Երևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև

Հայաստան

Երևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև, 12-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մայիսի 11-ին կեսօրից հետո, 12-16-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 11-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Պիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Քաղաքականություն

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ Ուկրաինայի հետ սպառազինության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հարցի քննարկման համար: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է DPA գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ Պիստորիուսի այցը նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ «Գերմանիան և Ուկրաինան ռազմավարական գործընկերներ են, և համագործակցությունն օգտակար է երկու կողմերի համար։ Դա հնարավորություններ է բացում բազմաթիվ նոր նախագծերի իրականացման համար», – հայտարարել է Պիստորիուսը։ «Հիմնական շեշտը դրվում է գործողության բոլոր շառավիղներով առաջավոր անօդաչու համակարգերի համատեղ մշակման վրա, մասնավորապես՝ խորը հարվածներ հասցնելու համար հնարավորությունների ապահովման ոլորտում», – ասել է նա։

Պիստորիուսի խոսքով՝ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները դեռ զգալի խնդիրներ ունեն մեծ հեռահարության անօդաչուների մշակման գործում և ցանկանում են օգուտ քաղել ռազմադաշտում ուկրաինացի զինվորականների փորձից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ Գերմանիայի կառավարությունը նաև ձգտում է Ուկրաինայի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման։ «Բացի այդ, մենք նախատեսում ենք օգտագործել Brave One հարթակը՝ աջակցելու այն մշակողներին, որոնք ունակ են ներկայացնելու հեռանկարային նորարարական լուծումներ», – հավելել է Պիստորիուսը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը, Գերմանիան 2022 թ. փետրվարի 24-ին ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինային է տրամադրել  մոտ 39 միլիարդ եվրոյի չափով մարդասիրական օգնություն և 55 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն:

Վրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին

Հարեվաններ

Վրաց ուղղափառ եկեղեցու ընդլայնված խորհուրդն այսօր կընտրի Վրաստանի 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն: Խորհրդի նիստը կկայանա Սուրբ Երրորդություն մայր տաճարում և նախատեսված է սկսել ժամը 13:00-ին:

Ակնկալվում է, որ եկեղեցական հավաքին կմասնակցի շուրջ 1,200 պատվիրակ: Նիստը կներառի Պատրիարքական գահի թեկնածուների ուղերձները, ինչպես նաև տարբեր թեմեր ներկայացնող պատվիրակների ելույթները: Գիտնականներից մեկը հանդես կգա նաև պատմական ակնարկով՝ կապված Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի տիտղոսի հետ:

Կաթողիկոս-Պատրիարքի ընտրության քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն միայն եպիսկոպոսները: Այն թեկնածուն, ով կստանա քվեարկությանը մասնակցող եպիսկոպոսների ձայների կեսից ավելին՝ տվյալ դեպքում 20 ձայն, կհամարվի ընտրված Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք:

Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա բացարձակ մեծամասնություն, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ, որին կմասնակցեն միայն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները:

Ապրիլի 28-ին Պատրիարքարանում գումարված Սուրբ Սինոդի նիստում Սինոդի անդամներն ընտրել են Պատրիարքական գահի երեք թեկնածուների:

Կաթողիկոս-Պատրիարքի թեկնածուներն են՝ Պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծկույի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի), Մրովելիի և Ուրբնիսիի միտրոպոլիտ Հոբը (Աքիաշվիլի) և Փոթիի ու Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլը (Բերբիչաշվիլի):

Թեկնածուների ընտրության նախնական քվեարկության ժամանակ տեղապահ Շիոն ստացել է 20 ձայն, իսկ մնացած երկու թեկնածուները՝ 7-ական ձայն:

Վրաստանի 141-րդ Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում:

Թեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն է

Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքել է Ռուսաստանի նախագահի պատրաստակամությանը՝ ընդունելու Իրանի հարստացված ուրանը՝ նախկին փորձի հիման վրա։ Խոսնակը շեշտել է, որ ներկա փուլում Թեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն է։

Ինչ վերաբերում է միջուկային նյութերին, հարստացման գործընթացին և հնարավոր նոր որոշումներին կամ տարբերակներին, Բաղային նշել է, որ այդ հարցերի շուրջ պաշտոնական տեղեկատվություն կտրամադրվի միայն համապատասխան պահը գալուն պես։ 

Նշենք, որ ըստ էության, Իրանը դեռևս հստակ «այո» կամ «ոչ» չի ասում ռուսական առաջարկին՝ հարցի քննարկումը թողնելով ապագային։

Արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտ

Արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց, որ փոփոխությամբ առաջարկվում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտ:

«Լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ որևէ այլ տեսանկյունից նպատակահարմար չի դիտվում բացել ամբողջական դեսպանություն, բայց դիվանագիտական ներկայության անհրաժեշտություն կա, և այդտեղ ահա մենք առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում հավատարմագրված ՀՀ դեսպանը»,- նշեց նախարարը:

Նախագծով առաջարկվում է վերանայել նաև դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները: «Առաջարկում ենք դեսպաններին հնարավորություն տալ շարունակել իրենց պաշտոնավարումը հավատարմագրման երկրում առավելագույնը 5 տարի ժամանակով»,- ասաց Միրզոյանը:

Արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծով կարգավորումներ են նախատեսված նաև դիվանագիտական ծառայություն իրականացնողների վարձատրության վերաբերյալ:

ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը

Քաղաքականություն

Առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կառավարության հետ համաձայնեցրել եմ և առաջարկում եմ է՛լ ավելի խստացնել թմրամիջոցների իրացման համար նախատեսված պատիժները: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 11-ին գումարված արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերը:

«Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 10 տարվա պատիժ:

Առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի՝ թմրամիջոց իրացնելու դեպքում առաջարկում եմ սահմանել մինչև 15 տարվա պատիժ: Եթե գործող օրենքով Տելեգրամ կանալի միջոցով թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով պատիժը խստացվում է՝ դառնալով 5-10 տարվա պատիժ:

Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց վաճառելու համար սահմանվում է ընդամենը 3-6 տարվա պատիժ, ապա այս նախագծով խստացվում է՝ դառնալով 8-15 տարվա պատիժ:

Առաջարկում եմ խստացնել նաև ոչ իրացման նպատակով, այսինքն՝ սեփական օգտագործման համար թմրամիջոց աճեցնելը, արտադրելը, ձեռք բերելը կամ պահելը՝ պատիժ-տուգանքը սահմանելով առավելագույնը 10-ապատակի փոխարեն 20-ապատիկի չափով, ազատազրկման ձևով պատիժը 1 տարվա փոխարեն առաջարկում եմ սահմանել 2 տարի ժամկետով պատիժ:

Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում պատիժ-տուգանքը 10-ապատկից 30-ապատակի փոխարեն սահմանել 20-ապատիկից մինչև 40-ապատիկը, ազատազրկման ձևով պատիժը 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարվա պատիժ:

Անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում ազատազրկման ձևով պատիժը 2-5 տարվա փոխարեն սահմանել 3-6 տարվա պատիժ»,- ասաց պատգամավորը:

Առաջարկվում է նաև սեփական օգտագործման համար մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար տուգանքի ձևով պատիժը կրկնապատկել՝ 200-400 հազարի փոխարեն սահմանելով 400-800 հազար դրամ: Նույն արարքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում 400-800 հազար դրամ պատժի փոխարեն սահմանել 800 հազարից մինչև 1 մլն 600 հազար դրամ պատիժ:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշեց, որ նախագիծը միտված է սանկցիաների խստացմանը և հանցագործության կանխարգելմանը, սակայն պետության գործիքակազմը պետք է նաև գործի դրվի թմրանյութերի տեսակները սահմաններից ներս չթողնելուն:

Հայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է

Տեսանյութեր

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 6-ին ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի գլխավորած պատվիրակությանը։

Արփինե Սարգսյանը բարձր գնահատելով երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել համատեղ ծրագրերի և գրանցված արդյունքների համար։

Իվանա Ժիվկովիչն իր հերթին կարևորել է ձևավորված սերտ գործընկերությունը՝ ընդգծելով, որ ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարությունում և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով մասնավորապես Քրեական և Համայնքային ոստիկանության ոլորտներին։

Անդրադառնալով Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարության և Ոստիկանության նկատմամբ աճել է քաղաքացիների վստահությունը։ Նա ընդգծել է, որ արձանագրված ցուցանիշները նաև համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք են։

Պատվիրակության անդամները դրական են գնահատել հետազոտության արդյունքներն ու ոլորտում գրանցված առաջընթացը։

Քննարկվել են աղետների ռիսկի կառավարման և ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ իրազեկման ծրագրերին և համատեղ նախաձեռնություններին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։