4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը


Գիտություն



ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է արհեստական բանականության զարգացման նոր ու նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վարչապետ Փաշինյանի և Firebird ընկերության ղեկավարության հետ միասին Հրազդանում ներկա գտնվեց Հայաստանի առաջատար հիպերմասշտաբային ԱԲ կենտրոնի բացմանը։

4 միլիարդ ԱՄՆ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների ու ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան, որը թույլ կտա երկրին դիրքավորվել որպես տվյալների կենտրոնների, ամպային հաշվարկների և ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն։

ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է և գործնական քայլ ի շարունակումն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների և այնտեղ ստորագրված ԱՄՆ-Հայաստան երեք կարևորագույն փոխըմբռնման հուշագրերի, որոնցից մեկը վերաբերում էր ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությանը։

Ինչպես նկատեց հավատարմատար Ալենը, երբ մեկտեղվում են ամերիկյան և հայկական տաղանդն ու նորարարությունը, բացվում են տնտեսական աճի, տեխնոլոգիական փոխակերպումների ու առավել մեծ բարեկեցության նոր հեռանկարներ։



Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը


Քաղաքականություն


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի վերաբերյալ 15 կետանոց ծրագիրը՝ ընդգծելով, որ իսրայելական ուժերի դուրսբերում չի լինի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին չի զինաթափվել։

«Իսրայելը մերժում է 15 կետանոց փաստաթուղթը»,- կիրակի կառավարության նիստում հայտարարել է Նեթանյահուն։

Թրամփի Խաղաղության խորհուրդն անցյալ ամիս հայտարարել էր, որ համաձայնություն է ձեռք բերվել ՀԱՄԱՍ-ի և Գազայում գործող մյուս զինված խմբավորումների լիակատար զինաթափման վերաբերյալ։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իր ծանր զենքի հանձնումը կախված է Իսրայելի կողմից «ագրեսիայի բոլոր ձևերի» դադարեցումից և Գազայից իսրայելական ուժերի դուրսբերումից։

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածում՝ չնայած անցյալ տարվա հոկտեմբերին ձեռք բերված նախնական հրադադարի պայմանավորվածությանը։



Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ


Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտուրը 2026 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 21%-ով։ ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը աճ է գրանցել, ինչը տնտեսագետները պայմանավորում են ռուսական շուկա հայկական ապրանքների սահմանափակումներով։ Այլ ուղղություններով ապրանքաշրջանառության որոշակի աճ է արձանագրվել։

Ռուսաստանի համար նախատեսված ապրանքը Հայաստանից հասել է ռուսական շուկա, սակայն այլընտրանքային ճանապարհներով, վստահեցնում է տնտեսագետ Աղասի Թավադյանը։ Մասնագետն այս եզրակացության է եկել, վերլուծելով  ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Դրանք վկայում են, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է։ Մասնավորապես, Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունը 103 մլն դոլարից հասել է մոտ 122,5 մլն –ի, Ղազախստանի հետ՝ 7.5 մլն դոլարից  հասել է 48,5 մլն –ի, Ղրղզստանի դեպքում՝ 4,5 մլն դոլարից  հասել է 14,5 մլն –ի։

Տնտեսագետն այս պատկերը բնական է համարում Մոսկվայի կիրառած սահմանափակումների պայմաններում։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է մոտ 21 %-ով՝ ավելի քան 3,33 մլրդ դոլարից հասնելով 2,5 մլրդ –ի։

«2026 թվականի առաջին կիսամյակում, համեմատած 2025 թի նույն  ժամանակահատվածի հետ, գյուղատնտեսությունը տնտեսական ակտիվության մեջ անկում է ապրել 119 %-ովայսինքն՝ մեծ հարված է կրել։

Նշեմոր այս ապրանքներըորոնք նախատեսված են ռուսական շուկայի համար հիմնականում հասել են Ռուսաստանսակայն հասել են այլընտրանքային ճանապարհներով։ Այսինքն՝ մենք այն արտահանել ենք դեպի Վրաստան։ Այս պահին արտահանումը մեծացել է դեպի ԵԱՏՄ այլ երկրներ, որից  այն մուտք է գործել արդեն մաքսատուրքով դեպի Ռուսաստանի Դաշնություն։

Քանի որ մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք, նաև Ղրղզստանի հետ է  ապրանքաշրջանառությունը ավելացել։ Այն ապրանքը, որ նախատեսված էր Ռուսաստանի Դաշնության համար, մի տեղ պիտի արտահանվեր»։

Ի դեպ Վրաստանի հետ առևտուրը 127 մլն դոլարից հասել է 136․5 մլն –ի։

Նախօրեին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում  Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը վստահեցրեց, որ ԵԱՏՄ երկրների միջև այս տարի ապրանքաշրջանառությունը աճել է և հնարավոր է՝ 2026-ին հասնի միչև 102 մլրդ դոլարի։ 

