Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ

Հանգիստ եղեք, խնդիր չկա տնտեսական դաշտում ռուսական կողմի հետ՝ վերջին ինքնավստահությամբ խոսում է Ռուբեն Ռուբինյանը։ Նա, օրինակ, վստահ է, որ գազի գինը Ռուսաստա…

Գոռգոռոց ու լաց. լարված իրավիճակ Շենգավիթի դատարանում

Գոռգոռոց ու լաց. լարված իրավիճակ Շենգավիթի դատարանում
Ներկայիս զարգացումները սպառնում են տարածաշրջանի ապագային, որտեղ գտնվում է Թուրքիան․ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ։
Նա նշել է, որ ֆորումում քննարկվում են ներկայիս համաշխարհային զարգացումները։
«Աշխարհում ամեն օր տեղի են ունենում ճգնաժամեր, և դա ազդում է համաշխարհային գործընթացների վրա։ Տարածաշրջանում վերջին իրադարձությունները դրա վառ օրինակն են։ Ձեռք բերված հրադադարը և խաղաղությունը պետք է կայուն լինեն», – հայտարարել է Ֆիդանը։
Նա ընդգծել է, որ դիվանագիտությունը պետք է դառնա գործունակ, որից հետո հնարավոր կլինի զարգացնել համատեղ ապագա։
Թուրք նախարարը նշել է, որ միջազգային հանրությունը կարևոր մարտահրավերների է բախվում խաղաղության ճանապարհին։ Նրա խոսքով՝ Թուրքիան այն երկրներից է, որը կարող է միջնորդել երկխոսությունը տարածաշրջանում տարբեր ճգնաժամերի պայմաններում։
Ֆիդանի կարծիքով՝ տարածաշրջանային կայունության վրա բացասաբար ազդող գործոնների թվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Սիրիայում և Իրանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Սուդանում ներքին հակամարտությունները։
«Անկարան պատրաստ է շարունակել իր ներդրումը հակամարտությունների կարգավորման գործում։ Մեր հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանները պատերազմի, ահաբեկչության և օկուպացիայի ռիսկերից ազատելն է», – նշել է Ֆիդանը։