Գերիների և անհետ կորածների հարցին անդրադարձ է եղել նաև Բայրամովի հետ հանդիպմանը. Միրզոյան


Հարեվաններ


Ֆեյսբուքյան փոթորիկներ են, թե Ալիևը հերթական պահանջն է ներկայացնում: Այդ թեման որքան Ադրբեջանին է հետաքրքիր, նույնքան էլ ՀՀ-ին է հետաքրքիր: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի դիտարկմանը, թե Բաքվում անհայտ կորածների հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, և դրան արձագանքել է նաև հայկական մամուլը:

«Մենք մեր անհայտ կորածներն ունենք, մենք մեր հումանիտար հարցերն ունենք և հազար անգամ ասել ենք, որ եթե դա պահանջ է, նաև մեր պահանջն է…

Հումանիտար բնույթի հարցեր ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք պատանդառված անձանց ազատ արձակման հարցը և անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը, նաև այլ հարցեր կան: Հազար անգամ ասել ենք, ասում ենք և, ոնց հասկանում ենք, էլի պիտի կրկնենք, որ դա մեր մշտական օրակարգի թեման է, խորագիրն է, հարցն է, այդ թվում՝ անհայտ կորածների հարցը:

Այդ թեման քննարկվել է նաև Բիշքեկում վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հանդիպման ընթացքում: Վարչապետը բարձրացրել է այդ հարցը, ասել է՝ անընդհատ խոսում ենք, եկեք գործնականում շոշափելի դարձնենք այդ ուղղությամբ աշխատանքները:

Իմ և նախարար Բայրամովի հանդիպման ընթացքում, բնականաբար, այդ թեմային ևս հատուկ անդրադարձ է եղել Նյու Յորքում: Այնպես որ, սա նոր պահանջ չէ, սա պահանջ չէ, սա, այո՛, Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է, որը բարձրացվում է և հետաքրքիր է ինչպես Ադրբեջանին, նույնքան էլ ՀՀ-ին»,- ասաց նա:



Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Հայաստան


Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունը Լայպցիգի մշակույթի հարցերով փոխքաղաքապետ Սկադի Յենիկեի գլխավորությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ:

Պատվիրակությանը դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այցի սկզբում նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այնուհետև Հրաչյա Թաշչյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որտեղ ներկայացվեց գերմանացի գործիչներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեությունը:

Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև պատմական հիշողության պահպանմանն ուղղված աշխատանքներին։ Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավար Սկադի Յենիկեին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։



Անհայտ կորածների հարցը նոր պահանջ չէ, այն Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է. Միրզոյան


Հայաստան


Ֆեյսբուքյան փոթորիկներ են, թե Ալիևը հերթական պահանջն է ներկայացնում: Այդ թեման որքան Ադրբեջանին է հետաքրքիր, նույնքան էլ ՀՀ-ին է հետաքրքիր: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի դիտարկմանը, թե Բաքվում անհայտ կորածների հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, և դրան արձագանքել է նաև հայկական մամուլը:

«Մենք մեր անհայտ կորածներն ունենք, մենք մեր հումանիտար հարցերն ունենք և հազար անգամ ասել ենք, որ եթե դա պահանջ է, նաև մեր պահանջն է…

Հումանիտար բնույթի հարցեր ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք պատանդառված անձանց ազատ արձակման հարցը և անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը, նաև այլ հարցեր կան: Հազար անգամ ասել ենք, ասում ենք և, ոնց հասկանում ենք, էլի պիտի կրկնենք, որ դա մեր մշտական օրակարգի թեման է, խորագիրն է, հարցն է, այդ թվում՝ անհայտ կորածների հարցը:

Այդ թեման քննարկվել է նաև Բիշքեկում վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հանդիպման ընթացքում: Վարչապետը բարձրացրել է այդ հարցը, ասել է՝ անընդհատ խոսում ենք, եկեք գործնականում շոշափելի դարձնենք այդ ուղղությամբ աշխատանքները:

Իմ և նախարար Բայրամովի հանդիպման ընթացքում, բնականաբար, այդ թեմային ևս հատուկ անդրադարձ է եղել Նյու Յորքում: Այնպես որ, սա նոր պահանջ չէ, սա պահանջ չէ, սա, այո՛, Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է, որը բարձրացվում է և հետաքրքիր է ինչպես Ադրբեջանին, նույնքան էլ ՀՀ-ին»,- ասաց նա:



070 կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում


Հայաստան


Ղարաբաղից տեղահանված սիրելի’ հայրենակիցներ, կենսաչափական նոր համակարգը Հայաստանում գործարկվելու է նոյեմբերի 1-ից, և այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն թողարկվելու։

Բացառություն են կազմում «070» կոդով հին նմուշի անձնագրերը։

Այս փուլում դրանց տպագրությունն ու տրամադրումը նույն պայմաններով կշարունակվի։

Դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման ծառայությունները կշարունակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներում։



Տրամադրվել է 8563 սերտիֆիկատ, որից իրացվել են 4911-ը. Արսեն Թորոսյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նատալյա Սինորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանին՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման վերաբերյալ։

