Հակառակ դեպքում դուք կունենաք համաձայնագրի պատրանք. Ռաֆայել Գրոսի


Քաղաքականություն


Ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է սկզբից ներառի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողություն ապահովելու համար։ Ինչպես տեղեկացնում են The Associated Press-ից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։ «Հակառակ դեպքում դուք կունենաք համաձայնագրի պատրանք», – ավելացրել է նա։

Գրոսիի խոսքով՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերը «բարդ գործընթաց» են, և կարևոր է թույլ տալ «շարունակականություն», որպեսզի այդ գործընթացը զարգանա։ «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ խաղաղության հնարավորություն ընձեռվի», – նշել է նա։

 



Երկու երկրի հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով. Հայաստանի և Տաջիկստանի նախագահների հանդիպումը


Քաղաքականություն


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Նախագահները գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են կայուն և դրական դինամիկայով՝ ընդգրկելով փոխգործակցության տարբեր ուղղություններ։ Միաժամանակ երկուստեք շեշտվել է, որ առկա է զգալի, դեռևս ամբողջությամբ չիրացված ներուժ, որի լիարժեք օգտագործումը պահանջում է նպատակային և հետևողական քայլեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների ընդլայնում։

Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ 2025 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո Հարավային Կովկասում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։ Այս համատեքստում նշվել է, որ ստեղծված իրողությունները բացում են նոր հնարավորություններ տարածաշրջանի և հարակից երկրների համար՝ վերաիմաստավորելու իրենց համագործակցությունը և այն կառուցելու առավել կանխատեսելի, փոխշահավետ ու երկարաժամկետ հիմքերի վրա։ Հատկապես կարևորվել է խաղաղության, կայունության և հաղորդակցությունների զարգացման նշանակությունը՝ որպես տնտեսական ակտիվության և փոխադարձ կապերի խորացման կարևոր նախապայման։

Հանդիպման ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել տնտեսության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, ինչպես նաև այլ հեռանկարային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ։ Կարևորվել է նորարարությունների խթանումը, գիտակրթական կապերի զարգացումը, մասնագիտական փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակումը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք կարող են նպաստել երկու երկրների տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը։

Կողմերը նաև կարևորել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով բազմակողմ ձևաչափերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում շեշտվել է համադրելի օրակարգերի առաջմղումը, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում դիրքորոշումների մերձեցումը՝ ի շահ երկու երկրների և ավելի մի լայն տարածաշրջանային կայունության։

Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ դրանք հասցնելով որակապես նոր մակարդակի։



Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք


Տեսանյութեր


Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արարատյան փողոցի 36-ամյա բնակիչը ապօրինի թմրանյութ է ձեռք բերում, պահում և իրացնում։ Տեղեկությունն իրացնելիս ապրիլի 9-ին՝ ժամը 11:30-ին, մայրաքաղաքի Շիրակի փողոցում իրավապահները կանգնեցրել են նրա վարած մեքենան, ձերբակալել նրան ու ուղևորին և տեղափոխել Շենգավիթի բաժին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով երկու փաթեթ ու ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ՝ ծալովի դանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է 36-ամյա տղամարդու բնակության վայրը։ Մարիխուանայից, կանեփի սերմերից և թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներից բացի հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, ատրճանակ ու ծալովի դանակ։

36-ամյա տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։



Ամենաարագը կլինի երկաթուղային էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին


Բիզնես


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում անդրադարձ կա «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ներդրումային նախագծի աշխատանքների մեկնարկին, ըստ այդմ՝ առնվազն նախատեսվում է երկաթուղային էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում: Այդ մասին կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2026 թվականին արդեն համոզված եմ՝ գետնի վրա կսկսենք աշխատանքները, և իմ հաշվարկով ամենաարագը կլինի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը, և, իմիջիայլոց, այս նախագիծն էլ բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծելու: Ես հույս ունեմ, որ մենք կապահովենք աշխատատեղերը ՀՀ քաղաքացիների միջոցով, և ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել»,- ասաց նա:

Նախընտրական ծրագրում անդրադարձ կա նաև Գյումրի-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևանի սահման երկաթգծի հատվածների վերակառուցմանը: Ըստ Փաշինյանի՝ սա շատ արագ, այն է՝ 1-1,5 տարվա ընթացքում կյանքի կկոչվի:



Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Ներքին Չարբախ-Դարակերտ-Դաշտավան ավտոճանապարհի մի հատվածը


Ավտո


ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Տ-2-3, Ներքին Չարբախ-Դարակերտ-Հ-13 (Դաշտավան) տեղական նշանակության ավտոճանապարհի 2.2կմ հատվածը։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

 

Ճանապարհին այս պահին կատարվում են ջրահեռացման վաքերի տեղադրման, ջրթող կամրջակի նորոգման աշխատանքներ։ Կհիմնանորոգվի 7-7.5մ լայնություն ունեցող երթևեկելի մասը։ Ըստ նախագծի՝ կկառուցվեն մայթեր, կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները։ Կկատարվեն նաև այլ աշխատանքներ։





CENTCOM-ը հայտնել է շրջափակման սկզբից ի վեր Իրանի հետ կապված 28 նավ կալանելու մասին


Շրջափակման սկզբից ի վեր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերն արդեն կալանել են իրանական նավահանգիստներից դուրս եկող և այնտեղ ուղևորվող 28 առևտրային նավ։ Այս մասին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Իրանական նավահանգիստներ մտնող կամ դրանցից դուրս եկող նավերի նկատմամբ ԱՄՆ-ի շրջափակման սկզբից ի վեր ամերիկյան ուժերը 28 նավի հրահանգել են շրջվել և վերադառնալ նավահանգիստ», – ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ CENTCOM-ը հայտնել էր, որ ապրիլի 19-ին ամերիկյան շրջափակումը ճեղքելու փորձի ժամանակ ԱՄՆ ռազմածովային ուժերը Օմանի ծոցում գրոհել և զավթել են իրանական Touska բեռնատար նավն այն բանից հետո, երբ նավի անձնակազմը չի ենթարկվել ամերիկյան ուժերի հրահանգներին։



Կառավարությունն առաջիկայում կենսաչափական նոր անձնագրերի մասին տեղեկատվություն կներկայացնի

Հայաստանի կառավարությունն արդեն ավարտում է կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նախապատրաստությունը։  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Առաջիկա օրերին մենք ձեզ կներկայացնենք մեր նոր կենսաչափական անձնագրերի մասին տեղեկատվություն՝ ներառյալ, թե ինչ դիզայն ու ձևավորում ենք պատկերացնում, և սա շատ կարևոր նորություն է։ Հաջորդ կարևոր նորությունն այն է, որ կենսաչափական անձնագրերի ներդրման պահից կամ դրանից 1-3 ամիս անց կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում կամ մեր սահմանային անցակետերն անցնելիս՝ որևէ կոնտակտ չեն ունենա սահմանապահ ծառայության հետ։

Նրանք իրենց անձնագրերը կսկանավորեն սարքերի վրա, կանաչ լույսը կվառվի, և  նրանք կանցնեն։ Սա տեխնոլոգիա է, որն արդեն կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում, և ամենաուշը 2027 թվականի առաջին կեսում մենք այդ համակարգերը կունենանք մեր սահմանային անցման կետերում և «Զվարթնոց» օդանավակայանում»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը։

Կառավարությունն առաջիկայում կենսաչափական նոր անձնագրերի մասին տեղեկատվություն կներկայացնի

Հայաստանի կառավարությունն արդեն ավարտում է կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նախապատրաստությունը։  Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Առաջիկա օրերին մենք ձեզ կներկայացնենք մեր նոր կենսաչափական անձնագրերի մասին տեղեկատվություն՝ ներառյալ, թե ինչ դիզայն ու ձևավորում ենք պատկերացնում, և սա շատ կարևոր նորություն է։ Հաջորդ կարևոր նորությունն այն է, որ կենսաչափական անձնագրերի ներդրման պահից կամ դրանից 1-3 ամիս անց կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում կամ մեր սահմանային անցակետերն անցնելիս՝ որևէ կոնտակտ չեն ունենա սահմանապահ ծառայության հետ։

Նրանք իրենց անձնագրերը կսկանավորեն սարքերի վրա, կանաչ լույսը կվառվի, և  նրանք կանցնեն։ Սա տեխնոլոգիա է, որն արդեն կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում, և ամենաուշը 2027 թվականի առաջին կեսում մենք այդ համակարգերը կունենանք մեր սահմանային անցման կետերում և «Զվարթնոց» օդանավակայանում»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը։

Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Վաշինգտոնը վերացնի շրջափակումը


Քաղաքականություն


ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանին, սակայն հստակ նախապայմանով՝ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի տնտեսական ու քաղաքական շրջափակումը։ 

Իրանական «Shargh» լրատվամիջոցին տված հարցազրույցում դեսպանն ընդգծել է, որ մինչև նոր քննարկումներ սկսելը Վաշինգտոնը պարտավոր է վերջ տալ «հրադադարի խախտմանը», ինչը ենթադրում է Իրանի նկատմամբ կիրառվող ճնշումների վերացում։

Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ հենց որ շրջափակումը հանվի, բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Իսլամաբադում։ Իրավանին շեշտել է, որ Իրանը չի հանդիսանում ռազմական ագրեսիայի նախաձեռնող, սակայն երկիրը լիովին պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։

Դեսպանի խոսքով՝ Թեհրանի դիրքորոշումը հստակ է. եթե Արևմուտքը փնտրում է քաղաքական լուծում, ապա իրենք բաց են երկխոսության համար, սակայն եթե ընտրվի պատերազմի ճանապարհը, Իրանը պատրաստ է նաև այդ մարտահրավերին։ 



Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Թումանյան 23/1 հասցեում գործող «Արմատ գաստրո գրուպ» ՍՊԸ-ում («Քամանչա» ռեստորան)։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: