Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք


Տեսանյութեր


Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արարատյան փողոցի 36-ամյա բնակիչը ապօրինի թմրանյութ է ձեռք բերում, պահում և իրացնում։ Տեղեկությունն իրացնելիս ապրիլի 9-ին՝ ժամը 11:30-ին, մայրաքաղաքի Շիրակի փողոցում իրավապահները կանգնեցրել են նրա վարած մեքենան, ձերբակալել նրան ու ուղևորին և տեղափոխել Շենգավիթի բաժին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով երկու փաթեթ ու ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ՝ ծալովի դանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 36-ամյա տղամարդու բնակության վայրը։ Մարիխուանայից, կանեփի սերմերից և թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներից բացի հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, ատրճանակ ու ծալովի դանակ։

36-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։



Ամենաարագը կլինի երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին


Բիզնես


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում անդրադարձ կա «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ներդրումային նախագծի աշխատանքների մեկնարկին, ըստ այդմ՝ առնվազն նախատեսվում է երկաթուղային էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում: Այդ մասին կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2026 թվականին արդեն համոզված եմ՝ գետնի վրա կսկսենք աշխատանքները, և իմ հաշվարկով ամենաարագը կլինի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը, և, իմիջիայլոց, այս նախագիծն էլ բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծելու: Ես հույս ունեմ, որ մենք կապահովենք աշխատատեղերը ՀՀ քաղաքացիների միջոցով, և ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել»,- ասաց նա:

Նախընտրական ծրագրում անդրադարձ կա նաև Գյումրի-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևանի սահման երկաթգծի հատվածների վերակառուցմանը: Ըստ Փաշինյանի՝ սա շատ արագ, այն է՝ 1-1,5 տարվա ընթացքում կյանքի կկոչվի:



Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Ներքին Չարբախ-Դարակերտ-Դաշտավան ավտոճանապարհի մի հատվածը


Ավտո


ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Տ-2-3, Ներքին Չարբախ-Դարակերտ-Հ-13 (Դաշտավան) տեղական նշանակության ավտոճանապարհի 2.2կմ հատվածը։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

 

Ճանապարհին այս պահին կատարվում են ջրահեռացման վաքերի տեղադրման, ջրթող կամրջակի նորոգման աշխատանքներ։ Կհիմնանորոգվի 7-7.5մ լայնություն ունեցող երթևեկելի մասը։ Ըստ նախագծի՝ կկառուցվեն մայթեր, կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները։ Կկատարվեն նաև այլ աշխատանքներ։





CENTCOM-ը հայտնել է շրջափակման սկզբից ի վեր Իրանի հետ կապված 28 նավ կալանելու մասին


Շրջափակման սկզբից ի վեր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերն արդեն կալանել են իրանական նավահանգիստներից դուրս եկող և այնտեղ ուղևորվող 28 առևտրային նավ։ Այս մասին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Իրանական նավահանգիստներ մտնող կամ դրանցից դուրս եկող նավերի նկատմամբ ԱՄՆ-ի շրջափակման սկզբից ի վեր ամերիկյան ուժերը 28 նավի հրահանգել են շրջվել և վերադառնալ նավահանգիստ», – ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ CENTCOM-ը հայտնել էր, որ ապրիլի 19-ին ամերիկյան շրջափակումը ճեղքելու փորձի ժամանակ ԱՄՆ ռազմածովային ուժերը Օմանի ծոցում գրոհել և զավթել են իրանական Touska բեռնատար նավն այն բանից հետո, երբ նավի անձնակազմը չի ենթարկվել ամերիկյան ուժերի հրահանգներին։



Կառավարությունն առաջիկայում կենսաչափական նոր անձնագրերի մասին տեղեկատվություն կներկայացնի

Հայաստանի կառավարությունն արդեն ավարտում է կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նախապատրաստությունը։  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Առաջիկա օրերին մենք ձեզ կներկայացնենք մեր նոր կենսաչափական անձնագրերի մասին տեղեկատվություն՝ ներառյալ, թե ինչ դիզայն ու ձևավորում ենք պատկերացնում, և սա շատ կարևոր նորություն է։ Հաջորդ կարևոր նորությունն այն է, որ կենսաչափական անձնագրերի ներդրման պահից կամ դրանից 1-3 ամիս անց կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում կամ մեր սահմանային անցակետերն անցնելիս՝ որևէ կոնտակտ չեն ունենա սահմանապահ ծառայության հետ։

Նրանք իրենց անձնագրերը կսկանավորեն սարքերի վրա, կանաչ լույսը կվառվի, և  նրանք կանցնեն։ Սա տեխնոլոգիա է, որն արդեն կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում, և ամենաուշը 2027 թվականի առաջին կեսում մենք այդ համակարգերը կունենանք մեր սահմանային անցման կետերում և «Զվարթնոց» օդանավակայանում»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը։

Կառավարությունն առաջիկայում կենսաչափական նոր անձնագրերի մասին տեղեկատվություն կներկայացնի

