Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն Ֆրանսիայում

Ապրիլի 18-ին Անտոնի քաղաքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը։

 

Արարողությանը ելութներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի Կառավարության խոսնակ, էներգետիկայի հարցերով լիազոր նախարար Մոդ Բրեժոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Օդ Նոդե-Լանգլուան և փոխքաղաքապետ Վիսսամ Նեհմեն։

 

Արարողությանը մասնակցել են նաև այլ քաղաքապետեր, սենատորներ, պատգաավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։

«Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է


Քաղաքականություն


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան հայտարարել է, որ «ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ:

Շեկերինսկան նշել է, որ գագաթնաժողովը պետք է հզոր ազդանշան լինի Ուկրաինայի ուժեղ դիրքերը պահպանելու անհրաժեշտության մասին: Նա ընդգծել է, որ աշխարհը թևակոխում է ուժեղ աշխարհաքաղաքական մրցակցության շրջան, որի առաջին դրսևորումը Ուկրաինայում տեղի պատերազմն էր:

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները ևս հաստատում են այդ միտումը:



Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց

2015 թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ու Ֆրանսիայի Անտոնի քաղաքի միջև ստորագրվել է քույրացման արձանագրություն, իսկ այսօր՝ ապրիլի 18-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Անտոնի քաղաքում Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցի բացման պաշտոնական արարողությանը՝ տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։

 

Միջոցառմանը ելութներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը, Անտոնիի քաղաքապետ Օդ Նոդե-Լանգլուան, փոխքաղաքապետ Վիսսամ Նեհմեն և քաղաքային խորհրդի անդամ Լինդա Էլ Մեզուեդը:

 

Արարողությանը մասնակցել են նաև Ֆրանսիայի կառավարության խոսնակ, էներգետիկայի հարցերով լիազոր նախարար Մոդ Բրեժոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ։

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը


Քաղաքականություն


Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:

Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերին, այդ թվում՝ Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

Հաստատվել է հետագա կառուցողական փոխգործակցության հարցում Ռուսաստանի և Թուրքիայի փոխադարձ ձգտումը ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Քննարկվել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության հիմնական խնդիրները:

Հաստատվել է առաջիկա շփումների ժամանակացույցը։



Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպ


Հայաստան


Երևան քաղաքում ապրիլի 18-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ը ժամանակ առ ժամանակ, 23-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ 

Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ի ցերեկը առանձին շրջաններում, 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է՝ ամպրոպ։

Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-21-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 19-20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5աստիճանով, 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։



Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին


Քաղաքականություն


Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի մի քանի նավթավերամշակման գործարանների: Վաղ առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարայի մարզի Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանին: Խոշոր հրդեհ է բռնկվել: Բնակիչները հայտնել են քաղաքի արևելյան և հյուսիսային շրջաններում պայթյունների մասին:

Ավելի ուշ անօդաչու թռչող սարքով ևս մեկ հարված է հասցվել Սամարայի շրջանի Սիզրանի նավթավերամշակման գործարանին:

ԱԹՍ-ի թիրախ է դարձել նաև Կրասնոդարի երկրամասի Տիխորեցկի նավթաբազան, այնտեղ բռնկված հրդեհը մարելու համար ներգրավվել են ավելի քան 200 հրշեջ և տասնյակ միավոր հատուկ տեխնիկա:

Լենինգրադի մարզում էլ հարձակման է ենթարկվել Բալթյան Վիսոցկ նավահանգիստը, որտեղ գտնվում է «Լուկօյլ» ընկերության տերմինալը, որտեղից արտահանվում է նավթամթերք։

Ռուսաստանն էլ 219 դրոն է արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։ Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել կամ խոցել է դրանցից 190-ը: Արձանագրվել են հարվածներ երկրում 17 օբյեկտի, ևս 9 վայրում ընկել են խոցված սարքերի բեկորները։



Ավտոերթով պայմանավորված՝ վաղը՝ ժամը 8:00-14:00-ը, երթևեկությունը կսահմանափակվի Մ-1-Ուջան հատման հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան


Ավտո


Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված` ժամը 08․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան բնակավայր տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Մասնավորապես, երթի մասնակից անձանց համար երթևեկությունը կթույլատրվի միայն ուղիղ, իսկ մյուս անձանց համար՝ միայն աջ ուղղությամբ, այնուհետև երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ երթևեկելի գոտիով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է հետևել ժամանակավոր ճանապարհային նշաններին և վահանակներին։

«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-14:00-ը, նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում:



Հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում


Տեսանյութեր


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նրան ուղեկցում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից: 

«Հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ:



«5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցներն ընդհատեք․ ոստիկանությունը զգուշացնում է

Ոստիկանությունը զգուշացնում է՝ զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։

 
«Ձեզ զանգահարում են և ներկայանում որ

ՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ


Տեսանյութեր


Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի ապրիլի 18-ին՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրը, ՆԳՆ ենթակա ծառայությունները շրջակա միջավայրի բարեկարգման և մշակութային հուշարձանների պահպանման նպատակով իրականացնում են նախաձեռնություններ։

Այս տարին ևս բացառություն չէր․ ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության գվարդիայի ծառայողները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ։

Ներքին գործերի նախարարությունը հետևողականորեն կարևորում է մաքուր, անվտանգ և առողջ միջավայրի ապահովումը՝ շարունակաբար իրականացվող նման նախաձեռնությունների միջոցով ամրապնդելով ինչպես բնապահպանական պատասխանատվությունը, այնպես էլ հասարակության մեջ մշակութային ժառանգության պահպանման կարևորության գիտակցումը։