Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում կառուցել Թրամփի աշտարակ


Բիզնես


Թրամփ ընտանիքի ընկերությունը՝ The Trump Organization-ը, նախատեսում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կառուցել 70-հարկանի Trump Tower երկնաքեր։ Այդ մասին հայտարարվել է ընկերության X սոցիալական մեդիա հարթակում: Trump Organization-ը բացատրել է, որ Archi Group-ի, Biograpi Living-ի, The Sapir Organization-ի, Blox Group-ի և Finvest Georgia-ի հետ համագործակցությամբ իրականացվող նախագիծը կլինի «երկրի ամենաբարձր շենքը: Այն կներառի շքեղ բնակարաններ, խանութներ, ռեստորաններ և զվարճանքի վայրեր»։

2012 թվականին The Trump Organization-ն արդեն հայտարարել էր Վրաստանի Բաթում քաղաքում Trump Tower կառուցելու մտադրության մասին։ Սակայն այն ժամանակ նախագիծը, ինչպես և բազմաթիվ այլ արտասահմանյան գործարքներ, չեղյալ հայտարարվեցին Դոնալդ Թրամփի նախագահական հավակնությունների և շահերի հնարավոր բախումներից խուսափելու պատճառով:

Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում Թրամփի վերընտրվելուց հետո ընկերությունը նոր նախագծերի ալիք է սկսել ԱՄՆ սահմաններից դուրս՝ Վիետնամում, Հնդկաստանում և Մերձավոր Արևելքի երկրներում, հիշեցնում է The Wall Street Journal թերթը:



Իրանը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին


Քաղաքականություն


Հորմուզի նեղուցում վերջերս ստեղծված լարվածությանը չնայած, Իրանի պատվիրակությունը կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, Anadolu-ին հայտնել են երկու պակիստանցի պաշտոնյա։

Նշենք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը նախկինում հայտնել էին, որ իրանական նավերից մեկը փորձել է խախտել Հորմուզի նեղուցի շրջափակումը և այդ պատճառով հարձակման է ենթարկվել։ 

Ի պատասխան՝ իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ԱՄՆ ռազմանավերին։



Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր


ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ իրականացվող «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում այսօր Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստողների վկայականների հանձնումը։

Վկայականները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, նախարարության և դեսպանության ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի միջանկյալ արդյունքների ամփոփումը՝ ընդգծելով, որ Հայաստանում ձևավորվել են ֆրանսերենի խթանման ինստիտուցիոնալ հիմքեր։

«Համոզված եմ՝ այն համակարգը, որը միասին ձևավորում ենք, կդառնա ֆրանսերենի շարունակական զարգացման և ընդլայնման կարևորագույն գործիքակազմերից մեկը։ Արդեն ունենք 24 վերապատրաստողներ, որոնք առանցքային դեր են կատարում ֆրանսերենի դասավանդման կարողությունների զարգացման գործում և կշարունակեն իրենց կարևոր առաքելությունը՝ ապահովելով ուսուցիչների մասնագիտական աճի և շարունակական կատարելագործման լայն հնարավորություններ»,- նշել է նախարարը։

Նա ուրախությամբ փաստել է՝ ծրագրի շրջանակում ընդլայնվել է ֆրանսերենի խորացված ուսուցում իրականացնող դպրոցների թիվը և ընդգծել՝ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն:

«Առանձնահատուկ կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ծրագրի հաջորդ փուլում նախատեսվում է համագործակցություն՝ ֆրանսերենի դասագրքերի մշակման ուղղությամբ։ Նախատեսում ենք նաև հնարավորություն ընձեռել վերապատրաստողներին՝ շարունակելու իրենց հետագա բարձրագույն կրթությունն ու մասնագիտական զարգացումը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերը կարևոր դեր կունենան Հայաստանում ֆրանկոֆոն միջավայրի զարգացման գործում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային 10-րդ խաղերը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը և ծրագրում ներգրավված մասնակիցներին՝ ներդրած ջանքերի և համատեղ աշխատանքի համար:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ վերահաստատելով, որ ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում ռազմավարական ընտրություն է։