Հայաստանի կառավարությունն արդեն ավարտում է կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նախապատրաստությունը։  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Առաջիկա օրերին մենք ձեզ կներկայացնենք մեր նոր կենսաչափական անձնագրերի մասին տեղեկատվություն՝ ներառյալ, թե ինչ դիզայն ու ձևավորում ենք պատկերացնում, և սա շատ կարևոր նորություն է։ Հաջորդ կարևոր նորությունն այն է, որ կենսաչափական անձնագրերի ներդրման պահից կամ դրանից 1-3 ամիս անց կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում կամ մեր սահմանային անցակետերն անցնելիս՝ որևէ կոնտակտ չեն ունենա սահմանապահ ծառայության հետ։

Նրանք իրենց անձնագրերը կսկանավորեն սարքերի վրա, կանաչ լույսը կվառվի, և  նրանք կանցնեն։ Սա տեխնոլոգիա է, որն արդեն կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում, և ամենաուշը 2027 թվականի առաջին կեսում մենք այդ համակարգերը կունենանք մեր սահմանային անցման կետերում և «Զվարթնոց» օդանավակայանում»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը։

Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Վաշինգտոնը վերացնի շրջափակումը


Քաղաքականություն


ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանին, սակայն հստակ նախապայմանով՝ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի տնտեսական ու քաղաքական շրջափակումը։ 

Իրանական «Shargh» լրատվամիջոցին տված հարցազրույցում դեսպանն ընդգծել է, որ մինչև նոր քննարկումներ սկսելը Վաշինգտոնը պարտավոր է վերջ տալ «հրադադարի խախտմանը», ինչը ենթադրում է Իրանի նկատմամբ կիրառվող ճնշումների վերացում։

Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ հենց որ շրջափակումը հանվի, բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Իսլամաբադում։ Իրավանին շեշտել է, որ Իրանը չի հանդիսանում ռազմական ագրեսիայի նախաձեռնող, սակայն երկիրը լիովին պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։

Դեսպանի խոսքով՝ Թեհրանի դիրքորոշումը հստակ է. եթե Արևմուտքը փնտրում է քաղաքական լուծում, ապա իրենք բաց են երկխոսության համար, սակայն եթե ընտրվի պատերազմի ճանապարհը, Իրանը պատրաստ է նաև այդ մարտահրավերին։ 



Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Թումանյան 23/1 հասցեում գործող «Արմատ գաստրո գրուպ» ՍՊԸ-ում («Քամանչա» ռեստորան)։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Ըստ «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանը 52-րդն է


Բիզնես


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանը աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է՝ առաջ անցնելով ԵՄ անդամներ Իսպանիայից (53-րդ), Ռումինիայից (58-րդ), Ֆրանսիայից (65-րդ), Իտալիայից (73-րդ), Հունաստանից (75-րդ) և Հունգարիայից (79-րդ)։

2025թ. տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65,4 միավորով (5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք)»։




ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ


Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Ուղերձի շրջանակներում ներկայացված են մի շարք դիտարկումներ ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև։ 

Նախ, կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից հավատարմագրված է կառույցի անկախությունը հաստատող A կարգավիճակով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշված կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանարապետության օրենսդրությամբ և միջազգային չափանիշներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին  վերապահված մանդատի շրջանակներում։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։ 

Ավելին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն և այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանարապետությունում։

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ խաղաղության գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները կարող են ունենալ առանցքային դերակատարություն՝ խստորեն պահպանելով նշված մարմինների գործունեության համար ամրագրված միջազգային չափանիշները, էթիկական սկզբունքները և այդ դերակատարությունն իրականացնելով անկախության, անկողմնակալության, չեզոքության, բազմակողմանիության և համագործակցության սկզբունքների հիման վրա։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, լինելով Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես անկախ մարմին հավատարմագրված հաստատություն, ոչ թե ստեղծված իրավիճակում է չափազանց կարևոր համարում մարդասիրական և իրավական բոլոր մեխանիզմների անհապաղ գործարկումը, այլ մշտապես է գործադրել հետկոնֆլիկտային և խաղաղության գործընթացներում ունեցած իր գործիքակազմերը, այդ թվում՝ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների ապահովման տեսանկյունից։ Այս առնչությամբ հրապարակման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում։

Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը կառուցված է նաև խորհրդապահության և «մի’ վնասիր» սկզբունքների վրա, ինչը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պահպանվում է այժմ և պահպանվելու է ապագայում՝ բոլոր գործընթացների շրջանակներում։

Տարակուսած ենք ուղերձի տեքստում ներկայացված հետևյալ մտքից. «Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը»։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։

Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մշտապես բաց է եղել և բաց է գործընկեր ՄԻՊ հաստատությունների հետ ցանկացած համագործակցության և հաղորդակցության համար, եթե դա իրականացվում է վերը նշված չափանիշներին խստորեն հետևելով՝ անկախություն, անկողմնակալություն, չեզոքություն, էթիկական սկզբունքների պահպանում։

Հավելենք նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգերը պահանջում են, որպեսզի ազատազրկման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով առկա լինի միջազգայնորեն ճանաչված՝ անկախության սկզբունքի հիման վրա գործող անկախ մոնիթորինգային մեխանիզմ, ինչը սկզբունքային առաջնահերթություն է նաև այս համատեքստում։ 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատում է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իր այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Սա առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից։