ Նկարիչը նաև 140 խմբային ցուցահանդեսի է մասնակցել աշխարհի տարբեր երկրներում: