Ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է սկզբից ներառի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ)՝ Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողություն ապահովելու համար։ Ինչպես տեղեկացնում են The Associated Press-ից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։ «Հակառակ դեպքում դուք կունենաք համաձայնագրի պատրանք», – ավելացրել է նա։
Գրոսիի խոսքով՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերը «բարդ գործընթաց» են, և կարևոր է թույլ տալ «շարունակականություն», որպեսզի այդ գործընթացը զարգանա։ «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ խաղաղության հնարավորություն ընձեռվի», – նշել է նա։