Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-ից 22-ը

Բացահայտվել է 149  հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ

ՆԳՆ փրկարար ծառայությունը Տավուշի մարզում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն


Հայաստան


Սահմանային անցակետերը ոչ միայն պետության մուտքի և ելքի դարպասներն են, այլև պատասխանատվության գոտիներ, որտեղ յուրաքանչյուր իրավիճակ պահանջում է արագ, համակարգված և պրոֆեսիոնալ արձագանք։ Այդ նպատակով ՆԳՆ փրկարար ծառայությունը հերթական վարժանքն է իրականացրել՝ միտված արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունների զարգացմանը։

Ապրիլի 17-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածքում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը սահմանային անցակետում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Խաղարկվել են սահմանային անցակետում հրդեհի առաջացման պայմանական սցենարներ, իրականացվել հրդեհաշիջման, տուժածների որոնման, անվտանգ տարածք տեղափոխման և առաջին օգնության ցուցաբերման գործողություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարբեր ծառայությունների միջև փոխգործակցության, ուժերի օպերատիվ կառավարման և իրավիճակային արագ կողմնորոշման ապահովմանը։

Միջոցառմանը ներգրավված էին Իջևանի և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատները, Պարեկային ծառայությունը, կամավորական հրշեջ-փրկարարական ստորաբաժանումը, ինչպես նաև գործընկեր գերատեսչություններ։




Արայիկ Հարությունյանը և Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով դրա կարևորությունը եվրոպական երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացման տեսանկյունից։

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ շեշտադրելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կառավարման արդյունավետության բարձրացման և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այս համատեքստում կարևորվել է երկկողմ համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը։

 

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործընկերության հետագա խորացման պատրաստակամությունը և կարևորել շարունակական բարձր մակարդակի երկխոսությունը։

Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք


Հայաստան


Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արարատյան փողոցի 36-ամյա բնակիչը ապօրինի թմրանյութ է ձեռք բերում, պահում և իրացնում։ Տեղեկությունն իրացնելիս ապրիլի 9-ին՝ ժամը 11:30-ին, մայրաքաղաքի Շիրակի փողոցում իրավապահները կանգնեցրել են նրա վարած մեքենան, ձերբակալել նրան ու ուղևորին, և տեղափոխել Շենգավիթի բաժին։

Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով երկու փաթեթ ու ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ՝ ծալովի դանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 36-ամյա տղամարդու բնակության վայրը։ Մարիխուանայից, կանեփի սերմերից և թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներից բացի հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, ատրճանակ ու ծալովի դանակ։

36-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։



Քրեական ոստիկանությունում ընդունել են Իրաքի ՆԳՆ կիբեռանվտանգության պատվիրակությանը


Տեսանյութեր


Ապրիլի 20-ին Իրաքի Հանրապետության ՆԳՆ կիբեռանվտանգության գերատեսչության պատվիրակությունը՝ գեներալ, դոկտոր Հասան Հադի Լազիզ Ալիի գլխավորությամբ, Հայաստանում էր։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը հյուրերի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ հաշվի առնելով կիբեռհանցավորության անդրազգային բնույթը՝ դրա դեմ պայքարի գործուն մեթոդներից է միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերի մեկտեղումը։ 

Նա նաև արձանագրել է, որ առցանց հանցագործությունների դեմ հետևողական պայքարի շնորհիվ գրանցվել են խոսուն ցուցանիշներ, որոնք լավագույնս արտացոլում են ոլորտում առկա դրական տեղաշարժերը։ Արթուր Բարսեղյանի խոսքով՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն կիբեռհանցագործությունների դեմ պայքարն ու դեպքերի բացահայտումը, այլև դրանց կանխարգելումը։ Այդ նպատակով ներդրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ և քաղաքացիների հետ հաղորդակցման ուղիղ հարթակներ։

Գեներալ Հասան Հադի Լազիզ Ալին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների ու երկրների հետ սերտ համագործակցությունը։ 

Ներկայացնելով իրաքյան փորձն ու հանցավորության դինամիկան՝ նա պատրաստակամություն է հայտնել զարգացնելու ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությունը։

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը, ներկայացնելով ստորաբաժանման կառուցվածքն ու գործունեության առանձնահատկությունները, անդրադարձել է ոլորտային առավել նեղ մասնագիտական թեմաներին։ 

Պատվիրակությունն այցելել է նաև ՆԳՆ կրթահամալիր։ 

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը հյուրերին ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, առանցքային ուղղություններով կադրերի վերապատրաստման մեթոդաբանությունն ու ոլորտային այլ մանրամասներ։ 

Հյուրերը ծանոթացել են նաև կրթահամալիրի շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։



Իրանի կառավարությունում լուրջ պառակտում է


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը երկարաձգում է Պակիստանի խնդրանքով։

«Իրանի կառավարությունում լուրջ պառակտում է, ինչը զարմանալի չէ, և ֆելդմարշալ Ասիմ Մունիրն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը մեզ խնդրել են դադարեցնել հարվածներն Իրանին այնքան ժամանակ, քանի դեռ նրա առաջնորդներն ու ներկայացուցիչները միասնական առաջարկ չեն մշակել»,– գրել է ԱՄՆ նախագահը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում:

Թրամփը, իր հերթին, նշել է, որ հրադադարն ուժի մեջ կմնա մինչև Թեհրանը Վաշինգտոնին կներկայացնի խաղաղության իր պայմանները։  ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ չնայած հրադադարի երկարաձգմանը` կշարունակվի Հորմուզի նեղուցի շրջափակումը: Իրանն արդեն մերժել է Թրամփի առաջարկը։ Թեհրանը պնդում է, որ Վաշինգտոնը փորձում է ժամանակ շահել մեկ այլ հարվածի համար։

Գործող հրադադարի ժամկետը նախատեսված էր ավարտել այսօր՝ ապրիլի 22-ին։



ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները կնվազեն մինչև 40%-ով. Պետրոսյան

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նիստում ընդունեց ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԷՑ-ի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

Շնորհակալություն եմ հայտնում թե՛ ՀԾԿՀ-ին, և թե՛ ՀԷՑ-ի ողջ անձնակազմին այս կարևորագույն քաղաքացիակենտրոն բարեփոխման համար. շնորհավո՛ր բոլորիս։

Հանրապետության հրապարակի տակ կա հնավայր, ուզում ենք ունենալ ստորգետնյա թանգարան


Մշակույթ


Նախատեսվում է Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրական մակերեսի ստորգետնյա ընդլայնում՝ Հանրապետության հրապարակի հնավայրի ընդգրկմամբ: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրապետության հրապարակի տակ կա հնավայր, և մենք ուզում ենք այդ հնավայրը կազմակերպելու միջոցով նաև ստորգետնյա թանգարան ունենալ, որը հետաքրքիր կլինի այցելուների համար:

Մտադրություն կա մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից հնավայրի հին պատերի, հին բնակավայրի ճանապարհներով մուտք ապահովել դեպի Պատմության թանգարան»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է 45 թանգարանային և գրադարանային աշխատողների աշխատավարձերի կրկնապատկում ատեստավորման միջոցով:



Հակառակ դեպքում դուք կունենաք համաձայնագրի պատրանք. Ռաֆայել Գրոսի


Քաղաքականություն


Ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է սկզբից ներառի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողություն ապահովելու համար։ Ինչպես տեղեկացնում են The Associated Press-ից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։ «Հակառակ դեպքում դուք կունենաք համաձայնագրի պատրանք», – ավելացրել է նա։

Գրոսիի խոսքով՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերը «բարդ գործընթաց» են, և կարևոր է թույլ տալ «շարունակականություն», որպեսզի այդ գործընթացը զարգանա։ «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ խաղաղության հնարավորություն ընձեռվի», – նշել է նա։

 



Երկու երկրի հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով. Հայաստանի և Տաջիկստանի նախագահների հանդիպումը


Քաղաքականություն


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Նախագահները գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են կայուն և դրական դինամիկայով՝ ընդգրկելով փոխգործակցության տարբեր ուղղություններ։ Միաժամանակ երկուստեք շեշտվել է, որ առկա է զգալի, դեռևս ամբողջությամբ չիրացված ներուժ, որի լիարժեք օգտագործումը պահանջում է նպատակային և հետևողական քայլեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների ընդլայնում։

Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ 2025 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո Հարավային Կովկասում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։ Այս համատեքստում նշվել է, որ ստեղծված իրողությունները բացում են նոր հնարավորություններ տարածաշրջանի և հարակից երկրների համար՝ վերաիմաստավորելու իրենց համագործակցությունը և այն կառուցելու առավել կանխատեսելի, փոխշահավետ ու երկարաժամկետ հիմքերի վրա։ Հատկապես կարևորվել է խաղաղության, կայունության և հաղորդակցությունների զարգացման նշանակությունը՝ որպես տնտեսական ակտիվության և փոխադարձ կապերի խորացման կարևոր նախապայման։

Հանդիպման ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել տնտեսության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, ինչպես նաև այլ հեռանկարային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ։ Կարևորվել է նորարարությունների խթանումը, գիտակրթական կապերի զարգացումը, մասնագիտական փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակումը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք կարող են նպաստել երկու երկրների տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը։

Կողմերը նաև կարևորել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով բազմակողմ ձևաչափերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում շեշտվել է համադրելի օրակարգերի առաջմղումը, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում դիրքորոշումների մերձեցումը՝ ի շահ երկու երկրների և ավելի մի լայն տարածաշրջանային կայունության։

Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ դրանք հասցնելով որակապես նոր մակարդակի։