«Աշխարհում կան ավելի քան 80 երկրներ և բազմաթիվ ֆրանսախոս համայնքներ։ Ֆրանկոֆոնիայի համատեքստում Հայաստանը կարևոր և ակտիվ դերակատարում ունի և հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ։ 2018 թվականին Հայաստանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, իսկ 2027 թվականին նախատեսվում է անցկացնել մարզական խաղերը»,- նշել է դեսպանը՝ կարևորելով համատեղ նախաձեռնությունները։

Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության ոլորտում համագործակցությունը ձեռք է բերել ավելի համակարգային և առարկայական բնույթ։

«Արդեն ունենք շոշափելի ձեռքբերումներ։ Ֆրանսերենի խորացված ծրագրում ընդգրկված աշակերտների թիվը վերջին տարիներին աճել է շուրջ 50 տոկոսով։ Միաժամանակ, էականորեն բազմապատկվել են դեպի Ֆրանսիա իրականացվող կրթական շարժունակության այցերը՝ թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների համար»,- ընդգծել է նա։

Դեսպանի գնահատմամբ՝ ծրագրի նշանակալի արդյունքներից է նաև Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչներին վերապատրաստող մասնագետների ներկայությունը, ինչը փաստացի ապահովում է վերապատրաստողների ազգային ցանցի ձևավորումը․ «Այս ցանցը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ այն հասանելի դարձնելով տարբեր մարզերում և համայնքներում»,- եզրափակել է Օլիվիե Դըկոտինյին՝ շնորհակալություն հայտնելով գործադրած ջանքերի համար։

«Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում՝ ֆրանսիական «France Education International» օպերատորի կողմից՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հետ համատեղ:




ՀՀ ՊՊԾ-ում անցկացվել է 2026-ի բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների վիճակահանությունը


Հայաստան


ՀՀ կառավարության որդեգրած զինծառայողների սոցիալական ապահովության բարելավման քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է ծառայողների համար բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագրի վիճակահանությունը։ Վիճակահանության ընթացքին հետևել է ՀՀ ՊՊԾ ղեկավարությունը։ 
Միջոցառման մեկնարկին ՀՀ ՊՊԾ պետի տեղակալ Գ․ Առաքելյանը ներկայացրել է վիճակահանության ընթացակարգը և հաջողություն մաղթել մասնակիցներին։

Վիճակահանության արդյունքներով հաջողակ 10 զինծառայող հնարավորություն են ստացել 2026 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման միջոցով ձեռք բերել բնակարան։

Միջոցառման ավարտին ՀՀ ՊՊԾ ղեկավարությունը շնորհավորել է շահառու ճանաչված զինծառայողներին՝ ընդգծելով, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրում։





Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարվածել են Տուապսեի նավահանգստին


Քաղաքականություն


Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով նոր հարված են հասցրել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքին: Հարձակման թիրախում են եղել տեղի նավթավերամշակման գործարանը և նավահանգիստը: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի փոխանցմամբ՝ Տուապսեի նավահանգստում հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկը ստացել է վնասվածքներ:

Հարվածից հետո հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի տարածքում, մասնավորապես՝ ռեզերվուարային պարկում: Ականատեսները հայտնում են մի քանի խոշոր հրդեհի օջախների մասին: Բեկորներից վնասվել են մի շարք շենքերի ապակիներ:

Տուապսեն նավթի արտահանման համար Սև ծովում Ռուսաստանի ամենակարևոր նավահանգիստներից մեկն է: Այնտեղ է գտնվում նաև Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերության՝ «Ռոսնեֆտին» պատկանող նավթավերամշակման գործարանը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները և «Kyiv Independent»-ի տվյալները փաստում են, որ Ռուսաստանի նավթային ոլորտը լուրջ կորուստներ է կրել։

Ըստ Զելենսկու՝ նավթային ենթակառուցվածքներին հասցված հարվածների պատճառով Ռուսաստանը զրկվել է առնվազն 2,3 միլիարդ դոլարի եկամտից։

«Kyiv Independent»-ի տվյալներով՝ ապրիլ ամսվա դրությամբ Ռուսաստանի նավթի արտահանման հզորությունների շուրջ 40%-ը շարքից դուրս է եկել:



Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 20-ը

Բացահայտվել է 143 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավո

Պատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին. Փեզեշքիան


Քաղաքականություն


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ելույթ ունենալով Արդարադատության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ, հայտարարել է տարածաշրջանային և միջազգային զարգացումներում ողջամիտ մոտեցում ցուցաբերելու կարևորության մասին։ 

Նախագահն ընդգծել է, որ պատերազմը ձեռնտու չէ որևէ կողմի, և Թեհրանը պետք է օգտագործի դիվանագիտական ու բանական բոլոր ուղիները լարվածությունը նվազեցնելու համար։ Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ սպառնալիքներին դիմակայելուն զուգահեռ՝ «թշնամու հանդեպ անվստահությունն ու զգոնությունը» մնում են անհերքելի անհրաժեշտություն։



«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքով արգելված իրերը ներնետումը կանխվել է


Հայաստան


Ապրիլի 18-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն), որն ինչ-որ իր է նետել տեղամասերի միջև գտնվող արգելագոտում: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա էր 2 բջջային հեռախոս:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:



Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում վճարումներն աճել են մոտ 30 տոկոսով


Հայաստան


Վերջին երկու շաբաթներին՝ ապրիլի 6-19-ը ընկած ժամանակահատվածում, հանրային տրանսպորտում ուղեվարձերի վավերացումները կազմել են 5 մլն 997 հազար 277, որը նախորդող երկու շաբաթվա 4 մլն 657 հազար 751-ի համեմատ աճել է 29,9 տոկոսով։  Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ հավելելով, որ ցուցանիշների աճը պայմանավորված է հանրային տրանսպորտում իրականացված վերահսկողական միջոցառումներով։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հավելյալ հավաքագրվել է 235 միլիոն դրամ գումար՝ նախորդած երկու շաբաթների համեմատ։

«Սա խոսում է այն մասին, որ որքան էլ որոշակի անհարմարություններ է ստեղծում մեր նոր մեթոդը, այնուամենայնիվ, հավաքագրման ու կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է։ Փաստացի մենք նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում»,-ասաց քաղաքապետը։ Նրա խոսքով՝ հանրային տրանսպորտում չվճարելու հետևանքով է նաև, որ հնարավոր չի լինում ավելացնել ավտոբուսների ու տրոլեյբուսների քանակը։

Չնայած դրան, ըստ Ավինյանի, առաջիկայում Երևանում կլինեն 45 նոր տրոլեյբուսներ, իսկ 170 ավտոբուսի համար կպատրաստվի գնման հայտ։  



Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում վճարումներն աճել են մոտ 30 տոկոսով


Հայաստան


Վերջին երկու շաբաթներին՝ ապրիլի 6-19-ը ընկած ժամանակահատվածում, հանրային տրանսպորտում ուղեվարձերի վավերացումները կազմել են 5 մլն 997 հազար 277, որը նախորդող երկու շաբաթվա 4 մլն 657 հազար 751-ի համեմատ աճել է 29,9 տոկոսով։  Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ հավելելով, որ ցուցանիշների աճը պայմանավորված է հանրային տրանսպորտում իրականացված վերահսկողական միջոցառումներով։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հավելյալ հավաքագրվել է 235 միլիոն դրամ գումար՝ նախորդած երկու շաբաթների համեմատ։

«Սա խոսում է այն մասին, որ որքան էլ որոշակի անհարմարություններ է ստեղծում մեր նոր մեթոդը, այնուամենայնիվ, հավաքագրման ու կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է։ Փաստացի մենք նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում»,-ասաց քաղաքապետը։ Նրա խոսքով՝ հանրային տրանսպորտում չվճարելու հետևանքով է նաև, որ հնարավոր չի լինում ավելացնել ավտոբուսների ու տրոլեյբուսների քանակը։

Չնայած դրան, ըստ Ավինյանի, առաջիկայում Երևանում կլինեն 45 նոր տրոլեյբուսներ, իսկ 170 ավտոբուսի համար կպատրաստվի գնման հայտ։