«Ապրանքների ազատ տեղաշարժը եվրասիական ինտեգրման հիմնարար սկզբունքներից մեկն է։ Փոխադարձ առևտուրը շարունակում է կարևոր գործոն մնալ անդամ պետությունների տնտեսական աճի համար: Անցյալ տարի ԵԱՏՄ-ում առևտրի շրջանառությունը կազմել էր 95 միլիարդ դոլար, ինչը 3.5%-ով պակաս է: Այս տարի կանխատեսվում է մոտ 7% աճ՝ մինչև 102 միլիարդ դոլար»։

Հայկական գյուղատնտեսական գրեթե բոլոր ապրանքների մուտքը  ռուսական շուկա արգելվել է։ Տնտեսագետը  մատնանշում է դրանք․

«Ընդհանուր առմամբ, սահմանափակումների մեջ են գտնվում դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների 25 %-ը, եթե վերաարտահանումը հանենք, ապա գրեթե կեսը։ Եթե ըստ ցանկի նայենք, Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստան 2025 թվականի արտահանման ձկնամթերքի 90 % -98 %-ը գնացել դեպի Ռուսաստանի Դաշնություն, կտրված ծաղիկների 94 %-ը գնացել է Ռուսաստանի Դաշնություն, պղպեղի 98 %-ը, լոլիկի 100 %-ը, կորիզավոր պտուղներից՝ ծիրանի մոտ 90 %-ը։ Այսինքն՝ այս հիմնական ապրանքներն են, որոնց շուկան, հասցեատերը նախատեսված է եղել Ռուսաստանի համար և այդ ապրանքները ի սկզբանե նախատեսված են եղել ռուսական շուկայի համար, և այս սահմանափակումները մեծ խոցելիություն բերեցին մեր  գյուղատնտեսությանը, որոնք արդեն իսկ խոցելի դիրքում էին»։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները հուշում են, որ ԵՄ երկրներից հայկական ապրանքները ավելի շատ արտահանվել են

Բելգիա և Բուլղարիա։ Բելգիայի հետ ապրանքաշրջանառությունը 83 մլն դոլարից հասել է մոտ 153 մլն –ի, Բուլղարիայի հետ՝ 42 մլն դոլարից 223 մլն –ի։ Աղասի Թավադյանն այստեղ էական է համարում պղնձի խտանյութի արտահանումը․

«Ինչ վերաբերվում է Եվրամիությանը, ապա կա որոշակի աճ, սակայն պետք է նշել, որ մեր կառավարության օրոք, 2018 թից սկսած մինչև 2025 թիվը Հայաստանի արտահանումը հիմնականում աճել է ԵԱՏՄ- Ռուսաստան ուղղությամբ։ Այսինքն, եթե նայենք, այս 8 տարիների ընթացքում դեպի ԵԱՏՄ- Ռուսաստան արտահանումը աճել է գրեթե 5 անգամ։ Իսկ դեպի Եվրամիություն նույն է մնացել, այսինքն՝ որոշակի ստագնացիա կա նույնիսկ, 1 %-ով»։

Իրավիճակն, ըստ տնտեսագետի, արտառոց է ։ Նա նշում է, որ նոր որոշակի քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հայկական արտադրանքը իրացվի նաև ԵՄ-ում։  

Հարևան Իրանի հետ ապրանքաշրջանառությունը գրեթե անփոփոխ է ։ Այն ավելացել է մոտ 27 մլն դոլարով և այժմ կազմում է մոտ 370 մլն դոլար։ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը որոշակի աճ է ունեցել և կազմում է 255 մլն դոլար։


Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին


Աշխարհ


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Բաքվում Գերմանիայի հետ Ուկրաինայի հարցով որևէ պաշտոնական բանակցություն չի եղել:

«ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում դիվանագետն ընդգծել է, որ այս թեմայով Մոսկվայի և Բեռլինի միջև պաշտոնական շփումներ չկան, և դրանք քիչ հավանական են Գերմանիայի ղեկավարության որդեգրած ագրեսիվ հակառուսական հռետորաբանության ու գործնական քայլերի պատճառով:

Այդուհանդերձ, Գալուզինը հաստատել է, որ տեղի են ունենում Ռուսաստանի և Գերմանիայի տարբեր հասարակական ու քաղաքացիական կառույցների ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումներ:

Այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավելի վաղ արած այն պնդմանը, թե հուլիսի կեսերին Բաքվում կայացել է ռուս և գերմանացի նախկին պաշտոնյաների հանդիպում՝ նվիրված ուկրաինական հակամարտությանը:



Ալիևը շնորհակալություն է հայտնել Փեզեշքիանին


Հարեվաններ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Ալիևը այս մասին գրառում է կատարել X-ի իր էջում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի մասին ձեր բարի և անկեղծ խոսքերի համար։ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ աջակցել են միմյանց դժվարին և մարտահրավերներով լի ժամանակներում։ Մեր տարածաշրջանում վերջին իրադարձությունների ֆոնին կրկին ակնհայտ դարձավ Ադրբեջանի աջակցությունը Իրանի եղբայրական ժողովրդին»- գրել է Ալիևը։



Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց


Աշխարհ


ԱՄՆ-ի դիվանագիտական և տնտեսական ճնշումներն աննախադեպ հարված են հասցրել Իրանի տնտեսությանը՝ ստիպելով պաշտոնական Թեհրանին զիջումների գնալու հույսով գալ բանակցային սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը՝ Fox News-ին տված հարցազրույցում։

Ուոլցի խոսքով՝ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի գլխավորած տնտեսական գործողությունը բառացիորեն կործանում է իրանական տնտեսությունը։ Դեսպանն ընդգծել է, որ բանակցությունների ժամանակ իրանական կողմը հիմնականում կենտրոնացած է մեկ հարցի վրա՝ գումար ստանալու։

«Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին։ Նրանք պատրաստ են կլանել ռմբակոծությունները։ Ես սա ասում եմ կատակով, բայց նաև լրջորեն՝ իրանցիներն այս պահին ավելի շատ են վախենում նախարար Բեսենթից, քան նախարար Հեգսեթից»,- նշել է ԱՄՆ դեսպանը։

Ուոլցի համոզմամբ՝ սառեցված ակտիվներին հասանելիություն ստանալու անհագուրդ ձգտումը և ԱՄՆ-ի սահմանած շրջափակումը միասին ստեղծում են այնպիսի սեղմող միջավայր, որը վերջնարդյունքում Իրանին կստիպի տեղի տալ և փոխել դիրքորոշումը։



Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհ


Հարեվաններ


Օգոստոսի 10-ի առավոտյան Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 39-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Հարվածների թիրախում են հայտնվել արդյունաբերական և քաղաքացիական օբյեկտներ: Քաղաքի ղեկավար Ռադմիր Բելյաևը հաստատել է զոհերի փաստը, ինչից հետո Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի որոշմամբ հանրապետությունում սուգ է հայտարարվել։ Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Astra-ի կողմից իրականացված ականատեսների լուսանկարների և տեսանյութերի վերլուծության համաձայն՝ անօդաչուների հիմնական թիրախը կարող է դարձած լինել Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը՝ «Նիժնեկամսկնեֆտեխիմ»-ը (НКНХ), որը ՍԻԲՈՒՐ-ի Վոլգայի կլաստերի առանցքային ձեռնարկությունն է և սինթետիկ կաուչուկների արտադրության առաջատարը։

Նիժնեկամսկի արդյունաբերական գոտում, որտեղ տեղակայված է նշված գործարանը, գտնվում են նաև «Տատնեֆտ»-ի նավթավերամշակման գործարանը և «ՏԱԻՖ-ՆԿ» նավթավերամշակման համալիրը։ Նշենք, որ այս արդյունաբերական հանգույցը պարբերաբար ենթարկվում է նմանատիպ հարձակումների. ընթացիկ տարվա հունիսին հարվածի էր ենթարկվել նավթավերամշակման գործարանը, հուլիսի սկզբին՝ «ՏԱԻՖ-ՆԿ»-ն, իսկ մարտին իրականացված հարձակման հետևանքով գրանցվել էր մեկ զոհ և շուրջ 50 վիրավոր։



Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը

Մ-4, Երևան-Սևան ճանապարհին միջին նորոգման ծրագրի շրջանակում ասֆալտբետոնե ծածկը տեղադրելուց հետո կատարվում են գծանշման աշխատանքներ։

 
Գծանշումը կատարվում է թերմոպլաստ նյութով։ Գիշերային ժա

Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը


Մշակույթ


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ հիմնված «Արև Արենա» համերգասրահում կայացավ «Արև Արենա» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարի փակման արարողությունը. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ճամբարում 5 շաբաթ շարունակ իրենց ամառային հանգիստն ու ժամանցն անցկացրեցին 7-ից 15 տարեկան 260 երեխաներ:



«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի


Հարեվաններ


Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված «Մեքքայի համաձայնագիրը» ցույց է տալիս, որ տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից և անվտանգության հարցերում որոշել են ապավինել սեփական ուժերին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ Թեհրանը մտահոգվելու որևէ հիմք չունի, քանի որ այս երեք երկրների հետ Իրանն ունի խորը կրոնական, պատմական ու մշակութային կապեր, և համաձայնագրի նպատակը ուղղված չէ Իրանի դեմ։

Բաղային ընդգծել է, որ օգոստոսի 7-ին ստորագրված պաշտպանական այս նոր եռակողմ պայմանագիրն ապացուցում է՝ տարածաշրջանի պետությունները եկել են այն եզրակացության, որ անհնար է հույս դնել անվտանգության հարցում ԱՄՆ-ի տված խոստումների վրա։