Գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը մեղադրվում է խարդախության եղանակով շուրջ 190 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ


Հայաստան


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեիպաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն: 

Մասնավորապես՝ պարզվել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր հաշվապահը, տարեկան ֆինանսավորումների արդյունքում չօգտագործված միջոցներից Կոմիտեի գանձապետական հաշիվներին 2019 թվականից մինչև 2024 թվականը վերադարձված 210.946.800 ՀՀ դրամը չի փոխանցել ՀՀ պետական բյուջե: Փոխարենը՝ կազմել է կեղծ հանձնարարագրեր և ներկայացրել գլխավոր քարտուղարների հաստատմանը: Վերջիններս իրենց հերթին, գործելով անզգուշությամբ և տեղյակ չլինելով պաշտոնյայի հանցավոր մտադրությունների մասին,  հաստատել են ներկայացված վճարման հանձնարարականները, որի արդյունքում  վերը նշված գումարը փոխանցվել է գլխավոր հաշվապահի անվամբ գրանցված հաշիվներին:

Արդյունքում՝ «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեիպաշտոնատար անձը պետական բյուջե վերադարձման ենթակա 210.946.800 գումարից, ինչպես նաև Կոմիտեի գանձապետական այլ հաշիվներից հափշտակել է ընդհանուր շուրջ 187.506.457 ՀՀ դրամ և տնօրինել սեփական հայեցողությամբ։

Գլխավոր հաշվապահին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսնգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է պաշտոնավարման կասեցումը: Վերջինս նախաքննության ընթացքում վերականգնել է պետությունից հափշտակված գումարից 110.100.000 ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով դատաքննության ընթացքում վերականգնել պատճառած գույքային վնասի մնացորդը։

Պաշտոնեական անփութության և պետությանն առնաձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նաև տարբեր ժամանակահատվածներում «Բարձրագույն կրթության և գիտության» կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնները զբաղեցրած 2 անձանց:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 22-ին Հայաստանը մեկ մասնակից ունի


Սպորտ


Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 22-ին Հայաստանը մեկ մասնակից ունի։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

 

Տղամարդկանց 79 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Մարտին Պողոսյանն, ով առաջին անգամ կմասնակցի մեծահասակների առաջնությանը:

 

Այս քաշային ծանրորդների ելույթները կսկսվեն 19:00-ին:



Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա


Հայաստան


Հանրապետության տարածքում ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ին և 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6, ապրիլի 23-իև 24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 23-25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19 մ/վ արագությամբ։ 



Վենսի այցը Պակիստան հետաձգվել է


Քաղաքականություն


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Պակիստան հետաձգվել է Իրանում խաղաղության բանակցությունների նոր փուլին մասնակցելու վերաբերյալ առկա անհամաձայնությունների պատճառով, գրում է Axios-ը։ Ըստ CNN-ի՝ Վենսը, Ռուբիոն, Հեգսեթը ժամանել են Սպիտակ տուն՝ բանակցությունների հետաձգման ֆոնին քննարկման նպատակով։ 

Միևնույն ժամանակ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սոցիալական ցանցերում գրել է, որ ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցում իրանական նավահանգիստների շրջափակումը ժամանակավոր հրադադարի խախտում է։

«Իրանական նավահանգիստների շրջափակումը պատերազմի ակտ է և, հետևաբար, հրադադարի խախտում։ Առևտրային նավի հարվածը և նրա անձնակազմին պատանդ վերցնելը ավելի լուրջ խախտում է։ Իրանը գիտի, թե ինչպես չեզոքացնել սահմանափակումները, ինչպես պաշտպանել իր շահերը և ինչպես դիմադրել ճնշմանը»,- գրել է նա։



Վեդիի «Հրեշտակների ձոր»-ի մոտ ավտոմեքենան կողաշրջվել, ընկել է Բարակաղբյուր գետը


Ավտո


Ապրիլի 21-ին՝ ժամը 18։49-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի «Հրեշտակների ձոր» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Բարակաղբյուր գետը․ տուժածներ չկան։

Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան։



Քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը


Քաղաքականություն


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին։ Այս մասին հայտնել է դեսպանությունը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին՝ կարևորելով համագործակցության զարգացումը՝ հիմնված տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման վրա։

 

Զրուցակիցները վերահաստատել են շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդման հանձնառությունը։




Քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը


Քաղաքականություն


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին։ Այս մասին հայտնել է դեսպանությունը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին՝ կարևորելով համագործակցության զարգացումը՝ հիմնված տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման վրա։

 

Զրուցակիցները վերահաստատել են շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդման հանձնառությունը։




Քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը


Քաղաքականություն


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհին։ Այս մասին հայտնել է դեսպանությունը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին՝ կարևորելով համագործակցության զարգացումը՝ հիմնված տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման վրա։

 

Զրուցակիցները վերահաստատել են շարունակական երկխոսության և համագործակցության ամրապնդման հանձնառությունը։




Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգել է


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը մինչև բանակցությունների ավարտը։

«Ես կերկարաձգեմ հրադադարը մինչև նրանց առաջարկը ներկայացվի և քննարկումները այս կամ այն ​​կերպ ավարտվեն», – գրել է նա Truth Social-ում։

 

Միաժամանակ, Սպիտակ տան ղեկավարը խոստացել է շարունակել իրանական նավահանգիստների շրջափակումը: Նրա խոսքով՝ Պակիստանը խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել Իրանին հարվածները մինչև Թեհրանի կողմից բանակցային առաջարկի ներկայացումը: Թրամփը հավելել է, որ Իրանի պատասխանին սպասելիս ԱՄՆ զինված ուժերը մնում են մարտական ​​պատրաստության մեջ։

 

Թեհրանը և Վաշինգտոնը երկու շաբաթ առաջ հայտարարել են հրադադարի մասին։ Այս ընթացքում նրանք բանակցություններ են վարել Իսլամաբադում։ Դրանք, սակայն, անարդյունք են ավարտվել։

 

Չորեքշաբթի  նախատեսված էր նոր հանդիպում, սակայն Իրանը հրաժարվել է մասնակցել: Tasnim-ը հաղորդել է, որ Իրանի իշխանությունները Միացյալ Նահանգների հետ շփումները համարել են ժամանակի վատնում, քանի որ դրանք խոչընդոտում էին փոխադարձաբար ընդունելի գործարքի կնքմանը։

 

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետությունն այս որոշումը կայացրել է Հորմուզի նեղուցի շրջափակման և ԱՄՆ չափազանց ու անիրատեսական պահանջների պատճառով։



Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար


Ավտո


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։