ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է. Ղազախստանը հանձնել է հետախուզվող անձին


Հարեվաններ


Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Ա.Զ.-ն, ով մեղադրվում է հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, դրա կազմում 19 միլիոն դրամ hամակարգչային հափշտակություն կատարելու և փողերի լվացման մեջ, հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում է Դատախազությունը։

 

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Զ.-ի տեղափոխումը Երևան:



Ռուսաստանում յոթ ուղեւորատար վագոն դուրս է եկել ռելսերից


Աշխարհ


Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում՝ Բրյանդինո կայարանի մոտ ռելսերից դուրս է եկել ուղեւորատար գնացքի յոթ վագոն։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Տվյալ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով  «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությանը։ Վթարը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 7։26-ին։

«Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Դեպքի վայր են մեկնելօպերատիվ ծառայությունները։ Տվյալ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Նաեւ հայտնել են, որ  վագոնների դուրս գալուց հետո ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովի գլխավորությամբ։



Ռուսաստանում յոթ ուղեւորատար վագոն դուրս է եկել ռելսերից


Աշխարհ


Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում՝ Բրյանդինո կայարանի մոտ ռելսերից դուրս է եկել ուղեւորատար գնացքի յոթ վագոն։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Տվյալ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով  «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությանը։ Վթարը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 7։26-ին։

«Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Դեպքի վայր են մեկնելօպերատիվ ծառայությունները։ Տվյալ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Նաեւ հայտնել են, որ  վագոնների դուրս գալուց հետո ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովի գլխավորությամբ։



Կապահովվի վարչապետի ստացած մրցանակի կառավարման թափանցիկությունը


Հայաստան


Կառավարությունն ընդունել է «ՀՀ վարչապետի աշխատակազմին արտաբյուջետային ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» որոշում։ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ. մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետի ստացած 500,000.00 ԱՄՆ դոլար մրցանակի տնօրինման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծմամբ։

Ըստ այդմ՝ առաջարկվում է թույլատրել ՀՀ վարչապետի աշխատակազմին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել ՀՀ դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ։

Կարգավորումը հնարավորություն կտա իրականացնել մրցանակային միջոցների ավանդադրումը և ապահովել դրանց հաշվին ՀՀ Կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։ Արդյունքում՝ կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։



Կապահովվի վարչապետի ստացած մրցանակի կառավարման թափանցիկությունը


Հայաստան


Կառավարությունն ընդունել է «ՀՀ վարչապետի աշխատակազմին արտաբյուջետային ավանդային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» որոշում։ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ. մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետի ստացած 500,000.00 ԱՄՆ դոլար մրցանակի տնօրինման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծմամբ։

Ըստ այդմ՝ առաջարկվում է թույլատրել ՀՀ վարչապետի աշխատակազմին ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել ՀՀ դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ։

Կարգավորումը հնարավորություն կտա իրականացնել մրցանակային միջոցների ավանդադրումը և ապահովել դրանց հաշվին ՀՀ Կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։ Արդյունքում՝ կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։



Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը


Աշխարհ


Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը՝ ուղղված այլ երկրներից ժամանողների վերահսկմանը՝ հայտնում է Եվրամիության պաշտոնական պորտալը:

Նշվում է, որ նոր համակարգը կոչված է անձնագրերում կնիքները փոխարինելու թվային գրանցմամբ, ինչպես նաև հնարավորություն կտա աստիճանաբար կրճատել անձնագրային հսկողության հերթերը:

Մուտքի և ելքի համակարգը նախատեսված է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այն քաղաքացիների համար, որոնք կարճաժամկետ ուղևորություններ են կատարում Շենգենյան երկրներ: Խոսքը այն ուղևորությունների մասին է, որոնք 180 օրվա ընթացքում կազմում են ոչ ավելի, քան 90 օր: Շենգենյան գոտի առաջին անգամ մուտք գործելիս երրորդ երկրներից ճանապարհորդները պետք է տրամադրեն կենսաչափական տվյալներ՝ լուսանկար և մատնահետք:

Բոլոր անձնական տվյալները կպահպանվեն թվային ֆայլում:



ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը


Հայաստան


Ապրիլի 3-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում նոր սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների վերանայման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

 

Քննարկումը միտված էր բաշխման ցանցին միացման համար Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի № 523Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով սահմանված՝ 0,22 կՎ և 0,4 կՎ լարմամբ առանձնատների և առանձին շինություններում գտնվող դիմող անձանց, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բնակիչների կողմից վճարվող համապատասխան միացման վճարների նվազեցմանը։

 

Քննարկվել է նաև բաշխման ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման գործընթացը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տեխնիկական պայմանների տրամադրման միջոցով իրականացնելու հնարավորությունը։

 

Հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հանձնաժողով ներկայացված հիմնավորումները՝ առաջիկայում կդիտարկի վերոնշյալ միացման վճարների նվազեցման և 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում տեխնիկական պայմանների տրամադրմամբ բաշխման ցանցին միացման հնարավորությունը։



Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից


Կառավարության «Պետություն-երիտասարդ» նախաձեռնության շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է բուհերի ուսանողներին և նրանց հետ քննարկել բուհական համակարգի, հանրակրթության բարեփոխումների մանրամասները, իրականացվող և նախատեսվող աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին՝ կարևորելով նրանց հուզող հարցերի շուրջ քննարկման այս ձևաչափը: Խոսելով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ոլորտում առանցքային է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի վերաբերյալ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամն այս օրերին իրազեկման արշավներ է կազմակերպում տարբեր համայնքներում։ Դրանք բաց են, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակցել:

Նախարարն առանձնակի անդրադարձել է նախընթաց տարում ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքին, որը, ըստ նրա, ուսանողներին ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ: Ժաննա Անդրեասյանի իրազեկմամբ՝ բուհերում ստեղծվելու են ուսանողական մարմիններ, բացի ուսանողական խորհուրդներից, որոնք հնարավորինս ներկայացնելու են ուսանողների շահերը: «Տարբեր ուղղություններով ուսանողական միությունների ստեղծման նպատակը քաղաքացիական գիտակցության ձևավորումն է: Կարևոր է, որ ուսանողները հնարավորություն ունենան իրենց ձայնը բարձրաձայնելու, լսելի դարձնելու, իրենց իրավունքներն ու պարտականությունները հստակ պատկերացնելու, որակյալ որոշումներ կայացնելու հմտություններ ձեռք բերելու տեսանկյունից»,- ասել է նախարարը:

Նա օրենքով նախատեսված փոփոխություններից անդրադարձել է ֆինանսավորման ձևաչափերին՝ ընդգծելով, որ ֆինանսական խնդրի պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթության հնարավորությունից: Նրա իրազեկմամբ՝ նախատեսվում են նաև կրթաթոշակի տրամադրման, ուսման վարձի փոխհատուցման նոր մեխանիզմներ՝ հիմք ընդունելով առաջադիմության ցուցանիշները: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կարևորվում են նաև հարակից ծառայությունների ապահովումը, այդ թվում՝ տրանսպորտի, կացարանի, երիտասարդական կյանքի կազմակերպման և այլն։

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով. ուսանողները, որոնց թվում էին նաև գործող ուսուցիչներ, նախարարին են ուղղել իրենց հուզող հարցերը ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ հանրակրթության վերաբերյալ:

Հարցերը, մասնավորապես, վերաբերել են բուհերի ընդունելության ընթացակարգերի վերանայմանը, կրթաթոշակների տրամադրման մեխանիզմներին, բուհերի կադրային քաղաքականությանը, աշխատավարձերի բարձրացմանը, ԲՏՃՄ ուղղություններով մանկավարժական կրթություն ստացողներին բարձր կրթաթոշակային համակարգի արդյունավետությանը, բուհական կրթության և աշխատաշուկայի պահանջների համապատասխանելիությանը և դրան ուղղված գործիքակազմերին, հեռակա ուսուցման արդյունավետությանը և այլն:

Հանրակրթության վերաբերյալ հարցերը հիմնականում վերաբերել են գնահատման համակարգի փոփոխությանը, դպրոցի տնօրենի հավաստագրման չափանիշներին, արհեստական բանականությունը դպրոցներում ճիշտ կիրառելու վերահսկողությանն ու արդյունավետության չափելիությանը, ներառականության ապահովմանն ուղղված միջոցառումներին ու պետական քաղաքականությանը: Ուսանողներին հետաքրքրել են նաև կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի օգնականների ներգրավման հնարավորությունը, ուսուցիչների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված քայլերը, դպրոցների խոշորացման ծրագիրը և այլն:

Նախարարը բոլոր հարցերին տվել է հանգամանալից պատասխան՝ կոչ անելով ներկայացնել իրենց առաջարկները բարեփոխումների այս կարևոր փուլում:


Սամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան


Հայաստան


Սամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Հակակոռուպցիոն դատարանից 1lurer.am-ին հայտնել են, որ գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին: Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։
 
Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
 
Դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավ:
Վերաքննիչ դատարանը հունվարի 16-ին վերացրել է դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանի՝ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի մասին որոշումը:

Հակակոռուպցիոն դատարանից տեղեկացրել են, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով։

 



Հրդեհ է բռնկվել Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկում


Հայաստան


Ապրիլի 9-ին՝ ժամը 16։30-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում գտնվող ամառանոցներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել Է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:40-ին: Այրվել են շինության (մոտ 40 քմ) փայտե կառուցատարրերը և գույքը։