«Մենք ունենք բնակարանային ապահովման ծրագիր Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար, և այդ ծրագիրն իր մեկնարկի օրվանից աշխատում է։ Իհարկե, որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել՝ նաև հաշվի առնելով առաջարկները, դինամիկան, այդ թվում՝ սերտիֆիկատների գումարի ֆինանսական ավելացումները»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Անդրադառնալով տրամադրված և իրացված սերտիֆիկատների թվին՝ նախարարը նշեց. «Ես կարող եմ ասել, որ մենք երկուշաբթի օրվա դրությամբ ունենք տրամադրված 8563 սերտիֆիկատ, որից իրացվել են 4911-ը, և մոտավորապես 100-ական, հարյուրին մոտ, ամեն շաբաթ ավելանում է։ Սեպտեմբերի 28-ին եղել է 8446, հիմա՝ 8563, այսինքն՝ 100-ով ավելի։ Նույնը վերաբերում է իրացումներին, այսինքն՝ երկու թվերը՝ ստացած սերտիֆիկատները և իրացված սերտիֆիկատները, ամենօրյա ռեժիմով աճում են։

Սահմանափակումներ չկան ոչ մարզերի, ոչ քաղաքների, բայց կան տարբեր արժեքներ՝ սերտիֆիկատի գնի առումով, երբ այն իրացվում է։ Մենք տարվա սկզբում ավելացրինք Երևանի հարակից համայնքների սերտիֆիկատի գումարը՝ 3 մլն-ից դարձնելով 4 մլն։ Բացի Երևանից, Հայաստանի շատ համայնքներում սերտիֆիկատի գինը 4 մլն է, իսկ սահմանամերձ համայնքներում՝ 5 մլն»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Տեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Տեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ


Հոկտեմբերի 14-16-ը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կմեկնեն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների նիստերին։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հոկտեմբերի 6-ի կարգադրությամբ գործուղման են մեկնելու ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, պատգամավորներ Հասմիկ Ենգոյանը, Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Հայկ Սուքիասյանը և Գեղամ Մանուկյանը։

Պատվիրակության կազմում է նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ, պատվիրակության քարտուղար Սոֆյա Մնացականյանը։

Հայկական պատվիրակությունը մասնակցելու է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների, ագրարային քաղաքականության, բնական պաշարների և էկոլոգիայի, էկոնոմիկայի և ֆինանսների, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին։



ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին


Աշխարհ


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երկրորդ կոմիտեի քննարկումների շրջանակում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է իր հանձնառությունը՝ նպաստելու Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDCs) և հատուկ իրավիճակներում գտնվող այլ երկրների առաջնահերթությունների առաջմղմանը։

Ինչպես հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչությունից, պատվիրակությունը ընդգծել է Ավազայի գործողությունների ծրագրի իրականացման, միջազգային աջակցության և ՄԱԿ-ի զարգացման համակարգի ամրապնդման, ինչպես նաև կայուն և դիմակայուն ենթակառուցվածքներում ներդրումների մոբիլիզացման կարևորությունը։ Որպես զարգացման ֆինանսավորման հարցերով LLDC խմբի համակարգող՝ Հայաստանը աջակցություն է հայտնել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար ենթակառուցվածքային ներդրումների և ֆինանսավորման հատուկ մեխանիզմի ստեղծման հնարավորության ուսումնասիրմանը։

ՀՀ պատվիրակությունը նաև վերահաստատել է իր աջակցությունը Փոքր կղզի զարգացող պետություններին (SIDS)։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին՝ շեշտվել է, որ ջանքեր են գործադրվելու՝ ապահովելու հատուկ իրավիճակներում գտնվող երկրների առաջնահերթությունների պատշաճ արտացոլումը համաժողովի քննարկումներում։ Միաժամանակ ընդգծվել է, որ Հայաստանը ֆինանսավորելու է Թույլ զարգացած երկրների և փոքր կղզի զարգացող պետությունների մասնակցությունը COP17-ին՝ նպաստելով նրանց ձայնի լսելիության ապահովմանը և կենսաբազմազանության ոլորտում գլոբալ գործողությունների առաջմղմանը։



Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է


Աշխարհ


Ջեյ Դի Վենսը փոխնախագահը հայտարարել է, որ Իրանը պետք է զգալիորեն կրճատի ուրանի հարստացման կարողությունները՝ հակամարտությանը վերջ դնելու համար։ «Եթե չեն ցանկանում միջուկային զենք ունենալ, ապա ինչո՞ւ է նրանց անհրաժեշտ մինչև 60% հարստացված ուրան», – ասել է Ջեյ Դի Վենսը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է համաձայնության գալ, սակայն Թեհրանը պետք է հստակ զիջումների գնա: Միևնույն ժամանակ Վենսը շեշտել է, որ գործարքի հասնելը բարդանում է նաև այն պատճառով, որ Վաշինգտոնը չի հասկանում, թե ով է որոշումներ կայացնում Իրանում։

«ԱՄՆ-ը բանակցություններ է վարում նախագահի և արտգործնախարարի հետ, սակայն պարզ չէ՝ որքան մեծ է նրանց ազդեցությունն իշխանական համակարգում», – ընդգծել է փոխնախագահը։

Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է և նման պայմաններում բանակցություններ է վարում՝ ապահովելու իրանցիների օրինական իրավունքները: